· Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0...

37
ՀՀՀ ══════════════ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ (ՀՀՀ) ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ (ADMS) ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ TR-ADMS-02 ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ . ՀՀՀՀ 1 – ADMS- Հ ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀ 2 – ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ

Transcript of  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0...

Page 1:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

ՀԷՑ══════════════

Հայաստանի Էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)

Հետաքրքրության հայտի ներկայացման հրավեր Բաշխիչ ցանցի կառավարման

կատարելագործված համակարգի (ADMS) նախագծման և աշխատանքների

վերահսկողության խորհրդատվական ծառայությունների համար

TR-ADMS-02Հետաքրքրության հայտ երկու փուլից բաղկացած ծրագրի համար .

Փուլ 1 – ADMS- ի նախագծում և գնումներ

Փուլ 2 – Ծրագրի վերահսկողության իրականացում

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ.

Page 2:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

ՄԱՍՆԱԳԻՐ TR-ADMS-02

ERROR! NO TEXT OF SPECIFIED STYLE IN DOCUMENT.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Նկարագրություն ԷջԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ 7ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ 7ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 7

1. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ 72. ԺԱՄԿԵՏՆԵՐ ԵՒ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԵՐԸ 73. ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ 74. ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ 8

4.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 84.2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԱՍ 84.3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓՈՐՁ 94.4. ՀԱՏՈՒԿ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ 9

A ՀԱՎԵԼՎԱԾ Ա – ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 10ՀԷՑ-Ի ՀԱՄԱՐ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 10

1. ՓՈՒԼ 1 102. ՓՈՒԼ 2 11ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼ ՓՈՒԼ 1-Ի ՀԱՄԱՐ ADMS-Ի ՆԱԽԱԳԾՈՒՄ

ԵՒ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ 121. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1. ՄՈԲԻԼԻԶԱՑՈՒՄ ԵՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 122. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. ADMS-Ի ՆԱԽԱԳԾՈՒՄ 133. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ 134. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ԵՒ ԾԱՎԱԼԱԹԵՐԹԻ

ԿԱԶՄՈՒՄ 144.1. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 144.2. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼ 154.3. ԾԱՎԱԼԹԵՐԹ 15

5. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 5. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ADMS-Ի ՀԱՄԱՐ 15

6. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԾԻԳ-Ի ՏԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 15

7. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7. ԳՆԱՌԱՋԱՐԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ 16

/tt/file_convert/5f0bdea47e708231d4329e20/document.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ.

Page 3:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

ՄԱՍՆԱԳԻՐ TR-ADMS-02

ERROR! NO TEXT OF SPECIFIED STYLE IN DOCUMENT.

8. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՒ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ 17

ՓՈՒԼ 2-Ի ՇՐՋԱՆԱԿ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ 18

1. ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ 181.1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ 181.2. ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 191.3. ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ

ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄ 191.4. ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ 191.5. ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ 211.6. ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԳԾԱԳՐԵՐԻ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ 221.7. ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ 231.8. ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ231.9. ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ 24

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ 242.1. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ՈՐԱԿԻ

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ 242.2. ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ 252.3. ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ 262.4. ՀԱՆՁՆՈՒՄ 262.5. ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ՀԱՍՏԱՏՈՒՄ 272.6. ՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ 272.7. ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ 272.8. ՀԵՏԵՒՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ 282.9. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ

ՀԱՐՑՈՒՄ 28

3. ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՒ ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ28

3.1. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ 28

4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ 294.1. ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 294.2. ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ 294.3. ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 304.4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ 30

/tt/file_convert/5f0bdea47e708231d4329e20/document.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ.

Page 4:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

Հապավում / Նշան

Նկարագրություն

$, US$ or USD Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարADMS Բաշխիչ ցանցի կառավարման կատարելագործված համակարգ

(անգլ.՝ Advanced Distribution Management System)AMI Հաշվառման կատարելագործված ենթակառուցվածք (անգլ.՝

Alamance Metering Infrastructure): Վերաբերում է հաշվիչների տվյալների կառավարման համակարգին (MDM կամ MDMS), սմարթ հաշվիչներին և այլն

CIS Սպառողների տեղեկատվական համակարգԿՎԿ Կարգավարական վերահսկման կենտրոնԲԷՌԿ Բաշխված էներգետիկ ռեսուրսների կառավարումԲԷՌԿՀ Բաշխված էներգետիկ ռեսուրսների կառավարման համակարգDNA Բաշխման ցանցի աշխատածրագիրՊԲ Պահանջարկի բավարարումՀԷՑ Հայաստանի Էլեկտրական ցանցերEOI Հետաքրքրության հայտ (անգլ.՝ Expression of Interest)ERP - ԿՌՊՀ Կորպորատիվ ռեսուրսների պլանավորման համակարգFLISR Խափանման վայրի մեկուսացում և էներգամատակարարման

վերականգնումԳՏՀ Գեոտեղեկատվական համակարգՀՀ կառավարություն

ՀՀ կառավարություն

ԲՎ բարձրավոլտICCP Կառավարման կենտրոնի ներքին հաղորդակցման պրոտոկոլ:

Օրինակ հաղորդակցում Էլեկտրահաղորդման ցանցի SCADA և Բաշխիչ ցանցի SCADA համակարգերի միջև

ՄՖԿ Միջազգային Ֆինանսական ԿորպորացիաIFS Անկախ ֆրոնտ-էնդային համակարգ: SCADA համակարգի

հաղորդակցման մաս, որն ապահովում է հաղորդակցումը ենթակայանների ու հեռավոր կայանների հետ:

IMM Տեղեկատվական մոդելի կառավարումISO Միջազգային ստանդարտների կազմակերպությունՏՏ Տեղեկատվական տեխնոլոգիաներKPI Կատարողական հիմնական ցուցանիշներկՎ կիլովոլտկՎտ կիլովատտ (1 կՎտ = 1000 վատտ)կՎտ/ժ կիլովատտ ժամ (հազար կիլովատտ ժամում)ՑՎ ցածրավոլտMDM կամ MDMS Հաշվիչների տվյալների կառավարման համակարգ Համակարգ,

որն ապահովում է հաղորդակցում AMR-ի, GPRS-ի միջոցով՝ սմարթ հաշվիչների, հաշվիչների տվյալների կուտակիչների հետ և այլն

ՇևՍ Շահագործում և սպասարկումՀԿ կամ ՀԿՀ Հոսանքազրկումների կառավարման համակարգQA Որակի վերահսկում

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 7

Page 5:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

Հապավում / Նշան

Նկարագրություն

ՀՀ Հայաստանի ՀանրապետությունԳՀ Գնառաջարկի հարցումSCADA Կարգավարական կառավարման և տվյալների ստացման

համակարգ (անգլ.՝ Supervisory Control and Data Acquisition system)

ՓևԲ Փոխանցում և բաշխումՏՀ Տեխնիկական հանձնարարական (TOR)ՕՄ Օգտատիրոջ միջերես (անգլ.՝ User Interface, UI)

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8

Page 6:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

1. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Էլեկտրական Ցանցեր (ՀԷՑ) ընկերությունը հրավիրում է խորհրդատվական ընկերություններին ներկայացնել հետաքրքրության հայտ երկու փուլից բաղկացած ծրագրի համար նախագծման և տեխնիկական մասնագրերի կազմման (Փուլ 1) և դրան հաջորդող աշխատանքների վերահսկողության (Փուլ 2) խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար: Ծրագրի աշխատանքների շրջանակը ներկայացված է Տեխնիկական առաջադրանքի Հավելված Ա-ում, որտեղ տրված է ծառայությունների ամբողջական նկարագրությունը: Այս կցված ՏՀ-ները սակայն ժամանակավոր են և դեռևս մշակման մեջ են, իսկ այստեղ ներառվել են, որպեսզի հնարավոր լինի կատարվելիք առաջադրանքներն ավելի լավ գնահատել: Այս ՏՀ-ները կվերջնականացվեն և Գնառաջարկի հարցման հետ միասին կտրամադրվեն կարճ ցուցակում ընդգրկված ընկերություններին:

ՀԷՑ-ն արդեն կատարել է ADMS արտադրող ընկերությունների նախաորակավորում, և այդ աշխատանքների Հետաքրքրության հայտի ներկայացման հրավերն ամբողջականության համար ներառվել է Հավելված Բ-ում:

2. ԺԱՄԿԵՏՆԵՐ ԵՒ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԵՐԸ

ADMS-ի նախագծման և տեղադրման ծրագրով հետաքրքրված խորհրդատուները պետք է գրանցեն իրենց հետաքրքրության հայտերը և սույնով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկեն մինչև 2018թ. դեկտեմբերի 21-ը ստորև նշված հասցեով՝ էլեկտրոնային տարբերակով կամ տպագիր:

ՀԷՑ-ը կվերլուծի ներկայացված փաստաթղթերը և կհամակարգի տեխնիկական բնութագրերը, որից հետո նախնական ընտրված ընկերություններին կհրավիրի ներկայացնելու իրենց գնառաջարկները: Այս փաստաթուղթը հանդիսանում է նախնական ՏՀ, որը կլրամշակվի

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 7

Page 7:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

նախքան հրավիրված խորհրդատուներին գնառաջարկի հարցումն ուղարկելը: Խորհրդատվական ծառայությունների պայմանագրի կատարումն ակնկալվում է, որ կսկսվի 2019թ. հունվարի կեսերին:

3. ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Հետաքրքրված կողմին հրավիրվում ենք ստանալ նշված տեղեկատվությունը՝ դիմելով կազմակերպության հետևյալ պատասխանատուներին:

Էլ. փոստի հասցեներ՝ [email protected], [email protected]

Հասցե՝ Արմենակյան փող. 127

0047 Երևան, Հայաստան

4. ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

4.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1) Շահերի բախում

2) ՀԷՑ-ի աշխատանքների հետ կապված որևէ շահերի բախում չպետք է հայտարարվի

3) Անիրավունակություն համաձայն ՄԱԿ-ի որոշման կամ Փոխատուի երկրի օրենսդրության

4) Մատակարարը չպետք է լինի «բացառված» Հայաստանի օրենսդրությամբ կամ պաշտոնական կանոնակարգերով կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանը չհամապատասխանելու արդյունքում:

5) Պայմանագրային պարտավորությունների չկատարման պատմություն

6) Որևէ պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարում տեղի չի ունեցել հայտի ներկայացման վերջնաժամկետից առաջ վերջին հինգ (5) տարիների ընթացքում՝ հաշվի առնելով լիարժեք լուծված վեճերի կամ դատական հայցերի մասին ամբողջական տեղեկատվությունը: Լիարժեք լուծված վեճը կամ դատական հայցն այն է, որը լուծվել է տվյալ պայմանագրի Վեճերի լուծման մեխանիզմի համաձայն և որտեղ մրցույթի մասնակիցն անցել է բողոքարկման իրեն հասանելի բոլոր ատյաններով:

7) Ընթացիկ դատական հայց

8) Բոլոր ընթացիկ դատական հայցերով պահանջները միասին չպետք է գերազանցեն մրցույթի մասնակցի զուտ գումարի քսան տոկոսը (20%) և չպետք է համարվեն լուծված ի վնաս Մրցույթի մասնակցի:

4.2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԱՍ

1) Անցյալի ֆինանսական կատարողականը ցույց տալու համար աուդիտի ենթարկված հաշվեկշիռների կամ Մրցույթի մասնակցի երկրի օրենսդրությամբ չպահանջվելու դեպքում՝ Գործատուի համար ընդունելի վերջին հինգ [5] տարիների այլ ֆինանսական

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8

Page 8:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

հաշվետվությունների ներկայացում՝ մրցույթի մասնակցի ֆինանսական վիճակի ներկայիս հուսալիությունը և նրա հեռանկարային երկարաժամկետ շահութաբերությունը ցույց տալու համար:

2) Վերջին հինգ (5) տարիների ընթացքում առնվազն մեկ (1) մլն ԱՄՆ դոլարի միջին տարեկան շրջանառություն, որը հաշվարկվել է ընթացիկ կամ ավարտված պայմանագրերից ստացված և փաստաթղթերով հաստատված ընդհանուր վճարումների հիման վրա: Ֆինանսական վիճակ Ֆինանսական ռեսուրսներ

Մրցույթի մասնակիցը պետք է ցույց տա հետևյալ ֆինանսական ռեսուրսների հասանելիությունն ու առկայությունը.

ֆինանսական ռեսուրսներ, ինչպիսիք են լիկվիդային ակտիվներ,

ակտիվներ, գրավի առարկա չհանդիսացող իրական ակտիվներ, վարկային գծեր և պայմանագրերով վճարված

կանխավճարներից բացի այլ ֆինանսական միջոցներ:

4.2.2. Դրամական հոսքեր

1) Դրամական հոսքերի համար գործում է հետևյալ պահանջը. 0.1 մլն ԱՄՆ դոլար և

2) ընդհանուր դրամական հոսքերի պահանջներ այս պայմանագրի և նրա ընթացիկ պարտավորությունների համար:

4.3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓՈՐՁ

Փորձի առկայություն այնպիսի պայմանագրերով, որտեղ մրցույթի մասնակիցը կատարել է խորհրդատուի, ենթախորհրդատուի կամ գլխավոր խորհրդատուի դեր Հետաքրքրության հայտը ներկայացնելուց առաջ առնվազն վերջին չորս (4) տարիների համար, և յուրաքանչյուր տարում իրականացրել է առնվազն ինը (9) ամսվա գործունեություն:

4.4. ՀԱՏՈՒԿ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ

(ա) Որպես խորհրդատու, գլխավոր խորհրդատու կամ ենթախորհրդատու մասնակցություն առնվազն երկու (2) պայմանագրերում վերջին հինգ (5) տարվա ընթացքում, յուրաքանչյուրն առնվազն 0.4 (զրո ամբողջ չորս ) մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, որոնք հաջողությամբ և հիմնականում ավարտվել են և որոնք նման են առաջարկվող ծառայություններին: Նմանության համար հիմք են ֆիզիկական ծավալը, բարդությունը, մեթոդները/տեխնոլոգիաները և այլ բնութագրիչներ, ինչպես նկարագրված է գործառութային պահանջներում:

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 9

Page 9:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

A ՀԱՎԵԼՎԱԾ Ա – ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

ՀԷՑ-Ի ՀԱՄԱՐ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Սույն փաստաթուղթը նկարագրում է խորհրդատվական ծառայությունների պահանջները, որոնք թույլ կտան ՀԷՑ-ին նախագծել, կազմել մասնագրեր, կատարել գնումներ և տեղադրել Բաշխիչ ցանցի կառավարման կատարելագործված համակարգը Հայաստանի ողջ տարածքում առկա բաշխիչ ցանցի համար: Սույն ՏՀ-ն ծառայում է որպես ծրագրի նկարագրության սահմանում ՀԷՑ-ի կողմից խորհրդատվական ծառայությունների հետաքրքրության հայտի ներկայացման հրավերը հրապարակելու համար: Հետաքրքրության ներկայացման հայտի հրավերի հրապարակումից հետո այս ՏՀ-ն կարող է փոփոխվել հետաքրքրության հայտի գնահատումն ավարտելուց հետո և կվերջնականացվի, որպեսզի Գնառաջարկի հարցման (այսուհետ՝ ԳՀ) հետ ուղարկվի ընտրված խորհրդատվական ընկերություններին:

Խորհրդատուից կպահանջվի մատուցել ծառայությունները երկու փուլերում, որոնք համառոտ ներառում են հետևյալը.

1. ՓՈՒԼ 1

ADMS-ի նախագծի կազմում ADMS-ի տեխնիկական բնութագրի կազմում Ծավալաթերթի կազմում ADMS-ի մատակարարման և տեղադրման մրցույթի փաստաթղթերի

կազմում

Աջակցության ցուցաբերում ՀԷՑ-ին գնման և գնառաջարկի գնահատման գործընթացում՝ ADMS համակարգի տեղադրման պայմանգիրը կնքելու համար

Փուլ 1-ը վերաբերում է բոլոր ծառայություններին՝ մինչև ընտրված կապալառուի հետ ADMS-ի տեղադրման պայմանագրի ստորագրումը: Խորհրդատուն վարձվում է այն նպատակով, որ նա տրամադրի ծառայություններն ամբողջությամբ՝ սկսած համակարգի սկզբնական նախագծումից մինչև վերջնական շահագործման հանձնելը և ստանձնի լիարժեք պատասխանատվություն բոլոր նշված աշխատանքների կատարման համար: ADMS ծրագրի 1-ին փուլի ավարտից հետո սակայն ՀԷՑ-ը կունենա իրավունք՝ որոշելու, թե արդյոք խորհրդատվական

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 10

Page 10:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

ծառայությունները կշարունակվեն ծրագրի 2-րդ փուլի, այն է՝ ADMS համակարգի տեղադրման և գործարկման ծրագրի ղեկավարումը և աշխատանքների վերահսկողությունըկատարելու համար: ՀԷՑ-ը պարտավոր չէ տրամադրել որևէ հիմնավորում 2-րդ փուլում աշխատանքները չշարունակելու վերաբերյալ իր ղեկավարության որոշման համար և չպետք է պատասխանատվություն կրի խորհրդատուի որևէ նման պահանջի համար:

2. ՓՈՒԼ 2

Այս փուլը ներառելու է ծրագրի ղեկավարումը, տեղադրման և գործարկման վերահսկողությունը ADMS-ի իրականացման ընթացքում:Սույն փաստաթղթում նշված աշխատանքների ծավալը կարող է փոփոխվել 1-ին փուլի ավարտին՝ կախված 1-ին փուլում ավարտված ծառայություններից: Այսպիսի բոլոր փոփոխությունները փոխադարձ կհամաձայնեցվեն խորհրդատուի հետ:

ծրագրի ղեկավարում,

ծրագրի իրականացման մշտադիտարկում և վերահսկողություն, Ուսուցում և գիտաարտադրական ներուժի փոխանցում պահանջներ փաստաթղթերի կազմման և հաշվետվությունների

ներկայացման համար:

Փուլ 1-ի և փուլ 2-ի ծառայությունների ամբողջական ծավալը նկարագրված է հաջորդ բաժիններում:

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 11

Page 11:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼ ՓՈՒԼ 1-Ի ՀԱՄԱՐ

ADMS-Ի ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Ծառայությունների կատարումը պետք է համատեղ ստանձնի ՀԷՑ-ի/ԾԻԳ-ի թիմը՝ տեխնոլոգիաների և գիտաարտադրական ներուժի առավելագույն չափով փոխանակման համար: Խորհրդատուի թիմի մեթոդաբանությունը պետք է ապահովի այն, որ առաջարկվող ծառայությունների նպատակները և զուգահեռաբար՝ գլխավոր ոչ ֆինանսական ներդրումներն ու գիտաարտադրական ներուժը փոխանցվեն ՀԷՑ-ի համապատասխան առանցքային թիմին:

Փուլ 1-ի հիմնական նպատակն է. Մշակել ծրագրի հիմնական նախագիծը՝ սերտորեն

համագործակցելով ՀԷՑ-ի հետ,

Մշակել ADMS-ի ներդրման համար անհրաժեշտ տեխնիկական մասնագրերը, աշխատանքների ծավալները և ծավալթերթերը,

Կազմել մրցույթի փաստաթղթերը ՀԷՑ-ի գնումների դեպարտամենտի հետ միասին և ապահովել մրցակցային պայմաններով մրցույթի անցկացում համապատասխան օրենքներին, կանոնակարգերին ու միջազգային լավագույն ստանդարտներին համաձայն,

Վարել պայմանագրի կնքման բանակցություններ մրցույթում հաղթած մասնակցի հետ՝ համագործակցելով ՀԷՑ-ի հետ,

Անցկացնել գործնական ուսուցում և գիտելիքի փոխանցում ծրագրի պատրաստման փուլում:

Փուլ 1-ի շրջանակը նկարագրված է հաջորդ բաժիններում:

1. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1. ՄՈԲԻԼԻԶԱՑՈՒՄ ԵՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍ-

ՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Այս առաջադրանքով նախատեսվում են հետևյալ գործողությունները. Սահմանել ծրագրի մանրամասն կազմակերպումը հստակ

հանձնարարականներով և պատասխանատվություններով՝ ծրագրի պահանջներին և տեխնիկական ու ինստիտուցիոնալ ասպեկտներին համաձայն

Հաստատել կապ Պատվիրատուի ԾԻԳ-ի թիմի հետ Ներկայացնել և Խորհրդատուի հետ քննարկել ծրագրի նպատակները

