Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս...

76
Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Transcript of Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս...

Page 1: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Page 2: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Թուրքիա. հայացք ներսից

Page 3: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 3

Բովանդակություն

Թուրքիա. հայացք ներսից

Իրական պատմություններ

Սելինա ԴողանՍեդաթ ՈւլուգունաԻսմայիլ Ջեմ ՀալավուրտՄուսլում ԹուֆանԲայկար ԴեմիրՀաքան ԲալաբանԴևրիմ ԴեմիրՆշան ԿիւրէհՓերիհան ՓոլադԱրա ՔոչունյանԻսմայիլ ԱդանուրԱրմեն ԳալստյանԲարըշ ԱքենգինԱրև Բելքին ԷլվանՖաթմագյուլ ՍոյլուՆիմեթուլլահ ԷրդողմուշԷրոլ Դարոն ՔալքՄուստաֆա ԲալաբանԳառնիկ ՕլգարՀասան Չելանին ԷրզինջանՖաթմանուր ՉետեՕնուր ՈւզունԶուբեյդե ԸշըքԱրսեն Դեմիրճյան

7

131619222629323537404346495358616367707577808386

Page 4: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 54 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Էյուբ Ալթուն Վան ԷրջիշՆաիրա ՅըլդըզՄուստաֆա ՉելեբիԻսա ՓայլանՍայաթ ԴիդոնյանՍայաթ Թեքիր

Հարցազրույցներ

Գեղամ ՊետրոսյանՀուսեին ՆեսիմիԳոհար Մելիք-ԲախշյանԱյշե ԳյոքչեՆաիրա ՊողոսյանՀասան ՕքատՀրանտ ՔարամյանՄերթ ԱքդամարԼենա ՔալվուրյանՀյուսեին Աքչե

88919599

103107

113116119123126130132135138141

Page 5: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 7

Թուրքիա. հայացք ներսից

Մեծ եղեռնը վերապրածների թվում կան մարդիկ, ում կյանքը փրկվել է թուրք հարևանի, ընկերոջ կամ անծանոթի կողմից: Այս գրքում ներկայացված է հայերին փրկած թուրքերի/քրդերի ժառանգների 15 պատմություն, ներկա-յումս Թուրքիայում ապրող հայերի 15 պատմություն և 10 հարցազրույց փրկվածների (թուրքերի/ քրդերի կողմից փրկված հայեր) և հայերին փրկած թուրքերի/քրդերի ժառանգների հետ:

Պատմություններն իրական են՝ սղագրված ճիշտ այնպես, ինչպես պատմել են մեր թիմին և առանց բովանդակային խմբագրման: Պատմությունները բանավոր վերարտադրել են Մեծ եղեռնը վերապրածների և հայերին փրկողների ժառանգները, հարազատները, մտերիմները: Յուրաքանչյուր հերոս կիսվել է նրանով, ինչ ականատեսները պատմել են այդ ժամանակվա իրադարձությունների մասին: Թուրքիայում ներկայումս բնակվող հայերի պատմությունները, ներկայացվող հարցազրույցները ներառում են նաև հերոսների հայացքը Թուրքիայի ներսում ընթացող փոխակերպումներին, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ներկայիս վիճակին:

Պատմությունները հավաքագրվել են «Եվրոպական ինտեգրացիա» հասա-րակական կազմակերպության ուժերով և ԱՄՆ պետքարտուղարության աջակ-ցությամբ՝ «Թուրքիա. հայացք ներսից» ծրագրի շրջանակներում: Թուրքիայում ծրագրի մեր գործընկերներն են «Հայ Մշակոյթի և Զօրակցութեան Միութիւնը» (համակարգող՝ Արիս Նալջը), ինչպես նաև Ալին Օզինյան-Ոսկանյանը:

«Թուրքիա. հայացք ներսից» ծրագրի նպատակն է նպաստ բերել հայ և թուրք ժողովուրդների միջև երկխոսության զարգացմանն ու փոխադարձ վստահության կառուցմանը: Այս ծրագիրը հիմնված է 2014թ-ին Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարա-րության օժանդակությամբ մեր կողմից իրականացված ծրագրի վրա, որի արդյունքում պատրաստվեց «100 տարի... իրական պատմություններ» գիրքը: Էլեկտրոնային տարբերակին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

«Թուրքիա. հայացք ներսից» գրքի էլեկտրոնային տարբերակը հրապա-րակվում է հայերեն, թուրքերեն, անգլերեն լեզուներով և հասանելի է անվճար: Այն նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար:

Ծրագրին մասնակցության և ունեցած ներդրման համար «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունն իր խորին շնորհակա-

Page 6: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

8 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

լությունն է հայտնում ԱՄՆ պետդեպարտամենտին, «Հայ Մշակոյթի և Զօրակցութեան Միութիւանը» (համակարգող՝ Արիս Նալջը), Ալին Օզինյան-Ոսկանյանին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կիսվեցին իրենց պատմու-թյուններով:

Գրքում զետեղված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են իրադարձությունների մասնակիցների և պատմություն­ները վերարտադրող անձանց տեսակետը և չեն արտացոլում ԱՄՆ կառա­վարության դիրքորոշումը:

© «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպություն, 2017

Page 7: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 11

Իրական պատմություններ

-1915թ.-ին հայերին փրկած թուրքերի/քրդերի ժառանգների

- այսօր Թուրքիայում բնակվող հայերի

Page 8: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 13

«Թուրքիայի պահպանողական քաղաքում չես կարող արտաբերել անգամ, որ հայ ես»

Պատմում է Թուրքիայում բնակվող հայ,Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանպատգամավոր Սելինա Դողանը

Ես ծնվել եմ Ստամբուլում: Սկզբում հաճախել եմ հայկական դպրոց, այնուհետև՝ ֆրանսիական: Առաջին մասնագիտությամբ իրավաբան եմ, իսկ մագիստրոսի աստիճան ստացել եմ մարդու իրավունքների ոլորտում: Մինչև 2015թ.-ը՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանում պատգամավոր ընտրվելս, աշխատել եմ որպես իրավաբան:

Մի քանի տարի առաջ (մոտավորապես տասնհինգ) Հայկական հարցը Թուրքիայում տաբու էր: Այն «լուռ» մի հարց էր, որի մասին ոչ ոք բացահայտ չէր խոսում: Հայերն ապրում էին որպես մի շատ փակ համայնք, չէին պահանջում, քաջությամբ չէին բարձրաձայնում իրենց խնդիրների մասին: ԵՄ գործընթացը, սակայն, օգնեց բարելավել փոքրամասնությունների իրավունքները Թուրքիայում: Միջազգային հանրությունը սկսեց ավելի մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրա մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների համար: ԵՄ գործընթացն օգնեց նաև Արդարություն և զարգացում կուսակցությանն (ԱԶԿ) ընդլայնել իր իշխանությունը, սակայն վերջինս իրականում միայն փորձում էր ստանալ փոքրամասնությունների

Page 9: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 1514 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

ձայները և ոչ թե լուծել նրանց խնդիրները:

Հրանտ Դինքի սպանությունից հետո հազարավոր մարդիկ սկսեցին պաշտպանել Հայկական հարցը (Հրանտ Դինքի ժամանակ գործում էր մի իրավական սահմանափակում՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը՝ ուղղված այն մտավորականների, ակադեմիկոսների դեմ, ովքեր հետաքրքրված էին հայկական հարցով): Հենց Հրանտ Դինքի սպանությունից հետո էր, որ Թուրքիայի հասարակությունը պարզեց, որ գոյություն ունի Հայկական հարց, որ հայերը տառապում են, որ նրանք ունեն խնդիրներ: Այս առումով «ֆուտբոլային դիվանագիտությունը» շատ կարևոր էր, սակայն, ցավոք սրտի, ԱԶԿ-ն չշարունակեց այն, և ամեն ինչ փոխվեց:

Այսօր ոչ միայն հայերը, այլև ամբողջ ընդդիմությունը խոսելու որևէ իրավունք չունի: Երկրում չկա մամուլի ազատություն կամ անկախ դատավորներ: Նրանք, ովքեր ԱԶԿ աջակիցները չեն, որևէ կերպ թիրախավորված են: Իհարկե, եթե դու քրիստոնյա ես, ավելին՝ հայ, քեզ ամենահեշտն են թիրախավորում: Սա նաև քաղաքական հռետորաբանության արդյունք է, որովհետև ազգայնականությունը, ինչը մշտական աշխատող գործիք է եղել Թուրքիայում, հասարակությանը բևեռացման է տանում, և սա է ԱԶԿ-ի հիմնական քաղաքականությունը: Չեմ կարծում, թե ի սկզբանե Թուրքիայի հասարակության մեջ եղել է այդ թշնամական վերաբերմունքը, սակայն սա մի հարց է, որը մշտապես հրահրվել է կառավարության կողմից: Բոլոր լրատվամիջոցները գտնվում են ԱԶԿ-ի վերահսկողության տակ: Այնքան հեշտ է փոխել մարդկանց մտքերը: Այստեղ կրթությունն էլ է մեծ դեր խաղում: Կառավարությունը ցանկանում է, որ մարդիկ ավելի քիչ կրթված լինեն, որպեսզի ոչինչ կասկածի տակ չդնեն: Նման հանգամանքներում շատ հեշտ է ստեղծել թշնամիներ: 2015թ.-ի հունիսի 7-ից հետո, երբ ԱԶԿ-ն տեսավ, որ կորցնում է իշխանությունը, որ կարող են ձևավորվել կոալիցիաներ, դարձավ ավելի ավտորիտար: Իշխանությունը քրդերի դեմ կոնֆլիկտ հրահրեց երկրի արևելյան մասում:

Անցյալ տարի մեր կուսակցությունը բավականին մեծ հույսեր ուներ, սակայն, ցավոք սրտի, նոյեմբերի 1-ից (խմբ.՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ) հետո ամեն ինչ փոխվեց: Ընդդիմությունը որևէ իրավունք չունի, մենք չենք կարող կասկածի տակ դնել իշխանությանը, չենք կարող անել այն գործը, որն ամրագրված է Սահմանադրությամբ, քանի որ այստեղ չեն հարգում օրենքը:

Ինչ վերաբերում է հայերի առօրյա կյանքին Թուրքիայում, ապա նրանք փորձում են այն կազմակերպել ըստ այնտեղ տիրող իրականության: Ամեն ինչ հիմնականում կախված է նրանից, թե որտեղ ես ապրում: Եթե ապրում ես պահպանողական քաղաքներում, անգամ չես կարող արտաբերել, որ հայ ես և

աշխատանք գտնելու համար պետք է թաքցնես քո հայ լինելը: Ստամբուլում շատ ավելի հեշտ է: Շիշլի թաղամասում ունենք եկեղեցի, հայկական դպրոց, և հեշտությամբ կարող ես ասել, որ հայ ես:

Անդրադառնալով հայ և թուրք հասարակությունների հաշտեցմանը՝ պետք է նշեմ, որ այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականությունը սարսափելի է: Մենք հակամարտության մեջ ենք մեր հարևանների՝ Իրաքի, Սիրիայի, ԵՄ-ի հետ, և այս առումով հայ-թուրքական հարաբերությունները, ցավոք սրտի, կառավարության մտահոգությունների վերջին շարքից են:

Կարծում եմ, որ հայ և թուրք հասարակությունների հաշտեցման գործում իրենց կարևոր դերն ունեն հասարակական կազմակերպությունները: Ես միշտ փորձում եմ քաջալերել նրանց, քանի որ մշակութային և հասարակական կապերը շատ եմ կարևորում: Չեմ կարծում, որ մոտ ապագայում այս առումով որևէ էական քայլ կարվի: «Հայ» բառը Թուրքիայում որպես «ջոկեր» օգտագործվում է ամենուր: Հուսով եմ, որ մենք կկարողանանք փոխել այս ճակատագիրը, բայց, ինչպես ասացի, իշխանությունն այսօր թույլ չի տալիս պատգամավորներին կատարել իրենց աշխատանքը:

Page 10: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 1716 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

«Դպրոցի այգուց ոսկորներ էինք գտնում, կմախքներ... չէինք հասկանում, խաղում էինք դրանցով»

Պատմում է ազգությամբ քուրդ ասպիրանտ Սեդաթ Ուլուգունան

Ես Սեդաթ Ուլուգունան եմ: Սովորում եմ Փարիզում՝ դոկտորանտուրայում, ցեղասպանության, ազգերի նացիոնալիզմի թեմաներով հետազոտություն եմ կատարում: Հիմնականում օգտվում եմ բանավոր հիշողություններից:

Մենք Վանից ենք, ավելի ստույգ՝ Էրջիշից, այսինքն՝ Զիլանի տարածքից: Մեր նախնիները 1800-ական թվականներին Երևանից են եկել: Հայերին հիշում էին, հայերեն բառեր էին ասում: Դեռ այն ժամանակ, երբ 1915թ.-ի դեպքերն են տեղի ունեցել, հայերի երեխաների ու մայրերի խոսակցությունները հասկացել են: Մեր գյուղում կար 100 տարեկան մի կին, որը դեռ հայերեն կարողանում էր խոսել: Մեր գյուղի անունը Չելգեշին է, երբ հայերը գնացել են, գյուղը չեն տվել քրդերին, պետականացրել են:

Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն, Պետոյի կին Շիրինը, Թումոն, Արաքին: Քուրդ աշիրեթները, հավատալով թուրքական քարոզչությանը, սկսել են շատ դաժանորեն ոչնչացնել հայերին, սակայն մերոնք չեն սպանել հայերին և չեն էլ հանձնել պետությանը: Բայց մի գիշեր զինվորները եկել են և ասել. «Այլևս հերի՛ք է նրանց պահեք, պետք է հանձնեք հայերին», և երեխաներից մեկին խփել են. չեմ հիշում՝ Թումոյին, թե՞ Արաքիին: Հետո մերոնք 7-8 հայի ընտանիքի նորից օգնել են, գիշերը մթով տարել են Պարսկաստանի սահման, այնտեղ ճամբար է եղել, հանձնել են այդտեղ:

Մինչև 1915 թիվն էլի դեպքեր են եղել, սակայն 1915 թվին Իբրահիմ աղայի ուժն այլևս չի հերիքել, որ փրկի հայերին, և միակ ելքը եղել է հայերին սահմանից այն կողմ անցկացնելը: Ձիերով օգնել են մարդկանց: Իրենք միասին հաց են կիսել, միասին ապրել են: Շիրինը տատիս ամենալավ ընկերուհին է եղել:

Ես շատ կուզեմ փրկվածների հետ հանդիպել:

1916թ ռուսներն են եկել: Պետոյի տղաները միացել են Անդրանիկի բանակին և սպանել են Իբրահիմի տղա Յուսուֆին: Իբրահիմն էլ զայրացել է և գնացել կազակների զորքի դեմ: 18 հոգի մահացել են: Երբ դիակն ուղարկել են գյուղ, հայերն էլ են եղել այնտեղ: Նրանք ճանաչել են Իբրահիմի դիակը և ասել կազակներին, որ ընտանիքի անդամներին ձեռք չտան: Նույնիսկ խնդրել են նրա իրերը, թզբեհը հանձնել ընտանիքին: Քուրդ տղամարդիկ ռուսներից վախեցել փախել են, սակայն հայերը փրկել են նրանց թողած կանանց ու երեխաներին, ընտանիքներին:

Էրջիշում կա Սբխե Հասո անունով մի քուրդ: Նա երկու հայ կին ունի, բացի նրանցից՝ ուրիշ կանայք էլ ունի, 13 -14 կին: Անի անունով մի կին ունի, որի ծնողներին սպանել է և ամուսնացել այդ աղջկա հետ: Նույնն է արել և Սուլեյման աղան: Շերիֆե Թելալն էլ հայերին լցրել է հողի տակ և վառել:

Էրջիշում երբ հայերը զգացել են Ցեղասպանության վտանգը, կարո ղացել են փախչել, սակայն երբ եկել են քուրդ միլիսները (կամավոր աշխարհա զորա-յինները) չեն կարողացել փրկվել:

Մենք հայերին «ֆըլե/ ֆըլլեհ» (ճորտ գյուղացի) ենք ասում. վիրավորական է, իսկ Հայաստանը կոչում ենք Ֆըլիստան: Վան լճի եզրերը կոչել են Ֆըլիստան և այնտեղ մեծ կոտորածներ են եղել: Ընտանիքում միշտ խոսում ենք սրա մասին: Օրինակ՝ պատմում էին, որ մեր փեսաներից մեկը ցանկացել է բռնի իսլամացնել մի հայ կնոջ և ամուսնանալ նրա հետ, բայց այդ կինն ինքնասպան է եղել: Մինչև հիմա պատմում են թոռներին, որ ձեր պապիկը այդպիսի վատ բան էր ուզում անել:

Page 11: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 1918 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Մեզ ամեն ինչ պատմեցին, բայց հիմնականը՝ երկու բան. մեկը՝ Հայոց ցեղասպանությունը, մյուսն էլ՝ Զիլանում քրդերի նկատմամբ իրագործված դաժանությունները: Եվ միշտ համեմատում էին այս երկու դեպքերը: Զիլանում շատ քուրդ սպանվեց: Քրդերը միշտ ասում էին՝ մենք 15 թվին հայերին ինչ արեցինք, պետությունն էլ նույնը մեզ արեց:

Այն ժամանակ Մոլլաները հայտարարել էին, որ 7 հայ սպանողն ուղիղ դրախտ է գնալու: Զիլանի ջարդերից հետո մեզ տեղավորեցին հայերի տներում: Հորեղբայրներս պատմում էին, թե ինչ ամուր պատեր են շարել հայերը, որ 4-5 մարդով չէին կարողանում այդ պատերը շարժել: Պատկերացնո՞ւմ եք՝ պետությունն ինչ հսկայական բան է ոչնչացրել: Հայերը ստեղծող էին, մտավո-րական էին: Հայերի մեջ նույնիսկ մի զանգված կար, որ ուզում էր կրթել քրդերին, սակայն պետությունը դրան էլ խանգարեց, չթողեց որ քրդերը զարգանան: Քրդերը միացան Ցեղասպանությանը: Մեր պապերն արեցին այդ: Շատ մեծ դեր կատարեցին: Մեր պապերը դարձան մարդասպան: Ինչքան էլ քրդերը երիտթուրքերից ազդվեցին, դա չի կարող արդարացում լինել:

Մեր ապրած գյուղերը հայկական գյուղեր են: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես են Հյուսիսային Քրդստանը կոչում Քուրդիստան: Դրանք հայկական գյուղեր են: Սակայն մեր պապերը մեզ չժառանգեցին հայի նկատմամբ ատելություն: Մենք գիտենք, թե այդ քրդերն ինչեր են արել հայերին, բայց այսօր նրանց թոռները թշնամություն չունեն հայերի նկատմամբ: Ինչո՞ւ, որովհետև Շեյխ Սայիդի, Զիլանի, Դերսիմի ժամանակ նրանք հասկացան, շատ լավ պատկերացրին, թե պետությունն ինչպես է կրոնն օգտագործելով կարողանում խաբել զինվորներին, ինչպես է մոտիվացիա առաջացնում: Այն ժամանակ էլ քրդերին սպանելու համար թուրք զինվորներին ասացին՝ սրանք «ղզլբաշ են, սրանք հայեր են», և այսպես մոտիվացրին կոտորածները: Քրդերը շատ լավ հասկացան, թե ինչ է նշանակում խաբվել և ուրիշին մորթել:

Մենք փոքր էինք, մեր դպրոցը եկեղեցու մոտ էր: Դպրոցի այգուց մենք ոսկորներ էինք գտնում, կմախքներ: Փոքր երեխաներ էինք, չէինք հասկանում, խաղում էինք դրանցով: Հիմա Դուք ինչպե՞ս կարող եք պնդել, որ Ցեղասպանություն տեղի չի ունեցել:

«Ես 17 տարեկան էի, երբ հայրս ասաց, որ մենք հայ ենք»

Պատմում է Թուրքիայում ապրող հայ, Դերսիմի հայերի միության նախագահ, իրավաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրտը

Ես՝ Իսմայիլ Ջեմ Հալավուրտս, ծնվել եմ Մարդին քաղաքում, որտեղ հայրս ուսուցիչ էր աշխատում: Իմ ընտանիքը, սակայն, Դերսիմից է: Ե՛վ հայրս, և՛ մայրս հայեր են: Ես չորս տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Ստամբուլ: Մեծացել եմ հայկական թաղամասում, սակայն թուրքական դպրոց եմ գնացել: Սովորել եմ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և այժմ աշխատում եմ որպես անկախ իրավաբան: Նաև Դերսիմի հայերի միության նախագահն եմ: Ամուսնացած եմ, ունեմ մեկ երեխա: Որդիս, իհարկե, հայկական դպրոց է հաճախում:

1915 թվականի ջարդերի ժամանակ իմ ընտանիքի մի մասին հաջողվում է փրկվել, սակայն դրա հետ մեկտեղ այդ փրկվածները կորցնում են իրենց ինքնությունը: Նրանք ստիպված են լինում փոխել իրենց կրոնը և գաղտնի ձևով ալավիների մեջ ապրել: Որքան էլ որ ծպտյալ լինեին, միևնույն է, Դերսիմում կային գյուղեր, որտեղ հստակ բոլորը գիտեին, որ հայեր են ապրում: 1915 թվականի Ցեղասպանությունից փրկված մեր պապերը հայերեն ընդհանրա-

Page 12: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 2120 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

պես չէին խոսում և մեզ էլ չեն փոխանցել հայկական պատմությունն ու մշակույթը, որովհետև վախենում էին, ճնշում կար: Հիմա էլ է այդպես:

Ես 17 տարեկան էի, երբ հայրս բացահայտ կերպով ասաց, որ մենք հայ ենք: Նա մտածում էր, որ 17 տարեկանն այն տարիքն է, երբ մարդ հասուն կերպով կարող է ընկալել որոշ փաստեր, իսկ երեխա ժամանակ կարող էի որևէ տեղ ասել իմ հայ լինելու մասին ու գլխիս փորձանք բերել: Այդ օրվանից ի վեր ես որևէ մի տեղ իմ ինքնությունը չեմ թաքցրել: Իհարկե, խնդիրը սրանով չավարտ-վեց: Այժմ պետք էր փորձել մտնել հայկական միջավայր: Պետք էր այնպես անել, որպեսզի մեր սերունդները չանցնեին նրա միջով, ինչի միջով մենք ենք անցել՝ սկզբում համարելով մեզ թուրք, հետո բացահայտելով մեր հայ լինելը: Այս հարցը պարբերաբար քննարկվել է մեր տանը: Երբ մեր մեծերից ինչ-որ մեկն էր մահանում, թաղման ժամանակ հարց էր առաջանում, թե ինչպես թաղել:

Շատ բան փոխվեց Հրանտ Դինքի սպանությունից հետո: Հայկական ինքնության մասին սկսեց ավելի շատ բարձրաձայնվել: Բոլորի մոտ եկավ այն գիտակցումը, որ այլևս պետք չէ գաղտնի պահել մեր հայ լինելը: Այս ամենը նաև մղեց մեզ՝ երիտասարդ հայերիս, ստեղծել Դերսիմի հայերի միությունը՝ բարձրաձայնելու այն մասին, որ Դերսիմում կան հայեր, և տարածելու մեր մշակույթը: Միությունը հիմնելուց հետո՝ 2013 թվականին, եկա Հայաստան և մկրտվեցի Էջմիածնում, իսկ անցյալ տարի (2015թ.-ին) 68 տարեկանում հայրս եկավ ու մկրտվեց: Այս ընթացքում 40 դերսիմահայեր տարբեր տեղերում

Իսմայիլը՝ իր հոր, մոր և քրոջ հետ

մկրտվեցին: Այժմ էլ եղբայրս ու նրա ընտանիքն արդեն ավարտում են քրիս-տոնյա դառնալու այդ գործընթացը:

Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի սկսվելուց հետո իրավիճակը Թուրքիայում՝ հայերի նկատմամբ վերաբերմունքի առումով, մի քիչ լավացավ: Այդ գործընթացի մեկնարկից հետո երկրում մի շարք օրենքներ փոխվեցին, սակայն դրանք էական հարցեր չլուծեցին: Իսկ վերջին 5 տարիների ընթացքում իրավիճակը սկսել է հետընթաց ապրել:

Թուրքիայում ոչ մի ժամանակ լիարժեք ազատություն չի եղել: Տրվում են որոշ ազատություններ, սակայն երբ ուզում ես դրանք օգտագործել, խոչ-ընդոտների առաջ ես կանգնում: Օրինակ, հեշտացվել է կրոնափոխության գործընթացը: Կարող ես դիմում գրել և փոխել կրոնդ: Սակայն փոխելուց հետո, երբ անձնագրի մեջ արդեն նշվում է «քրիստոնյա», ունենում ես բազմաթիվ խնդիրներ:

Այժմ հայերը Թուրքիայում կյանքի և գույքի անվտանգություն չունեն: Վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանն ասաց, որ Թուքիայում 100 000 հայ կա և եթե ուզի, մեկ գիշերվա մեջ մեզ դուրս կանի: Վերջին շրջանում էլ տեսնում ենք, թե քրդերի գլխին ինչեր են գալիս: Թուրքիայի ցեղասպան գլուխը մտադրությունը չի փոխել ու չի էլ փոխի: Հիմա ինչ կատարվում է Թուրքիայում քրդերի դեմ, մենք տեսել ենք 1915 թվականին: Նույն իրավիճակն է:

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների լավաց-մանը, ապա դա երկար ժամանակի խնդիր է: Հրանտ Դինքը եղբայրության գաղափարն էր առաջ քաշում, սակայն նրա սպանությունից հետո այս գաղա-փարն էլ ոչնչացավ: Թուրքիայում ապրող հայերից շատերն արդեն երկրից հեռանալու պլաններ են մշակում: Շատանում է Հայաստան եկող մարդկանց քանակը:

Թուրքիայի հասարակության մեջ արդեն ավելի շատ է արծարծվում այն, որ 1915 թվականին եղել է Ցեղասպանություն, սակայն հանրության մի զգալի հատված էլ՝ իսլամական գաղափարի հետևորդները, չեն ընդունում այդ եղելությունը: Այս առումով հասարակական կազմակերպություններն են, որ պետք է աշխատեն երկու հասարակությունների հաշտեցման ուղղությամբ: Սա էլ բարդ գործընթաց է, քանի որ Թուրքիայում մամուլն ազատ չէ: Որպեսզի այդ դրությունը փոխվի, Հայաստանը պետք է ուժեղանա, որովհետև եթե Թուրքիայի դիմաց ուժեղ երկիր չլինի, նրանք այդ երկրի հետ չեն հաշտվի: Եվրոպայում էլ պետք է Ցեղասպանության հետ կապված լուրջ աշխատանքներ տանել՝ Եվրոպայի երկերեսանիությանը վերջ դնելու համար: Եթե Եվրոպան Ցեղասպանության ճանաչման ու հաշտեցման գործընթացում լուրջ քայլեր անի, ապա Թուրքիան անկյուն կմտնի:

Page 13: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 2322 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

«Գուցե հայրս մեզ շատ բան չկարողացավ սովորեցնել, սակայն թշնամություն չսերմանեց հայի նկատմամբ»

Պատմում է ազգությամբ թուրք Մուսլում Թուֆանը

Մենք Ուլաշից ենք: Փաշո քեռին էլ այժմ Յազըջըք կոչվող հին հայկական գյուղից է: Մի գիշեր գալիս են Փաշո քեռու տուն և ասում, որ նրանք պետք է հեռանան: Փաշո քեռին մի եղբայր և երկու քույր ուներ: Միշտ պատմում էր նրանց մասին և ասում, որ այդ պահին քույրերը խմոր էին բացում, նույնիսկ չթողեցին, որ նրանք ձեռքերը մաքրեն ալյուրից, և դուրս հանեցին տնից:

Շատ մեծ տառապանքներ է կրում Փաշո քեռին: Օրերով քայլում են և երբ հասնում են Մալաթիա, տեսնում է՝ ինչպես են ընտանիքի անդամների գլուխները կտրում և մի կողմ շպրտում: Երբ անցնում են Մալաթիան, իրենց ընտանիքից մնում են ինքն ու եղբայրը, մի զինվոր նրանց թույլ է տալիս

փախչել, հեռանալ: Այդ զինվորն ասում է՝ փախե՛ք, ազատվե՛ք, ձեզ սպանելու են ճանապարհին: Եվ երկու եղբայր փախչում են:

Այսպես է ազատվում Փաշո քեռին: Երկու եղբայր օրերով քայլում են և ճանապարհին կորցնում իրար: Փաշո քեռին վերադառնում է իր գյուղը և տեսնում է, որ այնտեղ ոչ ոք չկա, դատարկ է գյուղը:

Սվազում (Սիվասում) Միհր Ալի բեյ է եղել, որն այն ժամանակ ղեկավարել է «Համիդիե» ջոկատները (Սուլթան Աբդուլ Համիդի անվամբ ստեղծված քրդական անկանոն կամավորական զորամասեր, որոնք հիմնականում օգ-տագործվել են հայկական կոտորածներն իրականացնելիս): Նրա մահից հետո այդ տեղը գրավում է Ռյուշտու բեյը, և Փաշո քեռին, ուրիշ ելք չունենալով, դիմում է նրան և սկսում է ապրել այդ ընտանիքում: Սակայն այդ ընտանիքն իսկական ցեղասպան էր: Նրանք սեփականացնում են յոթ հայկական գյուղեր: Փաշո քեռին, գնալու այլ տեղ չունենալով, մինչև 1940-ական թվականներն ապրում է նրանց հետ և միայն հետո է գալիս մեր գյուղը:

Տարիներ հետո մենք նրան օգնեցինք Ուրֆայում գտնել իր եղբորը, որը սուննի- մուսուլման էր դարձել, և երբ մենք նրան գտանք, ասաց, որ այլևս իրեն չանհանգստացնենք ու էլ չդիմենք:

Մեր գյուղերում էլ հայեր կային, որ կրոնափոխ էին եղել: Մարդու անունն Օսման էր, սակայն կինն իր լեզվով թաքուն աղոթում էր և կապված էր քրիստոնեական ավանդություններին:

Մեհմեթ Թուֆան և Պողոս Ասլան

Page 14: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 2524 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Մեր գյուղն էլ է հին հայկական գյուղ: Փաշո քեռին ամուսնացել էր, հետո իր կինն էլ մահացավ, և նա այլևս ոչ ոք չուներ: Մեր գյուղում բոլորն էլ գիտեին, որ Փաշո քեռին հայ է: Մենք էլ, ղզլբաշ (ալևիների անվանումներից մեկն է) ենք, հայերի հետ մտերիմ ենք եղել: Մի անգամ հորս հարցրի. «Փաշո քեռուն շատ ես սիրում, նույնիսկ չափից ավելի, միշտ ասում ես, որ նա քո արյունակից եղբայրն է, կարո՞ղ է՝ մենք էլ ենք այդ ցեղից»: Հայրս ժպտաց ու ասաց, որ նույն բանն ինքն էլ է հարցրել իր պապիկից, որն ասել է, որ մենք Ջեմ էվի (ալևիական աղոթատեղի) ենք գնում, իսկ նրանք՝ եկեղեցի, բայց իրականում դրանք նույն բանն են: Մենք նույն ենք, բայց տարբեր ենք, չգիտեմ… սիրում ենք իրար: Օրինակ՝ ձվի տոնն (Սուրբ Հարություն, Զատիկ) իրենցն էր, ասում էինք իրենց Ձվի տոն՝ նկատի ունենալով Զատիկը: Երբեք չէինք ասում Զատիկը մերն է: Մենք էլ չենք հասկանում՝ ինչն ինչոց է:

Երբ եկանք Եվրոպա, ավելի լավ հասկացանք, թե ինչ կյանքով էր ապրել Փաշո քեռին: Օտար երկրում, երբ չունես ոչ մի ծանոթ և ոչ մի ազգական ու ընկեր, նոր ես հասկանում, թե դա ինչ է նշանակում: Ինչպե՞ս է ապրել Փաշո քեռին այդքան ժամանակ մենակ: Երբ նա մահացավ, հուղարկավորության համար սպասեցին հորս, քանի որ նա ոչ ոք չուներ: Հայրս գնաց հուղարկավորությանը:

Մեր գյուղում էր ապրում նաև Պողոս հորեղբայրը: Մենք նրա մորն ասում էինք՝ «յայա» (հունարեն՝ «տատիկ», որն օգտագործվում է նաև պոլսահայերի, հայերի կողմից): Նրա անունը Հադիջե էր, սակայն մենք նրան տատիկ էինք ասում: Նրա ընտանիքում էլ բոլորին սպանել էին, և նա էլ էր փախել Ռյուշտու բեյի մոտ ու այդ ընտանիքում մի կտոր հացի համար օրնիբուն աշխատել: Պողոս հորեղբայրը հետո ամուսնացել էր Ուզուն յայլա գյուղից մի կնոջ հետ: Մեր գյուղում կային շատ փրկվածներ: Նրանցից ոմանց թոռներն եկան Փարիզից և գտան իրենց պապենական տները:

Հիմա այդ մեծ գյուղում կան հայերի լքված տներ, որտեղ ոչ մի հայ այլևս չի ապրում: Արտասահմանից եկած հյուրերին մեր գյուղում շատ լավ են ընդունում, մյուս գյուղերում նրանք այդ վերաբերմունքին չեն արժանանում: Մեր գյուղը թուրքական գյուղերի մեջտեղում մնացած ղզլբաշի (ալևիների անվանումներից մեկն է) գյուղ էր, և երբ մեր գյուղ սկսեցին այցելել հեռացած հայերի թոռները, մեր կողքի գյուղերի բնակիչները բարկացան և մեզ ասացին. «Ինչո՞ւ եք թողնում, որ հայերը գան ձեր գյուղ, նրանք գալիս են իրենց պապերի ոսկիները հանել տանելու»: Շատ ցավալի է…

Անցյալ շաբաթ խոսեցի Վարդուհի քեռակնոջ հետ: Նա էլ էր մեր գյուղից: Նա պատմեց, և մենք միասին լաց եղանք: Նույնիսկ մեր գյուղում գտնվող հայկական գերեզմանները քանդել, թալանել են, իսկ սուննիական գյուղերում ընդհանրապես ոչ մի հատ չեն թողել: Ժամանակին մեր գյուղում ճանապարհ սարքելու համար պետությունը գերեզմանները քանդեց: Հիմա երբ մտածում եմ, հասկանում եմ, որ դա հատուկ արվեց:

Մենք դեռ փոքր էինք, երբ Ուլաշում պատմում էին, թե ջրաղացի մոտ ինչպես են սպանել հայերին: Մեծերն էին պատմում: Լքված տներ կային, դրանց մասին էին պատմում: Երանի կարողանայինք լուսանկարներ անել, գոնե հիշատակ կունենայինք: Այլևս ամեն ինչ քանդվում է, գյուղը կորչում է:

Մեր կողմերը հին հայկական գյուղեր են եղել, շատ պատմություններ, կոթողներ կան: Ես ազգականներ ունեմ այնտեղ, երկու տարին մի անգամ գնում եմ:

Երբ մենք դեռ դպրոց էինք գնում, հայրս ասում էր, որ այդ դպրոցում բան չենք կարող սովորել. նույնիսկ այդ դպրոցի պատերը սարքված են հայերի գերեզմանաքարերով: Գուցե հայրս մեզ շատ բան չկարողացավ սովորեցնել, սակայն թշնամություն չսերմանեց հայի, հույնի նկատմամբ: Միշտ կրկնեց, որ նրանք բոլորն էլ մեր եղբայրներն են:

Page 15: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 2726 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

«Շատ թուրքեր, վտանգելով կյանքը, փրկեցին իրենց հայ հարևաններին»

Պատմում է Թուրքիայում բնակվող հայ, արվեստաբան Բայկար Դեմիրը

Ես ծնվել եմ Ստամբուլում: Տասը տարի աշխատել եմ որպես ոսկերիչ: Այնուհետև ընդունվել եմ համալսարան՝ արվեստի պատմություն բաժինը: Ավարտել եմ նաև երկրորդ համալսարանը և ստացել եմ մագիստրոսի աստիճան: Այժմ պարբերաբար ցուցահանդեսներ եմ կազմակերպում, որոնց ժամանակ ցուցադրվում են նաև հայ նկարիչների աշխատանքները: Ինձ համար կարևոր է Թուրքիայում ներկայացնել հայկական մշակույթը:

1915 թվականին շատ հայեր սպանվեցին թուրքերի կողմից: Բայց միևնույն ժամանակ պետք է հիշենք, որ կային նաև թուրքեր, ովքեր, շատ լավ իմանալով, որ դրանով վտանգում են իրենց կյանքը (թուրքական իշխանությունն ուղղակի կսպաներ նրանց, եթե իմանար իրենց այդ քայլի մասին), փրկեցին իրենց հայ հարևաններին: Նրանց արարքը մարդասիրության վառ օրինակ էր: Այսօր էլ կան շատ թուրքեր, ովքեր մեր մտերիմ ընկերներն են, բայց պետք է նաև նկատեմ, որ նրանք փոքրամասնություն են կազմում:

Ոչինչ չի փոխվել: Այսօր էլ Թուրքիայում հայ բառը որպես հայհոյանք է ընկալվում: Վերջին տարիներին կառավարությունը և մարդիկ ավելի պահպա-

նողական են դարձել: Եթե նրանք կրթված լինեին և կարդային Ղուրան, ես դրա մեջ վտանգ չէի տեսնի: Բայց պահպանողականները հիմնականում կրթված չեն, ինչը վտանգներ է ստեղծում Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնությունների համար: Այդ վտանգն, իհարկե, կմեծանա, եթե պահպանողականների թիվը Թուրքիայում շարունակի աճել, ինչպես դա եղավ վերջին 10 տարիների ըն-թացքում: Պահպանողականների այս խումբը, որը կրթված չէ, միշտ պատրաստ է դեմ դուրս գալ նրանց, ում չի ընդունում:

Թուրքիայում հիմա մեծ է քրդական խնդիրը: Երկրի արևելքում ամեն օր շատ քրդեր, թուրք ոստիկաններ են սպանվում: Մտածում եմ, որ ապագայում վիճակն ավելի կվատանա: Ես 15 ամիս զինվորական ծառայություն եմ անցել Թուրքիայում: Այդ ժամանակ իմ մոտ ընկերը գիտեր, որ ես հայ եմ, քրիստոնյա եմ: Չնայած դրան՝ ես խնդիրներ չունեցա: Բայց սա չի նշանակում, որ բոլորի մոտ այնպես է, ինչպես ինձ մոտ:

Ես տարբեր պատմություններ եմ լսում իմ ընկերներից: Օրինակ՝ իմ ընկերներից մեկը հայտարարել էր, որ ինքը քրիստոնյա է, և իր որոշ թուրք ընկերներ միայն այդ պատճառով իր հետ վեճի էին բռնվել: Սա միակ դեպքը չէ: Առօրյայում ես հենց այնպես չեմ բարձրաձայնում իմ հայ, քրիստոնյա լինելու հանգամանքը: Երբ ինձ հարցնում են, ես ասում եմ, եթե, իհարկե, այդ պահին վտանգ չեմ զգում:

Այսօր Թուրքիայում վախենում են կառավարությանը սոցիալական կայքերում քննադատելուց: Գիտեք շատ լրագրողներ ինչ ճակատագրի են արժանանում Թուրքիայում: Սոցիալական ցանցերում մարդկանց ազատու-թյունները ոչ թե ավելանում, այլ պակասում են:

Ապագան Թուրքիայում մշուշված է, չէի ցանկանա ասել` մութ: Երկրի կրթական համակարգը վատանում է: Երբ քայլում եմ Թուրքիայի փողոցներով, տեսնում եմ տղաների՝ տասնչորս-տասնհինգ տարեկան, ում ամեն երրորդ բառը հայհոյանք է: Երբ նրանց հետ խոսում ես, հասկանում ես, որ նրանք գիրք չեն կարդում, չեն կարող խոսել ինտելեկտուալ թեմաներից: Սա ցույց է տալիս, որ ապագա սերունդը նախորդից լավը չի լինելու: Իհարկե կան բացառություններ, բայց ես ընդհանրական պատկերի մասին եմ խոսում:

Թուրքիայում հայերը շատ հեշտությամբ «քավության նոխազ» են դառնում, որովհետև այստեղ նրանք շատ են: Եթե Թուրքիայում իրավիճակն ապագայում ավելի վատանա, ապա դա, անկասկած, բացասաբար կանդրադառնա թե՛ հայերի և թե՛ հայ-թուրքական հարաբերությունների վրա:

Հայերի և թուրքերի հաշտեցումը մեծապես կախված է կառավարությունից ու երկրի կրթական համակարգից: Երևի հիշում եք, երբ Թուրքիայի նախագահ

Page 16: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 2928 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Էրդողանը հայ լինելն իր համար վիրավորական համարեց: Կարծում եմ, որ նման հռետորաբանությունն ազդում է հասարակ մարդկանց վրա: Եթե նրանք հրաժարվեն նման հռետորաբանությունից, երկու ժողովուրդների հարաբերություներում առկա լարվածությունը փոքր-ինչ կնվազի:

«Այն ժամանակ, Թուրքիայում երեխա որդեգրողները ժառանգում էին նաև նրանց սեփականությունը»

Պատմում է ազգությամբ թուրք լրագրող Հաքան Բալաբանը

Իմ անունը Հաքան Բալաբան է, ծնվել եմ 1965թ. Իզմիրում: Ապրում եմ Ստամբուլում, լրագրող եմ: Մենք Սևծովյան շրջանի ընտանիք ենք, մեծ պապիկս Ֆաթսայից է1: Մենք ազգայնական հայացքներ ունեցող ընտանիք ենք: Չնայած մերոնք իրենց համարում են ձախականներ, սակայն իրականում շատ հստակ ազգայնական հայացքներ ունեն և առաջնորդվում են այդ աշխարհընկալմամբ:

Ես, միայն համալսարանում կարողացա հասկանալ մեր տանը տեղի ունեցած զրույցների ազգայնամոլ և օտարատյաց ուղղվածությունը: Չէի ասի, թե նախկինում դրանք ինձ նորմալ էին թվում, սակայն այդ աստիճան ինձ չէին անհանգստացնում:

Հորեղբորս կողմը շատ հարուստ է: Նրանք շատ սեփականություն ունեն, բայց եթե խորը նայենք, կտեսնենք, որ նրանց ընտանիքի անդամները ո՛չ մասնագիտություն ունեն, ո՛չ էլ իրենց կյանքի ընթացքում երբևէ բիզնեսով են զբաղվել: Երբ մի քիչ պրպտում ենք, հասկանում ենք, որ Օրդու քաղաքում հայերից, հույներից մնացած հողերը, տները, գույքը սեփականաշնորհել են,

1 Ֆաթսան Սև ծովի ափամերձ քաղաք է Տրապիզոնի նահանգի Ջանիկ գավառում՝ Օրդուի մոտակայքում:

Page 17: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 3130 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

հետո ուրիշներին են վաճառել և այդպես հարստացել: Եվ դեռ այդ ամենի հետ մեկտեղ՝ շարունակում են հայերին վատ անվանել և «հայ» բառը որպես հայհոյանք օգտագործել:

Իմ մեջ հիմնական փոփոխություն եղավ, երբ ես Ստամբուլ եկա և ծանոթացա իմ ընկերուհու հետ: Նա կարծես դասավանդում էր ինձ և բացատրում, թե այս հարցի շուրջ մեր՝ թուրքերի տեսանկյունն ինչքան հիվանդագին է և ինչքան սխալ:

Մեծ պապիկիս անունը Մուրթեզա էր: Օրդուում հայտնի Մուստաֆա Ալբայի (գնդապետ) տանն է աշխատել: Նա տան բոլոր աշխատողների ղեկավարն է եղել: Պատերազմի տարիներին գնդապետը մի փոքրիկ աղջիկ երեխա է բերել տուն: Տանտիկինը չի ցանկացել ընդունել այդ երեխային: Նա բազմիցս ասել է. «Հայերից չկարողացանք ազատվել, այս երեխային ինչո՞ւ ես տուն բերել»: Առաջին օրերին այդ երեխայի պատճառով բավական վեճեր են եղել նրանց միջև, սակայն հետո հաշտվել են:

Պապիկս վստահ էր, որ հաստատ սեփականության խնդիր է եղել, քանի որ այն ժամանակ, երբ երեխա էին որդեգրում, ժառանգում էին նաև նրանց սեփականությունը: Երեխան շատ փոքր է եղել և նույնիսկ իր անունը չի հիշել: Նրան անվանել են Սեմրա: Երբ աղջիկը դարձել է 14 տարեկան, այնքան գեղեցիկ է եղել, որ սկսել է անհանգստացնել տանտիրուհուն: Մի օր Մուրթեզա պապիկս գնդապետի ախոռը մաքրելիս ձայն է լսել և տեսել է, որ Սեմրայի ձեռքերն արյունոտված են, և նա լաց է լինում: Պապիկս լվացել է նրա ձեռքերը, փաթաթել, և երբ հարցրել է՝ ինչ՞ է պատահել, աղջիկը պատասխանել է, որ մայրն է արել, և ասել է, որ եթե չհեռանա տնից, հաջորդ անգամ կսպանի իրեն: Երեխան շատ է վախեցել և այդ գիշեր քնել է ախոռում, վախեցել է տուն գնալ: Պապիկս գիշերը պատմել է այս մասին Մուստաֆային, սակայն պարզվել է, որ նա գիտեր դրա մասին, սակայն չի կարողանում ելք գտնել այդ իրավիճակից: Պապիկս առաջարկել է Մուստաֆային ամուսնացնել Սեմրային, Մուստաֆան համաձայնել է, նույնիսկ ասել է պապիկիս. «Եթե սիրած ունի, թող ասի՝ ամուսնացնենք իրեն», սակայն Սեմրան չի ցանկացել ամուսնանալ: Որոշ ժամանակ անց Մուստաֆան կանչել է պապիկիս ու որբ աղջկան և հարցրել. «Կուզե՞ս՝ քեզ ուղարկենք Ստամբուլ, գուցե այնտեղ դու մի հայի հետ ամուսնանաս»: Սեմրան համաձայնել է, և այդ ժամանակ պապիկս հասկացել է, որ աղջիկը միշտ էլ իմացել, գիտակցել է, որ ինքը հայ է:

Պապիկս նրան տարել է Ստամբուլ և հանձնել որբանոց: Նրան ոչ մեկի հետ էլ չեն ամուսնացրել, ուղղակի տարել և հանձնել են: Մեծ պապիկս հետո իր երեխաներին պատմել է, ասել է, որ Սեմրան եղնիկի նման նայել է, լաց է եղել իր հետևից, երբ իրեն լքել է:

Մերոնք այսպիսի աղջիկների մեծ թվի մասին միշտ էլ խոսել են և՛ Ֆաթ-սայում, և՛ Օրդուում, և՛ Սև ծովի այլ շրջաններում: Որբացած հայ աղջիկները շատ են եղել: Մեր գյուղերում, եթե մայրական տատիկը թուրք չէր լինում, դա խնդիր չէր համարվում: Կարևորը հայրական կողմն էր: Իմ ընկերներից մեկը, որ նույնպես Սև ծովի տարածաշրջանից էր՝ Ֆաթսայից, հայտնաբերել էր, որ իր մորական տատիկը հայ որբ աղջիկներից մեկն է եղել, և երբ սկսել էր հարցուփորձ անել այդ մասին, հորական կողմի բարեկամներից մեկն ասել էր. «Շատ մի՛ խառնիր, այստեղ բոլորի տներում մի-մի գյավուր (անհավատ) կա, քո տատիկն էլ եղել է մեր գյավուրը»:

Տեղի ունեցածն անկասկած սարսափելի է, ու շատ դժվար է այս ամենը բացատրել միայն պատերազմական իրավիճակով: Ոչնչացնում ես մի ողջ ազգի, արմատախիլ ես անում, խլում ես նրա սեփականությունը, հետո, դա էլ բավական չէ, փորձում ես մաքրել հիշողությունը նրանց մասին: Դա էլ բավական չէ, չես ամաչում և ասում ես, որ մենք չէինք, իրենք մեզ սպանեցին: Եվ նույնիսկ սրանով չբավարարվելով՝ հայհոյում ես, ասում ես՝ հայ գյավուր: Ես չգիտեմ՝ մենք ինչպե՞ս ենք լավանալու, բուժվելու: Հայ ժողովուրդը ներողության է սպասում, փոխհատուցում է պահանջում, սակայն պետք է տեսնի, որ թուրքերը հիվանդ են: Նրանք մինչև չբուժվեն, այս հարցը չեն կարողանա լուծել: Երբ ես տեսնում եմ այսօրվա Թուրքիայի քաղաքական իրավիճակը, հասկանում եմ, որ բուժվելը, լավանալը հեշտ գործ չէ: Կարճ ասած՝ լուծումը մոտ չէ:

Page 18: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 3332 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

«Մայրս հորս բարկացնելու համար նրան «հայի սերմ» էր անվանում, հայրս չէր պատասխանում»

Պատմում է ազգությամբ քուրդ Դևրիմ Դեմիրը

Երեխա էի: Երբ մայրս և հայրս ժամանակ առ ժամանակ վիճում էին, մայրս հորս բարկացնելու համար նրան «հայի սերմ» էր անվանում: Հայրս չէր պատասխանում, և խոսակցությունը դրանով ավարտվում էր:

Երևի արդեն երեսուն տարեկան էի, երբ օրերից մի օր վերհիշելով այս ամենը՝ հարցրի մերոնց, թե երբ նման բան էին ասում, արդյո՞ք դա ինչ-որ հիմքեր ուներ: Եվ հայրս սկսեց պատմել:

Մեր գյուղը Կայսերիի շրջանում է: Կարծում եմ՝ նախապես հայկական գյուղ է եղել, քանի որ հայկական անվանումներով տարբեր վայրեր կան մեր գյուղում: Օրինակ՝ տեղ կա, որ «հարաբե» (լքված տարածք) ենք ասում, կամ մի ուրիշ վայր կոչել ենք «քիլիսե» (եկեղեցի): Քանդված վայրեր կան դեպի Մարաշ տանող ճանապարհին: Որոշ վեպերի մեջ արդեն հստակ պատմվում է մեր գյուղի և այլ հարևան գյուղերի մասին: Հիմա լավ չեմ հիշում, բայց կարծեմ հեղինակը Սուլեյման Չիքաշն է: Գրքի վերնագիրն էլ՝ «Վերջին կճուճ հանողները»:

Մեզ մոտ մինչև հիմա էլ պատմում են գյուղի մոտակայքում եղած մի շատ խոր փոսի մասին, որին «Ջանջան» են անվանում: Պապիկս պատմում էր, որ այդ փոսը շատ խորն է եղել ու դատարկ: Նրանք երեխա ժամանակ քարեր են նետել այնտեղ, բայց ընկնելուց հետո հարվածի ձայնը երբեք չի լսվել, այդքան խորն է եղել: Այն անվանել են «ջարդի հոր»: Կարծում եմ՝ եթե ուսումնասիրեն այդ փոսը, դրա հատակից մարդկանց ոսկորներ կհանեն:

Ինձ պատմեցին հետևյալը: Բայբուրդից կանանց ու երեխաների մի քարավան է հասել մեր գյուղ: Գյուղացիներից ոմանք հաց ու ջուր են հասցրել քարավանի մարդկանց:

Մի կին է գալիս գյուղ՝ գրկում տղա երեխա: Նրան պահում են գյուղում, իսկ հետո նա ամուսնանում է իմ հոր պապիկի հետ: Այդ երեխան էլ դառնում է հորս հորեղբայրը: Այդ տատիկիս կոչում էին «Մերյեմ», սակայն չգիտեմ՝ դա նրա իսկական անունն էր, թե՞ ոչ: Ի հիշատակ նրա՝ ես իմ աղջկա անունը դրել եմ Սարին, կարծեմ՝ հայերենում այն նշանակում է «սարից եկած»:

Այս թեման մեր ընտանիքում շատ չի շոշափվել, քանի որ հայրս ուսուցիչ էր, և մենք գյուղում երկար չենք ապրել: Մենք տարբեր քաղաքներում ենք ապրել (ուսուցիչները հաճախակի գործուղվում են տարբեր քաղաքներում աշխատելու): Հետո, երբ մեծացա, իմ գլխում շատ հարցականներ կային: Սկսեցի հորս հարցուփորձ անել և հասկացա՝ ինչն ինչոց է:

Հորս հորեղբոր կյանքը փորձեցի հասկանալ, նրա հետ էլ խոսեցի: Նա շատ լավ մարդ էր և ոչ ոքի սիրտը մինչև օրս չի կոտրել:

Մենք ալևիներ ենք, այսինքն՝ այն մարդկանցից ենք, որոնք օտարվում են, «այլ» են կոչվում Թուրքիայում: Սակայն հորս հորեղբայրն այս ամենի մեջ ավելի վատ է զգացել իրեն: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վատ բան է լինել օտար, միշտ մենակ զգալ այն փոքրամասնության մեջ, որն արդեն օտարված է Թուրքիայում: Հասկանում եմ, որ իրեն վատ չեն վերաբերվել, սակայն միշտ մի խնդիր ծագելուց ասել են՝ դու «գյավուր» ես: Ես գիտեմ, որ դա այդպես է եղել: Նույնիսկ հորս, երբ երեխա ժամանակ փողոցում կռիվ է արել, «գյավուր» են անվանել: Դա նշանակում է, որ քեզ օտարում են իրենցից:

Ազգականների մասին կարող եմ ասել, որ «Քափալը Չարշի» (Ստամբուլի Բայազետ շրջանում գտնվող «ծածկված շուկա» որը նախկինում հիմնականում հայ ոսկերիչների հավաքատեղին է եղել: Ներկայումս դրանց թիվն զգալիորեն պակասել է: Շուկան Ստամբուլի զբոսաշրջային կենտրոններից մեկն է) ոսկերիչներից մի մարդ կար, որ ժամանակ առ ժամանակ գալիս էր մեր գյուղ՝ հանդիպելու Մերյեմին: Պատմում էին, որ նրանք երկար ժամանակ զրուցում էին միասին: Կարծում եմ՝ նրանք ազգականներ են եղել: Մենք միայն նրան

Page 19: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 3534 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

գիտեինք՝ որպես ազգականի, բայց այդ մարդու հետ էլ կապն արդեն խզվել է:

Այս ամենն իմանալուց հետո էլ, սակայն, ինձ մոտ ինքնության խնդիր չծագեց: Կարծում եմ՝ սա երախտապարտության խնդիր է: Պետք է հասկանանք, թե այդ մարդիկ այն ժամանակ ինչ են զգացել: Օրինակ՝ Մերյեմն ամուսնացել է, բայց արդյո՞ք նա ցանկացել է ամուսնանալ: Ես միշտ փորձել եմ հասկանալ: Նա երեխաներ է ունեցել և մեծացրել: Այս պատճառով ես ցանկացա իմ աղջկան հայկական անունով կոչել: Տեղահանությունը պետք է տեսնել, ցավերը պետք է հասկանալ: Մեզ մարդ կոչելու համար է անհրաժեշտ այս ամենը: Իմ մեջ կա ալևիի, քրդի, հայի արյուն, օրինակ՝ աղջկաս մեջ էլ որոշ չափով թուրքի արյուն կա:

«Հաշտեցման համար հայերը և թուրքերը պետք է ընդհանուր շահ գտնեն» Պատմում է Թուրքիայում ապրող հայ, «Նոր Զարթօնք» -ի համահիմնադիր Նշան Կիւրէհը

Ես ծնվել եմ Ստամբուլի Շիշլի թաղամասում: Հանդիսանում եմ «Նոր Զարթօնք»-ի համահիմնադիր: Մեր կազմակերպությունը պայքարում է Թուր-քիայում հավասարության, արդարության, ժողովրդավարության և խա ղա ղու-թյան համար՝ դրանք համարելով հիմնարար արժեքներ:

Ցեղասպանության տարիներին շատ անմեղ մարդիկ սպանվեցին, ոչնչացվեցին հայկական, հունական, ասորական եկեղեցիներ: Ցեղա սպա-նության տարիների և ներկայիս Թուրքիայի իշխանության կողմից տարվող քաղաքականության մեջ շատ ընդհանրություններ կան: Այսօր Թուրքիայում առկա է քրդական խնդիրը, որի պատճառով սպանվում են շատ քրդեր, ինչպես հայերը՝ Ցեղասպանության ժամանակ:

Անգամ վերջին տարիներին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հե-ղափոխությունների ժամանակ հայերը կրկին բռնաճնշումների ենթարկվեցին

Page 20: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 3736 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

և միայն իրենց ազգային պատկանելության համար ձերբակալվեցին: Բացի էթնիկ պատկանելության հետ կապված խնդիրներից՝ Թուրքիայում այսօր առկա է նաև կրոնական խտրականություն, օրինակ` ալևիների հանդեպ Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը:

Այսօր Թուրքիայում այն հայերը, ովքեր խոսում են Ցեղասպանության մա-սին և փորձում են բարձրաձայնել հայերի խնդիրները, արժանանում են այն նույն ճակատագրին, որին արժանացավ Հրանտ Դինքը: Նա առաջիններից էր, ով բարձրաձայնեց Թուրքիայում հայերի խնդիրների մասին:

Թուրքիայում հայ լինելը «խենթություն» է: Օրինակ, երբ ես սովորում էի Ստամբուլի գիշերօթիկ դպրոցներից մեկում, թուրք ազգայնականները, հարցնելով անունս և հասկանալով, որ ես հայ եմ, սկսեցին ինձ հայհոյել: Բարեբախտաբար, ինձ ֆիզիկական որևէ վնաս չհասցրին:

Թուրքիայում ինձ հետ պատահած մեկ այլ միջադեպի մասին պատմեմ: Թուրք-քրդական հերթական զինված բախման ժամանակ, երբ թուրք ազգայնականները շարժվում էին քրդական թաղամասի ուղղությամբ, նրանք անցան նույն ճանապարհին գտնվող մեր գրասենյակի կողքով, և մենք հազիվ կարողացանք փրկվել: Բարեբախտաբար, նրանք չմտան գրասենյակ: Եթե մտնեին, մեզ նույնպես հաստատ կոչնչացնեին:

Թուրքիայում ազատությունների հետ կապված 2 հիմնական խնդիր կա. այստեղ չկա խոսքի և վերլուծական մտքի ազատություն: Լինելով Թուրքիայում ապրող հայ՝ դու չես կարող պաշտպանել քո իրավունքները:

90-ական թվականներին Թուրքիայում ազատությունների առումով կարծես թե որոշ դրական տեղաշարժ տեղի ունեցավ. որոշ դատապարտյալներ ազատ արձակվեցին, քրդական շարժումը սկսվեց: Սակայն հետո եկավ Էրդողանի դաժան իշխանությունը, և 2002-ց մինչև 2016 թվականը կրկին ականատես եղանք փոքրամասնությունների սպանությունների:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հաշտեցմանը, ապա դրա համար անհրաժեշտ է, որ թուրքերը և հայերը աստիճանաբար ազատվեն միմյանց հանդեպ առկա ատելությունից, բայց սա չի նշանակում մոռանալ ամեն ինչ: Մենք պետք է կարողանանք վստահել միմյանց, իսկ դա անելու համար նախևառաջ պետք է կարողանանք ազատվել միմյանց հանդեպ առկա բացասական կարծրատիպերից: Հաշտեցմանը հասնելու համար հայերը և թուրքերը պետք է գտնեն և ունենան ընդհանուր շահ, որը, օրինակ, կարող է լինել խաղաղ ապրելը կամ ապրելու ցանկությունը:

«Մենք հայերի հետ հարյուրավոր տարիներ շարունակ կողք կողքի ենք ապրել»

Պատմում է ազգությամբ թուրքթոշակառու դասախոս Փերիհան Փոլադին

Ես Փերիհան Փոլադին եմ: Ծնվել եմ 1967թ. Յոզգաթում: Հիմա ապրում եմ Անկարայում, թոշակի անցած դասախոս եմ: Գյուղը, ուր ծնվել եմ, Յոզգաթ կենտրոնին պատկանող Թաշքըշլանն է: Մեր գյուղում նախապես հայեր չեն ապրել, սակայն մորս գյուղում՝ Շեֆահաթլիում, հարևան Գյուզելիք գյուղում կեսից ավելին հայեր են եղել, իսկ մորս ժամանակ այնտեղ արդեն եղել են հայկական գերեզմանոցներ:

Հորս գյուղի մոտակայքում էլ մի գյուղաքաղաք կա, որ կոչվում էր Թելեր: Նոր անունը Ենիբազար (Նոր շուկա) է: Առաջ հայերի ընտանիքներն այստեղ գնացել են առևտրի: Կարծում եմ՝ մեր կողմերի ամենազարգացած մասն այդ գյուղն է եղել:

Ես որոշ բաներ եմ հիշում հորս պատմածներից, իսկ հետո ինքս հետա-զոտություններ եմ կատարել, կարդացել եմ Ցեղասպանության մասին և ամեն

Page 21: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 3938 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

ինչը կարծես միացել է իրար:

Պետք է ընդգծել, որ մեր գյուղն ալևիական գյուղ է, և հայրս ալևի է: Պապիկս 1915թ.-ին փոքր է եղել: Զինվորներ են եկել իրենց գյուղ և մի քանի անգամ հայտարարել են, որ գնալու են չգիտեմ՝ որ գյուղը, և եթե կան ցանկացողներ, կարող են իրենց միանալ: Պապիկս փոքր է եղել, սակայն հիշում է, որ որոշ մարդիկ գնացել, միացել են այդ թալանին:

Կարծում եմ՝ Միջին Անատոլիայում այս դեպքերն ավելի ուշ են տեղի ունեցել: Պատմում են, որ մի գիշեր մի փոքրիկ աղջնակ է հայտնվել գյուղում՝ 4-5 տարեկան, ոտաբոբիկ, վախեցած հասել է գյուղ: Գյուղից մի ընտանիք վերցրել է այս երեխային և պահել է: Այդ աղջիկը մինչև մահանալն ապրել է մեր գյուղում, ամուսնացել է և ունեցել է մի տղա: Նրան կոչել են «գյավուրուն քըզը», այսինքն՝ գյավուրի, անհավատի աղջիկ: Անունն ինչ է եղել, ազգանունն ինչ է եղել՝ չգիտենք: Նա ապրել ու մահացել է որպես մուսուլման: Դժվար է ասել, թե ալևիական գյուղում մարդ որքանով կարող է մուսուլման լինել, բայց նա չի կարողացել քրիստոնյա մնալ:

Իրականում ես մեր գյուղի մասին շատ քիչ բան գիտեմ, սակայն այս հայ կնոջ թեման ինձ միշտ ձգել է: Անունը չգիտեմ, բայց իմանալու եմ:

Վերջին տարիներին մենք գնացինք Թելեր: Գյուղի երեխաները շեկ էին ու սպիտակամաշկ: Ես չդիմացա և հարցրի, թե այս երեխաներն ինչպես կարող են այսքան շեկ ու սպիտակամաշկ լինել: Նրանք շատ հանգիստ պատասխանեցին, որ հայերին կոտորելուց հետո այստեղ բերվել են բալկաններից եկած փախստականներ: Ես շատ վատ զգացի, որ այդքան դաժան դեպքերի մասին կարողանում են այդքան հանգիստ պատմել: Սա հասարակ իրադարձություն չէ, որ առօրյա խոսակցության մեջ այդքան հեշտ պատմես դրա մասին: Իհարկե, թաքցնելն էլ է շատ վատ երևույթ, բայց այսքան հասարակ ձևով խոսելն էլ ինձ համար հասկանալի չէ:

Երբ պապիկս գյուղում է եղել, այնտեղ ապրել է 50 ընտանիք, իսկ այս պահին բնակվում են միայն 29-ը: Այս կնոջ տղան հիմա 70 տարեկան է, կարծում եմ, որ գյուղից դուրս է եկել, սակայն գիտենք, որ դարձել է թուրք ազգայնական: Պատմում են, որ այդ հայ աղջկան վատ չեն վերաբերվել, ֆիզիկական վնաս չեն հասցրել, սակայն չգիտեմ, եթե մարդուն իր կյանքի ողջ ընթացքում կոչում են «գյավուրի աղջիկ», դա ինչքան մեծ բեռ պետք է լինի մարդու վրա:

1915թ. տեղի ունեցած դեպքերը «Իթթիհատ վե թարաքի» կուսակցու-թյան՝ երիտթուրքերի՝ Անատոլիան թուրքացնելու նախագիծն էին: Հատկապես Բալկանները կորցնելուց հետո զարգացրին այս քաղաքականությունը: Ես դա չեմ ասում, որ արդարացնեմ իրենց արածը կամ ասեմ, որ այդ արվածի մեջ նպա-

տակ կար, կամ չեմ փորձում համոզել, որ նրանց քաղաքականու թյունը ճիշտ էր: Ժամանակահատվածը բնութագրելու համար եմ ասում: Բացի այս բոլո րից՝ երիտթուրքերն ուզում էին հայերի ձեռքից խլել կապիտալը, և չեմ կարծում, որ հայերին պատահաբար ընտրեցին: Հայերի ընտրությունն ուներ լուրջ պատճառներ: Երիտթուրքերին անհրաժեշտ էր, որ թուրք ազգը հարստանա, և պատերազմի վնասները փոխհատուցվեն: Անատոլիան ցանկանում էին դարձնել մահմեդական: Սա Ցեղասպանություն էր՝ համակարգված և նախա-պես ծրագրված գործողություն, որն ուներ իր պատճառները:

Կարծում եմ՝ խաղաղություն ձեռք բերելու համար ընդհանուր կյանք կառուցելը շատ կարևոր է: Մենք հայերի հետ շատ նման ենք միմյանց: Նման են մեր լեզվի տարրերը, խոսելու ոճը, ձևը, նման են նույնիսկ մեր ճաշերը: Մենք հարյուրավոր տարիներ շարունակ կողք կողքի ենք ապրել, ունենք ընդհանուր պատմություն:

Այս առումով շատ եմ կարևորում երկու կողմից աշակերտների, ուսանողների, մասնագետների ծանոթության, փոխայցելության ծրագրերը:

Ամեն տարի ապրիլի 24-ին Ցեղասպանության ցույցին մասնակցելու համար գալիս եմ Ստամբուլ և մնում եմ իմ հորաքրոջ տանը, և երբ նա ինձ հարցնում է, թե շատ եմ հոգնել, ասում եմ՝ այո՛, քանի որ գնացել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երթի: Մեր ձեռքերն արյունոտ չեն, մենք մարդասպաններ չենք, և այս պատճառով կարող ենք հանգիստ ասել դա: Ովքեր կողմ են կյանքին և խաղաղությանը, չպետք է այլևս թաքցնեն իրենց արածը: Եթե ես ասում եմ, որ իմ ձեռքերը մաքուր են, չի նշանակում, որ իմ պապիկի ձեռքերն էլ են մաքուր, բայց Փերիհանի ձեռքերը մաքուր են, քանի որ Փերիհանը խաղաղություն է ուզում:

Այնքան երկար ժամանակ ավտորիտար ռեժիմներով ղեկավարվեց Թուր-քիան, և թուրք ժողովուրդն այնքան երկար երկրպագեց իր իշխանություն նե-րին, որ անցած տարիներին, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց, որ քրդերի հետ խաղաղություն է կառուցելու, նրան բոլորը ծափահարեցին: Իսկ վերջերս նա հայտարարեց, որ տապալել է երկխոսության սեղանը, և նման խոսքե րից հետո կրկին բոլորը ծափահարեցին: Դժվար է հասկանալ ժողովրդին:

Հայոց ցեղասպանությունը բոլորիս համար կորուստ էր: Հայ ժողովրդի կորստի մասին չեմ ասում, այն շատ մեծ է, սակայն մեզ համար էլ էր կորուստ: Օրինակ՝ ես այսօր կարող էի հայ հարևան ունենալ, բայց չունեմ: Ես չունեմ այդ հարստությունը:

Page 22: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 4140 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

«1915թ.-ի իրադարձությունները զրկեցին մեզ մեր ամբողջ ժառանգությունից»

Պատմում է Թուրքիայում բնակվող հայ, Թուրքիայի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը

Մեծ հայրիկս՝ Սարգիս Քոչունյանը, ծնունդով Պոլսից (թուրքերեն՝ Istanbul) էր, ով զբաղվում էր իր նախնիների կողմից դեռևս 1908 թվականին հիմնա-դրած «Ժամանակ» օրաթերթի խմբագրությամբ: Ես նույնպես ծնվել ու մեծացել եմ Պոլսում և այժմ էլ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն եմ:

1915 թվականին Թուրքիայում իրադրությունը բոլորովին այլ էր: Այդ ժամանակ հայերը մեծ թիվ էին կազմում և ողջ կայսրությունում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային և թե՛ հասարակական բնագավառներում ունեին ազդեցության մեծ լծակներ, այդ թվում՝ կայսրության վրա ընդհանրապես: Սակայն, 1915թ.-ի իրադարձությունները զրկեցին մեզ մեր ամբողջ ժառան գությունից, կորցրինք շատ հայրենակիցների… Շատ լուրջ ցնցում էր, ինչը մեր զարգացման և ազդեցության լծակների վրա անխուսափելիորեն ազդեց:

1915 թվականից հետո, մանավանդ 1923թ.-ին Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո հայերը Ցեղասպանության այդ տարիներից հետևանքով նոր կարգավիճակ ստացան: Հայերը Թուրքիայում վերածվեցին ազգային, կրոնական փոքրամասնության և հաջորդ տասնամյակներում սկսեցին այդ կարգավիճակով իրենց կյանքն ու գործունեությունը կազմակերպել: Եթե նախկինում հայերն առանցքային դեր ունեին երկրում, ապա 1915թ.-ից հետո նրանք դարձան փոքրամասնության կարգավիճակ ունեցող հանրույթ:

Վերջին 25 տարիների կտրվածքով ամբողջ հայության կյանքն աշխարհում փոփոխության ենթարկվեց Հայաստանի անկախացմամբ: Սա շատ անկյու-նաքարային և բախտորոշ մի իրադարձություն էր, որն առնչվում էր նաև Թուրքիայի հայությանը, հատկապես որ Թուրքիան Հայաստանի հարևան երկրներից մեկն է, չնայած նրան, որ որևէ հարաբերություններ չկան, և նրանք շատ խնդրահարույց օրակարգ ունեցող երկու հարևաններ են: Այնու-ամենայնիվ, Հայաստանի անկախացումը Թուրքիայի հայերի կարծիքով շատ էական նշանակություն ունեցավ, որովհետև, այսպես ասած, նոր օրակարգ ձևավորվեց: Այսօր էլ նշված գործոնների պայմաններում Թուրքիայի հայու-թյունը շարունակում է գոյատևել:

Վերջին շրջանում Թուրքիայում որոշ չափով ամրապնդվել են ժողովր-դավարականացման գործընթացները: Ճիշտ է՝ Թուրքիան աշխարհում ժողովրդավարական լավագույն մակարդակն ունեցող երկրներից չէ, և դա ճշմարտություն է, սակայն եթե ներքին կյանքի տեսանկյունից դիտարկենք, ապա պետք է նշել, որ վերջին 10-15 տարիների կտրվածքով երկրում ազգային փոքրամասնությունների կյանքում բարեփոխումներ են տեղի ունեցել, ինչն այսօր մեզ հնարավորություն է ընձեռում մեր համայնքի ապագան ծրագրել: Էթնիկ պատկանելության խնդիրներն այսօր շատ ավելի հեշտ բարձրաձայնվող են, քանի որ կա հանդուրժողական վերաբերմունք տարբեր էթնիկ պատ-կանելություն ունեցող քաղաքացիների նկատմամբ: Իհարկե, կա նաև որոշ չափով խտրական վերաբերմունք, սակայն Թուրքիայի իշխանություն ների մոտ առկա է քաղաքական կամք, որպեսզի այդ վերաբերմունքը հնարավորինս հաղթահարվի:

Մենք ունենք նաև կրթական համակարգի հետ կապված խնդիրներ, Ստամբուլի Հայոց պատրիարքության պաշտոնական կարգավիճակի ճանաչ-ման վերա բերյալ խնդիրներ: Մենք շատ խնդիրներ ունենք, դրանք տասնա-մյակներ ի վեր եղել են: Որոշ խնդիրների պարագայում էլ պետք է գիտակցել, որ միանշանակ լուծում միանգամից հնարավոր չէ ակնկալել, մենք ականատեսն ենք լինում միջանկյալ լուծումների, որոնք ամրապնդում են այն համոզմունքը, որ կա հետևողական աշխատանք:

Ինչ վերաբերում է թուրք և հայ հասարակությունների հաշտեցման հարցին,

Page 23: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 4342 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

ապա դա բավականին բարդ խնդիր է: Քանի դեռ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կարգավորված չեն, այսինքն՝ երկու պետությունների միջև նորմալ դիվանագիտական հարաբերություններ, հաղորդակցություն, երկու հասարակությունների միջև ազատ շփում, համագործակցություն չկա, զուտ հասարակական մակարդակով հաշտեցման հեռանկարի մասին խոսելը դժվար է: Ճիշտ է՝ երկու հասարակությունների մոտ էլ դրական ազդանշաններ կան, սակայն հասարակություն ասելով՝ չպետք է հասկա-նանք միայն քաղաքացիական հասարակություն կամ հասարակական կազմակերպություններ, քանի որ դրանք ամբողջությամբ չեն ներկայացնում հասարակությունը: Հասարակությունների մեջ կան տարաբնույթ տրամա-դրություններ, որոնք ձևավորվել են տասնամյակներ շարունակ՝ պատմական գործոններով և ներկայիս խնդիրներով պայմանավորված: Պետք է հաշվի առ նենք նաև այն, որ երկու հասարակություններն էլ ունեն նաև իրենց քաղաքացիական պատասխանատվությունը սեփական պետությունների նկատ մամբ, իսկ պետությունների վերաբերմունքը զուտ պրագմատիկ շահերի վրա է հիմնված: Ճիշտ է՝ մենք բոլորս երազում ենք այնպիսի միջավայրի, մթնո-լորտի մասին, որը հայ և թուրք հասարակությունների միջև բնականոն, հան-դուր ժողական հարաբերություններ կստեղծի, սակայն անհրաժեշտ է մի փոքր համբերատար լինել այս առումով, որովհետև տեսանելի ապագայում դրա համար անհրաժեշտ նախադրյալներ չկան: Մաղթում եմ, որ երկու երկր ների ղեկավարությունները քաղաքական կամք գտնեն՝ այդ բեկումնային պահն ապահովելու համար:

«Հիմա երիտասարդները մոռացել են՝ ինչ է կատարվել անցյալում»

Պատմում է ազգությամբ թուրք Իսմայիլ Ադանուրը

Իմ կինը Բինգյոլի վերջին գյուղերից՝ Կուծիից է: Մենք «Կուծի» ենք ասում, կարծեմ հայերեն է (նկատի ունի հայկական Կծու գյուղը): Այս գյուղում է ապրել տեր հայր Ղազարը: Իմ կնոջ պապիկը Ղազարի թոռն է: Ութ-տասը տարեկան է եղել տեղահանության ժամանակ: Այդ ժամանակ գալիս են և բոլորին հանում են գյուղից: Նա մի մեծ քույր է ունենում, որը գալիս է և նրան ասում է՝ վազիր՛ որքան կարող ես արագ և փախի՛ր գյուղից: Նա մի փոքրիկ քույր էլ է ունենում և փոքր քրոջ հետ փախչում են: Իմ կնոջն են պատմել այդ պատմությունը: Մի քանի բարձունք հաղթահարելուց հետո եղբայրը հասկանում է, որ քույրն էլ իր կողքին չէ, սակայն շարունակում է փախչել՝ միաժամանակ նաև շուրջը նայելով, որպեսզի փորձի քրոջը գտնել:

Նա կարողանում է հասնել Բադական աշիրեթի (քրդական ցեղախումբ) անդամ Մանախեր ընտանիքի մոտ: Այս աշիրեթը հայտնի է եղել զուլումների (արհավիրք, օգտագործվում է կոտորածներ իմաստով) դեմ իր կեցվածքով և միշտ տուժածներին օգնելու պատրաստակամությամբ: Նրանք շատ խղճով են եղել և քանի որ որպես աշիրեթ նաև ուժեղ են եղել, կարողացել են ինչ-որ բան փոխել: Նրանք գտնում են պապիկին և հայտարարում են, որ ոչ մեկին

Page 24: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 4544 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

չեն տալու, ով ուժ ունի, թող փորձի իրենց ձեռքից վերցնել այդ երեխային: Եվ այսպես պահում են, որպես իրենց երեխա:

Երբ աշիրեթը տեղափոխվում է Սիլվան, այդ երեխային էլ են տանում իրենց հետ և հետագայում ամուսնացնում են իրենց ընտանիքի աղջիկներից մեկի հետ: Տարածաշրջանում ընտանիքի մեջ գտնվող հայերին կոչել են «մեր գյավուրը» (անհավատ՝ քրիստոնյաներին տրվող նվաստացուցիչ անվանում): Իմ տիկինն այս պապիկի ցեղից, արյունից է սերում:

Իմ տարեկիցների հետ միշտ այդ մասին խոսել ենք գյուղերում: Մեր գյուղի ծերերը երբ տեսնում են կնոջս, մինչև հիմա էլ ասում են. «Գյավուրի աղջիկը եկավ»: Գյուղում միշտ էլ գիտեինք՝ ով-ով է: Հիմա երիտասարդներն այլ տեսանկյունից են նայում, նրանք մոռացել են՝ ինչ է կատարվել անցյալում:

Տասը տարի առաջ մենք փորձեցինք գտնել կնոջս ազգականներին: Սկսեցինք հետազոտել, այցելեցինք «Ակոս», այնտեղ և՛ հայերեն, և՛ թուրքերեն հայտարարություն տվեցինք, սակայն որևէ բան չկարողացանք գտնել: Հետո «Կենտրոն» հեռուստատեսությունից Նաիրի Հոխիկյանի հետ ծանոթացանք: Նրա պատմությունն էլ իմ կնոջ պապիկի պատմությանը շատ նման էր, շատ զուգահեռներ գտանք: Հանդիպեցինք: Նաիրին եկավ Թուրքիա, Մուշ այցելեցինք, գնացինք մեր գյուղը, այնտեղ նկարահանումներ արեց:

Ինչքան գիտենք, Ղազարենք չորս եղբայր են եղել, մեկը՝ 17 տարեկան, Ստամբուլում է եղել այդ ժամանակ՝ սովորելու նպատակով: Մյուս երկու եղբայրները փախել են Ալաշկերտ, հետո անցել են Հայաստան և հաստատվել Մարտունի քաղաքում: Կարծում ենք, որ Նաիրիի պապիկները հենց մարտունեցի եղբայրները կարող են լինել:

Սա մեր կարծիքն էր, բայց կինս ու Նաիրին խորապես համոզված էին, որ իրենք ազգականներ են: Այն աստիճան էին համոզված, որ մենք գնացինք Հայաստան, և Պետական համալսարանին պատկանող հիվանդանոցի գենետիկայի կենտրոնում նրանք հետազոտվեցին: Ուսումնասիրության ար-դյունքում նրանք 69 տոկոսով նմանություն ունեցան: Սա շատ բարձր ցուցանիշ է, և նշանակում է, որ նրանք իսկապես ազգականներ են: Մինչև հիմա պահել ենք հետազոտության արդյունքները:

Այսպիսով՝ կարողացանք մի ազգականին գտնել, սակայն Ստամբուլի եղբորը չենք կարողանում գտնել, անունն էլ չգիտենք: Եթե անունն իմանայինք, կփորձեինք Հայաստանի որբանոցների սաների ցանկերում գտնել: Կինս շատ էր ուզում գտնել իր ազգականներին: Երբ նա իր գլխաշորով «Ակոս» այցելեց, այնտեղ բոլորը հուզվեցին: Ճիշտ է՝ նա մուսուլման է և գիտի, որ իր ազգականները հայեր են, բայց այս իրականությունը գիտակցելով հանդերձ՝

շատ մեծ ցանկություն ունի գտնելու իր բարեկամներին:

Նաիրին եկավ մեզ մոտ, մենք էլ մի շաբաթով գնացինք Հայաստան: Երբ տեսա Հայաստանում Նաիրիի բարեկամներին, մեր բարեկամներին, պարզ դարձավ, թե իրենց ու մեր տղաներն ինչքան նման են միմյանց: Նրանց դի-մագծերը շատ նման էին: Մենք լուսանկարներ չունենք, կարծում եմ՝ Նաիրին էլ չունի: Կինս տարբեր թերթերում հարցազրույցներ տվեց՝ և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում: Անցանք դրա միջով, անցյալն ապրեցինք, անցավ, սակայն կինս, լինելով մուսուլման, շատ է ցանկանում գտնել իր ազգականներին: Նրա համար հոգ չէ, որ նրանք քրիստոնյա են կամ հայ են:

Նա ուզում է գտնել նրանց:

Page 25: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 4746 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

«Փա՛ռք Աստծո, մենք հայ ենք մնացել և մինչև վերջ էլ հայ կմնանք»

Պատմում է Թուրքիայում բնակվող հայ, ծխախոտի փորձաքննության մասնագետ Արմեն Գալստյանը

Ես ծնվել եմ Մուշում, հիմա էլ ապրում եմ Մուշում և ունեմ յոթ զավակ՝ չորս տղա և երեք աղջիկ: Ընտանիքումս բոլորը հայերեն են խոսում: Փա՛ռք Աստծո, մենք հայ ենք մնացել և մինչև վերջ էլ հայ կմնանք: Ես ստացել եմ բարձրագույն կրթություն, ավարտել եմ համալսարանի Ծխախոտի փորձաքննության բաժինը: Սակայն այժմ իմ մասնագիտությամբ չեմ աշխատում: Փոխարենը զբաղվում եմ Թուրքիայում հայերի ունեցվածքի՝ եկեղեցիների, գերեզմանատների հետ կապված խնդիրներով: Այլ կերպ ասած՝ թույլ չեմ տալիս, որ իշխանությունը ոչնչացնի հայկական ունեցվածքը:

Իմ պապը ջարդերի ժամանակ եղել է 16 տարեկան, ստիպված է եղել փախչել և ութ տարի ապրել Տիգրանակերտում, որտեղ նրան մի քուրդ ընտանիք է ապաստան տվել: Դրանից հետո վերադարձել է իր հայրենիք՝ Մուշ, սակայն ջարդերից խուսափելու համար ստիպված է եղել երկրորդ անգամ

փախչել, այս անգամ՝ Սիրիա, և ութ ամիս մնացել է այնտեղ: Այնուհետև նա կրկին վերադարձել է իր հայրենիք, հանդիպել տատիս և ամուսնացել: Նրանք ունեցել են հինգ տղա, երկու աղջիկ: Հիմա նրանք ունեն շատ թոռնիկներ:

Այս տարիների ընթացքում Թուրքիայում ոչինչ չի փոխվել: Թուրքիայում այսօր էլ հայերին նույն աչքով էին նայում, ինչ 1915 թվականին: Այսքան տարի է անցել, բայց թուրքերի՝ հայերի հանդեպ վերաբերմունքի մեջ ոչինչ չի փոխվել: Միգուցե այսօր միակ տարբերությունն այն է, որ աշխարհի տարբեր երկրներ իրար կապված են համացանցով, և վախը ԵՄ-ից, ԱՄՆ-ից և ՌԴ-ից թուրքերին հետ է պահում հայերի դեմ նույն հանցանքը գործելուց: Թուրքերն այսօր մեզ հետ չեն կարող վարվել այնպես, ինչպես վարվեցին նախկինում, քանի որ նախազգուշացնող նամակներն այլևս իրար ձեռքով չեն հասցնում, այսօր իրար նամակ ուղարկելը մեկ րոպեի խնդիր է:

Այսօր Թուրքիայում մենք ազատ չենք անգամ տնօրինելու մեր եկեղեցինե-րը և գերեզմանները: Մեր ունեցվածքների հետ կապված ինչ-որ խնդիր լուծելու համար մեզանից կարող են տարիներ պահանջվել: Հայերը չեն կարող անցնել պետական աշխատանքի, անգամ եթե գիտնական լինեն: Աշխատանք ստանում են միայն այն հայերը, ովքեր ունակ չեն քննադատելու: Թուրքերը, լինելով գաղթական, հայերին են որպես գաղթականի վերաբերվում:

Թուրքիայում ընդհանրական վիճակը նույնպես լավ չէ, թեպետ կառա-վարությունը փորձում է արտաքին աշխարհին հակառակում համոզել: Մի երկրում, որտեղ անգամ սեփական ժողովրդի իրավունքները, ազատությունները հաշվի չեն առնվում, ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Ինչ վերաբերում է ապագային, ապա այն դեպի լավը չի գնում, այստեղ ամեն ինչ ուժով է լուծվում, ամեն ինչ իշխանությունների ասածով պետք է լինի, հատկապես ամենավերին օղակների, որտեղ ուզում են թագավոր լինել: Ինչպե՞ս կարող է նման բան լինել, ո՞ր դարում ենք ապրում:

Ներկայումս թուրքերի և հայերի միջև հարաբերությունները լավ չեն, թուրքերի համար «հայ» բառը հայհոյանք է: Թեպետ աշխարհը գիտի՝ ով է ում ջարդել, կոտորել, թուրքերն ասում են, որ հայերն են իրենց կոտորել: Այսօր հայերի ու թուրքերի մեջ չկա վստահություն և դժվար թե ապագայում լինի: Ինչպես հայերը չեն վստահում թուրքերին, այնպես էլ թուրքերը չեն վստահում հայերին:

Անցած տարի օդանավակայանում ինձ հետ տեղի ունեցած մի միջադեպի մասին եմ ցանկանում պատմել: Ես օդանավակայանում նստած էի և սպասում էի իմ օդանավին, որպեսզի գայի Մուշ, երբ մի մարդ մոտեցավ ինձ և տեսնելով, որ ես քրտնած եմ՝ ինձ խմելու ջուր առաջարկեց: Սակայն երբ հարցրեց և իմացավ, որ հայ եմ, վեր կացավ և իմ կողքից գնաց:

Page 26: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 4948 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Մեր մեջ հաշտեցում կարող է լինել միայն այն ժամանակ, երբ հայերը և թուրքերը սկսեն միմյանց վստահել…

«Տատիկիս անունն ինձ մոտ հարցեր առաջացրեց. ո՛չ ալևիների, ո՛չ քրդերի շրջանում Գոհար անունը չի եղել»

Պատմում է ազգությամբ թուրք դերասան Բարըշ Աքենգինը

Ես Բարըշ Աքենգին եմ: Ծնվել եմ 1976թ. Ստամբուլում: Այս պահին ապրում եմ Ստամբուլի Քարտալ թաղամասում: Աշխատում եմ դեղագործության ոլոր-տում, նաև թատրոնի դերասան եմ: Փորձում եմ երկուսը համատեղել:

Մեր գյուղը ալևիական գյուղ է Էրզինջանի Քեմախ շրջանում: Անունը Մեզրա է: «Մեզրա»-ն ընդհանրապես գյուղի այն մասն է, որը բաղկացած է արտերից, և սովորաբար ամեն գյուղ ունի իր մեզրան: Մեր Մեզրա գյուղը հիմնականում պատկանել է Էրմենիք (Էրմենի՝ հայ, Էրմենիք՝ փոքր հայ, այսինքն՝ հայաշատ իմաստով) կոչվող գյուղին:

Իմ պատմության հերոսը մեր Գոհար տատիկն է: Կարծում եմ՝ նա ծնվել էր 1870թ.-ին, ուներ երկու երեխա: Նրա առաջին տղան ծնվել էր 1890թ.: Այս երեխան պապիկիս հայրն է: «Գոհար» անունն ինձ դրդեց պրպտել, քանի որ այն տարիներին ո՛չ ալևիների, ո՛չ քրդերի շրջանում «Գոհար» անունը չի եղել: Միայն 1915թ. հետո են սկսել գործածել Գոհար անունը: Սկսեցի մտածել՝ արդյո՞ք Գոհար տատիկը ուրիշ ազգություն է ունեցել: Հետո փորձեցի գտնել «Գոհար»-ի իմաստը և տեսա, որ դա հայերեն է: Ինձ մոտ կասկածներ էր առաջացնում նաև այն, որ գյուղում յուրաքանչյուր կին 8-10 երեխա ուներ, իսկ Գոհար տատիկը՝ երկու:

Page 27: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 5150 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Գոհար տատիկը բուժելու ունակություն ուներ, որ մեզ համար զարմանալի էր: Անատոլիայում, դրա հետ կապված, ասում են՝ ուժեղ ձեռք ունի: Եթե մեկի գլուխը կամ մեջքը ցավում էր, գալիս էին Գոհար տատիկի մոտ, և նա բուժում էր: Նա կարողանում էր դարմանել մարմնի ցավերը: Ասում են՝ նա այլ լեզվով աղոթք էր անում, նաև մաքրում էր մարմնի վրա առկա տարբեր գոյացությունները: Խոսքը նման հետաքրքիր կնոջ մասին է: Մենք թոռնիկ-ներով միշտ խոսում էինք Գոհար տատիկի մասին:

Մի անգամ Դերսիմում մասնակցում էի մի կոնֆերանսի և նրա հայ մասնակիցներից մեկին պատմեցի Գոհար տատիկի մասին: Երբ ավարտեցի պատմությունս, նա զարմանքով ասաց, որ այն, ինչ պատմում էի, շատ տարածված է հայ մշակույթում: Այն ժամանակ ես էլ զարմացա, քանի որ իմ մոտ միշտ հարցական էր Գոհար տատիկի ազգությունը: Կրկնում եմ՝ «Գոհար» անունը ո՛չ քրդերի մոտ կա, ո՛չ էլ ալևիների: Իսկ նման սովորություն, բուժելու նման ունակություն մեր մշակույթներում չկա: Մենք մեզ «ալևի» ենք կոչում, սակայն ալևիական ոչ մի օջախի չենք պատկանում: Մեզ ասել են, որ մենք ալևի ենք: Ինձ հայրս է ասել, նրան էլ իր հայրը: Գոհար տատիկի մասին ինձ պատմել է նրա թոռը, այսինքն՝ իմ պապիկի քույրը: Նա դեռ կենդանի է և ապրում է գյուղում: Այս տարի այցելելու եմ նրան և ձայնագրելու եմ նրա պատմածները: Կարծում եմ, որ նա ինձ ավելի հետաքրքիր բաներ էլ կպատմի, և ես ուզում եմ ամենն իմանալ:

1915թ.-ին Գոհար տատիկը 40-45 տարեկան պետք է եղած լիներ: Մեր գյուղը մի հատկանշական առավելություն ունի: 1915թ. այն կարողացել է փրկվել, քանի որ գտնվում է բավականին բարձր տեղանքում՝ սարերի մեջ: Ընդհանուր ճանապարհից վեց կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում, և գյուղին հասնելու համար պետք է դեպի վեր այդքան տարածություն մագլցել: Այն ժամանակվա պայմաններում դա այդքան էլ հեշտ չի եղել: Կարծում եմ, որ այդ պատճառով է, որ այնտեղ շատ մեծ դաժանություններ տեղի չեն ունեցել:

Նաև ունենք մեկ այլ տեղեկություն, որ Գոհար տատիկի ամուսինը՝ Իբրա հիմ պապիկը, այն ժամանակահատվածում զբաղվել է կաշվի արտադրությամբ: Երբ ես ուսումնասիրություններ էի կատարում Էրզինջանի հայերի կյանքի մասին, կարդացի, որ հայերը հիմնականում զբաղվել են կաշվի և կտորի արտադրությամբ և առևտրով: Սա ևս իմ մոտ հարցականներ առաջացրեց: Կարո՞ղ է պապիկն էլ ալևի չէր, այլ ձուլված հայ: Իսկ Գոհար տատիկի վերաբերյալ ինձ մոտ արդեն հարցականներ չկան. ես համոզված եմ, որ նա հայ է եղել:

Մեր գյուղից քիչ հեռու գտնվում է Վանքը: Դա հին եկեղեցի է, որը մենք «Վանք» ենք կոչում: Պատմում են, որ Գոհար տատիկը հաճախ էր գնում այդ եկեղեցին, քանի որ այնտեղ մի հայ էր ապրում: Ցեղասպանության ժամանակ

այդ հայը թաքնվել էր եկեղեցում և կարողացել էր կենդանի մնալ: Հետո մտածել էր, որ այնտեղ ապահով է և շարունակել էր մնալ: Հետո իմացա, որ նա մեր Գոհար տատիկի եղբայրացուն է եղել՝«քարդեշլիկը»: Այս բառը թուրքերենում որևէ բան չի նշանակում: Հայկական մշակույթում կա՞ նման բան՝ չգիտեմ, բայց ինձ ասում էին, որ այնտեղ ապրում էր Գոհար տատիկի եղբայրացուն: Երբ մյուս գյուղացիները տեսել են, որ նա գնում է Վանք՝ այդ հայի մոտ, զգուշացրել են, ասել են՝փորձանքի կգաս, մի՛ գնա, այնտեղ հայ է ապրում, իսկ նա միշտ պատասխանել է, որ նա իր եղբայրն է, և, երբ ուզի, կգնա նրա մոտ: Նա միշտ մենակ նստել է էշի վրա, երկու ժամվա ճանապարհն անցնելով՝ գնացել է իր եղբոր մոտ և նրան հաճախ ուտելիքներ է տարել: Պատմում են, որ այդ մարդն էլ նրա համար է հավաքել տարբեր ուտելիքներ, և Գոհար տատիկը, դրանք էշի վրա բարձելով, եկել է գյուղ:

Գոհար տատիկը շատ ուժեղ կին է եղել: Ես որոշել եմ, որ գտնելու եմ նրա գերեզմանը: Համոզված եմ, որ օսմաներեն կամ հայերեն ինչ-որ բան է գրված լինելու նրա գերեզմանաքարի վրա:

Ես ինչպե՞ս եմ հասկացել, որ մեր գյուղը հին հայկական գյուղ է եղել: Մեր գյուղերի շուրջ բոլոր գյուղերն էլ հայկական գյուղեր են եղել, և մինչև հիմա էլ նրանց կոչում են իրենց հայկական անուններով: Գոհար տատիկը արտոսցի է եղել, այնտեղից է եկել: Ես կարող եմ մեր մոտիկ գյուղերի անունները մեկ-մեկ թվարկել: Մեր գյուղին ինչքան էլ «Մեզրա» են ասում, ես կարծում եմ, որ այն նախկինում ուրիշ անուն է ունեցել: Իրականության մեջ նա Էրմենիք գյուղի մի մասն է եղել: Էրմենիք գյուղից տարբեր մարդիկ եկել, թաքնվել են այստեղ, որ 1915թ.-ին զոհ չդառնան: Հետո դրա «Մեզրա»՝ «արտ» ասված մասն ավելի է մեծացել և դարձել առանձին գյուղ:

Երբ գնացել էի մերոնց գերեզմաններին այցելելու, հորեղբորս գերեզմանի կողքը գտա մի քար: Ես այն նկարեցի և ցույց տվեցի Արիս Նալջիին: Նա ասաց, որ դա խաչքար է, և ցույց տվեց հայերի օգտագործած հավերժության նշանը: Այս բոլորն ապացույցներ են, որ մեր գյուղը նախկինում հայկական գյուղ է եղել:

Իմ հոր տարեկիցները մեծ մասամբ չգիտեն այս բոլորի մասին: Այս թեմաների մասին նրանց չեն պատմել, իսկ պապիկներս, իմանալով այս բոլորը, իրենց երեխաներին չեն փոխանցել, սակայն իրար մեջ մշտապես խոսել են այս մասին: Տատիկս ու պապիկս էլ մահացել են, սակայն ես հիշում եմ, որ միշտ իրար հետ գաղտնի խոսում էին: Ասում էին, որ քրդերեն են խոսում, սակայն նրանց՝ այսպես կոչված «քրդերենը» մյուս քրդերը չէին հասկանում: Հավանական է, որ նրանք ուրիշ լեզվով էին խոսում:

Ես հիշում եմ, որ մեր տան նիստուկացն այլ էր, մեր ֆիզիկական հատկանիշներն էլ են տարբերվում մնացածից: Իսկ մի օր Կարո Փալյանի

Page 28: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 5352 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

ելույթը լսեցի թուրքական մեջլիսում: Նա խոսում էր հայերի կոդավորման մասին, և մեծ քննարկում էր ծավալվել մեջլիսում: Ես սկսեցի հետաքրքրվել կոդավորման խնդրով: Սկսեցի ստուգել մեր անձնագրերը: Այն ժամանակ ԵՊՀ դասախոս Լուսինե Սահակյանի հետազոտություններն էի կարդում, ուր նշված էր, որ Թուրքիայի քաղաքացի հայերի անձնագրերում կար 31 թիվը՝ որպես իրենց հայ լինելը փաստելու գաղտնանիշ: Ես գնացի ստուգեցի մեր անձնագրերը, իրոք 31 էր գրված: Սա զուգադիպություն էր, թե իրականություն, չեմ կարող ասել: Սակայն Գոհար տատիկի անունը, իր բուժելու հատկությունը, իր եղբայրը, միշտ եկեղեցի գնալը, մեր գերեզմանոցում գտնված հայկական խաչքարերը... Այս բոլորը բավականին լուրջ հիմքեր են:

Արդեն խոսում ենք, չենք վախենում: Հայրս էլ հարգում է ինձ: Ես շարունակելու եմ իմ հետազոտությունները: 1915թ. այս հողերում հին ժողովուրդների շար քում, հայերից բացի, ոչնչացվեցին նաև ասորիները և այլ ազգային փոքրամասնություններ: Ոչնչացրին արվեստը, խոհանոցային մշակույթը, թատ րոնը, լեզուն, հարևանությունը, արհեստները: Հիմնական պատճառն այդ ազ գերի՝ քրիստոնյա լինելն էր: Եթե մուսուլման լինեին, ցեղասպանություն չէր լինի, սակայն եղավ: 1915-ը այս ամենի վերջաբանն էր, սակայն նախաբանն էլ կար:1915թ.-ին ուղղակի «խաղն ավարտվեց»:

Ես առաջարկում եմ, որ հիմնականում արվեստով փորձենք մեր ժողո վուրդ-ներին միացնել: Արվեստի լեզուն ունի միացնելու հատկություն: Հաջորդը մեր երեխաներն են՝ հայերի, թուրքերի, քրդերի երեխաները: Քրդերն էլ ոչնչացրին հայերին: Այս երեք ժողովուրդների երեխաները պետք է լուծեն հար ցերը: Մենք չպետք է միջամտենք: Նրանք կգտնեն ճանապարհը:

«Եթե Ցեղասպանությունը չճանաչվի, այս օրերին քրդական քաղաքներում տեղի ունեցող դեպքերն էլ չեն վերջանա»

Պատմում է Թուրքիայում բնակվող հայ, «Նոր Զարթոնք» շարժման անդամ Արև Բելքին Էլվանը

Ես Արև Բելքին Էլվանն եմ: Ծնվել եմ 1998թ. Ստամբուլում: Ավագ դպրոցի վերջին դասարանի աշակերտ եմ, նաև «Նոր զարթոնք» շարժման անդամ եմ: Ես օգտագործում եմ Միրաքյան ազգանունը, այսինքն՝ ներկայանում եմ «Արև Բելքին Միրաքյան»:

Երկար պատմություն է, թե ինչպես է մեր ազգանունը «Միրաքյան»-ից վերածվել «Բելքին»-ի: Պապիկիս պապիկը Հոզաթում զբաղվել է ձիերի առևտրով: Այն ժամանակ նրան անվանել են «Բինաթլյան»` «հազար ձիավոր»: 1915թ. նրա ընտանիքը որոշել է հեռանալ Թուրքիայից՝ նախ գնալ Վրաստան, այնտեղից էլ՝ ԱՄՆ:

Պապիկիս հայրն Աղվերանից է: Դա ամենամեծ գյուղերից է: Նրանք

Հուռին՝ Աբրահամի առաջին կինը

Page 29: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 5554 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

հավաքել են իրերը և ճանապարհ ընկել: Ճանապարհին պապիկիս հայրը և երկու տղաները սպանվել են, իսկ աղջիկները՝ կորել: Պապիկիս մայրն էր պատմում այս պատմությունը: Երկու տղաները խմբի հետևից են քայլել և մեկը կրակել է նրանց վրա: Պապիս հոր անունը Աբրահամ է եղել՝ Ափո են ասել, իսկ իր առաջին կնոջ անունը՝ Հուրի, աղջիկներից մեկի անունը՝ Գուլո, տղայի անունն էլ, կարծեմ, Պետո: Պապիկիս մոր անունը Քուդրեթ է եղել: Այս անուններն են մնացել իմ հիշողության մեջ:

Դերսիմցիները սովորաբար առաքելական քրիստոնյաներ են եղել: Երբ փոքր էինք, մեծ տատիկս շատ էր պատմում, որ մայրական կողմիս արյան մեջ կար և՛ հայություն, և՛ քրդություն, իսկ պապիկս ալևիական «դեդե» էր՝ պապիկ: Այս պապիկի և բոլոր պապիկների կանայք հիմնականում որբ հայ աղջիկներ էին:

Եթե վերադառնանք Միրաքյաններին, նրանք եղբայրներ են, որոնցից մեկն իմ պապիկի պապն է: Նրանք Տեր-Հովհաննեսից դուրս են գալիս և հասնում են Հոզաթ, այնտեղ կապը կտրվում է եղբայրների միջև: Եղբայրներից մեկը գնում է Հայաստան, մյուսը՝ Ռուսաստան, իսկ մեկն էլ՝ Թուրքիայում գտնվող Բաթման բնակավայր: Բաթմանում մինչև հիմա էլ կա մի գյուղ, որ կոչվում է Բինաթլը: Դա մեր գյուղն է:

Մեծ պապը (Էլվանի հոր հայրը)՝ Աբրահամ-Ափո

Երբ ճանապարհ են ընկնում, պապիկիս հոր կինը հիվանդանում է, իսկ երեխաները մահանում են: Մեծ տատիկս թուրքերից ազատվելու համար իրենց գետը գցող աղջիկների է տեսնում և հասկանում, որ նրանք փախչում են էրզրումից: Այս բոլորին ականատես եղող տատիկի առողջությունն ավելի է վատանում, և նրանք չեն կարողանում գնալ Վրաստան. հասնում են Էրզինջան:

Էրզինջանում Սաղըրօղլու ընտանիքը մերոնց ընդունում է որպես օգնական, աշխատում են, անունները փոխվում են: Իրականում նրանք այնքան էլ անմեղ ընտանիք չէին, բազմաթիվ հայերի սեփականություն են խլել, իսկ մերոնց իրենց մոտ են վերցրել էժան աշխատուժ ունենալու համար: Տարիներով անվճար աշխատեցրել են:

Այս ընտանիքը սուննի մուսուլման էր, և Էրզինջանի Քեմախ կենտրոնում էին ապրում: Հիմա ինչ են անում, որտեղ են՝ ճիշտն ասած չգիտեմ. պապիկներիցս ինչ լսել եմ, այդ եմ հիշում:

Այս ընտանիքի մոտ նրանք ալևի են դառնում, ազգանունները, անունները փոխում են, դառնում են մուսուլման և թուրք: Բայց իրենք ալևի են դառնում ստիպողաբար: Օրինակ՝ Մուզուր տարածքն իրենց համար եղել է սրբավայր, այնտեղ փորձել են կնքվել, Զատիկի և հայերի նշած այլ կրոնական տոների ժամանակ գնացել են այնտեղ: Դերսիմի ալևիության ու հայության մեջ այնքան էլ տարբերություն չկա. ուղղակի կրոնի անունն է փոխված:

Մենք սկսեցինք տանն այս թեմաներից խոսել, երբ պապիկիս մայրը մահացավ: Նա շատ ուժեղ կին էր, տանը նրա ներկայությամբ ոչ ոք չէր կարող ասել, որ մենք թուրքեր ենք: Նա շատ հստակ էր գծել սահմանները: Տատիկս մահացավ տասը տարի առաջ, վերջին երեք տարում սկսեցինք կրկին խոսել, նույնիսկ մտածեցինք մեր անձնագրերը, անունները փոխելու մասին:

Պապիկիս մայրը 1938թ. որբ էր մնացել, քրդական մի աշիրեթ նրան տեր էր կանգնել, սակայն նա չէր ձուլվել: Քրդական Քոչկին աշիրեթն իրեն միշտ հիշեցրել էր, որ ինքը հայ աղջիկ է: Նա 5 տարեկան է եղել, և նրան պահել են որպես իրենց երեխայի: Հետո նա եկել է Էրզինջան և ամուսնացել իմ պապիկի հետ, այնուհետև եկել է Ստամբուլ:

Մեր ընտանիքում այս թեմաները շատ չեն շոշափվել, ավելի շատ լռել են և մեզ էլ էին լռեցնում, տատիկս ու հորեղբայրս խոսելու կողմնակից էին, իսկ պապիկս ու հայրս չէին ուզում խոսել. ասում էին՝ լավ, անցած լինի, այլևս այսպես է: Պապիկս պնդում է, որ ալևի է, իսկ երբ հարցնում ես իր ազգությունը, պատասխան չի տալիս: Իր սենյակի մեջտեղում հայերենով գրված «Հայր մեր» աղոթք կա, ինչպե՞ս կարող է նա ալևի լինել:

Page 30: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 5756 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Ես ինքս ինձ հայ եմ տեսնում և որպես հայ էլ ներկայանում եմ: Մերոնց փրկող ընտանիքի հետ ես կապ չեմ պահել: Երբ մերոնք եկել են Ստամբուլ, հարաբերությունները խզվել են:

Իսկ իմ հորեղբոր կնոջ ընտանիքում շատ հետաքրքիր պատմություններ կան: Նրանք քուրդ ալևիներ են, Հավշաքար գյուղից են, որը նույնպես Հոզաթում է: Նրանք իրենց գյուղից դուրս են եկել ու եկել են Հավշաքար, որը հայկական գյուղ է, և սկսել են հայերի հետ ապրել: Հորեղբորս կինը պատմում է, որ 1915թ. դեպքերը երբ սկսվեցին, քրդերը ուզում էին հայերին պաշտպանել և տանում էին տարբեր քաղաքներ, ոմանց տարել են Հարփութ (Խարբերդ), ով հասել էր Հարփութ, այնտեղից հասել էր Հալեպ: Ոմանց տարել են Էրզրում, իսկ Էրզրումից հասել են Ամերիկա: Նրանք հետո նամակներ են գրել՝ առաջարկելով ալևիներին իրենց օգնության դիմաց նրանց մի երեխայի ընդունել Ամերիկայում: Նրանց մի երեխան գնացել է Ամերիկա:

Ես կուզեի հայերին փրկողների հետ ծանոթանալ: Դա ինձ կօգներ ասել, որ բոլորը վատը չէին, որ բոլորը չէին, որ սպանեցին, նրանց մեջ կային նաև լավ մարդիկ:

Խաղաղության համար մարդիկ պետք է ծանոթանան: Երկխոսություն չկա: Պետք է ատելության լեզուն վերացնել: Բացի ժողովրդից՝ պետությունը պետք է դրանով զբաղվի, բայց դա հնարավոր չէ: Այս ժողովրդի կեսն անցյալ տարի «շատ կներեք, ինձ հայ են կոչում» արտահայտությունը գործածող կուսակցության առաջնորդի (իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության ղեկավար Ռ. Էրդողան) օգտին քվեարկեց. դա նշանակում է, որ իրենք էլ են այդպես մտածում:

Ցեղասպանությունը պետք է ճանաչվի, եթե Ցեղասպանությունը չճանաչ-վի, այս օրերին քրդական քաղաքներում տեղի ունեցող դեպքերն էլ չեն վերջանա: Մինչև Ցեղասպանությունը չճանաչվի, վերքերը չեն բուժվի: Առանց նախապայմանի պետք է ընդունվի Ցեղասպանությունը:

Հակահայկական ատելության հետ ես էլ եմ առնչվել, հատկապես ավագ դպրոցում: Մեր դպրոցում կար ընտրովի առարկա, այսինքն՝ մեծամասնությունը եթե ընտրում էին, բացի ծրագրից՝ անցնում էին այդ առարկան: Ես քվեարկել էի արտասահմանյան լեզվի համար, սակայն դասարանի մեծամասնությունը ցանկացավ «Մուհամմեդի կյանքը» կոչվող առարկան անցնել: Իբրև թե գիտական ավագ դպրոց էր, սակայն կարծես իսլամիստական դպրոց լիներ:

Ոսուցիչը մտավ դասարան և ինձ արաբերենով ասաց. «Գրի՛ր «քելիմեի շաադեթ»: Այսինքն՝ «Աստված և Մուհամմեդն անփոխարինելի են»: Ես որտեղի՞ց պետք է իմանայի արաբերենով կրոնական բան գրել: Զգաց, որ չեմ

կարողանում, ասաց. «Դու ի՞նչ մուսուլման ես»: Ասացի. «Ես քրիստոնյա եմ, մուսուլման չեմ»: Նայեց դեմքիս, ասաց. «Ուրեմն դու հաստատ հայ կլինես»:

Տատիկս հույս ունի վերջին զարգացումներից: Ասում է. «Նախապես չէինք կարող ասել, որ ալևի ենք, հիմա հանգիստ ասում ենք, հետո էլ երևի կկարողանանք հանգիստ ասել, որ հայ ենք»: Հրանտ Դինքի սպանությունը շատ բան փոխեց Թուրքիայում: Նախկին «փակվածությունը» կարողացանք ինչ-որ չափով հաղթահարել: Տասը տարի առաջ ոչ ոք ապրիլի 24-ին Ցեղաս-պանության հիշատակման շքերթի մասին չէր էլ կարող մտածել, բայց այսօր այն տեղի է ունենում: Թուրքիայում ազատությունները նվազում են: Սակայն ապագան մենք ենք ձևավորելու, եթե մենք լավ բաներ անենք, կարող է ամեն ինչ դեպի լավը գնալ:

Page 31: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 5958 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

«Մերոնք հարգանքով էին խոսում հայերի մասին, սակայն միշտ գաղտնի և ցածրաձայն»

Պատմում է ազգությամբ թուրք թոշակառուդեղագործ Ֆաթմագյուլ Սոյլուն

Իմ անունը Ֆաթմագյուլ Սոյլու է: Ընտանիքս Բահչեջիքից է: Ես ծնվել եմ 1980թ. Ստամբուլում: Մերոնք 1930-ական թվականներին եկել են Բահչեջիքից: Բահչեջիքն նախկինում շատ գեղեցիկ բնակավայր է եղել, սակայն հայերի հեռանալուց հետո համն ու հոտը չի մնացել: Մերոնք այդպես էին ասում: Կարծես նրանց բոլոր ապրածներն ու տեսածները մի տեսակ սառեցրել էին իրենց ապրած վայրից: Միշտ հարգանքով էին խոսում հայերի մասին, սակայն միշտ գաղտնի և ցածրաձայն:

Պապիկս երեխա է եղել այն ժամանակ, բայց ամեն ինչ հիշում էր: Լուրեր էին տարածվել, որ զինվորներ են գյուղ գալիս: Պապիկիս հայրը և պապիկներն ասել էին. «Փաստորեն մինչև մեզ հասան դեպքերը, այստեղի հայերի գլուխներն էլ են ուտելու»: Հասան պապիկիս հայրը գնացել է իր հայ հարևանների մոտ, որպեսզի նրանց զգուշացնի, որ փախչեն, սակայն տեսել է, որ նրանք արդեն պատրաստվում են փախչելու: Նրանք ավելի շուտ էին իմացել լուրը:

Պարոն Բյուզանդենք, ինչպես անվանում էր նրանց պապիկս, բավական հարուստ ընտանիք են եղել: Նրանց աղջիկները հաճախել են տեղի ամերիկյան քոլեջ, բոլորը ձիավարել են իմացել: Իմ Հասան պապիկը նրանց ձիերին է խնամել: Մշտապես ասում էր, որ նրանք շատ առատաձեռն մարդիկ են եղել, ինչպես պարոն Բյուզանդը, այնպես էլ նրա ընտանիքի բոլոր անդամները:

Պապիկս թիվ չէր նշում, սակայն միշտ ասում էր, որ դա պատերազմի տարիներին է տեղի ունեցել:

Պապիկս պատմում էր, որ պարոն Բյուզանդը կանչել է իրեն և ասել, որ իրենց չեն թողնելու այդտեղ ապրել, և քանի չեն աքսորել, գերադասելի է, որ իրենք մեկնեն Ստամբուլ, սակայն կինը հղի էր, և չէր պատկերացնում՝ ինչպե՞ս կարող են Ստամբուլ հասնել: Հետո պապիկս լսել է, որ պարոն Բյուզանդի ընտանիքը պայմանավորվել է մի թուրք ընտանիքի հետ, որ նրանց ձիակառքով Ստամբուլ հասցնեն: Դա լսելով՝ նա, հանգստացել է, վերադարձել է տուն և ընտանիքում ասել. «Աստված տա՝ փրկվեն»: Բայց հաջորդ առավոտ, չեմ հիշում գյուղում, թե արտում, խոսակցություններ է լսել, որ մի քանի թուրք ընտանիքներ խաբում են հայերին, խոստանում են նրանց փախցնել, ազատել, սակայն դեռ Ստամբուլ չհասած՝ իջեցնում են կառքերից, թալանում ունեցվածքը, նույնիսկ փախցնում աղջիկներին: Պապիկս շատ է անհանգստացել և գնացել է այդ մարդկանց, այսինքն՝ թալանչի թուրքերի հետ զրուցելու, որպեսզի հասկանա, արդյո՞ք պարոն Բյուզանդն էլ է այդ մարդկանց հետ պայմանավորվել: Խոսելուց հետո հասկացել է, որ Բյուզանդն էլ է նրանց հետ պայմանավորվել: Անմիջապես վազելով գնացել է պարոն Բյուզանդի մոտ ու ասել է. «Բե՛յս, աղա՛ս, այդ մարդիկ քեզ թալանելու են, մեղք են քո երեխաները»:

Ես առաջին անգամ երբ լսեցի այս պատմությունը, շատ զարմացա: Փորձեցի հասկանալ՝ ինչ՞ կարող էր զգացած լինել պարոն Բյուզանդն այդ պահին: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե մնաք տեղում, գալու են Ձեզ սպանեն ու թալանեն, եթե փորձեք փախչել, չգիտեք, թե Ձեր գլխին ի՞նչ է գալու: Այդ գիշեր պապիկս ու պարոն Բյուզանդը մինչև լույս խոսել են, խորհրդակցել են, թե ինչ կարող են անել: Պարոն Բյուզանդը պապիկիս գումար է տվել, որ նա գնա ու ձիակառք գնի: Ասել է, որ այդ կառքը գնի ու վերադառնա, և երբ պապիկս բերել է կառքը, Բյուզանդի ամբողջ ընտանիքը լցվել է այդ կառքը ու գիշերով մեկնել են Ստամբուլ: Պապիկս չի իմացել Ստամբուլի ճանապարհը, սակայն արդեն լուսադեմին հասկացել են, որ մոտենում են Ստամբուլին: Այդ ժամանակ Բյուզանդի կնոջ՝ Հայկանուշի երկունքի ցավերն են սկսել: Ասել են դիմացի՛ր, շուտով հասնելու ենք, սակայն խեղճ կինը չի դիմացել և առավոտ լուսաբացին ճանապարհի մի ծառի տակ ծննդաբերել է: Ծնվել է պարոն Բյուզանդի որդին: Մի փոքր դադարից հետո շարունակել են ճանապարհը և հասել են Ստամբուլ: Երբ հասել են Ստամբուլ, պարոն Բյուզանդը պապիկիս խոշոր գումար է նվեր տվել: Պապիկս չի ցանկացել վերցնել, հրաժարվել է, սակայն նա ստիպել է: Նույնիսկ պարոն Բյուզանդի կինը իր պահած ոսկիներից մի քանիսը տվել է պապիկիս: Պապիկս ասել է. «Տիկի՛ն, Դուք դժվարությունների մեջ եք, ճանապարհ ունեք անցնելու, օտարության մեջ եք լինելու, Ձեզ ավելի հարկավոր կլինի», սակայն Հայկանուշը՝ պարոն Բյուզանդի կինը, Հասան պապիկիս ասել է. «Քո իրավունքը մեզ հալա՛լ արա2», ու ոսկիները գրպանն է լցրել:

Page 32: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 6160 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Հասան պապիկս պատմում էր, որ պարոն Բյուզանդը մինչև Ստամբուլ հասնելը ճանապարհին իրենց կանգնեցնող բոլոր ոստիկաններին, զափիթե-ներին3 կաշառք է տվել և ավելացնում էր, որ խեղճ մարդիկ ամեն ինչ արեցին, որ կարողանան իրենց կյանքը փրկել: Նրանց Ստամբուլ հասցնելուց հետո տուն վերադառնալով՝ պապիկս տնեցիներին պատմել է այս ամեն ինչի մասին:

Նրանք բազմաթիվ հայ ծանոթներ և բարեկամներ են ունեցել, սակայն պարոն Բյուզանդի հետ շատ ավելի մոտիկ են եղել և, ինչքան հասկանում եմ, պապիկս աշխատելիս է եղել նրանց մոտ: Մերոնք էլ 15-20 տարի հետո լքել են իրենց տները և տեղափոխվել են Ստամբուլ, քանի որ հայերի գաղթից հետո արդեն անհնարին է եղել գոյատևել այդ տարածքներում: Երբ Ստամբուլ են հասել, պապիկներս գնացել են պարոն Բյուզանդին այցելության և երբ տեսել են նրանց, շատ են տխրել, քանի որ իրենց ճանաչած հարուստ, բարեկեցիկ ընտանիքը հայտնվել էր չքավորության մեջ: Երբ նրանք նկատել են մերոնց խղճացող հայացքները, տիկին Հայկանուշը նրանց ասել է. «Մենք մեր կյանքը փրկեցինք, մնացածն արդեն կարևոր չէ»: Հետո, որքան գիտեմ, պարոն Բյուզանդենք 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերի ժամանակ (Ստամբուլի ջարդեր) լքել են Թուրքիան և գնացել են արտասահման: Այսինքն՝ այս պահին նրանցից ոչ-ոք չկա, որ ես կարողանամ կապ հաստատել:

Ինչպե՞ս անվանել տեղի ունեցած դեպքերը, դժվարանում եմ ասել և կարծում եմ, գուցե իմաստ էլ չունի անվանել այս ամենը: Ինչո՞ւ եմ այսպես ասում՝ բացատրեմ: Ինչպես էլ անվանենք այդ դեպքերը, ցավը չեք կարող փոքրացնել: Հայերն ի՞նչ էին արել, որ նման ճակատագրի արժանացան: Ես միշտ վիճում եմ իմ ընկերների հետ: Նրանք ասում են հայկական ավազակախմբեր, Մեծ Հայաստանի նկատմամբ հայկական երազանքներ: Լա՛վ, հասկացանք, ասենք, եղել են նման դեպքեր, պարոն Բյուզանդն ի՞նչ կապ ուներ հայկական չեթեների և Մեծ Հայաստանի հետ: Ոչ ոք չի կարողանում այդ հարցերի պատասխանը տալ: Արևելյան քաղաքներում չէին, Մարմարայի տարածքում գտնվող հայերն ինչո՞ւ աքսորվեցին: Անպատասխան հարցերը շատ են, և որքան շատ են նման հարցերը մնում անպատասխան, մենք չենք կարողանում մեր առօրյան հանգիստ ապրել: Ես կարծում եմ, որ մենք դրա իրավունքն էլ չունենք:

2 Նման արտահայտություն ասվում է հրաժեշտից առաջ, երբ ցանկանում են բարեկամաբար, շնորհակալությամբ, առանց միմյանցից պարտք ու պահանջի բաժանվել:3 Տեղական զինվորական աստիճանավոր:

«Մենք պետք է քաջության օրինակ վերցնենք մեր մեծերից»

Պատմում է ազգությամբ քուրդ Տիգրանակերտի պատգամավոր Նիմեթուլլահ Էրդողմուշը

Անունս Նիմեթուլլահ Էրդողմուշ է: Ծնվել եմ Բինգյոլում: Մեր տարա ծա-շրջանում, ինչպես բոլորը գիտեն, և ինչպես մեր մանկությունից ի վեր մեզ միշտ պատմել են, կան որոշ ընտանիքներ, որոնք նույնիսկ ականատես են եղել այդ դեպքերին: Հատկապես մեր ապրած Գենչբեյ շրջանում դեռ ընտանիքներ կան, որոնք պատմում են կատարվածի մասին:

Մեր շրջանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ մարդիկ փորձել են իրենց հնարավորությունների չափով թույլ չտալ, որ դրանք շարունակվեն, իսկ հետո էլ փորձել են փրկել հայերին: Եղել են որոշ այդպիսի ընտանիքներ, սակայն, իհարկե, ավելի մեծ թիվ են կազմել այն ընտանիքները, որոնք լուռ են մնացել:

Երբ լսում ենք փրկվածների ու փրկողների պատմությունները, հասկանում ենք, թե իրականության մեջ որքան դժվար դեպքեր են եղել դրանք: Մինչև օրս պատմում են այն ընտանիքների մասին, որոնք իրենց վրա պատաս խանատ-վություն են վերցրել և փրկել են հայերի:

Page 33: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 6362 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Դեռ այն ժամանակ, իսկ ավելի ուշ՝ Շեյխ Սայիդի ժամանակ, մեր ընտանիքի կեցվածքը շատ հստակ է եղել: Շրջանում, ինչպես նաև այլ գյուղերում, գիտեն մեր ընտանիքի մասին: Երբ տեղի են ունեցել կոտորածներ, եղել է «զուլում» (արհավիրք), մերոնք, առաջին հերթին իրենց կրոնական համոզմունքներից ելնելով, փորձել են օգնել հայերին, և տարբեր մարդիկ դրա ականատեսն են եղել:

Ես ճանաչում եմ մեզ մոտ բնակվող մեր բարեկամներին, որոնք իսլամ էին ընդունել: Մեր հարաբերությունները մինչև վերջ շարունակվեցին նրանց հետ, սակայն նրանցից ոմանք մեկնեցին արտասահման կամ Թուրքիայի այլ քաղաքներ, և մեր կապը կտրվեց:

Շատ կցանկանայինք, որ մինչև օրս այդ կապը շարունակվեր, և տեսնեինք մեր բարեկամներին և հարևաններին: Իհարկե, կցանկանայինք այդ զուլումն ապրած, այդ զուլումի պատճառով տուժած մարդկանց ճանաչել, նրանց կյանքը հասկանալ:

Իհարկե, կողմ լինելը, ուրիշներին փրկելը դժվար է, և շատ քիչ մարդ կարողացավ դա անել, բայց մյուս կողմից էլ դա արժանապատվության և պատվի խնդիր էր: Մեր մեծերն այն ժամանակներում կարողացան ճիշտ դիրք բռնել և օգնել մարդկանց: Շատ դժվարություններ հաղթահարեցին:

Իսկ հիմա մենք պետք է նրանց քաջությունից օրինակ վերցնենք և փորձենք նոր հարաբերություններ ունենալ փրկվածների հետ: Այս նպատակի համար մենք դեռ պետք է մենք մեր մեջ հասկանանք, թե ինչե՞ր են տեղի ունեցել: Մեր իմացածները մենք պետք է մեր մեջ կիսենք և այս պատմությունները կենդանի պահենք:

«Այսօր թողնում են խոսել, սակայն առավոտյան կարող են գալ և ձերբակալել»

Պատմում է Թուրքիայում բնակվող հայ առևտրական Էրոլ Դարոն Քալքը

Ես Էրոլ Տարոն Քալքն եմ: Ծնվել եմ 1959թ. Սասունում: Առևտրով եմ զբաղվում: Մենք Ստամբուլ եկանք 1969թ.: Մեզ մոտ երբ երեխան դառնում է 3-4 տարեկան, նոր միայն կարողանում է անձնագիր ստանալ: Երբ եկանք Ստամբուլ, միայն հայերեն և արաբերեն գիտեի, թուրքերենը Ստամբուլում սովորեցի: Ամառ էր, երբ մեզ տեղափոխեցին Քնալը կղզու ճամբար, և երբ ամառը վերջացավ, ու ճամբարն ավարտվեց, մեզ տեղավորեցին Ստամբուլի Քարագյոզյան հայկական վարժարանում, ուր ես սկսեցի ուսում ստանալ:

Այն տունը, ուր ես Սասունում ծնվել էի, 1915թ.-ից առաջ հայկական դպրոց էր եղել: Մենք ունենք այդ տան սեփականության վկայականը, դա մեր տունն է, մինչև օրս պահել ենք որպես հիշատակ: Սասունի որոշ շրջաններում քրդերեն, որոշ շրջաններում արաբերեն էին խոսում: Մեր մեծերը արաբերեն գիտեին, սակայն մենք չգիտեինք: Իրականության մեջ մեր իմացած հայերենը մի քիչ տարբերվում էր Պոլսում խոսված հայերենից, սակայն ես հարմարվեցի

Page 34: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 6564 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

և՛ դպրոցին, և՛ դասերին: Քարագյոզյանում շատ լավ էի սովորում, սակայն աղքատության պատճառով չկարողացա շարունակել: Ոսուցիչներս մեր տուն եկան՝ ծնողներիս խնդրելով, որ ես ուսումս շարունակեմ, սակայն դա հնարավոր չէր: Հորս աչքերը չէին տեսնում, իսկ մայրս գնում էր ուրիշների տները և աշխատում որպես հավաքարար: Ես, լինելով եղբայրներիցս ավագը, պարտավոր էի աշխատել: Այն օրերին իմ կնքահայրը Ջաղալօղլու թաղամա-սում գտնվող հրատարակչատան մեջ ինձ գործ գտավ, և ես սկսեցի աշխատել:

Ես ինձ կոչում եմ Էրոլ Քալք: Տարոնը չեմ օգտագործում, երբեք այցեքարտ չեմ ունեցել իմ անունով, միշտ ֆիրմայի անունով եմ ունեցել: Երբ Ստամբուլ եկա, դատարանի որոշմամբ իմ անունը փոխեցի «Տարոն»: Իմ առաջին անունը Գյուլամիրի էր: Երբ ամուսնացա, կնոջս հայրն ասաց, որ Գյուլամիրը հանել տանք և իմ անունը դարձնենք Էրոլ. այդպես դարձա Էրոլ:

1915թ. մասին խոսելու առումով կարծես ճանապարհ ենք անցել, արդեն ավելի հանգիստ ենք կարողանում խոսել: Անցյալի հետ համեմատել հնարավոր չէ: Երբեմն-երբեմն թվում է, թե կարող ենք բոլորին էլ ասել, որ դա Ցեղա-սպանություն է, և կարող ենք պատմել այն բոլորը ինչ կատարվեց մեր պապերի հետ: Կարծես թե վստահություն ծնվեց մեր մեջ: Տեսանք այն մարդկանց, որ մեր ապրած Ցեղասպանության համար մեզնից ավել էին բողոքում: Մեր դատը դարձրին իրենց դատը, և քանի որ իրավիճակն այդպիսին էր, կարծես սկսեցինք մտածել, թե մենք ինչո՞ւ այսպես վախեցած մնանք: Նաև եկավ մի պահ, երբ մտածեցինք, թե 1,5 միլիոն մարդ ենք կորցրել, դրանից ավել ի՞նչ կարող ենք կորցնել, և վախենալու էլ ի՞նչ է մնացել:

Մենք ունեինք մի պապիկ, որ մահացավ 120 տարեկանում, անունը Ղա-զար էր: Նա մեր իսկական պապը չէր, սակայն նրան բոլորը, ներառյալ հայրս պապիկ էին ասում: Քուսքետ գյուղից են իմ պապերը: Երբ դեռ երեխա են եղել, նրանք փրկվելու համար փախել են լեռները, որպեսզի իրենց չմորթեն և կարողանան իրենց կյանքն ապահովել: Իրենց ուղեկցել են ընդամենը իրենցից մի քանի տարի մեծ այլ տղաներ: Քանի որ մեր կողմերում ձմեռները շատ ցուրտ են, չեն կարողացել երկար մնալ լեռներում և իջել են ներքև՝ Փրեշենք գյուղը: Մարաթուկի լեռների փեշերին է գտնվում այս գյուղը: Այստեղ եղել է մի հայ մարդ՝ Ղազար անունով, և բոլոր երեխաներին ինքն է տեր կանգնել, ինքն է պահել, ու, այսպիսով, 20-25 տարբեր ընտանիքներից եկած երեխաները վերաբնակվել են այս գյուղում:

Մանուկ պապիկը իմ հոր հայրն է, այսինքն՝ այդ ժամանակ լեռներում թաքնված, իսկ հետո Ղազար պապիկի մոտ ապաստանած երեխաներից մեկը: Նա անընդհատ պատմում էր այդ օրերի մասին, ասում էր թե 4-5 ամիս լեռներում է մնացել, այդ լեռները շատ հստակ հիշում էր: Ամբողջ գյուղը հայ էր, և միայն մի քանի բռնի իսլամացված հայ ընտանիքներ կային, մենք նրանց

«դյոնմե» (բառացի՝ դարձած, կրոնափոխ) էինք ասում: Ստամբուլ եկած առա-ջին ընտանիքներից էր հորս ընտանիքը: Մեզնից հետո ուրիշներն էլ թողեցին գյուղը և եկան Ստամբուլ: Հիմա կարծես գյուղը դատարկվել է, և միայն դյոնմե-ները՝ բռնի իսլամացված ընտանիքներն են մնացել:

Հարավ-արևելքում գոյություն է ունեցել «աղայության» (վաղ ճորտատի-րական հարաբերություններ) համակարգը: Մեր գյուղից դուրս ապրող որոշ քրդական աշիրեթներ աղայության համակարգի անվան տակ եկել են հայերի մոտ և գյուղացիներից փողեր են հավաքել: Ասել են, որ իրենք հայերի աղաներն են և իրենց պաշտպանում են: Չնայած ումի՞ց պետք է պաշտպանեին. թշնամիներ չունեին հայերը: Հայերը ինչ ցանում, ինչ հնձում էին, քրդերը վերցնում էին կեսը: Հայրս մի օր չդիմացավ և ասաց՝ հերի՛ք է:

Նա եղբայրներիս, ինձ և քրոջս՝ Անուշին, որ մեկ տարեկան էր, վերցրեց և շարժվեց դեպի Սասունի կենտրոն: Ես Անուշին էի գրկել, իսկ եղբայրներս իրերն էին հավաքել: Հենց այդ պահին քուրդ աղաներից մեկը մի քանի ձիավորների հետ մոտեցավ: Հարցրեց՝ ո՞ւր եք գնում, հայրս հայտնեց, որ Ստամբուլ ենք գնում: Ասացին՝ չեք կարող գնալ առանց մեր թույլտվության ու սկսեցին հորս հետ քննարկել կգնա՞նք, թե՞ չենք գնա: Քուրդը վերջում արաբերենով ասաց. «Երեխաներիդ ու կնոջդ չենք թողնում, եթե ինքդ ուզում ես, գնա՛»: Հայրս ասաց. «Իմ երեխաներին կարող ես վերցնել միայն իմ դիակի վրայով, իսկ կնոջս քեզ մոտ կհարցնեմ, եթե չուզեց, զոռով չեմ տանի»: Եվ նա հարցրեց իմ երկրորդ մորը: Մայրս ասաց. «Դու իմ ամուսինն ես, դու ուր գնաս, ես կգամ քո հետ»: Քրդերը տեսան, որ մենք հաստատ որոշել ենք գնալ և այլևս չկարողացան մեզ դեմ կանգնել: Մի քանի օր մնացինք ծխախոտի պահեստում, հետո Քուրդթալան գնացինք և այնտեղից գնացքով եկանք Ստամբուլ:

Տասնհինգ օր մնացինք Գումգափուի Մայր եկեղեցում: Հորս ասացին, որ Գետիփաշայում գործ կա: Երբ հայրս սկսեց աշխատել, մի աչքն արդեն չէր տեսնում, իսկ մայրս սկսեց տներում հավաքարար աշխատել: Մենք Ստամբուլում մկրտվեցինք: Մեր գյուղում եկեղեցի կար` Մարաթուկի եկեղեցին, սակայն տեր հայր չկար: Իրականում շատ հետաքրքիր էր. տեր հայր կար, սակայն իսլամացած հայ էր, այո՛, նա էլ էր «դյոնմե», իսկ նրա երեխաները հիմա Ստամբուլում են ապրում և շատ ֆանատիկ մուսուլմաններ են:

Ինձ հարցնում են, ազա՞տ եմ զգում, թե՞ ոչ: Ազատ չեմ զգում: Որպեսզի կարողանամ ազատ լինել, այս երկրի ամենակարևոր ճարտարապետներից Դոլմաբախչեի պալատի, Բեյլերբեյի պալատի, Սելիմիեքըշլայի և տարբեր կառույցների ճարտարապետ Պալյանի անունը գոնե մի փողոցի պետք է տրվեր, թեկուզ ամենակարճ, փակուղի տանող փողոցը կարելի էր այդ մարդու անունով անվանել: Կամ էլ թուրքական լատինական այբուբենը, որի մասին հպարտանալով պատմում են թուրք երեխաներին: Դրա վրա Հակոբ

Page 35: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 6766 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Մարթայանի ջանքերը շատ մեծ են: Նույնիսկ Աթաթուրքն է նրան Դիլաչար՝ լեզու կերտող անունը տվել: Մարթայանը երկար տարիներ թուրքերենի տեսչության նախագահն է եղել, ինչո՞ւ ոչ մի դպրոց Մարթայանի անունով չեն անվանում:

Մի թուրք երաժշտագետ ինձ ասել է, որ թուրքական երաժշտությունն առանց Համբարձումյան նոտաների հնարավոր չի պատկերացնել: Այսինքն՝ Համբարձումյան նոտաներն են հիմքը այս երաժշտության համար: Ես կարող եմ ավելի շատ օրինակներ բերել: Քանի դեռ այն, ինչ նշեցի, չկա, հայերը չեն կարող ազատ զգալ այս հողի վրա: Վերջին տասը տարվա վերաբերյալ չենք կարող ասել, թե տարբերություն չկա, այսօր թողնում են խոսել, սակայն առավոտյան կարող են գալ և ձերբակալել: Այդ մասին էլ վստահ չենք կարող ասել:

Նախապես պայքարողները քիչ էին՝ գրող Սաբահաթին Ալին, Նազմ Հիքմեթը, այլ հատուկենտ մարդիկ կային, սակայն այսօր ճշմարտության համար պայքարում են թվով ավելի շատ մարդիկ, և նրանց առանց պատճա ռաբա-նության բանտերն են լցնում: Այսօր բոլոր բանտերը լի են այս մարդկանցով:

Ես հայ լինելուս համար խտրականություն զգացի հատկապես իմ առևտրա-կան կյանքում: Իմ հայ լինելը բացահայտելուց հետո եղան մարդիկ, որ դադարեցրեցին ինձ հետ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Կար մի ընկերություն, որ մեզ հրավիրել էր և ասել, որ ցանկանում են մեզ

հետ առևտրական կապ հաստատել: Հարցրի՝ ինչո՞ւ չեն աշխատում նախապես իրենց հայտնի ֆիրմաների հետ: Ասացին, որ ուշացնում են ապրանքը, մենք տվեցինք մեր գնացուցակը: Մեր գները հարմար էին, և կարողանում էինք ժամանակին մատակարարել: Շատ լավ սկսեցինք աշխատել, երկու կողմերն էլ շատ գոհ էին: Մեկ տարի հետո, շատ գոհ լինելով հանդերձ, նրանք խզեցին հարաբերությունները: Ես ուղղակի իրենցից չկարողացա պարզել պատճառը, սակայն այլ աղբյուրներով փորձեցի ճշտել և իմացա, որ հայտարարել են, թե իրենք հայի հետ չեն աշխատելու: Ինչ թաքցնեմ, շատ չտխրեցի, նման մտածողությամբ մարդկանց հետ չեմ ուզում աշխատել: Սակայն կան թուրքեր, որոնք ասում են՝ հայերը լավ գործարարներ են, չեն խաբում չեն գցում, և նախընտրում են հայերի հետ աշխատել:

Թուրքերի և հայերի միջև խաղաղություն սերմանելը դժվար է, բայց ես չեմ տեսնում խռովվածություն: Օրինակ՝ ես որևէ քրդից կամ թուրքից նեղացած չեմ, ուղղակի կա իրականություն, պետք է դա ընդունել: Հասարակության մի մասն արդեն դա ընդունում է, պետությունը չի ընդունում, այսինքն՝ խռովվածություն, նեղացածություն չկա, ընդունել-չընդունելու խնդիր է:

«Հայերին փրկողները միշտ չէ, որ փրկել են նրանց. շատերը ցանկացել են խլել նրանց ունեցվածքը»

Պատմում է ազգությամբ թուրք ուսուցիչ Մուստաֆա Բալաբանը

Ես Մուստաֆա Բալաբանն եմ: Ծնվել եմ 1967թ. Էլազըղ/Էլազիգի քաղա-քում, ուր և բնակվում եմ մինչև օրս: Ուսուցիչ եմ:

Մայրիկիս մայրը՝ Եղսան, ծնվել է 1900թ.: Նա ունեցել է եղբայր՝ Ռուբեն անունով, և քույր՝ Մարթա անունով: Նրանց ընտանիքն ապրել է Հնձոր/Խնձոր գյուղում, որը հայկական էր: Երբ նրանց ընտանիքը հարկադրված գաղթել է, երեխաններին ինչ-որ պատճառով չեն կարողացել տանել իրենց հետ, և նրանք մնացել են գյուղում: Նրանց պահել է Մեհմեդը:

Երբ պարզ է դառնում, որ տատիկիս ընտանիքից մարդ չի վերադառնա-լու, Մեհմեդը տատիկիս քրոջը՝ Մարթային, ամուսնացնում է մի քրդի հետ և ուղարկում ուրիշ գյուղ: Մարթան ավելի մեծ էր տարիքով և իր հետ է վերցնում եղբորը՝ Ռուբենին: Մարթայի ամուսինը զենքով սպանում է Ռուբենին: Նույն օրը Մարթան փախչում է նրանից, վերադառնում տատիկիս մոտ ու թաքնվում: Մեհմեդը օգնում է նրանց, ապա ինչ-ինչ ճանապարհներ գտնելով՝ կարողա նում է Մարթային Ամերիկա ուղարկել, ուր նա ամուսնանում է 1915 թվականից առաջ Ամերիկա գնացած մի հայի հետ:

Page 36: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 6968 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Եղսա տատիկս ունենում է երեք երեխա՝ երկու տղա, մեկ աղջիկ: Աղջիկն իմ մայրն է: Ավելի ուշ պապիկս տուն է բերում մի ուրիշ կնոջ: Այնուհետև իմ տատիկի՝ Եղսայի ունեցած հողերը վաճառում են և ամեն ինչ գրանցում նոր կնոջ անունով, իսկ հետո Եղսային վռնդում են տանից: Եղսան գնում է Էլազըգ՝ իրենց ծանոթ փրկված հայերի մոտ:

Երկու քեռիներս 15 տարեկանից սկսում են աշխատել, տատիկս խմոր է անում, թոնիրում լավաշ է թխում, իսկ մայրս, չնայած շատ փոքր է լինում, սկսում է դերձակություն անել: 1940-ական թվականներին նրանք փորձում են իրենց աշխատանքով հոգալ սեփական ապրուստը: Տատիկս՝ Եղսան, ամուսնանալիս փոխել էր անունը՝ դառնալով Գյուլլու, այսինքն՝ մուսուլման էր դարձել: Նրա քույրը՝ Մարթան, կարծում եմ, երկրից դուրս գալով՝ պահպանել էր իր քրիստոնեությունը և կարողացել էր վերադառնալ իր արմատներին: Մարթայի մահից հետո նրա երեխաների ու թոռների հետ մեր կապը կորավ: Ես էլ, մայրս էլ, քույրս էլ շատ կուզեինք, որ նորից վերականգնվեր կապը, հա-րաբերությունները շարունակվեին:

Մայրս ամեն ինչ պատմում է իր մորաքրոջ հետ կատարվածի մասին և տխրում: Նա ամեն ինչ հիշում է, քանի որ կյանքով է ապրել այդ կատարվածը: Մայրս չէր ընդունում իր հորը, քանի որ լքել էր իրենց և զրկել սեփականու-թյունից:

Իրենց գյուղում լինում է մի քուրդ՝ Գյուզել աղա անունով: Գյուզել աղայի կինը գյուղում տեսնում է պապիկիս և բարկանալով ասում է՝ այսքան մարդ քո պատճառով տուժեց, նրանցից խլեցիր իրենց սեփականությունը: Պապիկս ասում է՝ գիտե՞ս ես ով եմ: Ես այն մարդն եմ, որ գյավուրին ապրանք չի թողնի:

Այդ կինը գալիս է և պատմում մորս: Դրա համար մայրս միշտ անիծում էր նրան: Նա թոռներին պատմում էր, որ իր հայրը շատ դաժան մարդ էր:

Ուզում եմ ասել, որ հայերին փրկողները միշտ չէ, որ փրկել են նրանց, այլ շատերը ցանկացել են այդ կերպ խլել նրանց սեփականությունը, ունեցվածքը, հողերը, գումարները: Շատ դեպքեր գիտենք, երբ ամուսնացել են հայ աղջիկ-ների հետ, սակայն հետո գրավելով նրանց սեփականությունը՝ դուրս են արել տներից:

Մենք տանը շատ ենք խոսում այս թեմաների շուրջ: Երեխաներին, եգաններին (քեռու երեխաներին) բոլորը պատմում ենք: Մենք մեր տատիկով մեծացանք: Մեր տատիկի մոտ գալիս էին նրա փրկված հայ ազգականները: Բոլորս էլ գիտեինք, որ նրանք հայեր էին, սակայն ընտանիքից դուրս չէինք խոսում այդ մասին: Կարող էինք միայն շատ մոտ ընտանիքների հետ քննար-կել այդ թեմաները: Իմ մայրն էլ շատ երկար ժամանակ չէր խոսում այդ մասին:

Հայրս քուրդ մուսուլման էր. նա երբեք չճնշեց մերոնց, բայց ինքը երբեք չէր ան դրա դառնում այս թեմաներին: Երբ ասում ենք «1915թ. փրկվածներ», իրա-կանության մեջ նրանք բռնի մուսուլմանացված մարդիկ են և հիմնա կա նում շատ չեն խոսում այդ թեմայի շուրջ: Քանի որ ես զբաղվում եմ պատմությամբ, շատ անգամներ եմ հարցեր տվել և իմացել պատճառները: Եթե ընտանիքում տատիկը կամ մեկ այլ հայ ազգական կա, թաքցնում են, չեն խոսում: Օրինակ՝ այն դպրոցում, որ ես դասավանդում էի, կար մի երեխա, ով մի օր շատ տխուր եկավ ու ասաց, որ իր պապիկը հայ է եղել, և ինքը շատ տխրում է դրա համար: Փորձեցի նրան հանգստացնել, պատմեցի, որ ես էլ ունեմ հայ ազգականներ: Ասացի, որ պատերազմի ժամանակ նրանք անտեր էին մնացել և նրանց որդեգրել են: Երեխան մի փոքր հանգստացավ: Նա ասաց, որ պապիկը Հարփութցի է եղել և փոքր ժամանակ իսլամացրել են:

Երեխայի հայրը սպա էր, ես փորձեցի խոսել նրա հետ, սակայն նա չուզեց: Հանդիպեցինք և երկար խոսեցինք, երբ նա անցավ թոշակի: Պատմեց, որ հորեղբայրը ևս զինվորական էր և երբ հիվանդացել է, վախից հիվանդանոց չի գնացել, որ չպարզվի իրենց հայ լինելը: Այս թեմայի շուրջ չեն կարողանում խոսել. սա շատ ծանր թեմա է: Դա մարդասպանություն է, դա ջարդ է, կամ ինչ ուզում եք, դրեք անունը: Տարածաշրջանում եղել է մի մեծ ցնցում: Եվ այդ ցնցման ազդեցությունը շարունակվում է մինչև օրս: Կարծում եմ, որ երկ-խոսությունն այս ամենի դեղն է: Ինչ որ պատմության մեջ տեղի է ունեցել, պետք է խոսենք այդ մասին: Շփումը նույնպես կարևորում եմ, պետք է այն շատացնենք: Ժողովրդական և մշակութային հիմք պետք է ստեղծվի, ապա-տեղեկատվության փոխարեն պետք է իսկական կրթություն լինի, և բոլորը տեղյակ լինեն, թե պատմության ընթացքում իրականում ինչ է տեղի ունեցել:

Page 37: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 7170 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

«Բոլորը գիտեին, որ ես հայ եմ, սակայն ուրբաթ՝ նամազի օրերին, գալիս էին և ասում՝ արի՛ գնանք նամազ անենք»

Պատմում է Թուրքիայում բնակվող հայ Գառնիկ Օլգարը

Անունս Գառնիկ է: 1965թ. Դերսիմի Մանազկերտի շրջանում եմ ծնվել: Ունեմ երկու երեխա: Իմ հոր վեց երեխաներից մեկն եմ: Երբ 5 տարեկան էի, հայրս մահացավ, և մենք եկանք Ստամբուլ: Մայրս մինչև մեր Ստամբուլ գալը Մանազկերտում մեր ունեցած տունը և արտերը շատ էժան գնով վաճառեց: Նրա նպատակը մեզ Ստամբուլում մեծացնելն էր: Մինչև Ստամբուլ գալը մեր անձնագրերում գրված էր, որ մենք թուրք ենք:

Ինչքան էլ Դերսիմը հայերի համար մյուս քաղաքների համեմատ ավելի հանգիստ լիներ, պետության աչքում մենք թուրք էինք: Մայրս դիմեց դատարան, դատավարությունը տևեց երեք ամիս, և մենք, ինչպես մեր մայրն էր ուզում, որպես հայ գրանցվեցինք պետական անձնագրային բաժնում: Դատավարության ընթացքը շատ խնդրահարույց էր, դատի ժամանակ մորս ասել էին. «Ի՞նչ վատ բան տեսար մուսուլման լինելու մեջ, որ ուզում ես կրոնդ փոխել»: Մայրս էլ բացատրել էր, որ ուզում ենք Ստամբուլ գալ, որ երեխաներին ուղարկի հայկական վարժարան: Մենք չունեինք մեզ պահող ոչ մի ծանոթ: Այսպիսով՝ մենք կարողացանք վերադառնալ մեր ինքնությանը:

Իմ անունը Քադեր էր, նախ իմ անունը փոխեցինք «Գառնիկ», իսկ հորս

անունն Ահմեդ էր, և նա այդպես էլ մահացավ: Նրա իսկական անունը Խորեն էր, բայց անձնագրում գրված էր Ահմեդ: Գյուղացիները նրան Խըդր էին կոչում: Երբ ես գյուղ էի գնում, դեռ ինձ ասում էին «Խդոյի տղա», «հայ Խդոյի տղա Քադեր»:

Իմ մեծ քույրիկը սիրահարվել էր մի ալևի երիտասարդի: Հայրս չընդունեց այդ ամուսնությունը և նեղացավ մեծ քրոջիցս: Հայրս չէր ուզում, որ իր փեսան այլազգի լինի, նա ուզում էր հայ փեսա: Քույրս մնաց գյուղում, չնայած մեր փեսան շատ լավ մարդ էր:

Չեմ հիշում՝ գյուղում մենք գիտեինք, որ հայ ենք, թե՞ ոչ: Հինգ տարեկան էի, միայն հիշում եմ, որ հորս մահից հետո լացելով եկանք Ստամբուլ: Մեզ տեղավորեցին Քարագյոզյան վարժարանում: Ստամբուլը չտեսանք, միանգամից գնացինք դպրոց: Թուրքերեն չգիտեինք, հայերեն չգիտեինք, աչքներս բացեցինք Քարագյոզյան վարժարանում:

Շատ դժվար օրեր էին երեխայի համար: Դժվար մանկություն էր մեր մանկությունը, հիշում եմ՝ ամեն գիշեր ինչպես էի լացում գիշերօթիկ դպրոցում:

Քանի որ հայերեն չգիտեի, առաջին դասարանը կրկնեցի, սակայն երկրորդ

դասարանում դասարանի առաջինը դարձա: Մայրս շատ ծանր օրեր ապրեց:

Երբ դպրոցն ավարտեցի, սկսեցի աշխատել, չկարողացանք շարունա կել մեր կրթու թյունը: Երեք եղբայրներով սկսեցինք կաշվի գործով զբաղվել: 30 տարի շա րունակեցինք մեր գործը, նույնիսկ Հայաստանի հետ էինք առևտուր անում, ապ րանք էինք ուղարկում, մեր գործերը լավ էին, սակայն միանգամից փոխ վեց ամեն ինչ, սնանկացանք: Վերջին 12 տարում աշխատում եմ ուրիշի մոտ որ պես վարձու աշխատող: Տուն չունեմ, վարձով եմ ապրում: Դժվար է ապ-րուստ վաստա կելը: Տղաս սովորում է «Ֆերիքյոյի» հայկական վարժարանում, իսկ աղջիկս՝ Կեդրոնական հայկական վարժարանի ավագ դպրոցի առաջին դասարանում:

Պապիկիս շատ փնտրեցինք Հայաստանում, Ամերիկայում, տարբեր երկր-ներում, սակայն չկարողացանք գտնել, կարծում ենք՝ կա՛մ սպանվել է, կա՛մ տեղափոխվել է Լիբանան:

Հայրս ծնվել է Մանազկերտի Սելջուկ գյուղում, իր հոր անուն-ազգանունը եղել է Խաչիկ Բոյաջյան: Խաչիկ Բոյաջյանը բավական հարուստ է եղել: Հայրս նրա առաջին կնոջից ծնված տղան է: 1915թ. հավաքել է երեխաներին և փախել: Հայրս այն ժամանակ կորել է՝ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում: Ինքը պնդում էր, որ 5 տարեկան է եղել 15 թվին, սակայն մենք հաշվում ենք, որ 8-9 տարեկան պետք է եղած լինի:

Page 38: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 7372 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Նա շատ է վախեցել, չի կարողացել փողոց դուրս գալ: Գյուղում թաքնվել է տներում, գիշերները մտել է հայերի դատարկ տները և ցորեն, բրինձ, ինչ գտել կերել է:

Մի օր մի ալևի զինվորական ձիով գալիս է գյուղ: Նա գյուղացիներին ասում է, որ փրկված հայ երեխաներ է փնտրում, ուզում է վերցնի մեծացնի: Նրան ասում են, որ մի հայ երեխա կա, որ միայն գիշերներն է դուրս գալիս: Զինվորա-կանը գտնում է հորս, գրկում, նստում են նրա ձին ու գնում են Մանազկերտի Մխընդի գյուղը:

Այդ ալևի զինվորականը, որը որդեգրում է հորս, չի կարողանում նրան հանգիստ պահել: Հայրս անընդհատ փախչում է, փնտրում է իր ծնողներին, հավատում է, որ կարող է գտնել նրանց, սակայն մի օր հասկանում է, որ չի կարող: Զինվորականի անունը մոռացել եմ: Նա չի ասիմիլացրել հորս, միշտ ասել է, որ հայ է: Նույնիսկ իր արտի առաջին սերմը տվել է հորս, որ նա գցի՝ ասելով, որ հայերի ձեռքը «բարաքյաթով» է (օգուտ բերող, հաջողակ):

Նրանց գյուղում լինում է մի քառասուն տարեկան կին, որը փրկված էր Ցեղասպանությունից: Զինվորականը հորս ասում է ամուսնացի նրա հետ, հայրս չի ուզում ամուսնանալ, քանի որ շատ երիտասարդ էր: Զինվորականն ասում է ամուսնացի, քանի որ նա հայ է և նրա հետ ոչ ոք չի ամուսնանա, իսկ եթե ամուսնանաս, նրանց սերունդը կշարունակվի:

Հայրս ամուսնանում է, և նրանից երկու երեխա է ունենում: Երբ կինը մա-հանում է, հայրս և երկու աղջիկները մնում են անտեր, այդ տարիներին տեղի է ունենում Դերսիմի ջարդը, և նրանց աքսորում են Քոթահիայի Սանդքլը գյու-ղա քաղաքը: Այն ժամանակ մայրս էլ է այդտեղ լինում, քանի որ նրանց էլ են աքսորած լինում: Օրերով սարերում են ապրում, միայն խոտ են ուտում: Հետո ներում են շնորհում հայերին, ասում են` իջե՛ք լեռներից, սակայն երբ իջնում են, նորից են աքսորում:

Աքսորավայրում մայրս ու հայրս միասին են լինում: Այն ժամանակ էլ հայ աղջիկներին փախցնում են մուսուլմանները: Մորս հայրը վախենում է, որ իր աղջկան էլ կարող են փախցնել և ամուսնացնում է հորս հետ: Հայրս այն ժամանակ 45 տարեկան էր, իսկ մայրս՝ 13: Պապիկս միայն ցանկանում էր, որ իր աղջկան ոչ ոք վատություն չանի:

Հայրս շատ հաջող առևտրական էր, պատշար և այլ գործերով էլ էր զբաղվում: Թե մայրական կողմս ինչպես էր փրկվել, չգիտեմ, շատ անգամ հարցրել եմ մորս, չի պատմել, միայն գիտեմ, որ դերսիմցի են:

Այն զինվորականին, որ փրկել էր հորս, քույրիկներս մի քանի անգամ

այցելեցին, նրանց երեխաների հետ ծանոթացան: Մենք հետո լսեցինք այս բոլորի մասին. երբ առաջին ամիսներին հայրս փախել էր, զինվորականը գտել էր նրան, տուն էր վերադարձրել: Հայրս չէր պատմում դրանց մասին: Չգիտեմ՝ տխրում էր, թե վախենում էր, բայց չէր պատմում: Ես շատ կուզեի ծանոթանալ այդ զինվորականի հետ, նրան մի բարև պարտք ունենք: Ես չգիտեմ՝ նա ինչ նպատակով փրկեց հորս՝ աշխատեցնելու համար, թե ուղղակի տեր կանգնելու համար, բայց մի բան պարզ է՝ եթե մենք այսօր կանք, այդ զինվորականի շնորհիվ է:

Մենք միշտ խոսում ենք այս մասին տանը: Ես երեխաներիս էլ եմ պատմում: Աղջիկս 15 տարեկան է և գիտի, թե ընտանիքում ինչեր են պատահել:

Մենք դրսում փորձում ենք հայերեն չխոսել, մեր հայերեն անունները չօգտագործել: Երբ ես ունեի իմ բիզնեսը, բոլորն ինձ Գառնիկ էին ասում, բայց երբ սկսեցի ուրիշի մոտ աշխատել, էլի սկսեցի Քադեր անունն օգտագործել: Բանակում էլ էր այդպես: Մեր կյանքը Թուրքիայում անցավ մեր անունները թաքցնելով:

Հետո մեր Հրանտ Դինք եղբայրն ի հայտ եկավ: Նա սկսեց պատմել իրականության մասին և մարդկանց կոչ արեց խոսել ճշմարտության մասին, հիմնեց «Ակոսը» և այս բոլոր տաբուները որոշ չափով ոչնչացրեց: Վերջին 15 տարվա ընթացքում մենք կարողանում ենք մեզ ավելի հստակ դրսևորել:

Հիմա ավելի հանգիստ է, սակայն այս հանգստության արդյունքում ինչ ենք ստանում դժվար է ասել: Մշակութային առումով հանգի՞ստ ենք, մեր ոտնահարված իրավունքները կամ մեր պետականացված կալվածքները կարողանո՞ւմ ենք հետ վերցնել: Ո՛չ: Ասում են, թե օրենքն ընդունված է, կարծես գդալով են տալիս, սակայն շերեփով հետ են վերցնում:

1984թ., երբ աշխատում էի, բոլորը գիտեին, որ ես հայ եմ, սակայն ուրբաթ՝ նամազի օրերին, գալիս էին և ասում՝ արի՛ գնանք նամազ անենք: Ասում էի՝ ես քրիստոնյա եմ, իրենք էլ կրկնում էին. «Ոչի՛նչ, բան չես կորցնի»: Այս բոլորն ասվում էր իմ հայ լինելու համար:

Բանակում տասնապետի քննություններ կային: Մեր հրամանատարն ինձ շատ էր սիրում, ինչ ասում էր, անում էի: Ինքն ասաց, որ անպայման պետք է քննություն հանձնեմ, որ տասնապետ դառնամ: Քննության հարցաշարի մեջ կային իսլամի մասին հարցեր, սակայն այնքան մեր մեջ էր մտել այդ կրոնը, որ ես դրանց էլ կարողացա պատասխանել: Երբ արդեն պետք է դառնայի տասնապետ, տեսա, որ հարյուրապետն ինձ ցանկից հանել է, այն ժամանակ հրամանատարը կանչեց և հարց տվեց. «Ինչո՞ւ հանեցիր նրան»: Նա էլ իմ աչքերին նայեց և ասաց. «Ինքը գյավուր է, դրա համար էլ հանել եմ»:

Page 39: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 7574 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Հրամանատարը զայրացավ և ասաց. «Այստեղ 200 հոգի եք, գոնե բոլորդ նրա չափ աշխատասեր լինեիք: Նա հանձնել է քննությունները և պետք է դառնա տասնապետ»:

Ես դարձա տասնապետ, բայց անընդհատ հայհոյանքներ էի լսում ու նեղվում էի: Այն ժամանակ կրկին գնացի հրամանատարի մոտ և ասացի, թե ինձ ինչ վատ են վերաբերվում: Կարծում եմ՝ նա տվեց դրանց պատիժը:

Նույնիսկ թլպատման համար ճնշումներ էին լինում: Մեզ ասում էին, որ պետք է թլպատվեինք առողջապահական անհրաժեշտությունից ելնելով, փոր-ձում էին մեզ մտքափոխել, սակայն մենք չընդունեցինք: Բանակում շատ էին նման բաներ տեղի ունենում: Բանակը, աշխատանքը ոլորտներ են, ուր դուք ստիպված եք թաքնվել, սուր չլինել: Դեռ հիմա էլ լսում ենք, որ իրար ասում են՝ հայերից բան մի՛ առեք, նրանց գումար մի՛ տվեք:

Թուրքիայում ժողովրդավարության առումով փոփոխություն չկա: Ասում են, որ Աղթամարի եկեղեցին նորոգել են: Հետո ի՞նչ, որ նորոգել են, եթե տարին մի անգամ էլ չեն թողնում, որ գնանք աղոթենք: Ուղղակի ուզում են մեր աչքերին թոզ փչել: Բայց հասարակությունը Ցեղասպանության հարցում ավելի գի-տակ է դառնում: Շատ թուրքեր կան, ովքեր Ցեղասպանության գիտակցման և ճանաչման առումով մեզ շատ են օգնում: Մենք դա տեսնում ենք ապրիլի 24-ին Ցեղասպանությանը նվիրված երթերում կամ Հրանտ եղբոր մահվան տարելիցի կապակցությամբ երթերի ժամանակ:

Հասարակության շատ փոքր մասում կա որոշակի փոփոխություն: Ես կարծում էի, որ երկիրը դեպի լավն է գնում, սակայն վերջին մի տարվա իրադարձությունները տեսնելուց հետո, այլևս հույս չունեմ: Այս երկրում միշտ զարգանում են ազգայնականությունը, ազգայնամոլությունը: Ուզում են այլ ժողովուրդներին ոչնչացնել և այդ մասին բարձրաձայնում են: Ես իմ կյանքն ապրել եմ, սակայն երեխաներիս համար մտահոգված եմ, երկիրը դեպի լավը չի գնում:

Թուրքիայի և հայերի միջև խաղաղությունն ինչպե՞ս կկառուցվի: Կարծում եմ՝ եթե արտաքին ճնշումներ չլինեն Թուրքիայի Հանրապետության վրա, այն չի ընդունի Ցեղասպանությունը, քանի որ դեռ մտածում է երիտթուրքերի նման: Այսինքն, եթե ընդունվի Ցեղասպանությունը, կարող է մերձեցում լինել:

Պետության գաղափարախոսությունն է այսպիսին՝ գրավել ուրիշի կառու-ցածը, թալանել և ամենավերջում էլ հերքել: Կարճ ասած՝ հայերը և թուրքերը, եթե մեծ երկրները ճնշումներ չգործադրեն, իրար մեջ չեն կարող լուծումներ գտնել:

«Գյուղում «հայ» բառը հայհոյանք էր»

Պատմում է ազգությամբ թուրք Հասան Չելանին Էրզինջանը

Պապիկս 1915թ.-ի այդ օրերին մեկուկես տարի Էրզինջանում է ապրում: Այդ ժամանակ գնացքի կանգառում երկու հայ աղջիկ երեխա են մոտենում նրան և օգնություն են խնդրում: Մանրամասները շատ լավ չգիտեմ: Այն ժամա-նակներում պապիկիս հայրը գյուղում անասնապահությամբ էր զբաղվում, հովվություն էր անում:

Մերոնք Գառնի գյուղի մոտակա գյուղում են լինում, իսկ աղջիկներն էլ հենց

Գառնի գյուղից են լինում և այդ պատճառով մերոնց ճանաչում են ու օգնություն խնդրում նրանցից: Նույնիսկ նրա անունն են տալիս և խնդրում, որ փրկի իրենց: Այս աղջիկներից մեկին մերոնք հարս են վերցնում, իսկ մյուսին ամուսնացնում են իրենց քեռու տղայի հետ: Այս մասին ընտանիքում չէր խոսվում: Երբ ես առաջին անգամ լսեցի այդ մասին, ութ տարեկան էի: Ընտանիքում դեռ հիմա էլ մարդիկ կան, որ չգիտեն ճշմարտությունը:

Աղջիկների կապը իրենց ընտանիքների հետ կտրվել է, չեն կարողացել կապ պահպանել նրանց հետ: Ընտանիքում այս թեման չէր շոշափվում: Գյուղում «հայ» բառը հայհոյանք էր: Մի ընտանիքի մասին խոսելիս ասում էինք՝ «Նիկոլայենք»: Հիմա հասկանում եմ, որ «Նիկոլայենք» հայեր են եղել: Մենք գուցե իմացել ենք, որ նրանք հայեր են, և շարունակել ենք ընկերություն անել,

Page 40: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 7776 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

գնալ-գալ: Իմ տատիկը մահանալուց առաջ ինչ-որ բաներ էր ասում, չգիտեմ՝ աղոթում

էր, թե երգում էր: Նա 90 տարեկանում, մահամերձ վիճակում հիշում էր իր երի տա սարդության տարիները, իր ապրած ցավերը: Մյուս աղջիկը, կարծեմ, քույրն է եղել կամ մորաքրոջ աղջիկը: Երբ նա մահացավ, ես 16 տարեկան էի և իրեն շատ լավ եմ հիշում: Գիտեինք, որ հայ էր, բայց այդ մասին չէինք խոսում:

Հասան Չելանին, Էրզինջան

Հասան Չելանին Էրզինջանի մայրը, եղբայրը և քույրը

«Դինքի սպանությունը կարծես անցյալի հիշողությունները թարմացրեց մեր մեջ»

Պատմում է Թուրքիայում բնակվող հայ Ֆաթմանուր Չետեն

Ես պատմելու եմ իմ մոր պապիկի մասին: Մանկության տարիներին ինձ պատմել են նրա մասին, իսկ հետո ես եմ պրպտել և հասկացել տեղի ունեցածը: Ես տեսել եմ պապիկին, նա 96 տարեկան էր, երբ մահացավ: Նրանք ապրում էին Դիարբեքիրի Քուլփ գյուղաքաղաքում և ունեին հայկական անուններ, այսինքն՝ նրանք հայեր էին և ապրում էին ինչպես հայ: Իսկ Ցեղասպանության ժամանակ սկսեցին ապրել մուսուլման ընտանիքների հետ, և փոխվեցին նրանց անունները: Օրինակ՝ պապիկի անունը դարձել էր Սուլեյման:

Քուլփի տարածքը հիմնականում հայերին է պատկանել, հայկական հողեր են եղել, սակայն տարբեր ձևերով խաբելով՝ նրանցից խլել են այդ հողերը: Իմ մոր պապիկը ևս դատական գործընթացների մեջ է, քանի որ նրանցից էլ են խլել իրենց հողերը, սակայն ես հույս չունեմ, որ մի բան կստացվի:

Ըստ իմ հաշվարկի՝ պապիկն այն ժամանակ եղել է 8-9 տարեկան: Մերոնք

ասում են, որ պապիկն այն ժամանակ 5 տարեկան է եղել, սակայն ես կարծում եմ, որ առնվազն 8-9 տարեկան պետք է լիներ: Նրանք փախել են տնից: Պապիկը գնացել է մի մուսուլման ընտանիքի մոտ և օգնություն խնդրել: Հետո այդ ընտանիքի մոտ են եկել ուրիշ թուրքեր և հարցրել՝ հայեր կա՞ն արդյոք

Page 41: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 7978 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

իրենց մոտ: Կարծում եմ՝ այդ ընտանիքը մտածել է իր շահի մասին և դրա համար թաքցրել է պապիս, քանի որ նրանք գիտեին, թե պապիկիս անունով որքան հողեր կան գրանցված: Եվ այդպես սկսվել է պապիկիս այլ կյանքը. նա դարձել է մուսուլման: Նա հիշում էր, տեսել էր, թե ով է սպանել իր մորն ու եղբայրներին, լսել էր զենքի ձայները: Ամեն ինչ հիշում էր…

Նա երկար ժամանակ իր հորը պատկանող հողամասերում աշխատել է որպես բանվոր: Հետո ընտանիքը նրան չի թողել, որ բանակ գնա, ասել են՝ այնտեղ քեզ կվնասեն, կհասկանան, որ հայ ես, և նա հրաժարվել է բանակ գնալուց: Պապիկս կորցրել է իր սեփականությունը, և ամեն ինչ մնացել է նրան փրկող ընտանիքին: Նա մահացել է որպես մուսուլման:

Ես ծագում եմ իմ պապիկի ցեղից, նրան փրկող ընտանիքի հետ որևէ կապ չունեմ: Պապիկս ամուսնացել է տատիկիս հետ, ով ևս հայ էր և Ցեղասպանությունից փրկվելով՝ մեծացել էր մուսուլման ընտանիքում: Մեր ընտանիքում միշտ խոսվել է հայերի մասին: Նախկինում հայերից աղջիկ՝ հարս են ուզել, հարս են տվել, Զատիկ են նշել, միասին լավ օրեր են անցկացրել: Խնդիրները հետո են սկսվել: Բայց ես հիշում եմ քրդերեն «ֆըլե/ֆըլլեհ» (ճորտ գյուղացի) էին ասում հայերին: Իրականում նրանց միշտ էլ ճնշել են: Ինչ էլ արել են հայերը, լավը չեն կարողացել երևալ մուսուլմանների աչքին:

Ես և իմ նմանները մեր երիտասարդական տարիներին սկսեցինք այս խնդրի մասին խոսել և մեր կարծիքը փոխեցինք: Վերջին տարիներին հպարտությամբ ենք ասում, որ ունենք հայկական արմատներ: Ես հիշում եմ, որ Դիարբեքիրում, երբ փոքր էինք, չգիտեինք մեր հայ լինելը, հաճախ էքսկուրսիաների էինք գնում: Մի անգամ գնացել էինք հայկական Սբ Աստվածածին եկեղեցի: Այնտեղ ես մի հայ կին տեսա և նրա վրա բարկանալով՝ ասացի. «Բոլոր հայերը դուրս են եկել, դու ինչո՞ւ ես մնացել»: Այս կինն էլ իմ վրա զայրացավ: Ես այսօր հիշում եմ իմ ասածները և շատ եմ զղջում ու ամաչում: Թվում է, թե մինչև կյանքիս վերջն էլ չեմ մոռանա այդ ցավը: Այդ կնոջ բարկանալը չեմ կարողանում մոռանալ: Հիմա, որ մտածում եմ, հասկանում եմ, թե ինչքան վատ բան էր արածս, բայց մենք այդպես էինք տրամադրված: Երբ ես իմացա, որ իմ արմատներն էլ հայկական են, և նոր ընկերներ ունեցա, կարծիքս ամբողջովին փոխվեց: Հիմա մտածում եմ, որ երանի տատիկս ապրեր որպես հայ և մեզ էլ սովորեցներ հայկական մշակույթը:

Քուլփում բոլորն իրար ճանաչում են «դյոնմե» են ասում՝ «դարձած»: Հիմնականում նրանք այդպես են անվանում նախապես հայ, հետո մուսուլման դարձածներին: Օրինակ՝ հիշում եմ Սուլեյման քեռուն. նա կոշկակար էր: Նա չէր ամուսնացել, քանի որ կրոնը չէր փոխել: Նրան աղջիկ չէին տալիս, ինքն էլ չէր ամուսնանում ոչ մեկի հետ: Քուլփում բոլորը գիտեին, թե ով ինչ է:

Մենք Բաքրքյոյում (հայաշատ թաղամաս Ստամբուլի եվրոպական մասում) ազգական ունենք: Այնտեղ իմ քեռու կինն է ապրում: Երբ քեռիս դեռ ողջ էր, նա ապրում էր որպես մուսուլման, քանի որ քեռիս մուսուլման էր: Երբ քեռիս 47 տարեկանում մահացավ, քեռակինս գնաց Ստամբուլ՝ իր ազգականների մոտ, և սկսեց ապրել ինչպես հայ:

Դիարբեքիրն էլ փոխվեց: Մինչև վերջին տարիները լավ էր: Իրար ճանաչելը մեզ շատ օգնեց: Կարծում եմ՝ Հրանտ Դինքի մահն էլ շատ որոշիչ էր: Օրինակ՝ իմ մայրն օրը հինգ անգամ նամազ է անում, շատ հավատացյալ մուսուլման է, սակայն երբ Հրանտ Դինքը սպանվեց, նա օրերով լաց էր լինում, խելքի չէր գալիս: Կարծես անցյալի հիշողություններն էլ նորից թարմացան մեր հիշողության մեջ: Մենք այդ դեպքից հետո ավելի մոտեցանք հայկական մշակույթին: Մեր ընտանիքում այլևս չկա «օտար» հասկացությունը, մեզ համար բոլորն էլ մարդ են: Բայց այսօր Քուլփում շատ հայեր չկան, համարյա բոլորը գնացին կամ էլ այն աստիճանի են թաքցնում իրենց ինքնությունը, որ հնարավոր չէ հասկանալ՝ ով հայ է, ով՝ ոչ:

Մեր ազգականներից որոշները Փարիզում են ապրում, ինչպես հայեր: Նրանց հետ մենք կապ չունենք, սակայն Բաքրքյոյում գտնվող քեռակնոջս հետ մայրս դեռ շարունակում է շփվել: Ես կցանկանայի, որ քեռուս կինն էլ Ձեզ հետ խոսեր այս ուսումնասիրության շրջանակներում, նա կարող էր շատ օգնել, սա-կայն նա քաշվեց, չուզեց: Երևի վախեցավ...