և ըմբռնել կիրառվող մեթոդաբանությունը Քննարկել ծրագրի ծրագրային ապահովման և ինտերֆեյսերի

պահանջների, որակի ապահովման մեթոդների, ծրագրի վերահսկողության և հաշվետվությունների ներկայացման ընթացակարգը

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 12

Page 12:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

Հավաքել և ուսումնասիրել գոյություն ունեցող փաստաթղթերը, տվյալները և տեղեկատվությունը

Հետախուզել և ուսումնասիրել տեղամասային պայմանները, հատուկ ուշադրություն պետք է դարձվի հողատարածքի ձեռքբերմանը, էլեկտրագծերի երթուղուն, ուրիշներին պատկանող տարածքներով գծեր անցկացնելու իրավունքին և այլ անհրաժեշտ թույլտվություններին

Հավաքել և ուսումնասիրել նախագծմանն առնչվող ստանդարտները Հավաքել համապատասխան կանոնների ու

քաղաքականությունների կիրառումը թույլատրող ստանդարտ ուղեցույցները և ծանուցումները

Ստանձնել կառավարման պարտավորություններ, օրինակ Պատվիրատուի ղեկավար անձնակազմի, կառավարության և համապատասխան հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները պետք է անցկացվեն քայլ առ քայլ՝ ըստ հանգամանքների:

Ղեկավար հանձնաժողովի (ՂՀ) հանդիպումը կարող է հրավիրվել հետագա կազմակերպչական հարցեր առաջադրելու, քննարկելու և դրանք վերջնականցնելու համար:

2. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. ADMS-Ի ՆԱԽԱԳԾՈՒՄ

ADMS-ի նախագծման հիմնական նպատակներն են.

Ապահովել, որ ADMS-ը բիզնեսին բերի առավելագույն օգուտ Ուսումնասիրել բոլոր գործող համակարգերի հետ փոխգործակցումը,

օրինակ հաճախորդներին հաշիվների ներկայացման ծառայությունները և այլն, որպեսզի հնարավոր լինի ունենալ միասնական համակարգ

Ապահովել, որ նախատեսված սարքվածքները լիարժեք համատեղելի լինեն տեղամասային պայմանների հետ

Ապահովել անձնակազմի և սարքվածքների առավելագույն անվտանգություն՝ նվազեցնելով վտանգները

Կենտրոնանալ անխափան և սահուն գործարկման և շահագործման վրա

Նպաստել համակարգի մշտական անխափանությանը՝ հաշվի առնելով տեխսպասարկման պահանջները, ինչպես նաև պահեստամասերի համապատասխան տրամադրումը

Խորհրդատուն ուսումնասիրում է գործող համակարգերի աշխատանքը, ինչպես նաև նախնական նախագծերն ու փաստաթղթերը հետևյալ նպատակով.

Հիմնական սարքվածքների հիմնական տվյալների վավերացում Ընդհանուր միագիծ սխեմաների ստուգում Գոյություն ունեցող հաղորդակցման գծերի, կապուղիների,

պրոտոկոլների և այլնի ստուգում Չափման/հաշվառման և պաշտպանության կոնցեպտների ստուգում Տեղամասի հատակագծային գծագրերի ստուգում, որոնք ցույց են

տալիս ենթակայանում սարքվածքների ընդհանուր

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 13

Page 13:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

դասավորությունը և անհրաժեշտ տարածքը որևէ տեսակի հեռակառավարման տերմինալ տեղադրելու համար

ADMS համակարգի և բոլոր բաղադրիչների ու ենթաբաղադրիչների նախագծման հահյեցակարգի սահմանում: Բոլոր գործող համակարգերի հետ փոխգործակցության համար անհրաժեշտ բոլոր պահանջների սահմանում:

3. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

Խորհրդատուն սահմանում է ողջ ADMS համակարգի և նրա բաղադրիչների ֆունկցիոնալ բնութագիրը՝ միջազգային գործելակերպին և լավագույն փորձին համապատասխան, արտացոլելով այն, ինչ առկա է առաջատար ADMS համակարգերի միջազգային շուկայում, որպեսզի հնարավոր լինի ապահովել տեխնիկական ժամանակացույցերը գնահատելու բաց, թափանցիկ և հեշտ եղանակ, որն էլ թույլ կտա ընտրել բողոքների համակարգեր:Տեխնիկական բնութագիրը չպետք է խառնել աշխատանքների ծավալի և ծավալաթերթի հետ, դրանք պետք է լինեն առանձին բաժնում:Տեխնիկական բնութագրի յուրաքանչյուր փաստաթուղթը պետք է ունենա ունիկալ ծածկագրված նույնականացման համար: Տեխնիկական բնութագրի յուրաքանչյուր փաստաթղթին կցվում է իր տեխնիկական ժամանակացույցը նվազագույն պահանջների համար, որպեսզի ADMS-ի մրցույթի մասնակիցները կարողանան դրանք հեշտությամբ լրացնել, ինչպես նաև հեշտությամբ գնահատելու և ծրագրի իրականացումը մշտադիտարկելու համար:Տեխնիկական բնութագրերը պետք է մշակվեն ստանդարտ մոդուլար ձևով տարբեր սարքավորումների համար, որոնց համար հնարավոր է ՀԷՑ-ին անհրաժեշտ լինի կրկին կազմակերպել գնումների գործընթաց: Այս ձևաչափը, ի թիվս այլոց, պետք է ներառի տեխնիկական բնութագրի շրջանակը, միջազգային համապատասխանության պահանջները, տեսակի փորձարկումը և փորձարկման պահանջները և յուրաքանչյուր փաստաթղթին հատկորոշ այլ բաժիններ:Մեկ մոդուլը պետք է նախատեսված լինի համակարգի ընդհանուր պայմանների ու բնութագրի համար, և սա չպետք է կրկնվի ցանկացած այլ մոդուլում:

Տեխնիկական բնութագիրը պետք է վերաբերի ամբողջ ADMS համակարգին և դրանից բացի նաև սմարթ ցանցի փողոցային բաղադրիչներին, օրինակ բաժանիչներ, մեկուսիչներ, կրկնական միացման սարքեր, օղակաձև շղթայի բլոկեր:

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 14

Page 14:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

4. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4.

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ԵՎ ԾԱՎԱԼԱԹԵՐԹԻ ԿԱԶՄՈՒՄ

4.1. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Ծրագրի իրականացման ժամանակացույցի կազմում ու թարմացում մանրամասն գծային աղյուսակով, որը ներառում է բոլոր գործողությունները՝ սկսած պայմանագրի կատարման արդյունավետությունից, կապալառուի մոբիլիզացումից, նախագծումից, սարքավորումների արտադրությունից, փորձարկումից, տեղափոխումից, շինարարական աշխատանքներից, մոնտաժից, գործարկումից, աշխատանքի ստուգումից, մեկնարկից, հանձնումից մինչև ծրագրի ավարտման հաշվետվության ներկայացումը:

Իրականացման ժամանակացույցը պետք է մշակվի ՀԷՑ-ի հետ սերտ համագործակցությամբ և հիմնված լինի Խորհրդատուի՝ նմանատիպ ծրագրերի նախկին փորձառության վրա: Խորհրդատուն պետք է հրահրի կապալառուներին պայմանագրային ժամկետներում տրամադրել ծրագրի իրականացման ժամանակացույցը, որում երևում են բոլոր համապատասխան աշխատանքները, ուղենիշերը և փոխկապակցվածությունները, որոնք բոլորը պետք է ապահովեն կապալառուի կողմից կատարվող բոլոր աշխատանքների սահուն ընթացքը՝ առանց միմյանց հետ համատեղվելու:Խորհրդատուի ծրագրային ղեկավարները պետք է օգտագործեն ժամանակակից ծրագրային ապահովումների, օրինակ MS Project-ի գործիքները, որպեսզի ապահովեն առաջադրանքի համապարփակ և հարմար եղանակով կատարումը:Խորհրդատուի ծրագրային ղեկավարը պետք է թարմացնի ժամանակացույցերը և հնարավորություն տա ՀԷՑ-ին և Խորհրդատուին հետևել բոլոր մասնակիցների կողմից պահպանվող ծրագրի իրականացման տարբեր քայլերին ու ուղենիշերին: Սրանց միջոցով պետք է հնարավոր լինի նաև փաստացիորեն ունենալ ներգրավված յուրաքանչյուր կողմի առանձին պատասխանատվությունները, յուրաքանչյուր քայլի ավարտվածության իրական աստիճանը, ինչպես նաև առնչվող գործողության ժամկետն ու տևողությունը: Ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած ցանկացած սխալ կամ շեղում կարող է բացահայտվել վաղ փուլում, և ուշացումը վերականգնելու համար կարող են ձեռնարկվել միջոցներ:Ժամանակացույցերը պետք է լինեն ցանցային ձևով՝ հիմնված «Կրիտիկական ուղու մեթոդի» (անգլ.՝ Critical Path Method) վրա, որպեսզի թարմացումները և/կամ փոփոխություններն ազդեն հետագա գործողությունների և ամբողջ ծրագրի վերջնական ավարտման ժամկետի վրա, հնարավոր լինի ձեռնարկել համապատասխան մեղմիչ միջոցառումներ:

4.2. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼ

Խորհրդատուն ADMS ծրագրի և նրա ենթաբաղադրիչների համար պետք է կազմի աշխատանքների ծավալի փաստաթուղթ:

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 15

Page 15:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

4.3. ԾԱՎԱԼԹԵՐԹ

Խորհրդատուն պետք է կազմի ծավալաթերթ, որը պետք է հղումներ ունենա Աշխատանքների ծավալի հետ՝ ծավալաթերթի յուրաքանչյուր կետի համար հստակ նկարագրություն ունենալու համար:

5. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 5. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

ԿԱԶՄՈՒՄ ADMS-Ի ՀԱՄԱՐ

Մցութային փաստաթղթերը պետք է պատրաստվեն համապատասխան ուղեցույցներին համաձայն:Բոլոր նյութերի ու աշխատանքների համար պետք է օգտագործվեն Էլեկտրակայանի և սարքվածքների ստանդարտ մրցութային փաստաթղթեր: Մրցութային փաստաթղթերը պետք է պատրաստվեն ժամանակակից ձևով: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի մատակարարվող ապրանքներին ու համապատասխան գնացուցակներին, որոնք արտացոլելու են վերոնշյալ ծավալաթերթը: Բացի այդ, փաստաթղթում պետք է ներառվեն տեխնիկական պարամետրերն ու ֆունկցիոնալ մասնագրերը, որպեսզի հնարավոր լինի ստանալ մրցակցային գնառաջարկներ նմանատիպ աշխատանքների, ծավալների ու որակի համար:

Կոմերցիոն մասը պետք է ուսումնասիրվի, համոզվելու համար, որ պայմաններն ապահովում են ամբողջական սարքվածքների մատակարարումը: Կոմերցիոն պայմանները շեշտը դնում են հետևյալի վրա.

Որակավորման ողջամիտ չափանիշների պատշաճ սահմանում Պետք է հստակ սահմանվեն առաքման պայմանները Վճարումների կատարումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ

բոլոր պարտավորությունները կատարված են Շահագործման հանձնելու երաշխիքներն ու պարտավորությունները

հստակորեն սահմանված են Ռիսկերի բաշխումը սահմանված է պատշաճ կերպով:

Որակավորման չափանիշները պետք է սահմանվեն այնպես, որ միայն համապատասխան տեխնիկական փորձառություն և բավարար ֆինանսական կարողություն ունեցող ընկերությունները իրավունակ լինեն պայմանգիրը կնքելու:

Մրցութային փաստաթղթերը, անհրաժեշտ ուղեցույցների հետ համապատասխանության վերջնական ստուգումից հետո պետք է ուղարկվեն ՀԷՑ-ի Խորհրդի հաստատմանը:

6. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԾԻԳ-Ի ՏԵՆԴԵՐԱՅԻՆ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Խորհրդատուն պետք է աջակցի ՀԷՑ-ին/ԾԻԳ-ին նախամրցութային հանդիպումների և տեղամասային այցերի կազմակերպման հարցերում, ինչպես նախատեսված է մրցույթի տվյալներով: ՀԷՑ-ն ապահովում է կայանքների տեղադրման տեղամասի և շրջակա տեղանքի առկայությունն

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 16

Page 16:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

ու հասանելիությունը նախամրցութային հանդիպման համար:Մրցույթի հեռանկարային մասնակիցներից ստացված ցանկացած պարզաբանման համապատասխանությունը պետք է ստուգվի «Ցուցումներ մրցույթի մասնակիցների համար» բաժնի սահմանման հետ, ըստ որի արդյոք տվյալ հարցումն ստացվել է գնառաջարկներն ուղարկելու ժամկետից առաջ սահմանված ժամանակահատվածում և արդյոք գրավոր ձևով (կամ ինչպես սահմանված է մրցույթի փաստաթղթերում): Պարզաբանում պահանջող բոլոր ստացված հարցումները վերլուծելուց հետո ԾԻԳ-ը գրավոր պատասխանում է այդ պարզաբանման հարցումներին: ՀԷՑ-ի պատասխանների պատճենները (ներառյալ հարցման նկարագրությունը՝ առանց աղբյուրը նշելու) ուղարկվում են մրցույթի բոլոր հեռանկարային մասնակիցներին, ովքեր ստացել են մրցութային փաստաթղթերը:

ՀԷՑ-ը գնառաջարկների ներկայացման ժամկետից առաջ ցանկացած պահի կարող է փոփոխել մրցութային փաստաթղթերը՝ գրավոր ներկայացնելով լրացում, որը պետք է ուղարկվի մրցույթի բոլոր հեռանկարային մասնակիցներին, ովքեր ստացել են մրցութային փաստաթղթերը: Մրցույթի մասնակիցներից կպահանջվի հաստատել ստացումը:

Այնուհետև ԾԻԳ-ը/ՀԷՑ-ը դիտարկում են մրցույթի մասնակիցների կողմից գնառաջարկների ներկայացման ժամկետները երկարաձգելու հարցումները: Մասնավորապես պետք է տրվի նման հիմնավորում, որ եթե փոփոխությունը կամ պարզաբանումների պատասխանը տրվել է ուշ, հետևաբար մրցույթի մասնակիցների համար բավարար ժամանակ չի մնացել իրենց գնառաջարկները պատրաստելու համար:

Ավելին, Խորհրդատուն ՀԷՑ-ի/ԾԻԳ-ի հետ միասին պետք է կազմակերպի գնառաջարկների ստացումն ու ծրարների բացումը՝ ըստ համապատասխան ուղեցույցների:

7. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7. ԳՆԱՌԱՋԱՐԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Խորհրդատուն ՀԷՑ-ի/ԾԻԳ-ի հետ միասին ստանձնում է գնառաջարկների նախնական գնահատումը՝ համոզվելու համար, որ գնառաջարկ ներկայացնողները կարողունակ են և ունեն համապատասխան որակավորում և անհրաժեշտ փորձառություն առաջարկվող կայանքները մատակարարելու, առաքելու և տեղադրելու համար կամ ապրանքները առաքելու համար, եթե դրանց համար կազմակերպվել են գնումներ՝ համաձայն Կոսովոյի գերակայող պայմանների: Նախնական գնահատման փուլն անցած գնառաջարկները պետք է ենթարկվեն մանրակրկիտ գնահատման:Գնառաջարկի գնահատման ընթացակարգերը սակայն պետք է լինեն առնչվող ուղեցույցներին համապատասխան:

7.1.1. Նախնական գնահատում

Նախ պետք է ստուգվի գնառաջարկների ձևաչափային համապատասխանությունը՝ արդյոք փաստաթղթերը, ստորագրությունները, երաշխիքները և տեղեկատվությունն ամբողջական են, և պատշաճ գնահատման համար առկա են բոլոր փաստաթղթերը:

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 17

Page 17:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

Պակասող կամ ոչ լիարժեք տեղեկատվությունն անմիջապես պետք է պահանջել գնառաջարկը ներկայացնողից՝ առաջարկը լրացնելու համար: Գնառաջարկների ընդհանուր ուսումնասիրման հետ մեկտեղ հաստատվում է, թե արդյոք գնառաջարկները էականորեն համապատասխանում են հիմնական պահանջներին ու ինժեներական գործելակերպին:

7.1.2. Մանրակրկիտ գնահատում

Գնառաջարկների մանրակրկիտ գնահատումը և համեմատումը կատարվում է միայն նախնական որակավորումն անցած գնառաջարկների համար:

ՀԷՑ-ի բոլոր անհրաժեշտ ոլորտների ինժեներները պետք է ներգրավվեն գնահատման թիմում:

Առաջակված գները վերլուծվում և համեմատվում են, իսկ առանձնացված գնառաջարկներն առանձին գնահատվում և համեմատվում են նմանատիպ առաջադրանքների գործող շուկայական գների հետ:

7.1.3. Գնառաջարկի գնահատման հաշվետվություն

Գնառաջարկների գնահատման արդյունքներն ամփոփովում են գնահատման մանրամասն հաշվետվության մեջ, որում նշվում են այն հարցերը, որոնք հավանական պայմանագրային բանակցությունների ժամանակ պետք է պարզաբանվեն:

Խորհրդատուն ՀԷՑ-ի հետ միասին պատրաստում է գնառաջարկի գնահատման հաշվետվությունը, որպեսզի ուղարկի ՀԷՑ-ի Խորհրդի հաստատմանը: Խորհրդատուն աջակցում է Պատվիրատուին գնահատման հաշվետվության վերաբերյալ ՀԷՑ-ի Խորհրդից ստացվող բոլոր հարցերին ու պարզաբանումներին պատասխանելու համար:

8. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՒ

ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

ՀԷՑ-ի Խորհրդից գնաառաջարկի գնահատման հաշվետվության հաստատումը և պայմանագրի կնքման վերաբերյալ առաջարկություններն ստանալուց հետո Խորհրդատուն օգնում է Պատվիրատուին ընտրված գնառաջարկ ներկայացնողների հետ վարել բանակցություններ:Խորհրդատուն պահում է բանակցությունների բոլոր հանդիպումների նշումները և պատրաստում է համապատասխան արձանագրություն՝ Պայմանագրի փաստաթղթերում ներառելու համար: Պայմանագրային փաստաթղթերը պատրաստվում են ՀԷՑ-ի հետ համատեղ՝ պայմանագիրն ստորագրելու համար:

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 18

Page 18:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

ՓՈՒԼ 2-Ի ՇՐՋԱՆԱԿԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի այս փուլը ներառում է հետևյալ հիմնական թեմաները, որոնք քննարկվում են համապատասխան բաժիններում.

ծրագրի ղեկավարում,

ծրագրի իրականացման մշտադիտարկում և վերահսկողություն, ուսուցում և գիտաարտադրական ներուժի փոխանցում փաստաթղթերի կազմման և հաշվետվությունների ներկայացման

պահանջներ

1. ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ

Ծրագրի ղեկավարման աշխատանքները ներառում են հետևյալ առաջադրանքները.

Ծրագրի իրականացման ուղեցույցի և ընթացակարգերի տրամադրում և պահպանում

Ծրագրի համակարգում և փոխգործակցություն Տեղամասային հանդիպումների կազմակերպում և

փաստաթղթավորում Օգնություն ծախսերի կառավարման պատշաճ համակարգ

պահպանելու հարցում Ծրագրի մշտադիտարկման կառուցվածքների կազմում Կապալառուի մանրամասն փաստաթղթերի և գծագրերի

ուսումնասիրում Կապալառուի ներկայացրած նախագծերի ուսումնասիրում Կապալառուի փորձարկման ընթացակարգերի հաստատում Գործարանային փորձարկումների վավերացում

1.1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Ծրագրի իրականացման գլխավոր ուղեցույցի մշակում և ուղեցույցի համապատասխանության պահպանում Այս ուղեցույցը սպառիչ և ՀԷՑ-ի գործող պայմաններին համապատասխան կերպով պետք է նկարագրի ՀԷՑ-ի և ծրագրում ընդգրկված բոլոր կողմերի միջև հաղորդակցման և փոխգործակցության ձևաչափը, բոլոր տեսակի փաստաթղթերի, այդ թվում՝ առևտրային, տեխնիկական, իրավական փաստաթղթերի լրացման և վարման կարգը, սարքավորումների, նյութերի, ծառայությունների որակի և անվտանգության վերահսկման և վավերացման ընթացակարգերը, կապալառուի աշխատանքի վերահսկման ընթացակարգերը և գործարկման, փորձարկման և շահագործման հանձնելու ընթացակարգերը:

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 19

Page 19:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

Գլխավոր ուղեցույցը պատրաստվում է ՀԷՑ-ի հետ համատեղ՝ վերոնշյալ բոլոր ասպեկտները հաշվի առնելով, որպեսզի հեշտացվի ծրագրի վարումը: Պատվիրատուի մոտ արդեն առկա բոլոր համապատասխան ընթացակարգերը, կարգերը, ծրագրի հետ աշխատելու հրահանգները, ձևերը և այլն, որոնցում հաշվի են առնված նաև համապատասխան կանոնակարգերն ու ուղեցույցները, նույնպես հնարավորության չափով պետք է ներառվեն:Ծրագրի ուղեցույցը տարածվում է ծրագրի բոլոր մասնակիցների միջև և թարմացվում ու փոփոխվում է ըստ անհրաժեշտության:

1.2. ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համակարգում և ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված բոլոր կողմերի փոխգործակցություն:Այս առաջադրանքը հիմնականում կատարում է Խորհրդատուի ծրագրի ղեկավարը՝ սերտորեն համագործակցելով ՀԷՑ-ի հետ վերոգրյալ իր պարտականությունների շրջանակում:

1.3. ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ

ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄ

Տեղամասային հանդիպումների նախապատրաստում և հրավիրում և դրանց փաստաթղթավորում: Աջակցություն կապալառուի աշխատանքային ծրագրի ուսումնասիրմանը և հաստատում:Խորհրդատուի թիմն անցկացնում է պարբերական տեղամասային հանդիպումներ ՀԷՑ-ի և կապալառուի հետ, որպեսզի. ա) վերանայի աշխատանքների կատարման ընթացքը և քննարկի ու համաձայնեցնի աշխատանքների կատարման ընթացքում առաջացող հնարավոր խնդիրների լուծման համար առաջարկվող ուղղիչ միջոցառումները և բ) քննարկի և հաստատի կապալառուների աշխատանքային ծրագրերը, որոնք ուղարկվել են նախքան հանդիպումները: Աշխատանքային ծրագիրը պետք է համապատասխանի ծրագրի ժամանակացույցին և պայմանագրային մյուս բոլոր դրույթներին: Տեղամասային ինժեներները պետք է կազմեն այսպիսի տեղամասային հանդիպումների արձանագրությունները:

1.4. ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Խորհրդատուն պետք է օգնի ունենալ ծախսերի վերահսկման պատշաճ համակարգ՝ ապահովելով համապատասխանությունը ԾԻԳ-ի ֆինանսական կառավարման համակարգի հետ: Ծախսերի վերահսկման պատշաճ համակարգը պետք է ներառի հետևյալ գործողություններն՝ առանց սահմանափակման.

1.4.1. Ֆինանսական պլանավորում

Ընդհանուր ծախսերի համար ցուցանիշ են համարվում վարկային պայմանագր(եր)ով սահմանված բյուջեի ծախսերը: Այս արժեքը պետք է դիտարկվի որպես բացարձակ մաքսիմում և ոչ մի դեպքում չպետք է գերազանցվի: Խորհրդատուն հարաբերակցում է պայմանագրային

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 20

Page 20:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

ծախսերը և ստուգում է, թե արդյոք կան ֆիզիկական կամ գնային չնախատեսված ծախսեր: Եթե դա բավարար չէ, ապա ՀԷՑ-ին ուղարկվում է ծանուցում, և առաջարկվում են համապատասխան միջոցառումներ՝ ծրագրի ավարտին ծախսերի գերազանցման ռիսկը նվազեցնելու նպատակով:Ֆինանսական պլանավորման հիմնական գործիքներ են ծրագրի իրականացման ժամանակացույցը, վճարումների ժամկետները և պայմանագրի մանրամասն գնացուցակները:Խորհրդատուն Գործատուի համար պարբերաբար պատրաստում է հաշվարկներ ֆինանսական պլանավորման առումով՝ ըստ համաձայնեցված կարգի:

1.4.2. Ծախսերի վերահսկում

Ծախսերի վերահսկումը հիմնականում իրականացվում է ՀԷՑ-ի ունեցած որևէ ֆնանսավորման պայմանագրի պահանջով և պահանջներին համապատասխան: Դա ներառում է հաշիվ-ապրանքագրում նշված անվանումների գների խիստ համեմատումը պայմանագրային գների հետ: Պայմանագրային գները կարող են փոփոխվել միայն այն դեպքում, եթե պատրաստվում և պատշաճ կերպով ստորագրվում է փոփոխության պատվեր, որի համար ՀԷՑ-ը տալիս է իր հաստատումը:

Հաշիվ-ապրանքագրում ներկայացված անվանումների քանակները նույնպես պետք է ստուգվեն: Բոլոր ապրանքները մատակարարվելուց հետո այդպիսի ապրանքների համար որևէ այլ հաշիվ-ապրանքագիր չպետք է ներկայացվի:Ծախսերի վերահսկման հաշվարկները պետք է ընդգրկվեն պարբերական հաշվետվություններում, դրանց ներկայացումը կատարվում է վարկային պայմանագրով սահմանված կարգով, որը սովորաբար կոչվում է ծրագրի ծախսերի նախահաշիվ:

Այս հաշվարկը պարունակում է հաջորդ ուղենիշերը և նախահաշվին, չվճարված պարտավորությունների վճարումներին և աշխատանքներն ավարտելու ծախսերին վերաբերող պայմանագրային տեղեկատվություն և թվեր: Նախահաշիվներն այնուհետև բաժանվում են սկզբնական նախահաշվի, վերջին հաշվետվության նախահաշվի և փոփոխված նախահաշվի, իսկ վճարումները բաժանվում են նախորդ, ներկա ժամանակաշրջանի և ընդհանուրի: Այսպիսի հաշվարկները կազմվում են ինչպես տեղական, այնպես էլ՝ օտարերկրյա արժույթով: Պետք է հաշվի առնել սկզբնական վճարումը և երաշխիքային պահումների գումարները՝ հստակ պատկեր ստանալու համար:Ծախսերի հաշվարկի այսպիսի ներկայացումը Գործատուին տալիս է ադեկվատ տեղեկատվություն ընթացիկ ծրագրի ընդհանուր ֆինանսական իրավիճակին մեկ հայացքով ծանոթանալու համար: Անհրաժեշտության դեպքում այդ թվերը կարող են ներկայացվել նաև գրաֆիկով:Այս պարբերական հաշվետվությունները թույլ են տալիս շատ վաղ փուլում բացահայտել ծախսերի գերազանցման որևէ նշան:

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 21

Page 21:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

1.4.3. Հաշիվ-ապրանքագրերի

հաստատում

Հաշիվ-ապրանքագրերի հաստատումը պետք է իրականացվի ՀԷՑ-ի և Խորհրդատուի կողմից սահմանված խիստ ընթացակարգով, որը երաշխավորում է, որ.

Հաշիվ-ապրանքագրի համար ներկայացվող պահանջը ճիշտ է ըստ պայմանագրի պայմանների

Սարքավորումները մատակարարվել են պայմանագրի պայմաններին համապատասխան

Ծառայությունները մատուցվել են պայմանագրի պայմաններին համապատասխան

Կատարված աշխատանքը վավերացվել է Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ինչպիսիք են տրանսպորտային

բեռնագրերը, աշխատանքների կատարման ընթացքի փաստաթղթերը, աշխատանքի ընդունման-հանձնման ակտը, հաշվետվությունները և այլն, ներկայացված են

Քանակները և գները (ամբողջական կամ միավորի համար) ստուգվել են պայմանագրայինների հետ

Վճարման գումարն ստուգվել է թվաբանորենՊետք է ստուգվի, թե արդյոք հաշվի-ապրանքագիրը ներկայացվել է առաջին անգամ. ի դեպ կրկնակի ներկայացումը չի կարող բացառվել:Յուրաքանչյուր հաշիվ-ապրանքագիր նախ պետք է գրանցվի, ապա վրան պետք է փակցվի շրջաբերական պիտակ, որի վրա նշված է ստուգող և հաստատող պատասխանատուի անունը անվան սկզբնատառերով:

1.4.4. Պահանջների կառավարում

Կան բազմաթիվ պատճառներ, երբ կապալառուն կարող է պահանջ ներկայացնել հետևյալի համար.

Նախագծի փոփոխում Ծրագրի ժամկետի երկարացում Ժամանակի ավելացում Ծրագրի հարմարեցում նախքան գնառաջարկի ներկայացումը

գոյություն ունեցած փոփոխված կայանքներին Մուտքի խոչընդոտում Չստացված արտոնագրեր կամ թույլտվություններ Տեղամասի հանձնման ուշացում Տեխնիկական բնութագրի, մատակարարվող ապրանքների ծավալի,

պայմանագրի դրույթների այլ մեկնաբանություն:

Վերոնշյալ օրինակները Գործատուին (կամ նրա ներկայացուցչին) ամենահաճախ հանդիպած պահանջների մի քանի ընտրված օրինակներ են միայն: Խորհրդատուի ամենակարևոր նպատակն է՝ մերժել նման պահանջները և կապալառուին ցույց տալ, որ մատակարարման և տեղադրման պայմանագիրը ներառում է իր կողմից պահանջվող աշխատանքը կամ սարքավորումը: Շատ պահանջներ ներկայացվում են

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 22

Page 22:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

նաև բացակայող արտոնագրերի և թույլտվությունների համար. հաճախ դա կարելի է հիմնավորել այնպես, որ դա կապալառուի պատասխանատվությունն է:Ժամանակի ավելացման պահանջները սովորաբար հիմնավորվում են Գործատուի կողմից տեղեկատվության ուշ տրամադրմամբ: Եթե դա իրոք այդպես է, Խորհրդատուն ուսումնասիրում է, թե արդյոք նման ուշացումն ազդում է կապալառուի աշխատանքային ժամանակացույցի վրա:

Ամեն դեպքում կան պահանջներ, որոնք հիմնավորված են: Այս դեպքում պահանջի գումարը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի: Գործատուի ուղեցույցները պետք է հաշվի առնվեն բոլոր առումներով:

1.4.5. Բոլոր երաշխավորությունների ու երաշխիքների

վերանայում

Կապալառուի կողմից ներկայացված բոլոր երաշխավորությունների ու երաշխիքների վերանայում՝ դրանց վավերականության մեջ համոզվելու համար:Եթե առնչվող ուղեցույցներին համապատասխան կապալառուն պարտավոր է տրամադրել առնվազն որևէ կանխավճարի երաշխիք և աշխատանքների կատարման երաշխավորություն՝ ապա ՀԷՑ-ի կողմից հաստատված ձևերի օգտագործմամբ: Այդ երաշխիքների ավարտման ժամկետները սահմանվում են պայմանագրում:

Խորհրդատուն ՀԷՑ-ի հետ միասին վերահսկում է. ա) երաշխիքների ավարտումը պայմանագրով սահմանված պայմանների համապատասխանությամբ և բ) այդ երաշխիքների պատշաճ ձևն ու վավերականությունը:

Այս կանոնակարգերին չհամապատասխանող երաշխիքները մերժվում են, և կանխավճարը կարող է հետ վերցվել մինչև կապալառուն ավարտի իր պարտավորությունների կատարումը:

1.5. ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ

Ընթացակարգերի, կանոնների և կառուցվածքների սահմանում որակի, քանակների, անվտանգության, ծախսերի և աշխատանքների կատարման ընթացքի մշտադիտարկման, ինչպես նաև հաղորդակցման, համակարգի գործարկման և շահագործման հանձնելու գործընթացի համար:

Ծրագրի մշտադիտարկման կառուցվածքները սահմանվում են ՀԷՑ-ի/ԾԻԳ-ի հետ համատեղ՝ օգտագործելով ՀԷՑ-ում արդեն առկա փորձառությունն ու փաստաթղթերը և ըստ անհրաժեշտության հարմարեցնելով դրանք ծրագրին: Բոլոր այս ընթացակարգերի, կանոնների ու կառուցվածքների հարմարեցումն ու մշակումը կատարվում է հետևյալի հիման վրա.

Գործատուի ծրագրին առնչվող ուղեցույցներ Ծրագրի իրականացման ժամանակացույց Ծրագրի իրականացման ուղեցույց Պայմանագրով համաձայնեցված բոլոր համապատասխան

պայմանները:

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 23

Page 23:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

1.6. ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԳԾԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ

Կապալառուների կողմից ներկայացված նախագծային գծագրերի և այլ մանրամասն գծագրերի, տեխնիկական փաստաթղթերի ու հաշվարկների ուսումնասիրում:Համաձայն պայմանագրի կապալառուն պետք է ներկայացնի նախագծային մանրամասն փաստաթղթերը այս փաստաթղթերի ներկայացման համար սահմանված ժամկետներում: Դրանց ձևաչափն ու բովանդակությունն ուսումնասիրում է Խորհրդատուն ՀԷՑ-ի/ԾԻԳ-ի հետ համատեղ:

Մանրամասն նախագծման, ինչպես նաև ենթակապալառուների հետ աշխատանքը համակարգելու պատասխանատվությունը պատկանում է կապալառուին:Աշխատանքների այս փուլում պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու համար, որ.

Կապալառուի կողմից պատրաստված վերջնական նախագծա-նախահաշվային փաստաթղթերը համապատասխանում են պայմանագրային փաստաթղթերին, համապատասխան օրենքներին ու ստանդարտներին և ինժեներական լավագույն գործելակերպին

Կապալառուի՝ սարքավորումների ու նյութերի փաստաթղթերի մշակման, գնումների կազմակերպման, արտադրման և առաքման աշխատանքային գրաֆիկները համապատասխանում են ծրագրի պահանջներին, և որտեղ անհրաժեշտ է, պահանջվող առաջադրանքների կատարումն արագացնելու համար ձեռնարկվում են պատշաճ քայլեր

Նախագծման, արտադրման և առաքման ժամանակ Կապալառուի որակի վերահսկողության հաստատված ընթացակարգերը պահպանված են:

Այս նպատակներն իրագործելու համար Խորհրդատուն օգնում է ՀԷՑ-ին կատարել հետևյալ տիպի աշխատանքներ.

Հրավիրել նախնական կազմակերպչական հանդիպում կապալառուի մասնակցությամբ՝ անհրաժեշտ ընթացակարգերը սահմանելու և պահանջվող փաստաթղթերի պատշաճ փոխանակումը կազմակերպելու համար

Պարբերաբար անցկացնել նախագծի վերանայման հանդիպումներ Վերանայել կարևոր հարցերին առնչվող տեխնիկական

հաշվետվություններն ու փաստաթղթերը, որոնք կապալառուն պատրաստում է ծրագրի իրականացման ժամանակ

Վերանայել կապալառուի հիմնական հաշվարկները, դիագրամները, տեղադրման և շինարարական գծագրերը, մասնագրերն ու այլ կարևոր տեխնիկական փաստաթղթեր՝ դրանց համապատասխանությունը Պայմանագրային փաստաթղթերի, առնչվող օրենքների ու ստանդարտների և ինժեներական լավագույն գործելակերպի հետ ստուգելու և հայտնաբերված շեղումները անհապաղ կարգով Կապալառուի և Պատվիրատուի ուշադրությանը ներկայացնելու համար

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 24

Page 24:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

Վերանայել Կապալառուի սկզբնական և հետագա աշխատանքային գրաֆիկը՝ պայմանագրային և ծրագրային պահանջների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով: Ժամանակացույցից բոլոր հավանական ուշացումները անմիջապես պետք է ներկայացվեն Կապալառուին և Պատվիրատուին

Ուսումնասիրել Կապալառուի և գոյություն ունեցող կայանքների միջև փոխգործակցությունը Վերանայել Կապալառուի որակի վերահսկման ընթացակարգերը, փորձարկման ընթացակարգերը և անվտանգության ապահովման ընթացակարգերը և մշտադիտարկել դրանց համապատասխանությունը:

Պայմանագրի մասնագրերից կամ այլ պահանջներից որևէ շեղում հայտնաբերելու դեպքում դրանք անմիջապես ներկայացնել Պատվիրատուին և Կապալառուին և վերացնել Պատվիրատուին գոհացնող կերպով:

1.7. ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ

Ներկայացված նախագծերի վերանայում՝ դրանց համապատասխանությունը Պայմանագրի և մասնագրերի հետ ապահովելու նպատակով: Կայանի պլանավորման աշխատանքային գծագրերի և տեղադրումների ընդհանուր գծագրերի ու դիագրամների, ինչպես նաև Կապալառուի կազմած էլեկտրակայանի համառոտ ձեռնարկի վերանայում:Այս առաջադրանքում ամփոփված փաստաթղթերի վերանայումն իրականացվում է ստորև՝ Առաջադրանք 12-ում, արդեն նկարագրված գործողությունների սկզբունքին համաձայն:

1.8. ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ

Գործարկման և շահագործման հանձնելու ժամանակ կատարվող փորձարկման մեթոդների ու ընթացակարգերի վերանայում և հաստատում:Ըստ Պայմանագրի՝ Կապալառուն պարտավոր է ներկայացնել իր կողմից փորձարկված մեթոդներն ու ընթացակարգերը, որպեսզի դրանք հաստատվեն ժամանակին՝ կայանի կամ դրա սարքավորումների գործարկման և շահագործման հանձնելու փորձարկումը կատարելուց առաջ: Խորհրդատուն օգնում է ՀԷՑ-ին/ԾԻԳ-ին առաջարկված փորձարկման գործողությունների վերանայման և հաստատման հարցում, որոնք պետք է համապատասխանեն.

Պայմանագրով, ներառյալ փորձարկմանը, շահագործման հանձնելուն և որակի ապահովմանն առնչվող ուղեցույցներում սահմանված պայմաններին ու դրույթներին

Համապատասխան օրենքներին ու ստանդարտներին Ծրագրի իրականացման ժամանակացույցին:

Հատուկ ուշադրություն պետք է դարձվի, որ կապալառուի նկարագրած ընթացակարգերն օրինակ՝

Ներառեն սահմանված բոլոր համակարգերն ու սարքավորումները

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 25

Page 25:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

Տան ամբողջական տեղեկատվություն փորձարկման հաջորդականության և համապատասխան փորձարկման նպատակների վերաբերյալ

Հաշվի առնեն այն նախապայմանները, որոնք պետք է ապահովվեն նախքան փորձարկումների կատարումը՝ ներառյալ երրորդ կողմի հավաստագրերն ու թույլտվությունները

Ներգրավեն երրորդ կողմին վավերացնելու և/կամ փորձարկումներին ներկա գտնվելու համար, եթե անհրաժեշտ է

Տրամադրեն ամբողջական տեղեկատվություն ներգրավված անձնակազմի, ինչպես նաև փորձարկման համար անհրաժեշտ սարքավորումների, գործիքների, նյութերի և ապրանքների մասին

Թույլ տան համապատասխան անձանց ներկա գտնվել առնչվող փորձարկումներին

Ներառեն փորձարկման հաշվետվության ներկայացումը Պատվիրատուի ներկայացուցչի հաստատմանը:

Կայանի և սարքավորումների աշխատանքի/շահագործման հանձնելու փորձարկումները պետք է կատարվեն որևէ ճանաչված ստանդարտին, օրինակ ISO-ին համապատասխան:

1.9. ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ

Ներկայություն գործարանային համապատասխանության փորձարկումներին և պատշաճ փաստաթղթավորմանը:

Խորհրդատուի փորձագետները, Գործատուի անունից կամ նրա հետ միասին, ներկա են լինում գործարանային ընդունման-հանձնման փորձարկումներին կապալառուի և/կամ նրա ենթակապալառուների գործարաններում՝ համոզվելու, որ համապատասխան բաղադրիչները և/կամ համակարգերն արտադրված և փորձարկված են պայմանագրի պահանջների համապատասխանությամբ:

Խորհրդատուն պետք է առաջարկի նախնական գործարանային ընդունման-հանձնման փորձարկումների անցկացումը, որոնք կարող են պահանջվել պայմանագրի կատարման ժամանակ: Յուրաքանչյուր գործարան կատարած այցի ժամանակ կազմվում է պաշտոնական տեսչական հաշվետվություն, որը փորձարկման հետ կապված փաստաթղթերի և արդյունքների հետ միասին ներկայացվում է ՀԷՑ-ին/ԾԻԳ-ին:

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Ծառայությունների այս բաժնում նախատեսվում է իրականացնել հետևյալ առաջադրանքները.

1. Աշխատանքների կատարման ընթացքի և որակի մշտադիտարկում2. Որակի ապահովման ծրագրերի գնահատում և հաստատում3. Տեղադրման աշխատանքների վերահսկողություն4. Այցելություն կապալառուի փորձարկման գործընթացներին և դրանց

վավերացում, շահագործման հանձնելու ընթացակարգերի վավերացում

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 26

Page 26:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

5. Առաջարկված լրացուցիչ տեղամասային աշխատանքների հաստատում

6. Տեսչական հաշվետվությունների պատրաստում7. Ծրագրի բյուջեի և հաշվապահության վերահսկում8. Հետևում բնապահպանական ծրագրի կատարմանը9. Աջակցություն բնապահպանական խնդիրների լուծման հարցում

2.1. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ՈՐԱԿԻ

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ

Ժամանակացույցերի, աշխատանքների կատարման ընթացքի և կապալառուի առաքումների, տեղադրման, փորձարկման և շահագործման մեջ դնելու աշխատանքների որակի մշտադիտարկում:Տեղամասի վերահսկչի ուղեկցությամբ Խորհրդատուի թիմը վերահսկում է Կապալառուի կողմից իրականացվող տեղամասի շինարարական, մոնտաժային, տեղակայման և շահագործման հանձնելու աշխատանքները:Խորհրդատուի տեղամասային ինժեներների պարտականությունն առաջին հերթին ապահովելն է, որ աշխատանքները կատարվեն ծրագրի ժամանակացույցին, ինչպես նաև պայմանագրային փաստաթղթերով սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան: Հետևաբար, նրանք պետք է խստորեն հետևեն աշխատանքների կատարման ընթացքին և որակին և պարբերաբար հաշվետվություններ ներկայացնեն ՀԷՑ-ի/ԾԻԳ-ի ծրագրի ղեկավարին: Սա պաշտոնականացվում է տեղամասում կատարվող աշխատանքների կատարման ընդհանուր պարբերական հաշվետվությունների ներկայացմամբ:

Խորհրդատուի թիմն անցկացնում է տեղամասային հանդիպումներ ՀԷՑ-ի/ԾԻԳ-ի և կապալառուի հետ, որպեսզի վերանայի աշխատանքների կատարման ընթացքը և քննարկի ու համաձայնեցնի աշխատանքների կատարման ընթացքում առաջացող հնարավոր խնդիրների լուծման համար առաջարկվող ուղղիչ միջոցառումները: Տեղամասային ինժեներները պետք է կազմեն այսպիսի տեղամասային հանդիպումների արձանագրությունները:

Բացի այդ, տեղամասային ծառայությունները ներառում են աշխատանքների կատարման ավարտի վերջնական տեսչական ստուգումը և աշխատանքների ավարտման ակտի ներկայացումը ՀԷՑ-ի հաստատմանը: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի այն բանին, որ գործարկմանը նախապատրաստող և բուն գործարկման գործողությունները չսկսվեն համապատասխան համակարգի համար աշխատանքների ավարտման ակտի ներկայացումից առաջ:

Խորհրդատուն պետք է նաև մշտադիտարկի և հետևի, որ սարքավորումների առաքման, փորձարկման և գործարկման քայլերն իրականացվեն համաձայնեցված ընթացակարգով:

2.2. ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Շինարարական, մոնտաժային և տեղակայման յուրաքանչյուր տեսակի աշխատանքի համար որակի ապահովման ծրագրի գնահատում և հաստատում և դրա իրականացման ստուգում:

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 27

Page 27:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

Ենթադրվում է, որ կապալառուն և նրա ենթակապալառուներն ունեն IS0 9001 ստանդարտին համապատասխան որակի ապահովման համակարգ և որևէ երրորդ կողմի համապատասխան հավաստագրում:Այս առաջադրանքի շրջանակում Խորհրդատուն վերանայում է կապալառուի ծրագիրը և ընթացակարգերը, որոնք նա սահմանել է ներքին, ինչպես նաև իր ենթակապալառուների որակի հսկողության համար: Ծրագրի իրականացման համար Խորհրդատուի վերանայումները և ստուգումները պետք է կարևորեն հետևյալը.

Որակի ապահովման համապատասխան ծրագրի առկայություն Կապալառուի և բոլոր հիմնական արտադրողների/ենթակապալառուների մոտ

Կապալառուն պետք է պատասխանատվություն կրի իր ենթակապալառուների որակի ապահովման համակարգերի համար և պետք է տրամադրի այդ մասին ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը

Կապալառուի ներքին որակի ապահովման կազմակերպության անվանումը, գործառույթները և պատասխանատվությունները

Կապալառուի՝ փաստաթղթերի/գծագրերի/հաշվարկների կազմման ներքին ուղեցույցները

Կապալառուի որակի ապահովման ընթացակարգ հետևյալի փաստաթղթերի պատրաստման համար.

a) Գործընթացների և տեղադրման սխեմաներb) Մասնագրերc) Հարցումներd) Գնահատման հաշվետվություններe) Գնման պատվերներ

Կապալառուի գնումների ընթացակարգեր Կապալառուի կողմից ենթակապալառուների գծագրերը

հաստատելու ընթացակարգեր և արտադրության համար թույլտվության ընթացակարգ

Կապալառուի փաստաթղթերի շրջանառության և գրանցման ընթացակարգ

Կապալառուի արտադրամասերի տեսչական ստուգման և աշխատանքների կատարման ընթացքին հետևելու ընթացակարգեր (փորձարկման և ստուգման հաջորդականության պլան)

Կապալառուի ընթացակարգեր անհամապատասխանությունների դեպքում

Կապալառուի որակի գնահատման գրառումներ, աշխատանքների ավարտման ակտեր, առաքման համար պատրաստ լինելը հավաստող ակտեր

Կապալառուի տեղամասային ստուգումների ընթացակարգեր:

2.3. ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Խորհրդատուն ԾԻԳ-ին աջակցում է ստուգել սարքվածքների և աշխատանքների ամբողջականությունը Պայմանագրի պահանջներին և

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 28

Page 28:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

մասնագրերի հետ և օգնում է Կապալառուի կողմից իրականացվող տեղակայման աշխատանքների վերահսկման և ստուգման հարցերում՝ ներառյալ որակի և քանակների վերանայումն ու հաստատումը:

2.4. ՀԱՆՁՆՈՒՄ

Այցելություն կապալառուի փորձարկման գործընթացներին և դրանց վավերացում գործարկման և ավարտման ժամանակ:Գործարկման և ավարտման ժամանակ կիրառվող փորձարկումները պետք է իրականացվեն համաձայնեցված ընթացակարգերին համապատասխան: Փորձերի քանակը և բնույթը, որոնց Խորհրդատուն պետք է ներկա գտնվի, պետք է համաձայնեցվի Պատվիրատուի հետ՝ կախված տվյալ սարքավորման բարդությունից և կարևորությունից և միջազգային փորձին համապատասխան:

2.4.1. Շահագործման հանձնելու ընթացակարգի վավերացում

Կայանի աշխատանքի փորձարկումը և շահագործման հանձնումը կատարվում է դրա իրականացումից բավական առաջ համաձայնեցված ընթացակարգի, օրենքների և ստանդարտների համապատասխանությամբ:

Խորհրդատուի տեղամասային թիմն օգնում է ՀԷՑ-ին/ԾԻԳ-ին կատարել հետևյալ հիմնական գործողությունները.

Ստուգել և հավաստիանալ, թե արդյոք բաղադրիչներն ու սարքվածքները ճիշտ են տեղադրված և ամբողջական են բոլոր առումներով և արդյոք առկա է Աշխատանքների ավարտման ակտը

Վերահսկել և համակարգել նախապատրաստական գործողությունները, օրինակ նախնական փորձարկումները, չոր վիճակի փորձարկումները և փորձնական աշխատանքի փորձարկումները, ստուգել անհրաժեշտ անձնակազմի, ինչպես նաև պահանջվող սպառման ապրանքների առկայությունը և այլն

Ապահովել, որ փորձարկման բոլոր գործիքները և աշխատանքային ու երաշխիքային փորձրակումների մշտադիտարկման սարքավորումները լինեն ճիշտ կարգաբերված

Վերահսկել փորձնական շահագործումը՝ կայանի հուսալիությունը հաստատելու համար

Վերահսկել երաշխիքային փորձարկումները՝ հաստատելու, որ կայանը բավարարում է իր ամբողջական և մասնակի բեռնվածքի երաշխիքներին՝ համաձայն պայմանագրով սահմանված պահանջներին:

Կազմել թերությունների, խափանումների կամ ուշացումների հետ կապված պահանջների ցուցակ և մշակել ուղղիչ միջոցառումներ, որոնք պետք է կատարի կապալառուն ըստ անհրաժեշտության

Սահմանել նախապես գնահատված վնասների գումարները, եթե կան այդպիսիք:

Ընդունելով, որ աշխատանքի փորձրակումներն անցել են բարեհաջող, և տեսչական ստուգման հաշվետվությունն առկա է, պետք է կազմվի շահագործման հանձնելու ակտը Պայմանագրի պայմաններին համապատասխան:

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 29

Page 29:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

2.5. ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ

Առաջարկված լրացուցիչ աշխատանքների գնահատում, ստուգում, ծախսերի հաշվարկում և հաստատում:

2.6. ՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Տեսչական հաշվետվությունների պատրաստում կայանի աշխատանքների ավարտումից հետո՝ նախքան շահագործման հանձնելու ակտերի կազմումը:

Խորհրդատուն օգնում է ՀԷՑ-ին/ԾԻԳ-ին պատրաստել փորձարկման և տեսչական ստուգման հաշվետվությունը, որը ներառելու է Կապալառուի որակի ապահովման համաձայնեցված ծրագրի շրջանակում կատարվող բոլոր փորձարկումների ու ստուգումների ընթացակարգերի, գրառումների և արդյունքների մասին տեղեկատվությունը: Հաշվետվությունը պետք է ցույց տա, որ բոլոր պահանջվող փորձրակումներն ու ստուգումները հաջողությամբ կատարվել են Պայմանագրի պահանջներին համաձայն:

2.6.1. Խնդիրների սահմանում և ուղղիչ միջոցառումներ

Ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրների սահմանում, ուղղիչ գործողությունների նշում և բաց մնացած հարցերի ներկայացում ԾԻԳ-ի ղեկավարությանը:Խնդիրների սահմանումը և վերացումը ծրագրի իրականացման ողջ ընթացքում շարունակվող առաջադրանք է և հիմնականում վերահսկվում է ծրագրի ղեկավարի կողմից՝ ՀԷՑ-ի/ԾԻԳ-ի հետ համատեղ՝ հետևյալ հիմնական ընթացակարգին համաձայն.

Խնդիրների սահմանում Խորհրդատուի թիմի անդամների կողմից Ուղղիչ միջոցառումների առաջարկում և քննարկում ՀԷՑ-ի/ԾԻԳ-ի

հետ Առնչվող կողմի (օր. կապալառուի) հրավիրում խնդիրը

համապատասխանորեն լուծելու համար Ուղղիչ միջոցառումների վերահսկում և արդյունքների ներկայացում

ՀԷՑ-ին/ԾԻԳ-ինԱյս ընթացակարգն ապահովում է, որ ՀԷՑ-ը/ԾԻԳ-ը շարունակաբար տեղեկացված լինեն բոլոր խնդիրների և առնչվող հակամիջոցառումների մասին:

2.7. ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

Բյուջեի և ծախսերի կառավարման և ծրագրի հաշվապահության վերահսկում, ծրագրի համար վերջնական հաշվետվության պատրաստում:Խորհրդատուն ձևակերպում է ծրագրի ընթացքում ձևավորված ծրագրի գույքը՝ ՀԷՑ-ի գույքացանկի պահանջներին համապատասխան: Այս առաջադրանքը հեշտացնելու համար Խորհրդատուն ծրագրի սկզբին կարող է այս հարցով դիմել ՀԷՑ-ին. ծրագրի հենց սկզբին այս կատեգորիաների ծախսերի կազմումը (և ծախսերի կառավարման մեխանիզմը) զգալիորեն կհեշտացնեն ծրագրի վերջնական գույքագրումը:

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 30

Page 30:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

2.8. ՀԵՏԵՎՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ

ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ

Բնապահպանական ծրագրի վերանայում, հաստատում և հետևում շինարարության փուլում, եթե այսպիսի ծառայություն նախատեսվել է:

Խորհրդատուն օժանդակում է ՀԷՑ-ին/ԾԻԳ-ին բնապահպանական ծրագրի կատարման և կապալառուի կամ ծրագրում ընդգրկված որևէ այլ կողմի կողմից համապատասխան աշխատանքների նախաձեռնման և դրանց կատարմանը հետևելու հարցերում: Կախված բնապահպանական ծրագրի դրույթներից՝ կարող է անհրաժեշտ լինել հետևել հետևյալ գործողություններին, առանց սահմանափակման.

Արտադրվող աղմուկի իջեցում Գազային, հեղուկ և կարծր արտանետումների սահմանափակում Մակերեսային ջրերի և ստորգետնյա ջրերի պահպանման

միջոցառումներ Թափոնների հեռացման հայեցակարգ Հողի աղտոտման կանխարգելիչ միջոցառումներ Ճանապարհային բեռնափոխադրումներից առաջացող

ազդեցություններ Աղբի հավաքում/վերամշակում և այլն

Պետք է ուշադրություն դարձվի այն բանին, որ առնչվող մարմինները պետք է լավ տեղեկացված լինեն համապատասխան ընթացակարգերին ու գործողություններին և որ բոլոր միջոցառումների համար առկա է նրանց համաձայնությունը:

2.9. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ

ՀԱՐՑՈՒՄ

Խորհրդատուն պետք է օժանդակի ՀԷՑ-ին/ԾԻԳ-ին բնապահպանական բոլոր խնդիրների հարցում, որոնք կարող են մտահոգություն առաջացնել: Խորհրդատուն պետք է պատրաստ լինի ՀԷՑ-ին/ԾԻԳ-ին բնապահպանական բոլոր հավանական հարցերի շուրջ համապատասխան միջոցառումներ առաջարկելու համար և պետք է ապահովի դրանց իրականացումը Գործատուի և համապատասխան մարմինների, ինչպես նաև կապալառուի կամ ընդգրկված որևէ այլ կողմի հետ համատեղ:

3. ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ

ՓՈԽԱՆՑՈՒՄ

1. Ամբողջական ուսումնական ծրագրի ներկայացում մասնագետների և ինժեներների համար

2. ԾԻԳ-ի ծրագրի ղեկավարման և ծրագրի իրականացման առանցքային անձնակազմի ուսուցում

3. Պատվիրատուի գլխավոր ինժեներների ուսուցում

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 31

Page 31:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

4. Պատվիրատուի շահագործման և պահպանման համար պատասխանատու անձնակազմի ուսուցում

3.1. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Խորհրդատուն ներկայացնում է ամբողջական ուսումնական ծրագիր ԾԻԳ-ի մասնագետների և ՀԷՑ-ի ինժեներների համար: Ուսուցումը հիմնականում անցկացվելու է «գործնական ուսուցման» մեթոդով:

3.1.1. ԾԻԳ-ի ծրագրի ղեկավարման և ծրագրի իրականացման

առանցքային անձնակազմի ուսուցում

Խորհրդատուն վերապատրաստում է ԾԻԳ-ի ծրագրի իրականացման և ղեկավարման անձնակազմին այնպես, որ հանձնարարությունից հետո նրանք կարողանան ինքնուրույն կատարել նմանատիպ ծառայությունները: Բացի այդ, հատուկ ուշադրություն պետք է դարձվի ծրագրի առաջընթացի և հաջողության արդյունքների չափմանը՝ ծրագրի իրականացման սկզբում նախասահմանված ցուցանիշներին համաձայն:

3.1.2. Պատվիրատուի գլխավոր ինժեներների ուսուցում

Խորհրդատուն վերապատրաստում է Պատվիրատուի գլխավոր ինժեներներին տեխնիկական խնդիրները լուծելու և ընթացակարգերը վերահսկելու և փաստաթղթերը վարելու համար: Վերապատրաստումն անցկացվելու է «գործնական ուսուցման» մեթոդով:

3.1.3. Պատվիրատուի շահագործման և պահպանման համար

պատասխանատու անձնակազմի ուսուցում

Շահագործման և պահպանման համար պատասխանտու անձնակազմը պետք է վերապատրաստվի կապալառուի կողմից տեղակայման, փորձարկման և գործարկման ժամանակ՝ նոր սարքավորումների հետ ծանոթանալու համար: Խորհրդատուն գնահատում, վերանայում և հաստատում է այս վերապատրաստման համար կապալառուի մշակած մանրամասն ծրագիրը և ըստ անհրաժեշտության առաջարկում է հատուկ վերապատրաստման դասընթացներ ՀԷՑ-ի մասնագետների համար:

4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2-րդ փուլի համար նախատեսված են հետևյալ հաշվետվությունները.

1. Սկզբնական հաշվետվություն2. Եռամսյակային կատարողական հաշվետվություններ3. Ծրագրի ավարտման հաշվետվություն4. Փաստաթղթերի պատրաստում

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 32

Page 32:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

4.1. ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստան գալուց երեք շաբաթ անց Խորհրդատուն պատրաստում է Սկզբնական հաշվետվություն, որը պետք է ներառի առնվազն հետևյալ կետերը.

Ծրագրի նկարագրություն Ծրագրի կազմակերպում Ուսուցման կարիքներ Ժամանակացույց և ծախսերի նախահաշիվ ծրագրի բոլոր

գործողությունների համար4.2. ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաշվետվությունները պետք է կազմվեն համապարփակ ձևով, այսինքն ներառեն ծրագրի բոլոր ասպեկտները, ինչպես սովորաբար պահանջվում է ՏՀ-ով:Այն պետք է ունենա ծրագրի զարգացումների և առաջընթացի նախաբանային համառոտ քննարկում տվյալ ժամանակաշրջանի համար, պարունակի տեղեկատվություն (կամ այլ մեկնաբանություններ) ֆինանսական, իրականացված աշխատանքների և գնումների բաժիններում ներկայացված տեղեկատվության վերաբերյալ.

Կատարված աշխատանքներ Տեղեկատվություն գնումների վերաբերյալ Փոփոխությունների պատվերներ Հանդիպումների արձանագրություններ Բնապահպանական միջոցառումների իրականացում Տեխնիկական կատարման կարգավիճակ Կապալառուների համար կատարված ծախսումների և վճարումների

ֆինանսական հաշվետվություններ Ուշացումներից կամ այլ խնդիրներից խուսափելու համար հետագա

պահանջվող գործողությունների առաջարկներ Ծրագրի կարգավիճակը ցույց տվող աղյուսակներ և գրաֆիկներ Ծրագրի ընթացքի ներկայացում լուսանկարներ պարունակող

փաստաթղթերով4.3. ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի վերջնական ավարտման հաշվետվությունը պարունակում է ծրագրի պատմությունը, կայանների նախագծման հիմնական չափորոշիչները, կայանների նկարագրությունները, կարևոր ասպեկտներ պլանավորման և իրականացման փուլի վերաբերյալ (քաղվածքներ եռամսյակային հաշվետվություններից), ձեռք բերված փորձառություն և այլն: Բացի այդ, հաշվետվությունը պետք է ցույց տա հիմնական նպատակների իրագործումը և ակնկալվող բարեփոխումները՝ կիրառելով ծրագրի սկզբում նախասահմանված ցուցանիշները:

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 33

Page 33:  · Web view5-tr-adms-02 eoi for adms consultant serivces r0c.docx Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 8 ՀԷՑ Հայաստանի Էլեկտրական

Հաշվետվությունը պետք է սկսվի Ամփոփ նկարագրություն բաժնով, ունենա կատարողականի ֆինանսական և ժամանակային ցուցանիշներով, ծրագրի կազմակերպման և լուսանկարային փաստաթղթերով հավելվածներ:

4.4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Մրցույթի անցկացման փուլում Խորհրդատուն ՏՀ-ին համապատասխան պատրաստում է հետևյալ փաստաթղթերը և ուղարկում է դրանք ՀԷՑ-ի Խորհրդի հաստատմանը.

Մրցութային փաստաթղթեր՝ մշակված համապատասխան ստանդարտների և ուղեցույցների հիման վրա

Մրցույթի գնահատման հաշվետվություն Պայմանագրային փաստաթղթեր

ԲԱԺԻՆ 3 - ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐDOC. TR-ADMS-02ՀԷՑ

document.docx

Խմբագրություն 0 առ 2-ը հոկտեմբերի 2018թ., Էջ՝ 34