Page 42: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 8180 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

«Մեյրեմ տատիկիս իսկական անունը Մարիամ է եղել»

Պատմում է ազգությամբ թուրք էքստրիմ վարման դասընթացի հրահանգիչ Օնուր Ուզունը

Ես Օնուր Ուզունն եմ: Ծնվել եմ 1970 թվականին Անկարայում: Ստամբուլում աշխատում եմ որպես էքստրեմալ վարման դասընթացի հրահանգիչ: Ամուս-նացած եմ, ունեմ երկու երեխա: Իմ պատմությունը բավական հետաքրքիր է: Մերոնք Մալաթիայից դուրս գալուց հետո հաստատվել են Անկարայում: Ես, լինելով քաղաքի երեխա, մեր ընտանիքի անդամների հետ միշտ գնում-գալիս էի Մալաթիա: Պապիկս Գյունփընարի գյուղից էր: Հետագայում բավական պրպտումներից հետո ես պարզեցի, որ մեր գյուղը հնում հայկական Աշոդի գյուղն է եղել, և հայերը ժամանակին մեծ թիվ են կազմել այդ գյուղում:

Ես մանկությունից ի վեր հաճախ եմ եղել Մալաթիայում: Այնտեղ շատ հին տներ կային, որ կարծես պալատներ լինեին, բայց մեզ ոչ ոք չէր ասում, որ դրանք հայկական տներ են եղել: Մենք շատ մեծ տարիքում իմացանք, որ դրանք հայերից են մնացել, չնայած արդեն իսկ տեսանելի էր, որ դրանք թուրքական ճարտարապետությանը բնորոշ չէին:

Ես 1995թ. իմ ընկերուհուն առաջին անգամ մեր տուն բերեցի: Ուզում էի նրան ծանոթացնել մերոնց հետ և ասել, որ տեսե՛ք, այս աղջկա հետ եմ ամուսնանալու: Ես ու իմ ապագա կինը՝ Ումուդը, արդեն ներքուստ բավական լարված, հասանք մեր տուն: Մայրս, հայրս և մայրական տատիկս տանն

էին: Ծանոթացանք: Մեյրեմ տատիկս այն ժամանակ արդեն բավական մեծ տարիքում էր և անուժ: Տատիկս Ումուդին միանգամից շատ սիրեց: Կինս շատ մարդամոտ է և կարողանում է տարիքով մարդկանց հետ շատ լավ երկխոսություն ստեղծել: Մեյրեմ տատիկս և Ումուդը շատ արագ մտերմացան: Մի պահ տեսա, որ տատիկս Ումուդին կանչել է իր սենյակ և ինչ-որ բան է ասում, իսկ Ումուդը նրան պատասխանում է՝ չէ՛, չէ՛:

Շատ ուրախ ու երջանիկ դուրս եկանք մերոնց տնից: Նոր էինք դուրս եկել, երբ կինս ասաց. «Օնո՛ւր, ես քո տատիկին «չէ՛, չէ՛» ասացի, սակայն նա ինձ չլսեց և այս ոսկե ապարանջանն ինձ նվիրեց՝ ասելով, որ ինքն արդեն ծեր է, այսօր կամ վաղը չկա, հնարավոր է՝ չտեսնի մեր հարսանիքը»: Ես շատ զարմացա: Իմ Մեյրեմ տատիկն ինձնից երբեք բան չէր թաքցրել, և ես չգիտեի, որ նա այդպիսի ոսկե ապարանջան ուներ: Մտքերի մեջ ընկա. չէի կողմնորոշվում՝ ասե՞լ մերոնց, մայրիկիս, տատիկիս նվերի մասին, թե՞ լռել: Մյուս կողմից էլ ամուսնության հետ կապված բավական ֆինանսական դժվարություններ ունեի: Որոշեցի չասել:

Երեք օր անց գնացինք Գրանդ Բազար՝ Փակ Շուկա, որպեսզի տատիկիս նվիրած ապարանջանը ոսկերիչներին վաճառենք, քանի որ գումարի շատ մեծ կարիք ունեինք: Կինս չէր ուզում վաճառել, նույնիսկ լացեց ճանապարհին՝ ասելով. «Այն կինն ինձ սա տվեց որպես հիշատակ, սա շատ հին բան է, խնդրում եմ՝ չվաճառենք»: Ինչ արած, երիտասարդ էինք, գումարի շատ մեծ կարիք ունեինք ու տարանք վաճառելու: Երբ մտանք շուկա ու մոտեցանք ոսկերչին, հասկացանք, որ ոսկերիչը հայ վարպետ է: Նա նայեց ապարանջանին ու հարցրեց. «Ձեզ որտեղի՞ց այս ապարանջանը, երիտասարդնե՛ր: Սա շատ հին հայկական աշխատանք է ու սրանից շատ քիչ է ճարվում»: Մենք շատ զարմացանք, չգիտեինք ինչ ասել:

Սկզբում ես բան չէի հասկանում, սակայն կինս կարծես հասկացավ և ոսկերչին հարցրեց. «Ի՞նչ եք կարծում, սա կարո՞ղ էր հայերին պատկանել: Ոսկերիչը բարկացավ և ասաց. «Մի բան, որ չգիտեք,թե ում է պատկանում, ինչպե՞ս եք բերել վաճառելու»: Ես հասկացա, որ ոսկերիչը մեզ գողի տեղ է դնում, և շտապեցի պատմել եղելությունը:

Շատ զարմացած դուրս եկանք ոսկերչի մոտից: Փորձեցի հասկանալ, թե ինչո՞ւ էր տատիկս այդ իրն այդքան երկար պահել իր մոտ ու տվեց Ումուդին, որին մի ժամ չկար, որ ծանոթ էր: Հետո հասկացանք, որ Ումուդը, տեսնելով տատիկիս սպիտակ թաշկինակը, ասել էր. «Տատի՛կ ջան, մենք հայ հարևան ունեինք, և նա էլ ճիշտ այդպես էր թաշկինակ գործում»: Տատիկս հասկացել էր, որ Ումուդը հայերի դեմ թշնամություն չունի, հայերին լավ է վերաբերվում, և որոշել էր Ումուդի հետ կիսվել:

Page 43: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 8382 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Մի քանի օր հետո կրկին մերոնց տուն գնացինք: Ոչ ոք չկար, տատիկս մենակ էր: Հազարավոր հարցեր տվեցինք, հարցրինք իր մոր, հոր, ազգականների մասին: Այդ պահին նոր մտքովս անցավ, թե մինչև 25 տարեկան ինչո՞ւ չէի մտածել, թե ինչպե՞ս է, որ իմ տատիկը ոչ մի ազգական չունի: Ինչո՞ւ չէի կարողացել հասկանալ, թե ինքն ինչեր էր ապրել: Նա պատմեց, որ իրեն քարավանից են փախցրել, տուն բերել և ասել. «Անունդ Մեյրեմ է, և քո կյանքը նորից է սկսվում»: Հետո նրան ամուսնացրել են պապիկիս հետ: Ո՛չ պապիկս գիտեր այդ պատմությունը, ո՛չ էլ մայրիկս: Տատիկս ստիպեց երդվել, որ ոչ ոքի չեմ պատմի սրա մասին: Ինչքան հասկացանք, իր իսկական անունը Մարիամ է եղել: Նա պատմեց իր հոր, իր մոր, իր ութ եղբայրների մասին:

Մենք մոռացանք մեր հարսանիքի մասին. երկար ժամանակ խելքի չէինք գալիս այս պատմությունից: Իմ Մարիամ դուստրս դեռ չծնված՝ մահացավ տատիկս, երբ դեռ կինս հղի էր: Շատ ափսոսում եմ ու տխրում, որ նա չհասցրեց տեսնել փոքրիկ Մարիամիկին:

Երբ աղջիկս ծնվեց և Մարիամ դրեցի անունը, ընտանիքում բոլորը շատ զարմացան: Ես չդիմացա, և երբ փոքրիկիս քառասունքը լրացավ, մորս ու հորս պատմեցի տատիկիս պատմությունը: Մայրս շատ լաց եղավ ու խոստովանեց, որ ինքը զգում էր: Տատիկս զանազան ճաշեր էր պատրաստում և տարբեր անուններով էր դրանք անվանում: Նա նույնիսկ ժամանակ առ ժամանակ աղոթում էր սեփական լեզվով: Մայրս պատմեց, որ երբ նա տեսնում էր տատիկիս արածները, բարկանում էր նրա վրա, կոպտում էր: Մի անգամ Մեյրեմ տատիկիս ամուսինը, այսինքն՝ պապիկս, ասել է նրան. «Այս երեխաները թուրք են, ես էլ եմ թուրք, դու էլ ես թուրք, հանկարծ հակառակը պնդող բան չփորձես անել նրանց մոտ»:

Մայրս վախեցել է, վախեցել է պարզել, որ նա թուրք չի եղել, և երբեք չի հարցրել դրա մասին: Ես այս ամենից հետո չկարողացա ներել ո՛չ պապիկիս, ո՛չ էլ մորս: Ինչպե՞ս կարող էին նման բան անել մի որբ աղջկա դեմ: Եթե Ումուդը չլիներ, ես երբեք չէի կարողանա հասկանալ տեղի ունեցածը: Տեղի ունեցածը միայն Ցեղասպանություն չէ: Ահա՛, տեսե՛ք, իր ողջ ընտանիքը ցեղասպանված մի աղջիկ էր իմ տատիկը՝ Մարիամը: Նրա հիշողությունը ջնջված էր, նույնիսկ ջնջված էին իմ արմատները, մեր ընտանեկան ծառը: Մենք ապրում էինք մի ստի մեջ: Իմ աղջիկը՝ Մարիամը, հիմա փորձում է հայերեն սովորել իր՝ երբևիցե չտեսած տատիկի հիշատակին: Եթե տատիկս տեսներ Մարիամիկին, ես կարծում եմ, որ ավելի հանգիստ կապրեի:

«Իմ սկեսրայրը չէր թողնում, որ հայերին նեղացնեն»

Պատմում է ազգությամբ թուրք, տնային տնտեսուհի Զուբեյդե Ըշըքը

Ես Զուբեյդե Ըշըքն եմ: Ծնվել եմ 1945թ. Դիարբեքիրի գյուղերից մեկում: Միասին ապրում էինք հորս, մորս, քույրերիս և եղբայրներիս հետ: 1958թ. եկա Դիարբեքիրի հայկական թաղամաս, որպեսզի ամուսնանամ իմ հորեղբոր տղայի հետ: Ես շատ փոքր տարիքում հարս դարձա: Այն ժամանակ դա տարածված էր:

Երբ եկա Դիարբեքիրի Սուր թաղամասը, տներում ջուր չկար, դրսի աղբյու-րից պետք է ջուրը բերվեր: Քանի որ ես հարս էի, ջուրը ես պիտի բերեի: Մեր հարևան հայերն ինձ խղճում էին, չէին թողնում, որ ջուրը ես բերեի: Շատ անգամ ասում էի. «Մարի՛ քույրիկ, դու թո՛ղ»:

«Ամա՜ն, Զուբեյդե՛, ո՞նց քեզ թողնեմ, դու շատ փոքր ես»,- ասում էր հայուհի հարևանուհին:

Սկեսրայրս շատ քաջ մարդ էր և չէր թողնում, որ հայերին նեղացնեն. այդ պատճառով էլ մեզ շատ էին հարգում: Մեր տոներին իրենք էին գալիս, իրենց տոներին մենք էինք գնում, իրենց հետ ուրախանում էինք, իրենք էլ՝ մեզ հետ: Ոչ մի խնդիր չունեինք: Հայ կանայք մեր մեծերին իրենց կյանքից էին պատմում,

Page 44: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 8584 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

մենք էլ փոքր էինք, լսում էինք: Օրինակ՝ մի շատ գեղեցիկ հայ կին պատմում էր, որ ջարդի ժամանակ նոր էր ծնել իր առաջին երեխային:

Պատմում էր. «Ամուսնուս սպանեցին, երեխաս դեռ 40 օրական չկար: Ես երեխայիս գրկեցի, փախա: Զինվորները բռնեցին, զենքի ծայրին դրեցին երե-խայիս, շարժեցին, շարժեցին, հետո գետին նետեցին երեխայիս»: Մի քուրդ բարձրացել է սարերը՝ հայերին փրկելու, տեսել է այս կնոջը, վերցրել տվել է իր ընկերոջն ու ասել. «Կտանե՛ս մեր տուն, կտա՛ս մորս, կասե՛ս՝ քո հարսն է»: Նրանք ուրիշ կանանց ու աղջիկների էլ են փրկել ու ամուսնացրել են քուրդ երիտասարդների հետ կամ պահել իրենց գյուղերում: Այս կինն ամուսնացել էր այդ քուրդ մարդու հետ: Ասում էր՝ իրեն փրկել են ու լավ են պահել: Նա իսլամ էր ընդունել: Չեմ կարող ասել՝ իրեն ստիպել էին, թե կամավոր էր ընդունել:

Մեր ընտանիքում էլ կային հայեր: Այն ժամանակ, ինչպես գիտեք, ձիերին կապում էին խաների (ախոռ) մեջ: Իմ հորեղբայրներից մեկը գնում է իր ձիուն վերցնելու, մեկ էլ տեսնում է, որ մի երիտասարդ կին է նստած ախոռի դռան մոտ: Կինն ասում է, որ հայ է, գնալու տեղ չունի և ուզում է քնել կենդանիների մոտ: Հորեղբայրս նրան տանում է տուն և ամուսնանում է նրա հետ: Նրա անունը Պայծառ էր, նրա ընտանիքի անդամների մի մասին սպանել էին, մի մասը փախել էր: Հորեղբայրս չի ստիպել նրան իսլամ ընդունել, ասել է՝ դու հայ ես, հայ էլ մնա: Հետագայում նա գտել է իր եղբորը Հալեպում, սակայն կարճ ժամանակ հետո եղբոր և եղբոր կնոջ մահվան լուրն է եկել: Պայծառը խնդրել է ամուսնուն, որ գնա Հալեպ , եղբոր որբացած երեխաներին տեր կանգնի, ինքը մեծացնի, քանի որ իրենց ընտանիքի վերջին շառավիղներն են: Հորեղբայրս համաձայնվել է և նրան մեծ շուքով նվերներով, ոսկիներով, դհոլ-զուռնայով ուղարկել է Հալեպ:

Որքա՜ն վատ բաներ են արել հայերին: Հիմա եթե հարցնես պետությանը, կասի՝ «այսպես կոչված՝ Ցեղասպանություն»: Թող գան մեզ հարցնեն, մենք գիտենք: Դա իսկական Ցեղասպանություն է, արել են ու մինչև հիմա էլ անում են Մուսաեբինում, Ջիզրեում: Քրդերն ո՞ւր են կորում, այս ի՞նչ սեր է ցեղասպանության նկատմամբ, մինչև ե՞րբ է շարունակվելու այս ամենը:

Մենք հայերի հետ խնդիր չունեցանք, նույնիսկ պաշտպանեցինք նրանց ուրիշներից՝ ովքեր ուզում էին նեղացնել: Սկեսրայրս միշտ ասում էր՝ նրանք խեղճ մարդիկ են, ոչ ոք չպետք է նեղացնի նրանց:

Մեր ընտանիքում միշտ խոսում էին այս մասին, քանի որ մտավորականներ էին: Իմ թոռները բոլորը գիտեն՝ ինչ է պատահել հայերին, ինչ է եղել ալևիներին: Ես պատմում եմ, չեմ վախենում: Ինչի մարդը չի կարո՞ղ ուրիշին փրկել, ամո՞թ է, մե՞ղք է: Ես միշտ պատմում եմ:

Հնարավոր է, որ Դիարբեքիրում կային մարդիկ, որ հայերին չէին սիրում բայց շատերը սիրում էին: Երբ եկանք Ստամբուլ, տեսանք մեր Դիարբեքիրի հարևան հայերին, նույնիսկ նրանց, ովքեր մեկնել էին Հոլանդիա կամ Ֆրանսիա և արձակուրդի էին եկել: Իրար տեսանք փողոցում, այնպես գրկախառնվեցինք, այնպես լացեցինք, կարծես մեր ազգականները լինեին:

Մեր այդ հարևաններին 1915 թվականին գիշերվա կեսին եկել տներից հանել են: Մի կին պատմում էր, որ մայրն ասել էր՝ փախի՛ր, ազատվի՛ր: Ինքը փախել էր, իսկ ընտանիքի բոլոր անդամներին մորթել էին: Հետո նա գտել է եղբորը Մարդինում: Եղբայրը հետո եկել էր Դիարբեքիր, որ կարողանան միասին ապրել»: Պատկերացնո՞ւմ եք՝ մեծ ընտանիքից միայն երկու հոգի են փրկվել: Գիշերվա ժամը 4-ին տուն մտնել… ի՞նչ է նշանակում: Մենք՝ քրդերս էլ նույն բանն ապրեցինք: Թուրքական բանակը հարձակվեց մեզ վրա: Այն ժամանակ հայերի վրա հարձակվեցին, իսկ հիմա էլ քրդերի վրա են հարձակվում: Մենք միշտ եղել ենք նրանց թիրախը: Բայց ինչո՞ւ ենք նրանց թիրախում՝ չգիտեմ:

Պապիկս միշտ գնում էր եկեղեցի՝ Սուրբ Մարիամ եկեղեցին, և ասում էր. «Ինչպես մզկիթն է սրբություն, այնպես էլ եկեղեցին է սրբություն: Մեզ համար նույնն է»:

Կարծում եմ` հայերի ու քրդերի միջև այլևս խնդիրներ չեն լինի, մենք հասկացանք իրար: Թուրքիայի վիճակը շատ վատ է: Ո՞ւր է գնում այս երկիրը… Մենք չենք հասկանում: Դրսի պետությունները լռում են, չեն ուզում խոսել: Բայց երիտասարդներն արդեն ամեն ինչ գիտեն. նրանք շատ են կարդում…

Page 45: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 8786 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

«Ստամբուլում հայերի վիճակը հիմա ավելի լավ է»

Պատմում է Թուրքիայում բնակվող հայ, համակարգչային ինժեներ Արսեն Դեմիրճյանը

Ես ծնվել եմ Տիգրանակերտ (ներկայիս՝ Դիարբեքիր) քաղաքում: Տիգրա-նակերտից եկել եմ Ստամբուլ, երբ վեց տարեկան էի: Մենք տեղափոխ-վեցինք, որ կարողանանք այստեղ հաճախել հայկական դպրոց, քանի որ Տիգրանակերտում հայկական դպրոց չկար: Ստամբուլում 12 տարի հաճախել եմ հայկական դպրոց: Այնուհետև ավարտել եմ համալսարանը և ստացել եմ համակարգչային ինժեների մասնագիտություն: Հիմա աշխատում եմ: Տիգրա-նակերտում, երբ իմանում էին, որ մենք հայ ենք, մեզ տարօրինակ էին նայում: Ի համեմատ Թուրքիայի մյուս քաղաքների՝ Ստամբուլում իրավիճակը հայերի համար ավելի լավ է:

Այն, ինչ 1915 թվականին թուրքերը արեցին հայերի դեմ, նպատակ չէր հետապնդում ուղղակի ֆիզիկապես ոչնչացնելու նրանց, նրանք ցանկանում էին ոչնչացնել նաև հայերի մշակույթը: Կարծում եմ, որ կատարվածի հիմնական պատճառը եղել է տնտեսական գործոնը: Հայերն այդ ժամանակ ավելի հարուստ էին, ավելի շատ գումար էին վաստակում, և հայերի դեմ

իրականացված քաղաքականությամբ թուրքերը ցանկանում էին փոխել ստեղծված իրավիճակն ի նպաստ իրենց: Այս նպատակով նրանք ուղղակի վերցրին հայերի ունեցվածքը և տվեցին թուրքերին:

Տարիներ անց էլ հայերի հանդեպ Թուրքիայի կառավարության քաղաքա-կանությունը նույնն է մնացել: Հայերը հիմա Թուրքիայում ավելի մեկուսացված են: Նրանք չունեն ինքնադրսևորվելու իրավունք: Նրանց կյանքը մեկուսի է և նման չէ թուրքերի կյանքին: Մենք արդեն սովորել ենք մեկուսի ապրելուն և չունենք թուրք կամ այլ մուսուլման ընկերներ:

Ժամանակի ընթացքում հայերի համար իրավիճակն ավելի է վատանում, քանի որ նրանց թիվը նվազում է, ինչն էլ նպաստում է ասիմիլյացիային: Մեզ համար ավելի դժվար է դառնում պահպանել մեր մշակույթը, լեզուն և այլն: Հայերի դպրոցները, եկեղեցիները կա՛մ փակվում են, կա՛մ անցնում են կառավարության ենթակայության ներքո: Դրանից հետո մեր եկեղեցիները վերածում են մզկիթների կամ օգտագործում այլ նպատակներով:

Հայերի մի մասը թաքցնում է իր հայ լինելու հանգամանքը, մյուս մասն էլ չի վախենում և հայտնում է: Այնուամենայնիվ, երբեք չես կարող իմանալ՝ դիմացինդ իրականում ով է, և հիմնականում նախընտրում ես թաքցնել էթնիկ պատկանելիությունդ: Կառավարության պատկերացմամբ հայ լինելը դեռևս վատ բան է: Իրենց ինքնությունը բացահայտելուց հետո հայերը կարող են զրկվել աշխատանք ստանալու հնարավորությունից, քանի որ հայերին այստեղ հիմնականում չեն վստահում:

Եթե խոսենք Թուրքիայում ազատությունների մասին ընդհանրապես, ապա պետք է նշեմ, որ իրավիճակը վատանում է, ոչ միայն հայերի, այլ նաև հենց նույն թուրքերի համար: Կառավարությունն ավելի կրոնական է դառնում, ինչը դուր չի գալիս երկրի բնակչության մեծ մասին, քանի որ դրան զուգահեռ՝ բնակիչների ազատությունները նույնպես սահմանափակվում են: Ով իշխանությանը դեմ է արտահայտվում, կալանավորվում է: Ահա թե ինչու մարդիկ վախենում են իրենց կարծիքն արտահայտել: Թուրքիայում հիմա իրավիճակն այսպիսին է. եթե դու չես ընդդիմանում կառավարությանը, չես ունենա մեծ խնդիրներ, բայց այդ դեպքում դու ուղղակի պետք է ընդունես նրանց խաղի կանոնները:

Վերջում, եթե անդրադառնանք հայ և թուրք ժողովուրդների հաշտեցմանը, ապա պետք է նշեմ, որ դրան հասնելու համար կառավարությունը պետք է ստեղծի հնարավորություն, որ ժողովուրդները երկխոսության մեջ մտնեն: Հայերը և թուրքերը պետք է ավելի շատ հաղորդակցվեն, ավելի շատ հարցեր քննարկեն …

Page 46: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 8988 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

«Միշտ գիտեինք, որ ունեինք Սոնա անունով տատիկ, բայց չգիտեինք, որ նա հայ է»

Պատմում է ազգությամբ թուրք Էյուբ Ալթուն Վան Էրջիշը

Միջնակարգ դպրոցում էի, երբ իմացա, որ Սոնա տատիկը հայ է: Միշտ գիտեինք, որ ունեինք Սոնա անունով տատիկ, բայց չգիտեինք, որ նա հայ է: Հորեղբայրս պատմեց, որ նա հայ է եղել և հետո է իսլամ ընդունել: Հորեղբորս կինը, քեռիս և ուրիշներն էլ էին պատմում Սոնա տատիկի մասին:

2000 թվականին ես հասկացա, որ իմ Սոնա տատիկը հայկական արմատներ ունեցող կին էր: Որոշեցի գրել տատիկիս պատմությունը: Նախկինում էլ գրել էի հեքիաթներ ու վեպեր: Գրել և կողք էի դրել, սակայն երբեք այսքան նպատակասլաց չէի սկսել գրել:

Նրա պատմությունն ինձ համար շատ ցնցող էր: Այդ տարիներին շատ բուռն քննարկվում էր այդ թեման: 2004թ.-ից սկսեցի Հայկական հարցին նվիրված տարբեր գրքեր կարդալ, նաև խոսեցի ընտանիքի մեծերի հետ: Քեռուս հետ խոսեցի, քեռիս Սոնա տատիկի միակ ողջ մնացած երեխան էր, մնացածներն արդեն մահացել էին:

Սոնան ծնվել է 1895թ. Վանի Էրջիշ (Արճեշ) գյուղաքաղաքում: Բավական հարուստ ընտանիքի աղջիկ էր: Նրա առաջին ամուսինը, որքան գիտեմ, մու-սուլման է եղել: Նրանք իրար սիրել են, ամուսնացել և փախել: Հետո սկսվել է խառը իրավիճակը, Վան են եկել ռուսները, և մուսուլմանները ստիպված են

եղել փախչել:

Սոնայի հայրն առևտրական է լինում: Նա քաղաքականությանը չի խառն-վում, հետևաբար ուզում է Վանից դուրս գալ, և ճանապարհ են ընկնում դեպի Ստամ բուլ, սակայն Բայբուրդի մոտակայքում նրանց բռնում են: 1915թ.-ի ամե նաբուռն օրերին իմ պապիկն էլ Էրզրումից է դուրս գալիս և գնում է ինչ-որ ուրիշ քաղաք: Նրանց ճանապարհները խաչվում են Բայբուրդում: Սոնայի ամուսինն ինչ-ինչ պատճառներով չէր կարողացել նրանց հետ գնալ և մնացել էր Վանում: Պապիկս տեսնում է Սոնային: Նրա հորն ու եղբայրներին ուղարկում են հեռու տեղեր՝ Բուրդուրի կողմերը: Մնում են միայն Սոնան և նրա մայրը: Պապիկս ամուսնացած է լինում, սակայն երեխա չի ունենում: Սոնան շատ գեղեցիկ է լինում: Պապիկս հավանում է Սոնային և խնդրում է նրա ձեռքը: Պապիկս ասում է, որ վատ ժամանակներ են, հայտնի չէ, թե նրա հետ ինչ կարող է կատարվել, մահը շատ էժանացել է, ամեն րոպե կարող են նրան սպանել, և առաջարկում միասին ապրել: Սոնան չի ուզում այդ մարդու՝ պապիկիս հետ ամուսնանալ, բայց մայրը նրան համոզում է, և այդպիսով Սոնան ամուսնանում է պապիկիս հետ:

Սոնան և պապիկս՝ Շաբան աղան, ամուսնանալուց հետո Բայբուրդում չեն մնում, գնում են Նևշեհիր: Նևշեհիրում ապրում են տասը տարի, այնուհետև տեղափոխվում են Քաշ քաղաքը և բնակություն են հաստատում հայերից մնացած հողերում: Սոնան ունենում է ութ երեխա, որոնցից մեկն իմ մայրը՝ Այշեն է:

Պատմությունը համառոտ այսքանն է: Այս թեմաների մասին մենք խոսում էինք, մանրամասները գիտեի, և այս բոլորը ճշմարտություն է, քանի որ այս ամենը ես մեկ հոգուց չեմ լսել: Ընտանիքի անդամները բոլորը պատմում էին: 85 տարեկան քեռի ունեմ, որը մինչև հիմա էլ պատմում է:

Սոնան երբևիցե չի կարողացել կապ հաստատել իր ազգականների հետ: Ամեն մեկը գնացել են մի կողմ: Հայրը մահացել է, եղբայրն է միայն կենդանի մնացել: Իհարկե կցանկանայինք, եթե հնարավորություն լիներ, գտնել նրա ազգականներին:

Ես իմ «Սոնա» վեպում Սոնայի հոր անունը դրել եմ «շարաբչը Լևոն» (օգտագործվում է և՛ գինեմոլ, և՛ գինեգործ իմաստով): Ես չեմ իմացել նրա անու նը, սակայն իմացել եմ, որ նա զբաղվել է գինեգործությամբ: Եթե գոնե նրա անունն իմանայի, կփորձեի օսմանյան արխիվային փաստաթղթե րում նրա մա սին տեղեկություններ գտնել, բայց հիմա ի՞նչ փնտրեմ, ո՞ւմ փորձեմ գտնել: Ես կարծում եմ, որ ազգականներին գտնելն այնքան էլ կարևոր չէ, մեզ համար այսօր ավելի կարևոր է կարողանալ այն ժամանակվա զգացմունքները ցույց տալ:

Page 47: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 9190 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Մերոնց գլխին հայ փրկելու համար որևէ փորձանք չի եկել: Ամուսնանալն ուրիշ բան է, նույնիսկ կարող ես թշնամու աղջկա հետ ամուսնանալ: Ինչ՞ է եղել որ: Միևնույն է՝ նրանից երեխաներ ես ունենում, և նա խառնվում է քեզ:

Իհարկե, այն ժամանակներում հային թաքցնելը, պահելը բավական վտանգավոր էր: Պատկերացրեք՝ հիմա, երբ ներքին պատերազմ է գնում, դուք ձեր տանը թաքցնում եք մի PKK-ականի (Քրդական բանվորական կուսակցություն, Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմա-կերպություն): Ինչպես հիմա արևմտյան ուժեր կան, որ խառնում են ամեն ինչ, այն ժամանակ էլ ռուսները կային, և հայերը համագործակցում էին նրանց հետ: Այդ մասին բոլորը գիտեին: Այդ մարդիկ իսլամական աշխարհի, թուրքական աշխարհի դեմ պատերազմ հայտարարեցին, և հետևաբար այն օրերին հային տան մեջ պահելն իսկապես դժվար էր և վտանգավոր:

«Ավագ դպրոցում իմացա, որ մորս արմատները հայկական են»

Պատմում է Թուրքիայում բնակվող հայ Նաիրա Յըլդըզը

Ես Նաիրա Յըլդըզն եմ: 30 տարեկան եմ, ծնվել եմ Ստամբուլում: Միշտ հաճախել եմ պետական, այսինքն՝ թուրքական վարժարաններ: Ապրում եմ Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում: Ավագ դպրոցում իմացա, որ մորս արմատները հայկական են. 1915թ. դեպքերի ժամանակ կենդանի մնալու համար ալևիություն են ընդունել և հետո էլ ալևիներին աղջիկներ տալով՝ խառնվել են իրենց հետ:

Հորս արմատները չգիտեմ, սակայն ցանկանում եմ դա էլ ուսումնասիրել: Ես աշխատում եմ ոչ պետական կառույցում: Իմ աշխատանքային ոլորտում հայ լինելու հետ կապված խտրականության չեմ հանդիպել, քանի որ միշտ ցույց եմ տվել իմ ալևիական ինքնությունը, ասել եմ, որ ալևի եմ:

Մկրտվելուց հետո հանգիստ կարողանում եմ ասել, որ հայ եմ, և ցույց եմ տալիս իմ հայկական ինքնությունը: Լինում են ժամանակներ, երբ մտածում եմ, որ իրավունք չունեմ ինքս ինձ հայ կոչելու, քանի որ չգիտեմ՝ մյուս կեսս՝ հորական կողմս ինչ է:

Մյուս կողմից, ալևի լինելու համար շատ եմ խտրականության ենթարկվել

Page 48: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 9392 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Ռամադան ամսին, երբ չեմ կարողացել հաց ուտել և ջուր խմել, հարևանները թեկուզ կատակով փորձել են խտրականություն դնել և մեզ վիրավորել: Լինում են ժամանակներ, երբ ես ինքս ինձ զգում եմ որպես ինքնություն չունեցող և խառը մարդ: Մկրտությունից հետո ավելի ուժեղ եմ, ավելի հանգիստ եմ կարողանում ասել, որ ես հայ եմ: Ճիշտ է՝ իմ մեջ դեռ քննարկումները շարունակվում են, սակայն դրսի համար կարողանում եմ ասել, որ հայ եմ: Այդպես ներքուստ ավելի հանգիստ է:

Ինչո՞ւ մկրտվեցի ու դարձա հայ: Կարծում եմ՝ կրոնական առումով ես չկա-րողացա ալևիությունն ապրել: Արդեն ես դա ընկալում եմ ոչ թե որպես կրոն, այլ որպես փիլիսոփայություն:Սակայն ես ուզեցի ավելի հոգևոր արժեքների տեր լինել, ուզեցի մի բան ունենալ, որ ընկնելիս կարողանամ իրենից օգնություն խնդրել:

Մորս արմատները հայկական էին, և դա էր ամենակարևոր պատճառը վերականգնվելու համար: Քրիստոնեությունն արդեն ալևիությունից շատ հեռու չէ: Ես շատ մեծ ցանկություն ունեի քրիստոնյա դառնալու:

Ավագ դպրոցի երկրորդ դասարանում ես մորաքրոջս երեխաներից իմացա, որ հայ եմ: Նրանք ապրում էին արտասահմանում, հետևաբար ավելի ազատ էին, ավելի գիտակից և ինձ պատմեցին այն ամենը, ինչ գիտեին: Զարմիկներիս միջև այս քննարկումները միշտ լինում էին, սակայն ես միշտ լուռ էի մնում: Իրականությունը պարզելուց մի քանի օր հետո որոշեցի մորս հետ խոսել, սակայն զգացի, որ նա ուզում է թեման փակել: Նույնիսկ մի անգամ նա մորաքրոջս զազայերենով ասաց, որ փակի այս թեման, պետք չէ, սակայն մորաքույրս, իր բնավորությանը համապատասխան, պատմեց ինչ գիտեր, և ես լուսավորվեցի: Չգիտեմ՝ այն ժամանակ ինչ զգացի: Հայությունը այն էր, ինչից ես հեռու էի, սակայն ալևիության ուսմունքի մեջ սիրում են մարդուն այնպես, ինչպես որ կա, չեն առանձնացնում ազգություն և կրոն: Մեզ միշտ այդպես են սովորեցրել:

1915թ. դեպքերի մասին ընդհանրապես չէինք խոսում, սակայն վերջին ժամանակահատվածում մորս կողմի ազգականները սկսեցին խոսել: Սակայն ոչ բոլորն են խոսում: Օրինակ՝ մեծ քույրս լռում է: Ես ինչ լսել եմ, իմացել եմ, մեր տնից դուրս է եղել: Հատկապես մորաքրոջս ասածներն են լուսավորել ինձ: Թեկուզ տարին մեկ անգամ էր գալիս, սակայն պատմում էր այն, ինչ ինքն էր ուզում, և ես կարողանում էի այդքանը սովորել այդքան քիչ ու այդքան կարճ ժամանակահատվածում:

Հայրս դեմ էր մկրտությանս: Կարծում եմ՝ հասարակությունից եկած վախն էր, բայց ալևիական մշակույթում ճնշում չկա, թողնում են, որ իրենք ընտրեն: Մենք երբեք ճնշման տակ չմեծացանք: Հայրս երևի վախենում էր ժողովրդի

արձագանքից և իմ գործնական ու սոցիալական կյանքում հնարավոր ապագա դժվարություններից: Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում: Քննարկումներ ունեցանք հատկապես երբ ես մկրտությունից առաջ քրիստոնեական դասերի համար եկեղեցի էի գնում: Այդ ժամանակահատվածում քննարկումներն ավելի լարվեցին: Մայրս էլ էր անհանգիստ, որ սոցիալական կյանքում ու ժողովրդի մեջ խնդիրներ կունենամ, սակայն երբ մկրտվում էի, մայրս կողքիս էր:

Ես հայ լինելուս համար խտրականության չենթարկվեցի, սակայն տեսա, թե հայերի նկատմամբ ինչպես է աշխատում այդ խտրականությունը և, ցավոք սրտի, լռեցի: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր, որ ես հայ եմ: Երբ Հրանտը սպանվեց, որոշ մարդիկ ասացին՝ բոլորս Հրանտ ենք: Այն ժամանակ նրանք վրա էին տալիս՝ պնդելով, որ մահանում են հազարավոր մեհմեդչիկներ (թուրքական բանակի զինվորի փաղաքշական անվանումը), բայց ոչ մեկի պետքը չի, իսկ մի հայի սպանվելու համար բոլորը թափվեցին փողոցները:

Հայությունն իմ չիմացած ոլորտն է, և ես ուզում եմ պատկանել դրան: Ես շատ քաղաքականացված անձնավորություն չեմ, կարելի է ասել, որ վերջին երկու տարում է, որ կարդում եմ քաղաքական թեմաներով: Վերջին տարիներին մարդիկ ժողովրդի մակարդակով կարողանում են ավելի բարձրաձայն խոսել: Ճիշտ է՝ ես իշխող կուսակցությանը չեմ հավանում, չեմ ընդունում, բայց կարծում եմ, որ այս կուսակցությունն էլ որոշակի դեր ունեցավ: Մի կողմից ասում են. «Կներե՛ք, ինձ հայ էլ են անվանել» (Ռ. Էրդողանի արտահայտությունն է, նշում է, որ հակառակորդներն իրեն նույնիսկ հայ են անվանել), բայց մյուս կողմից էլ մի դուռ բաց են թողում, որ հասարակությունը կարողանա խոսել: Արդեն շատ բան ենք կարողանում խոսել: Դինքի սպանությունը, քանի որ դրսում էլ շատ քննարկվեց, մեծ ճնշում էր պետության վրա: Այս երկրում շատ անհայտ մարդիկ, լրագրողներ են սպանվել, սակայն Հրանտի սպանությունը շատ ուրիշ էր և շատ բան փոխեց: Մեկ այլ օրինակ էր հայազգի զինվորի` Սևակի սպանությունը և այդ սպանությունը մթության մեջ թողնելը. չնայած դրան՝ ազատության մակարդակը մի քիչ էլ բարձրացավ: Գուցե մարդիկ իսկապես ուզում են իմանալ՝ իրենք ո՞վ են, իրենց արմատներն ո՞ւր են: Նախապես ուզում էին դա թաքցնելով ապրել, իսկ միգուցե հիմա ուզում են իրոք հասկանալ ո՞վ են, ի՞նչ են, ո՞վ են եղել իրենց նախնիները:

Թուրքիայի ապագայի մասին ես հույսեր չունեմ, չեմ կարողանում տեսնել ապագան, չգիտեմ՝ վաղը ողջ կմնամ, թե ոչ: Մյուս կողմից՝ ի՞նչ է ապագան, միայն ապրելը, միայն կյանքը չկորցնելն ապագա՞ է: Եթե չեմ կարողանալու հանգիստ արթնանալ, չեմ կարողանալու հանգիստ քայլել, չեմ կարողանալու առանց իմ ինքնությունը թաքցնելու ապրել, դա նշանակում է՝ ես ազա՞տ եմ:Ես ուզում եմ ինձ ազատ զգալ, չեմ ուզում ուրիշների համար իմ նախադասությունները փոխել և այս պատմածի նման մի կյանք չեմ կարողանում ապագայում տեսնել, քանի որ ամեն ինչ ավելի է վատանում:

Page 49: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 9594 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Երկու հասարակությունների՝ հայերի և թուրքերի միջև խաղաղության հաստատմանը չեմ հավատում: 1915թ. հայերի հետ տեղի ունեցածներն այսօր տեղի են ունենում քրդերի հետ: Այս հողերի վրա աճեցրին մեծ թվով անխելք մարդկանց: Այս անխելք մարդիկ ապրում են միայն իրենց շահի համար, հարցեր չեն տալիս, միայն ուզում են ուժեղ լինել, հաջողակ լինել: Հարգանք չունեն, սեր չունեն, գժվում են ուժի համար, գժվում են իշխանության համար: Ով ինչ ձևով կարող է, հասնում է ուժին, հասնում է իշխանությանը: Միանշանակ ուժը շատ են սիրում: Փողը այս մարդկանց համար շատ կարևոր է, հիմնականում դրա հետևից են գնում: Ղեկավարները նրանց սովորեցրին այսպիսին լինել: Այս պատճառով էլ խաղաղությունը դժվար է այս հասարակությունների միջև: Թուրք ժողովուրդը պետք է զարթնի արդեն:

Խաղաղության գործում, կարծում եմ, հայերն անելիք չունեն: Ես ակնկալիք չունեմ հայերից, և դա միշտ այդպես է փոքրամասնությունների համար՝ լինեն ալևիներ, լինեն հրեաներ: Երբ մեծամասնությունը խաղաղության ձեռք է պարզում, փոքրամասնությունը չի մերժում, ընդունում է այդ ձեռքը: Եթե չընդունեն, որ այս երկիրը բոլորինս է, ոչ մի քայլ առաջ չենք գնալու: Կրկնում եմ՝ եթե մեծամասնությունը՝ թուրքերը, ձեռք պարզեն հայերին, հայերն անպայման դա կընդունեն, և չեմ կարծում, թե որևէ խնդիր լինի:

«Այն ժամանակ ասել են՝ ով յոթ հայ սպանի, նա գնալու է դրախտ»

Պատմում է ազգությամբ քուրդ կենսաբան Մուստաֆա Չելեբին

Իմ անունը Մուստաֆա Չելեբի է: Ծնվել եմ Վանի Էրջիշ գյուղաքաղաքին պատկանող Շեհիդբազար գյուղում: Մինչև 10 տարեկանն այդ հին հայկական գյուղում եմ ապրել: Մենք քրդերեն այդ գյուղն անվանում ենք Շարբազար, սակայն Նիշանյանի տեղանունների բառարանում տեսա, որ այն նախկինում կոչվում էր «Վանք», քանի որ այստեղ նախկինում եղել է մի հին եկեղեցի: Համալսարանն ավարտեցի Դիարբեքիրում. նախ կենսաբանություն սովորեցի, իսկ հետո տեղափոխվեցի «Միմար Սինան» համալսարան: Մինչև հիմա ուսանում եմ: 28 տարեկան եմ: Ինձ համար կարևոր է հասկանալ և ուսում նա-սիրել մշակութային հիշողությունը:

Հորաքրոջս ամուսնու հայրը՝ Բեքիր աղան, շատ հիշողություններ ունի հայերին փրկելու վերաբերյալ: 1915թ.-ից առաջ Մարչազ գյուղի մեծամաս-նությունը հայ է եղել: Իմ հորաքույր Զուբեյդեն պատմում է, որ այժմ իրենց

Page 50: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 9796 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

ապրած տունը նախկինում պատկանել է գյուղի քահանային, իսկ եկեղեցին այս տանը շատ մոտ է եղել: Բեքիր աղայի ընտանիքը մինչև հիմա էլ այնտեղ է: Այժմ այդ գյուղը կոչվում է «Չուբուքլու»:

Նրանք մինչև հիմա հիշում են իրենց հայ հարևանների անունները՝ Ռաքելը, Ափոն, Պողոսը, Խոսրովը: Նույնիսկ հիշում են, թե ինչպես էին անցնում գյուղա-պետի ընտրությունները: Գյուղապետին կոչում էին «քիրա»: Գուցե հայերեն է. չգիտեմ՝ ինչ է նշանակում: Գնացել են եկեղեցի և այնտեղ սառը ջրով լցված ամանի մեջ գցել են մի խաչ, և ով կարողացել է գլուխը մտցնել ջրի մեջ և բռնել խաչը, նա էլ դարձել է գյուղապետ: Մենք մինչև հիմա հիշում ենք այդ ամիսը և այն կոչում ենք խաչ:

Ինչպես պատմում են մերոնք, պետությունը քրդերին տրամադրել է հայերի դեմ: Հայերի և քրդերի հարաբերությունները միշտ շատ լավ են եղել: Հարևան Խոսրովը Բեքիր աղայի ընկերն է եղել: 1915թ.-ին, երբ պետությունը հարձակվել է, Խոսրովը, ինչպես գյուղի մյուս տղամարդիկ, փախել է, իսկ նրա կինն ու երեխաները մնացել են: Պատկերացնո՞ւմ եք, այն ժամանակ պետական այրերն ու կրոնականներն ասել են՝ ով յոթ հայ սպանի, նա գնալու է դրախտ: Ասել են, որ հայերի ամբողջ հողը, սեփականությունը նրանց կմնա: Չեմ կարողանում բառերով բացատրել: Նույնիսկ եղել են դեպքեր, որ հայերին կենդանի թաղել են: Կարծես մարդիկ կորցրել էին խելքը:

Զուբեյդե Տուրկոզե

Բեքիր աղան փրկել է Խոսրովի կնոջը՝ Շիրինին, և նրանց երեխաներին՝ ասելով, որ իր ընտանիքից են: Հետո նստեցրել է էշին և հեռացրել գյուղից ապահով վայր:

Երբ ռուսները եկել են, Խոսրովը վերադարձել է իր գյուղ: Բեքիր աղային տեսնելով՝ զգուշացրել է, ասել է՝ փախի՛ր, թե չէ քեզ կխփեն: Կարճ ասած՝ Բեքիր աղան փրկել է Խոսրովի ընտանիքը, իսկ հետո Խոսրովը, լինելով ռուսների հետ, փրկել է Բեքիր աղային:

Խոսրովը, սակայն, անճար է մնացել, ազգականներին սպանել էին, իր սեփա-կանությունը՝ խլել: Պատերազմի ժամանակ մուսուլմանները միշտ այդպես են վարվել, բայց մենք հիմա էլ գիտենք, թե որոնք են հայերի հողերը: Խոս րովի ընտանիքի հետ մեր կապերը կտրվեցին: Ես շատ կուզեի Խոսրովի ընտանի քի, նրա թոռների հետ հանդիպել:

Դեռ շատ պատմություններ կան: Օրինակ՝ պատմում են քուրդ Շեյխ Շավեթի մասին, ով կռվել է ռուսների դեմ: Թուրք զինվորականները նախանձում էին նրան և ասում, որ իրենք չէին կարողանում կռվել ռուսների դեմ, նա ո՞նց է պայքարում: Շեյխ Շավեթը մի հայ ընկեր է ունենում՝ Խզո անունով, որը թաքցնում է Շավեթին ռուսներից: Մի օր զինվորները բռնում են Խզոյին և 32 ատամներն էլ հանում են, որ ասի Շավեթի թաքստոցի տեղը, բայց նա այդպես էլ չի մատնում Շեյխ Շավեթին: Մինչև հիմա քրդերը սա պատմում են՝ ասելով, որ հայերը շատ վստահելի մարդիկ էին:

Այս մասին խոսվում է ընտանիքներում, հարևանների հետ: Օրինակ՝ իմ հայրը չի կարողանում միանշանակ ընդունել իր մեղքը, բայց երբ պատմում են կենդանի թաղված հայերի մասին լաց է լինում: Քանի որ դա արել են իրենց ղեկավարները, նրանք խղճի մեծ խնդիր ունեն: Իրենք ապրել են հայերի հետ, հետո նրանց սպանել են: Հիմա քրդերն ասում են՝ ինչ մենք արեցինք հայերին, հետո պետությունը նույնը մեզ արեց:

Հայերից հետո կյանքը կարծես կանգ է առել: Օրինակ՝ մինչև 1950թ.-ը ալյուրի գործարան չի եղել մեր կողմերում: 1915 թ.-ից մինչև 1950 թ.-ը չեն կարողացել հաց թխել: Մինչև հիմա պատմում են, թե հայերն ինչ լավ վարպետներ էին, ինչ լավ պատշարներ էին: Մեր գյուղում դեռ կան ճարտարապետական որոշակի կոթողներ, խաչեր: Հայերն ինչ կառուցել են, մեջն արվեստ են դրել:

Իսկ հիմա որ ասում ենք «Քրդստան», ինչպե՞ս ենք կարողանում այդ տարածքը Քրդստան կոչել, երբ դրանք բոլորը հայկական գյուղեր են: Էրջիշը, Վանը, բոլորը: Մենք՝ քրդերս, չպետք է սխալվենք: Բոլոր գյուղերը, որոնցում ապրում ենք հայկական են: Հայերին սպանել ենք, նրանց հիշողությունը, այս հողերի հիշողությունը ջնջել ենք…

Page 51: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 9998 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Պետք է այլևս ընդունել, առերեսվել տեղի ունեցածի հետ, թե չէ խաղաղու-թյուն չենք ունենա: Մենք` որպես քրդեր, տեսնում ենք այդ խտրականությունը, և այս խտրականությունը, թշնամությունը գալիս են պետական պաշտոնական պատմությունից և արտահայտվում առօրյա կյանքում ու մամուլում: Հասարա-կությունը չի կարդում, նրա կարծիքը ձևավորվում է մեդիայի շրջանակներում, իսկ իշխանությունները միշտ մերժում են իրականությունը: Հասարակությունը պետք է կարդա, կրթությունը շատ վատ վիճակում է Թուրքիայում, այն պետք է զարգանա: Բանավոր հիշողություններին պետք է կարևորություն տալ: Քրդստանի ամեն կողմում հայկական հետք կա: Բառերը, որոնք կարծում ենք, թե քրդերեն են, պարզվում է՝ հայերեն են:

Մենք մեր աչքերը փակ ենք ապրում, շատ հետամնաց ժողովուրդ ենք: Բայց պարզվում է՝ 1915 թվականից առաջ՝ Ցեղասպանությունից առաջ, այնքան էլ հետադիմական չէինք…

«Դժվար է ասել՝ պետության հայկական քաղաքականության մեջ կա՞ արդյոք փոփոխություն»

Պատմում է Թուրքիայում բնակվող հայ, առևտրական Իսա Փայլանը

Օսմանյան կայսրությունը հիմնված էր միլլեթների՝ ազգերի, համակարգի վրա: Այն բաժանվում էր երկու մասի՝ իշխող ժողովուրդ և ճնշված ժողովուրդներ: Երբ Օսմանյան կայսրությունը սկսեց թուլանալ, երկիրը փրկելու համար առաջ քաշվեց ազգ-պետության գաղափարը: Այս պառակտումը կասեցնելու համար ցանկացան, որ բոլորը դառնան թուրք և սուննի մուսուլման: Երբ հասկացան, որ ոչ մուսուլմաններին չեն կարողանում իսլամացնել, որոշեցին նրանց աքսորել, իսկ չերքեզներին, քրդերին և այլ մուսուլմաններին՝ ձուլել (ասիմիլացնել): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դիմեցին այս քաղաքականությանը: Հույներին քշեցին, իսկ հայերին ուղարկեցին անապատ ներ: Պատերազմից հետո դեռ որոշ քրիստոնյա փոքրամասնություն

Page 52: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 101100 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

մնաց, սակայն նրանց էլ «Ունեցվածքի հարկով», սեպտեմբերի 6-7-ի դեպքերով, Լոզանի պայմանագիրը ոտնահարող քաղաքականությամբ հոգնեցրին, զզվեց-րին, ու նրանք էլ թողեցին գնացին: Բոլորը գնացին: Այս պահին միայն 50 000 հայեր կան Թուրքիայում: Ներկայումս դժվար է ասել՝ պետության հայկական քաղաքականության մեջ կա՞ արդյոք փոփոխություն:

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը երբ իշխանության եկավ, այնքան էլ շատ բան չփոխվեց: Հայկական հիմնադրամների ունեցվածքի հետ կապված որոշակի քայլեր արվեցին, սակայն դրանք ավելի շատ կատարվեցին փոքրամասնությունների՝ եվրոպական դատարան ուղարկված դիմումների շնորհիվ: Կարծում եմ, որ այս դատարանների շնորհիվ որոշ սեփականություն-ներ հետ տրվեցին:

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը երբ եկավ իշխանության, պնդում էր, որ ինքն էլ է տուժած, պնդում էր, որ ժողովրդավարությունն իրենց համար հիմնական արժեք է: Մարդիկ հավատացին, ես էլ հույսեր ունեի, սակայն պետականության մեջ ամենակարևոր բանը շարունակական լինելն է, քաղա քականությունը չփոխելը: Երբ ռեժիմը հիմնովին կփոխվի, միայն այն ժամանակ կարելի կլինի որոշ փոփոխություններ սպասել:

Իրականության մեջ այս կուսակցությունն էլ գալիս է շարունակելու պետական ծրագրերը և բխում է երիտթուրքերից: Հիմա Ցեղասպանության վախ կա՞Թուրքիայում: Չկա, քանի որ հայ չի մնացել. ո՞ւմ են սպանելու:

Ես կարծում եմ, որ մի քանի սերունդ հետո Թուրքիայում հայեր չեն մնալու, և եթե նույնիսկ մնան, չեն կարողանալու իրենց լեզուն և մշակույթը պահպանել: Հիմա էլ չեն կարողանում պահպանել: Թուրքիայում հայ լինելը «նպաստավոր» չէ: Ամենադրականն այն է, որ դու, ապրելով թուրքական հասարակության մեջ, ավելի զգացական ես դառնում, այսինքն՝ կարողանում ես զգալ, թե կողմերն ինչ են ապրում, կարողանում ես Թուրքիային և՛ դրսից, և՛ ներսից նայել, սակայն տնտեսական և այլ ոլորտներում դու տուժող կողմն ես, քանի որ որպես փոքրամասնություն չես կարող երկրի կարևոր, իշխող ոլորտներում տեղ ունենալ, զինվորական լինել, դատավոր լինել, քաղաքականության մեջ լինել: Նախկինում կային մեծ գործարարներ, հիմա չկան: Հիմա նրանք արվեստներով են զբաղված և դառնում են միջին կամ միջինից բարձր դասակարգ:

Երբ ես բանակ գնացի, ոչ մուսուլմանները կարող էին միայն հասարակ զինվորներ լինել և միայն ցամաքային զորքերում ծառայել: Նրանց բոլորին ուղարկում են արևելք, նրանք չէին կարող ծառայել իրենց քաղաքի մոտ: Ինձ ուղարկել էին սպայական ակումբ, սակայն երբ ես հասա ծառայության վայր, հրաման ստացվեց, որ բոլոր ոչ մուսուլմաններին հետ ուղարկեն, և ինձ էլ վերադարձրին:

Ես երբեք չեմ դիմել, որ դառնամ ոստիկան կամ զինվորական: Գիտեի, որ չեմ կարող դառնալ: Ոչ մի հայ իրավաբան չի դիմի դատավոր դառնալու համար, քանի որ գիտի`ինչ էլ անի, չի դառնա: Ես հայ լինելու դժվարություններ այդքան էլ շատ չզգացի, սակայն իմ նախորդները ավելի դժվար ժամանակներ են անցկացրել, քանի որ ապրել են «Ունեցվածքի հարկի» ժամանակ, իսկ դրանից առաջ՝ 1915թ., կորցրել էին իրենց ամբողջ սեփականությունը: Երկրորդ սերունդը հազիվ մի քիչ ոտքի էր կանգնել, այս անգամ էլ հարկերով էին փորձել նրանց թուլացնել:

Երբ մենք երեխա էինք և փողոցում խաղում էինք, մեզ «գյավուր» (անհավատ) էին ասում: Երբ լսում էինք «գյավուր» բառը, փախչում էինք տուն: Մեր ընտանիքներում միշտ ասվում էր՝ նրանց հետ կռվի մի՛ բռնվեք: Երբ մեզ մի բան էին ասում, մենք ձայն չէինք հանում: Հարևաններ ունեինք, հարևանություն էինք անում, սակայն ովքեր մեզնից առևտուր էին անում, հարևանները գնում էին և մեզ «մատնում», ասում էին՝ նրանք «գյավուր են», նրանցից ապրանք մի՛ վերցրեք: Սակայն քանի որ մենք լավ բիզնեսմեններ էինք, լավ առևտրականներ էինք, կարողանում էինք շարունակել մեր գործը: Մենք ոչ մեկի չէինք խաբում: Կային որոշ թուրքեր, որ սիրում էին հայերին ու հույներին, քանի որ մտածում էին, որ մաքուր առևտրականներ ենք, բայց այս բոլորի կողքին կային նաև մարդիկ, որ մեզ օտար էին համարում և իրենց երբեք մոտ չէին թողնում:

Ստամբուլի որոշ թաղամասերում կան մարդիկ, ովքեր ծանոթ են հայերին, հայ ընկերներ ունեն, սակայն այսօր Անատոլիայի հիմնական քաղաքներում մարդիկ հայեր չեն տեսել, չգիտեն հայն ինչ է: Կրթական համակարգում, մամուլում, կրոնական քարոզներում հայերի մասին միշտ բացասական են խոսում. օրինակ՝ ասում են, որ PKK-ն հայերից է կազմված:

Նախկինում հայ սոցիալիստներ կային: Չեմ մոռանում՝ «Թերջուման» թեր-թում կային մի երկու սյունակագիրներ, որ 1970-ականների վերջում քարոզում էին, որ կոմունիզմը շատ վատ բան է, վնասակար է մուսուլմանների ու թուրքերի համար, և երիտասարդներին թունավորում են հայերը, այսինքն՝ իբր թե ձախական ուժերը միայն հայերից են կազմված:

1990-ականներին, երբ սկսեցին PKK-ի (Քրդական աշխատավորական կուսակցություն) դեպքերը, սկսեցին ասել, որ Ափոն (PKK առաջնորդ Աբդուլլահ Օջալանը) հայ է, քրդերը թլպատված չեն, քանի որ հայ են: Բնական է, որ քրդերից մեկի մայրը կարող է հայ լինել, քանի որ հարյուրհազարավոր որբ հայ աղջիկների քրդերն իրենց կին դարձրին:

Հետո՝ ԱՍԱԼԱ-ի ժամանակ, սկսեց հակահայկական քարոզչությունը: Այնքան վատ էր, որ հայերը չէին ուզում ո՛չ եկեղեցի, ո՛չ հայկական միություններ

Page 53: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 103102 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

գնալ: Այն ժամանակ շատերն արտագաղթեցին: Վերջին մի տարվա ընթաց-քում կրկին տեսնում ենք, որ մեղադրում են քրդերին հայ լինելու մեջ, քանի որ խաղաղության գործընթացը թուրքերի ու քրդերի մեջ ընդհատվեց: Համացանցում տարբեր և անհիմն լուրեր են տարածվում, թե Ղարաբաղում և Հայաստանում PKK-ի ճամբարներ կան: Կարծում եմ, որ Ադրբեջանին էլ են դուր գալիս այս պնդումները:

Ասվում է, որ պետության համար մենք իրավահավասար քաղաքացիներ ենք, սակայն պարզ գիտենք, որ կա կոդավորում: Եթե անդրադառնանք ազատության հարցին, մենք կարողացել ենք հայկական հիմնադրամների պատկանող բռնագրավված սեփականությունների 15 տոկոսը հետ ստանալ: Միայն այդքանն են հետ վերադարձրել: «Արդարություն և զարգացում» կու-սակ ցության իշխանության ժամանակներում միայն այդ ոլորտում որոշակի զարգացումներ տեղի ունեցան, և այդ առումով դա կարելի է լավ գնահատել, բայց միայն դրանով չի վերջանում ամեն ինչ: Օրինակ՝ նախապես գոնե պոլսեցիները կարողանում էին հայերեն խոսել, հիմա նրանց մեջ էլ քչացավ հայախոսների թիվը, հայկական վարժարաններ հաճախող երեխաների թիվն էլ է բավական քչացել, խառն ամուսնությունները շատանում են: Եթե անգամ պետությունն էլ ճնշում չգործադրի, այսօր հայկական համայնքը չի կարող իրեն նախկինի նման պահել:

Պետության հայկական քաղաքականության մեջ կան տարբեր երևույթներ, որ ճիշտ չեն, օրինակ՝ կոդավորումը: Սա շատ սխալ քաղաքականություն է. նշանակում է՝ քեզ հետևում են և քեզ համարակալում են ծննդյանդ առաջին իսկ օրից:

Ես գիտեմ, որ ես հավասար քաղաքացի չեմ, բայց որքան հավասար չեմ՝ չգիտեմ: Ասում են՝ ձուկը ջրի մեջ է լողում, սակայն գաղափար չունի՝ ինչ է ջուրը: Եթե պետական քաղաքականությունը փոխվի, կդառնանք ավելի ժամանակակից և ավելի ժողովրդավարական պետություն, և նորմալացումն ավելի հեշտ կլինի: Չեմ կարծում, թե մինչև օրս որևէ դրական բան է տեղի ունեցել:

Եթե ես էլ դառնամ նախագահ, հայկական հարցում պետության քաղաքա-կանության մեջ բան չի փոխվի, քանի որ պետական մոտեցումը պետք է փոխվի: Հասարակության մտածելակերպը պետք է փոխվի: Դժվար է ասել, թե ինչպես պետք է փոխել հասարակության մտածելակերպը: Երևի պետք է սկսել կրթությունից: Պետք է վերջ տալ ատելության այդ կարգախոսներին:

«Գրագետ թուրքերի համար իմ հայ լինելը խտրականության առիթ չէ»

Պատմում է Թուրքիայում բնակվող հայ, բորսային միջնորդ Սայաթ Դիդոնյանը

Ես` Սայաթ Դիդոնյանս, ծնվել եմ 1984 թվականին Ստամբուլում: Հաճախել եմ տեղի հայկական ավագ դպրոցը: Վեց տարեկանից մինչև 23 տարեկան հաճախել եմ նաև 1980 թվականին հիմնադրված «Մարալ» երգի ու պարի խմբակը, որտեղ, ինը տարեկանից սկսած, պարել եմ հայկական պարեր: Դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ «Մարմարա» համալսարանի Կապիտալի շուկաներ և ֆոնդային բորսա բաժնում: Այժմ բորսային միջնորդ եմ:

Ունեմ մեծ ընտանիք, որն էլ իր հերթին ունի սերնդեսերունդ փոխանցված հետաքրքիր պատմություններ: 1800-ական թվականների վերջերին տատիկիս հայրը վաճառական էր: Այդ թվականներին սկսված հալածանքների ժամա նակ նրանցից Թուրքիայում պահանջել են կրոնափոխ լինել: Ասում էին՝ փոխեք ձեր կրոնը և ոչ մի խնդիր չեք ունենա: Սակայն ընտանիքի անդամներից մեկը՝ տատիկիս քույրը, ով ամեն կիրակի երգում էր եկեղեցու երգչախմբում, դեմ լինելով այդ առաջարկին, հայտնում է, որ չի պատրաստվում հրաժարվել իր կրոնից: Պապիկս, տեսնելով նրա անդրդվելիությունը, որոշում է կայացնում, որ ողջ ընտանիքը պետք է դեմ կանգնի այդ պահանջին և միասին պետք է անցնեն բոլոր դժվարությունների միջով, ինչից անմիջապես հետո էլ տան

Սայաթ Դիդոնյանի մեծ պապը՝ Սիմոն Մեձարյան (կանգնած՝ աջից երկրորդը)

Page 54: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 105104 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

տղամարդկանց բռնում են և տանում պատերազմական գոտիներ, իսկ տան աղջիկներին քշում են Դեր Զոր:

Երբ փոքր էի, տատիկս՝ Զաբելը, պատմում էր, որ իր երկու քույրերից մեկը, ով երգում էր եկեղեցում, խելագարվելով ինքն իրեն հորն է նետել, մյուս քրոջն էլ կորցրել է գաղթի ճանապարհին: Իսկ տատիկիս՝ ծառի տակ մերկ վիճակում, քուրդ ընտանիք է գտնում և սկսում հոգ տանել նրա մասին: Այդ ընթացքում տատիկս, կրոնափոխ լինելով, նույնիսկ հայերեն խոսելն է մոռանում: Սակայն 16-17 տարեկան հասակում շուկայում պատահաբար հանդիպում է մի կնոջ, ով, ճանաչելով նրան, հայտնում է, որ իր քույրը Պոլսում (թուրքերեն՝ Istanbul) է ապրում: Սակայն քուրդ ընտանիքը չի համաձայնվում, որ Զաբելը վերադառնա: Որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, քուրդ ընտանիքի հայրը հիվանդանում է, և ստիպված են լինում նրան Պոլիս տեղափոխել, որտեղ Զաբելը ցանկություն է հայտնում տեսնելու քրոջն, ապա որոշում մնալ Պոլսում և ապրել նրանց հետ: Սկզբնական շրջանում ինչպես բոլոր մուսուլմաններն, այնպես էլ տատիկս, ոտքից գլուխ սև զգեստներ հագած, օրվա մեջ հինգ անգամ մուսուլմանական աղոթքներ էր կարդում: Սակայն անցնում է որոշ ժամանակ, և նա 18 տարեկան հասակում կրկին վերադառնում է իր հայկական արմատներին ու քրիստոնյա դառնում:

Թուրքիայում այսպիսի էթնիկ խնդիրները, փոքրամասնությունների վրա ճնշում գործադրելը դարեր ի վեր գրեթե նույնն են եղել: Շատ քիչ բան է փոխ-վել: Ավելի մեծ պատկերացում տալու համար պետք է նշեմ ներկայումս քրդերի դեմ իրականացվող գործողությունները, որոնց ժամանակ «հայ» բառն օգ-տա գործվում է որպես հայհոյանք: Կարելի է ասել, որ ոչինչ էլ չի փոխվել այս տարիների ընթացքում: Դիարբեքիրում այժմ, իհարկե, ոչ թե վարչապետը կամ առհասարակ կառավարության բարձր շերտերը, այլ հենց ոստիկանական ուժերը, ինչպես նաև կառավարության ավելի ցածր խավը հաճախ են նշում, որ նրանք հայ են, այդ իսկ պատճառով էլ պետք է բոլորին կոտորեն: Սա ոչ թե իմ սուբյեկտիվ մեկնաբանությունն է, այլ ես մեջբերում եմ այն տեղեկությունը, որը բարձրաձայնվում է լրատվամիջոցներում: Անգամ կա այդպիսի տեսանյութ, որտեղ ոստիկանությունը մեքենայով շրջելիս բարձրախոսով հայտարարում է այդ մասին: Այսքան տարիներ են անցել, սակայն նույն իրավիճակին ենք կրկին ականատես լինում:

Էթնիկ խնդիրները հիմնականում ծագում են երկրի որդեգրած քաղաքա-կանության պատճառով: Այս առումով ավելի լայն պատկերացում տալու նպատակով ցանկանում եմ օրինակ բերել ընկերոջս՝ Արասի պատմությունը, ով «Հրանտ Դինք հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ հրատարակած գրքերից մեկի մի մասի հեղինակն է: Վերջինս այդ մասին նշել էր նաև իր՝ համալսարան ներկայացվելիք ինքնակենսագրականում, ինչի արդյունքում էլ մինչև կյանքի վերջ հնարավորություն չի ունենալու որևէ համալսարան ընդունվել, քանի

որ տվյալ հաստատության դեկանի կողմից անընդունելի է համարվել այդ հանգամանքը:

Կառավարությունն իր ենթակայության տակ է առել նաև ուսումնական բոլոր հաստատությունները: Համալսարանների դեկանները, պրոֆեսորները, դասախոսները գտնվում են անմիջապես նրանց ենթակայության ներքո: Այս հաստատություններում նույնպես հավասարություն գոյություն չունի: Իհարկե, եթե ոչինչ չես խոսում, դժգոհություններդ չես բարձրաձայնում, ապա այդ դեպ-քում ոչ մի խնդրի առջև չես կանգնում: Սակայն երբ բարձրաձայնում ես, այդ դեպքում խնդիրներն անխուսափելի են դառնում՝ ընդհուպ մինչև հեռացում աշխատանքից կամ ուսումնական հաստատությունից: Այլ կերպ ասած՝ պետք է զգույշ արտահայտվես:

Երբեմն ես սոցիալական կայքերով որոշակիորեն քննադատում եմ կառա-վարությանը, որից անմիջապես հետո մայրիկիս ծանոթները վերջինիս միջոցով զգուշացում են հղում, որ գրածներս սահմանափակեմ, հակառակ դեպքում կարող եմ խնդիրներ ունենալ:

Հայերը և առհասարակ երկրի մնացած փոքրամասնությունները կանգնում եմ հենց այսպիսի խնդիրների առջև: Նրանց նկատմամբ ճնշումն այդքան էլ չի փոխվել: Օրինակ, երբ մայրիկս փոքր է եղել, պապիկս արգելել է նրան դրսում հայերեն խոսել, տանն անգամ վախեցել են «Ցեղասպանություն» բառն արտասանել: Սակայն ներկայումս հասարակության մեջ՝ հասարակ ժողովրդի շրջանում, այսպիսի խնդիրներն այդքան էլ շատ չեն: Իհարկե, կան այնպիսի մարդիկ, ովքեր, պատմությունից տեղյակ չլինելով, փոքրամասնությունների նկատմամբ որոշակի խտրական վերաբերմունք են դրսևորում և այն կարծիքին են, որ կառավարությունը նրանց հանդեպ ոչ մի բռնություն էլ չի իրականացրել, սակայն այս հարցում ես, կարելի է ասել, որ հաջողակ անձնավորություն եմ, քանի որ ունեմ մասնագիտացված աշխատանք և շփվում եմ հիմնականում գրագետ մարդկանց հետ, ովքեր այս կարծիքին չեն, և որոնց համար իմ հայ լինելը խտրականության առիթ չէ: Ես ինքս չեմ կարող ընդունել այն փաստը, որ իբր կառավարությունը ոչ մի խտրականություն չի ցուցաբերում փոքրամասնությունների նկատմամբ: Այս մասին անգամ պատմությունից է հայտնի: Ես նկատի չունեմ միայն Ցեղասպանության հանգամանքը, այլ այն, որ, օրինակ, ինչպես պատմությունից գիտենք, 1944 թվականին երկրում փոքրամասնությունների նկատմամբ սահմանվել էին հավելյալ հարկեր, և եթե վերջիններս չէին կարողանում վճարել, ապա ստիպված պետք է լինեին գնալ Էրզրումում՝ ճանապարհային շինարարությամբ զբաղվելու: Իմ պապիկը նույնպես զբաղվել է այդ գործով, և ամեն անգամ Էրզրումից տուն վերադառնալով՝ նա հիվանդանում էր, միշտ հազում:

Երբ մտածում ես ազգերի միջև հարաբերությունների կարգավորման

Page 55: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 107106 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

մասին, զգում ես, որ այն, ընդհանուր առմամբ, այդքան էլ իրական չէ, քանի որ Թուրքիայում իշխանությունների կողմից գործադրած ճնշումը հասա-րակության վրա՝ մասնավորապես այն խավի, որը գրեթե ոչնչից տեղյակ չէ, այլ կերպ ասած՝ ուսում ստացած չէ, բավականին բարձր է: Վերջիններիս մոտ ռասիզմն է արմատավորված: Բացի այդ՝ հայերի նկատմամբ ունեցած վատ կարծիքը ծագում է վերջիններիս հետ քիչ կամ ընդհանրապես շփում չունենալուց: Օրինակ՝ այնպիսի վայրերում, ինչպիսիք են Սև ծովի մոտա-կայքում գտնվող բնակավայրերը, որտեղ հայերը քիչ են բնակեցված կամ ընդհանրապես չկան, հայերին դիտում են որպես մարդկային հատկանիշներից զուրկ ազգի: Սակայն երբ պատահաբար հանդիպում են և շփվում, անմիջապես կոտրվում են կարծրատիպերը: Չնայած դրան, այնուամենայնիվ, այս երկրում «Ցեղասպանություն» բառը պետք է զգուշությամբ օգտագործես, քանի որ բառն ինքնին անընդունելի է թուրքերի համար:

Տնտեսապես Թուրքիան այժմ դարձել է ավելի կապիտալիստական երկիր, որտեղ մշակույթը նույնպես կապիտալացվել է, այլ կերպ ասած՝ մշակույթը ներկայումս վաճառվում է շատ թանկ գնով, որն էլ իր հերթին, քաղաքական տեսանկյունից դիտարկելով, նշանակում է, որ ուսում չստացած մարդիկ շատ հեշտ կառավարելի են դարձել: Չհասկանալով ոչինչ՝ նրանք պարզապես հնազանդվում են: Իսկ ուսում չստացած մարդկանց թիվն ավելի են շատանում, ինչն էլ կապված է երկրում ցածր կրթական մակարդակի հետ: Ես նկատի չունեմ միայն հայերին կամ թուրքերին, դա իմ կարծիքով տեղի է ունենում ամբողջ աշխարհում:

Սայաթ Դիդոնյանի մեծ պապը՝ Սիմոն Մեձարյան (առաջին շարք՝ ձախից երրորդը)

«Հայ լինելը սատանայի վերածելու գործիք է դարձել Թուրքիայում»

Պատմում է Թուրքիայում ապրող հայ, ուսանող Սայաթ Թեքիրը

Անունս Սայաթ Թեքիր է: Ծնվել եմ 1984 թվականին Ստամբուլում: Հիմա Ստամբուլի համալսարանի սոցիոլոգիա բաժնում ուսումնասիրում եմ թուրք-հայկական հարաբերությունները, ինքնության, ազգայնականության խնդիր-ները: Աշխատում եմ նաև Բիլգի համալսարանում:

Վերջին 15-20 տարվա ընթացքում Թուրքիայում փոփոխություններ են տեղի ունեցել Ցեղասպանության հարցում: 1990-ականների վերջից ի վեր Թուրքիայում սկսել են ավելի հաճախ խոսել ինքնության մասին: Դրանում մեծ դեր ունեցավ նաև «Ակօս» շաբաթաթերթի հիմնումը, ինչպես նաև Հրանտ Դինքի կողմից հեռուստատեսությամբ հայերի խնդիրների մասին խոսելը: Սա, իհարկե, սկիզբն էր:

Թուրքիայում Ցեղասպանության մասին խոսելու տեսանկյունից մեծ ազդե-ցություն ունեցավ նաև 2001 թվականին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին ընդունված օրենքը: Պետական դպրոցներում Ցեղասպանության դեմ գրություններ սկսեցին գրվել, Ցեղասպանության մասին նյութերն ավելի շատ տեղ գտան պատմության դասագրքերում:

Page 56: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 109108 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Տագնապի մեծ ալիք բարձրացավ Հրանտ Դինքի սպանությամբ: 250 հազար մարդ հայտարարեցին՝ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Դինք ենք», և սա մեծ երկրաշարժ առաջացրեց ամբողջ երկրում: Մարդիկ սկսեցին մտածել իրենց հայ ինքնության մասին: Միաժամանակ նաև ֆաշիստական ալիք կար, որը չէր ցանկանում խոսել Ցեղասպանության մասին:

Նախկինում «Ցեղասպանություն» բառն արտասանելու համար մարդիկ դատվում էին: Հրանտ Դինքի սպանությունից հետո հայկական կազմա կեր-պությունները և մտավորականները Թուրքիայում լսելի դարձրին հայերի ձայնը, Թուրքիայում ապրող հայերի խնդիրները: Տեղական մարմինների ընտրու-թյուններում հայ թեկնածուների, 3 հայ պատգամավորների առկայությունը ևս ավելացրեց Ցեղասպանության շուրջ խոսակցությունները՝ դրական ազդեցություն թողնելով թուրքական հասարակության վրա:

Իհարկե, Թուրքիայի հայերը սովոր են խտրական վերաբերմունքին: Հատկապես վերջին տարիներին խտրականությունն ավելի մեծ է, թեև առաջ էլ քեմալիստներ կային, և Թուրքիան այնքան էլ ժողովրդավարական երկիր չէր: Ընդամենը 6 ամիս առաջ բավական մեծ հեռահաղորդակցության ընկերու-թյանը ներկայացված իմ CV-ն չդիտարկեցին միայն նրա համար, որ ես հայ եմ: Նման դեպքերի մասին Թուրքիայում հաճախ կարելի է լսել: Հայերին սպանելու համար անպատժելիությունը վատ ազդեցություն է ունենում: Նույն քրդական շարժման դեմ պայքարում քրդերին մեղադրում են հայ լինելու մեջ: Հայ լինելը սատանայի վերածելու գործիք է դարձել: «Հայ» բառն օգտագործվում է որպես հայհոյանք: Իհարկե, այս խտրականությանը դեմ հանդես եկող մարդիկ էլ կան:

Թուրքիայում ազատությունների հարցում ևս փոփոխություններ կան: 2002-2007 թվականների ընթացքում որոշակի քայլեր արվեցին այս ուղղու-թյամբ, բայց դրանից հետո իրավիճակը շատ ավելի է վատացել: Լրագրողները, գիտնականները բանտեր են նետվում: Ընդդիմադիր մեկ բառ անգամ լսել չեն ուզում: Թուրքիայում անգամ ընդդիմադիր լրատվամիջոցներ չեն մնացել, իշխանություններն ամեն օր իրենց քարոզչությունն են տանում: Մեզ աստիճանաբար զրկում են մեր ազատություններից:

Թուրքիայի ապագայի հարցում, դժբախտաբար, այնքան էլ լավատես չեմ: Երկրում հետզհետե մեծանում է ատելությունը: Ամենավերջին կետում այս բևեռացումը կարող է քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ: Նախագահական համակարգ մտցնելու դեպքում Էրդողանը սուլթանի նման իշխելու է այս երկրում:

Թուրք և հայ ժողովուրդների հաշտեցման մասին խոսելիս ինձ համար կարևոր է Հայոց ցեղասպանության ճանաչումը, ներողություն հայցելը, ոճրա գործ ներին մատնացույց անելը, քանի որ այդ ցեղասպանները Թուրքիայում

հերոսի նման են, նրանց անուններով Թուրքիայում փողոցներ, դպրոցներ կան, նրանք պետք է դատապարտվեն: Պետք է բացվի հայ-թուրքական սահմանը: Ինձ համար կարևոր է նաև, որ Ցեղասպանության ժառանգները Թուրքիայի քաղաքացիություն ստանան, վերադարձվի հայերի գույքը: Ես կուզեմ նաև, որ Հայաստանն ու Սփյուռքը հրաժարվեն հակաթուրքական քաղաքականությունից և հաշտության քաղաքականություն վարեն: Հայերի և թուրքերի միասին ապրելու համար համապատասխան մթնոլորտ է պետք ստեղծել: Ավելի ժողովրդավարական երկրում դա հաստատ հնարավոր կլինի անել, որքան էլ որ բարդ լինի:

Page 57: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 111

Հարցազրույցներ

-1915թ.-ին հայերին փրկած թուրքերի/քրդերի ժառանգների

- Թուրքերի/քրդերի օգնությամբ փրկված հայերի ժառանգների

Page 58: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 113112 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

«Իմ ներսում խռովք կա, ես չեմ կարողանում հաշտվել»

Հարցերին պատասխանում էԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը

- Կներկայացնե՞ք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի պատմությունը:

- Տատս ու պապս երկուսն էլ հարուստ և նշանավոր գերդաստաններից են եղել: Իմ պապը՝ Գաբրիել Պետրոսյանը, Սասունի Շենիկ գյուղից է եղել: Նրանց գերդաստանը շատ մեծ է եղել: Հիմնականում մարտնչող և ֆիդայական շարժմանը ներգրավված հայտնի մարդիկ են եղել: Ցեղասպանության ժամա-նակ հարևանները պապիս պահել են իրենց տանը, թուրքի հագուստ են հագցրել և կարողացել են հասցնել հայ գաղթականների մոտ, որոնց հետ պապս հասել է Գյումրի: Մինչև 16 տարեկանն ապրել է Գյումրու որբատանը, հետո տեղափոխվել է Թալին, հաստատվել Ոսկեթաս գյուղում: Այստեղ շատ գաղթականներ են եղել, հիմնականում սասունցիներ, ովքեր իմացել են պապիս նշանավոր արմատների մասին: Նրանք պապիս աջակցել են, ամուսնացրել:

Գրեթե նույն ձևով է փրկվել նաև տատս՝ Վարդանուշը, ով եղել է Խնուսի Քախքի գյուղից: Նա ընդամենը երկու տարեկան է եղել: Նա փրկվել է քրդերի կամ թուրքերի միջոցով, հիմա հստակ դժվարանում եմ մտաբերել: Տատիս եղբայրը կարողացել է հաստատվել Պարսկաստանում: Իսկ նրա հայրը՝

Page 59: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 115114 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Միսաքը, շատ ճանաչված մարդ է եղել, առանձին գրքերում հիշատակվում է նրա հերոսությունների մասին: Այդ հսկայական գերդաստանից միայն տատս է փրկվել:

- Ի՞նչ գիտեք փրկողի մասին:

- Ես շատ փոքր էի, երբ նրանք պատմում էին մեզ իրենց պատմությունը: Նրանց հարևանները թուրքեր կամ քրդեր են եղել, թեև երկուսի նկատմամբ էլ իմ մոտեցումը, գնահատականը նույնն են: Պապիս ու տատիս փրկվելը զուտ հարևանական մտերմության արդյունք է:

- Մինչև 1915 թվականի իրադարձություններն ի՞նչ հարաբերությունների մեջ են եղել թուրքերի հետ: Նրանց մանկական հիշողություններում ինչ­որ դրվագներ կա՞յին:

- Երկուսն էլ մղկտալով իրենց մահկանացուն կնքեցին: Տեսած դաժանությունները հոգեբանորեն ազդել էին նրանց վրա: Պապս խոսելիս միշտ լացում էր: «Բարբարոսություն» գնահատականը շատ քիչ է: Դա չի բովանդակում թուրքի կատարածի ողջ էությունը:

- Ձեր պապը կամ Դուք Թուրքիայում եղե՞լ եք:

- Արևմտյան Հայաստանում լինելը պապիս ու տատիս ողջ կյանքի երազանքն էր: Պապս ասում էր. «Լաո՛, ժամանակ կեղնի՞, որ իմ հոր տուն գնամ տեսնիմ»: Ցավոք, նա չկարողացավ: Բայց նրա կյանքի երազանքը հայրս իրականացրեց: Արդեն պատկառելի տարիքում ես նրան ընձեռեցի հոր օջախը տեսնելու հնարավորությունը, թեև մտավախություն ունեի, որ կարող էր չդիմանալ այդ հուզմունքին: Բայց հետո որոշեցի՝ ինչ լինելու է, թող լինի:

Հայրս այցելեց Շենիկ գյուղ: Պատմում էր, որ մարդիկ են եղել, ովքեր պապիս հիշել են: Նա համարում էր, որ իր կյանքի երազանքը կատարվել է: Նրա համար սրբություն էր հոր տունը, Արևմտյան Հայաստանը տեսնելը:

- Ինչպիսի՞ն են Ձեր պատկերացումները երկու հանրությունների հաշ­տեց ման վերաբերյալ:

- Երբ դու սերում ես մի ընտանիքից, որը տեսել է Ցեղասպանությունը, քո հոգեկան աշխարհում այդ հաշտությունը լինել չի կարող: Իմ տարակար-ծություններն այս հարցում շատ են: Ես կարծում են, որ հարևանի հետ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Բայց այդ գործընթացը չի ստացվում թուրքական նախապայմանների պատճառով, ինչը մեզ համար անընդունելի է:

Մյուս կողմից ես տատիս ու պապիս արտասուքը տեսել եմ տասնյակ տարիներ, և դա հնարավոր չէ իմ ուղեղից կամ հոգեբանությունից հանել: Իմ ներսում խռովք կա, ես կոնֆլիկտի մեջ եմ: Իմ մեջ պայքար կա: Որպես հայ մարդ՝ ես չեմ կարողանում հաշտվել:

Page 60: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 117116 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

«Պապիկս, չկարողանալով բոլոր հայերին օգնել, գնում էր սենյակ և լալիս»

Հարցերին պատասխանում է ազգությամբ թուրք Հուսեին Նեսիմին

- Կարո՞ղ եք պատմել, թե 1915թ. Ձեր ընտանիքն ինչպե՞ս է փրկել հայերին:

- Պապս Հուսեին Նեսիմին էր: Մենք Կրետեից ենք: Իմ անուն-ազգանունն էլ է Հուսեին Նեսիմի: Մեծ հայրս 1870թ.՝ որպես դպրոցի լավագույն աշակերտ, եկել է Ստամբուլ, որպեսզի «մուլքիեի» դպրոցում ուսանի: Նրա կյանքը կառուցված էր հավասարության և արդարության վրա: Նրան աքսորել են, քանի որ ընդդիմադիր հայացքներ ուներ սուլթանի նկատմամբ, և ուղարկել են նախ Բալու, ապա Լիջե:

1915թ. պապս եղել է Լիջեում: Նա պատմում էր այդ տարիների մասին, սակայն այն ժամանակ շատ փոքր էինք և չէինք կարողանում պատկերացնել: Իր արած գործի կարևորությունը միայն տարիներ անց հասկացանք: Եթե կարողանայինք փոքր տարիքից ըմբռնել նրա արած գործի կարևորությունը, ավելի շատ փաստաթղթեր կկարողանայինք հավաքել: Նա տեղահանության ժամանակ կուսակալի հետ խնդիրներ է ունեցել, և նրան ուղարկել են Դիարբեքիր:

Այն ժամանակվա Դիարբեքիրի կուսակալը ցանկանում էր հայերին արտա-

քսել տարածաշրջանից, իսկ իմ պապիկը դեմ էր դրան: Թուրք չեթեները (ավա զակախմբերը) հարձակվում են, սպանում, գողանում են մարդկանց ունեց վածքը: Պապիկս փորձում է պաշտպանել հայերին և այդ պատճառով տարաձայ նու թյուններ է ունենում կուսակալի հետ: Պապիկս ասում է կուսա-կալին. «Քո մտադրության մասին գրավոր փաստաթուղթ ցույց տուր, որ ես կարողանամ իրականացնել»: Կուսակալը ոչ մի գրավոր փաստաթուղթ չի ներկայացնում: Պապիկս ասում է. «Եթե անելու եք, միայն մարդկանց հարստությունը վերցրեք, նրանց մի՛ սպանեք»: Հայերին տեղահանում են, ճանապարհին ավազակները հարձակվում են նրանց վրա:

Ես չգիտեմ՝ պապիկս հիմնականում ուզում էր հայերին փրկած լիներ, թե ուղղակի արդարությունը պաշտպաներ: Մերոնք պատմում էին, որ հայերը գալիս էին պապիկիս տուն և աղաչում էին, որ փրկի իրենց: Պապիկս չէր կարողանում բոլորին օգնել, գնում էր ներսի սենյակ ու լաց էր լինում: Շատ վատ ժամանակաշրջանի մասին ենք խոսում:

Երբ պապիկիս ուղարկում են Դիարբեքիր, նա հասկանում է, որ իր հետ կարող է մի բան պատահել: Տատիկիս, 4 տարեկան հորս ու դայակին թողնում է այն մարդու տանը, ուր իրենք վարձով բնակվում էին: Նա տատիկիս հրաժեշտ է տալիս, նամազ է անում և նոր գնում: Հասկանում է, որ իրեն սպանելու են: Իսկապես, Քարազի բարձունքների վրա նրան բռնում են և իր զինվորների հետ սպանում:

Նրա սպանությունից հետո, տանտերը պապիկիս ընտանիքին ուղարկում է Ստամբուլ: Հայրս և իր ընտանիքը գնացքով հասնում են Ստամբուլ: Նրանց պետական թոշակ չեն տրամադրում, և երկու կանայք փոքր երեխայի՝ հորս հետ Ստամբուլում դժվարին պայմաններում են հայտնվում:

Աշխատանք, կացարան չեն ունենում: Թոփքափը թաղամասում մի խրճիթի մեջ են ապրում, ուշ ժամերին շուկայում դեն նետված բանջարեղենները հավաքելով՝ փորձում են գոյատևել: Այս ծանր պայմաններում հայրս շարունակում է ուսումը, գնում է դպրոց, սակայն պատմում էր, որ ո՛չ հագուստ ուներ, ո՛չ էլ գրենական պիտույքներ: Ձմեռները մրսում էր և թերթ էր դնում հագուստի տակ, որ տաքացնի մարմինը: Հետո անվճար ընդունվում է Ստամբուլի գիշերօթիկ «Ստամբուլ էրքեկ» վարժարան: Նրան ուսուցիչները շատ են օգնում և այդպես կարողանում է ավարտել դպրոցը, դառնում է ճարտարագետ: Նրա անուն-ազգանունն Աբիդին Նեսիմի է: Նա գրում է քաղա-քական գրքեր, Ցեղասպանության մասին ուսումնասիրություններ է անում:

«Նեսիմի» անունը երեք սերունդ մեզ հետ է: Իմ թոռան անունն էլ է Նեսիմի: Պապիկիս հայրը Կրետեում եղել է ներքին ամրոցի շեյխ: Նրանք բեքթաշիական արմատներ ունեն, և այս «Նեսիմի» անունն այնտեղից է գալիս:

Page 61: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 119118 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

­ Ինչպիսի՞ անձնավորություն էր Ձեր պապիկը:

- Կարծում եմ՝ մարդասեր էր, նրա արարքները դրա ապացույցն են: Ամբողջ կյանքում պայքարել է դրա համար: Հումանիստ էր: Իրականում «բեքթա-շիության» հիմքում հումանիզմն է: Ինձ բախտ չվիճակվեց պապիկիս ճանաչելու, բայց կարծում եմ, որ նա նման էր իմ հորը: Հայրս էլ բավականին հումանիստ անձնավորություն էր, մարդկանց շատ էր սիրում:

­ Ինչքան գիտեմ, Դուք Ձեր պապի գերեզմանը հուշարձան դարձնելու նպատակ ունեք:

- Օրալ Չալըշլարն այս թեմայով շուրջ հոդվածներ գրեց, և ես երախտապարտ եմ նրան: Մենք գիտեինք, որ պապիկս սպանվել է Լիջեից Դիարբեքիր տանող ճանապարհի վրա, սակայն ճշգրիտ չգիտեինք, թե որտեղ են նրան սպանել: Պարոն Օրալը մեծ հետազոտություն արեց և կարողացավ հստակորեն պարզել նրա սպանության վայրը, մեզ էլ տեղյակ պահեց: Ես գնացի այդ վայրը:

Ծեր գյուղացիները շատ լավ գիտեին այդ վայրը, որ կոչվում են «գայմագամի գերեզման»: Ես խոսեցի քաղաքապետի հետ և նրան բացատրեցի, որ ուզում եմ այստեղ մի հուշարձան կառուցել, սակայն դեռ չեմ պատկերացնում, թե ինչ պետք է լինի:

Հույս ունեմ, որ քաղաքապետը մեզ կօգնի նաև ճանապարհ կառուցել դեպի ապագա հուշարձան: Այն գտնվում է Դիարբեքիրից Լիջե տանող ճանա պար-հին:

«Տատիկս ու պապիկս պատմում էին, որ 1915թ.-ից հետո իրենց կյանքը «հարամվեց»

Հարցերին պատասխանում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետիդասախոս Գոհար Մելիք-Բախշյանը

- Հակիրճ կներկայացնե՞ք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի պատմությունը:

- Մայրիկիս կողմը Հին Բայազետից էր, որը գյուղաքաղաք էր: Բնակչության մեծ մասը քրդեր էին, սակայն կային նաև հայեր ու թուրքեր: Պապիկս՝ Հայկակ Քաջբերունին, Բայազետի հարկահավաքն էր, իսկ պապիկիս հայրը՝ Ներսես քահանա Քաջբերունին, այնտեղի թեմի առաջնորդը: Ցեղասպանության տարի ներին, հասկանալով, որ այլևս չեն կարող մնալ իրենց հայրենի գյուղա-քաղաքում, թուրք հարևանի օգնությամբ փախչում են և գաղթում Դիլիջան, որից հետո տեղափոխվում են Երևան:

Պապս ուներ 5 աղջիկ և երկու տղա: Մայրս այդ ժամանակ ծնված չէր: Գաղթի ճանապարհին երկու տղաները խոլերայից մահանում են: Պապս միշտ վշտով ու ցավով պատմում էր, որ ստիպված էին երեխաներին գրեթե կիսամեռ թաղել և փախչել, քանի որ նրանց հետապնդում էին թուրք ենիչերները, և եթե դանդաղեին, կզոհվեին բոլորը:

Մինչև 1915թ.-ը, որքան որ հիշում եմ տատիկիս և պապիկիս պատմած նե-րից, բավականին հանգիստ վիճակ է եղել: Քաջբերունիները մեծ հարստության

Page 62: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 121120 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

տեր են եղել, իսկ մի տեղ, որտեղ քեզ վստահ ու լավ չես զգում, դժվար թե կարողանաս կարողություն դիզել: Նրանք ունեցել են և՛ թուրք, և՛ քուրդ հա-րևան ներ, որոնց հետ շատ լավ հարաբերությունների մեջ են եղել: Տատիկս մա քուր քրդերեն և թուրքերեն էր խոսում:

Տիրող հանգիստ իրավիճակի ու լավ մթնոլորտի մասին են խոսում նաև տատիկիս լավ հիշողությունները տարբեր քաղաքներ իրենց այցերի մասին: Առանձին ոգևորվածությամբ էր տատիկս պատմում Արտամետի խնձորի մասին: Ասում էր. «Որ մենք Արտամետ էինք գնում, խնձորի ուժեղ հոտից զգում էինք, որ շուտով այգիներին ենք հասնում, ու երբ այդ այգուց խնձոր էիր քաղում ու պահում արևի տակ, կորիզները երևում էին»:

Իսկ այ 1915թ.-ից հետո… արդեն գիտեք… Տատիկս ու պապիկս պատմում էին, որ դրանից հետո իրենց կյանքը «հարամվեց»: Տատիկս անընդհատ ինչ-որ դրվագներ էր հիշում, երազում տեսնում էր իր կորցրած երեխաներին: Պապիկս էլ ընդհանրապես չէր կարողանում քնել: Պատմում էին, որ իրենց աչքի առաջ թուրքերը մեկի գլուխը կտրեցին, մյուս հղի կնոջ որովայնը պատռեցին ու հանեցին երեխային, մեկ ուրիշին էլ բռնաբարեցին: Այն, ինչը որ այսօր ցույց են տալիս ֆիլմերով, լրիվ ճիշտ է, ես իմ սեփական ականջներով եմ այդ ամենի մասին լսել: Անգամ ավելի քիչ բաներ են այսօր ցույց տալիս, քան իրականում եղել է:

- Ինչպե՞ս են փրկվել Քաջբերունիները:

- Փոքր էի, բայց հիշում եմ՝ տատիկս պատմում էր, որ Եղեռնից առաջ թուրք պաշտոնյաներ, ովքեր մոտ են եղել պապիկիս հետ, մի քանի անգամ ակնարկներ են արել, որ լավ կլինի, որ հեռանան Բայազետից, որ միևնույնն է, շուտով նրանց այդտեղից հանելու են: Բացի այս ակնարկներից՝ տիրող ընդհանուր մթնոլորտից և հայերի նկատմամբ վերաբերմունքից նույնպես նրանք զգացել են, որ ինչ-որ բան է կատարվելու:

Բարեբախտաբար, պապիկիս ընտանիքը շատ լավ հարաբերություններ է ունեցել հարևանների հետ, և հենց այդ հարևանների շնորհիվ է, որ նրանք կենդանի են մնացել: Տատս ու պապս պատմում էին, որ հարևաններից մեկը իրենց կյանքը փրկելու համար ողջ ընտանիքին գիշերը տեղափոխում է իրենց տուն, պահում այնտեղ և վաղ առավոտյան դուրս բերում քաղաքից: Պապիկս պատմում էր նաև, որ իրենց բախտն իրոք բերել է, քանի որ շատ թուրք հարևաններ են եղել, ովքեր մատնել են հայերին, որովհետև աչք են ունեցել նրանց ունեցվածքի վրա և առիթը գալուն պես օգտվել են դրանից: Պապիս ընտանիքը շատ քիչ բան է կարողացել իր հետ վերցնել: Փախչելուց առաջ ոսկեղենը լցրել են կճուճների մեջ և թաղել են իրենց տան թոնիրում՝ մտածելով, որ անպայման նորից հետ են գալու, բայց…

- Ի՞նչ գիտեք փրկող հարևանի մասին:

- Ցավոք, փրկողի մասին շատ բան չգիտեմ, միայն այնքան, որքան լսել եմ պապիկիցս ու տատիկիցս: Նրանք՝ որպես դրկիցներ, շատ մտերիմ են եղել: Տատիկս պատմում էր, որ հարևանի կինը շատ լավ էր պատրաստում, ու ինքը նրանից շատ բան է սովորել: Տատիկս Բայազետի արտակարգ քյուֆթա էր պատրաստում. նրանից էր սովորել:

- Ընտանիքում ընդունվա՞ծ է եղել այս մասին խոսելը:

- Այո՛, մեր ընտանիքում միշտ էինք խոսում այդ մասին ու առ այսօր էլ խոսում ենք:

- Թուրքիայում եղե՞լ եք: Եթե այո, ապա ի՞նչ զգացողություններ եք ունեցել:

- 2008թ.-ին ընտանիքով գնացինք Անթալիա, ու անկեղծ՝ շատ զղջացի, ու ոչ թե նրա համար, որ այնտեղ ինձ վատ էին վերաբերվում, այլ իմ մեջ ինչ-որ ենթագիտակցական վախ կար: Փողոցում քայլելիս, անկախ ինձանից, անընդհատ հետ էի նայում: Ինձ թվում էր, թե ուր որ է, հետևիցս կհարվածեն:

Շատ եմ ուզում գնալ Արևմտյան Հայաստան: Դա ոչ միայն իմ, այլև իմ հոր երազանքն ու ցանկությունն էր: Հայրս հայտնի պատմաբան էր՝ Ստեփան Մելիք-Բախշյանը: Սովետական Միության տարիներին իր գիտնական ընկեր-ների հետ բազմիցս գնացել է սահմանի մոտ, սակայն նրանց թույլ չեն տվել անցնել: Այժմ այդ հնարավորությունը կա, և անչափ շատ եմ ուզում գնալ, բայց չեմ կարողանում ինձ տրամադրել: Ինձ թվում է՝ եթե գնամ, կմեռնեմ… Իսկապես չեմ կարող:

- Ինչպիսի՞ն են Ձեր պատկերացումները երկու հանրությունների հաշ­տեց ման վերաբերյալ: Ունե՞ք հաշտեցմանն ուղղված Ձեր սեփական առա­ջարկ ները:

- Շատ դժվար է ասել: Միշտ ցանկացել եմ թուրքերի մեջ լավ բան գտնել, բայց չեմ կարողանում, չնայած նրան, որ տատիկս պատմում էր, թե լավ հարևան ներ են ունեցել: Դժվար է հաշտեցման բանաձև ասել: Ինձ համար միայն տնտեսա-կան կապն է ընդունելի, մինչև Թուրքիան չճանաչի Ցեղասպանությունը: Նույնիսկ դեմ եմ մշակութային կապերին: Ես միանշանակ կարծում եմ, որ պետք է նրանք ճանաչեն Ցեղասպանությունը, տան ֆինանսական և բարոյական փոխհատուցում:

Ճիշտ է՝ ես Ցեղասպանությունը վերապրած չեմ, բայց Ապրիլի 24-ին ես

Page 63: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 123122 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

կիսա մեռ վիճակում եմ լինում, երբ հեռուստատեսությամբ տեսնում եմ այդ ահա վոր տեսարանները, հիշում եմ իմ ընտանիքի պատմությունը, իմ տատիկին ու պապիկին: Չեմ կարող մոռանալ…

«Պապիկս սիրահարված էր Նվարդին, սակայն չէր դառնում նրա ամուսինը, որ չվնասեր»

Հարցերին պատասխանում է ազգությամբ թուրք ատամնաբույժ Այշե Գյոքչեն

- Կպատմե՞ք 1915 թվականի իրադարձությունների ժամանակ Ձեր նախնիների կողմից հայի կյանք փրկելու պատմությունը:

- Մուշի Բաղլը գյուղի մասին է այս պատմությունը: Իմ մեծ պապիկի հետ է տեղի ունեցել: Նրա անունը Քյազըմ էր: Նա այն ժամանակ 18 տարեկան է եղել: Նրա քեռիներից մեկը զինվորական է եղել:

Հայերին նախ փորձել են վառելով ոչնչացնել: Նրանց լցնում էին տարբեր տեղեր՝ եկեղեցիներ, դպրոցներ, տներ, հորեր, և այնտեղ վառում էին, հետո գցում էին գետերը, սակայն երբ գետի ջրերը սկսում են կեղտոտվել, բողոքի ալիքներ են բարձրանում, և իրենք էլ չգիտեին, թե ուրիշ էլ ինչ կերպ պետք է ոչնչացնեն հայերին:

Պապիկիս զինվորական քեռին, երբ ուղեկցում է հերթական հայկական քարավանը, չգիտեմ ինչպես, Քյազըմ պապիկին էլ է հետը տանում: Երբ Քյազըմը տեսնում է՝ ինչ է տեղի ունենում, չի կարողանում դիմանալ և ցանկանում է հեռանալ, տուն վերադառնալ, սակայն նրան չեն թույլատրում: Քյազըմն այդ ժամանակ էլ տեսնում է Նվարդին և նրա եղբայր Արամին: Նվարդն հղի է լինում, իսկ գրկում՝ իր մեծ երեխան: Քարավանում քայլելիս Նվարդը մի քիչ ջուր է խնդրում զինվորներից, նրան չեն տալիս: Քյազըմ պապիկս իր շշից մի քիչ ջուր է տալիս Նվարդին, սակայն տեսնում են և սկսում են ծեծել, որ հային է օգնում:

Page 64: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 125124 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Պապիկս ստիպված ասում է, ես հավանել եմ այս աղջկան, ուզում եմ նրա հետ ամուսնանալ, դրա համար եմ ջուր տալիս: Նրան ծաղրում են, ասում են. «Այս բոլորը մերն է, ի՞նչ կարիք ունես ամուսնանալու», սակայն Քյազըմ պապիկս հանում է Նվարդին քարավանից ու բերում է տուն, սակայն նրա եղբորը չեն կարողանում փրկել: Այս ապրումներից Նվարդը վիժում է: Գյուղի կանայք օգնում են, սակայն չեն կարողանում փրկել երեխային:

Որոշ ժամանակ անց տնեցիք նկատում են, որ պապիկս ու Նվարդը նույն սենյակում չեն քնում: Պապիկս պատճառներ է բերում, ասում է, որ նոր է վիժել և այլ պատճառաբանություններ է բերում, սակայն մի քանի շաբաթ հետո գնում է Նվարդի մոտ և ասում է, որ այլևս չեն կարող այդպես շարունակել, քանի որ տնեցիք կհասկանան և չեն թողնի նրան մնալ իրենց տանը: Նվարդը այն ժամանակ 18-19 տարեկան է լինում և ասում է, որ կմեռնի, բայց չի կարող պապիկիս կինը դառնալ, քանի որ սպանված ամուսնու ոսկորները կցավեն. մի երեխային կորցրել է, մյուսը հիվանդ է: Սրան զուգահեռ՝ Մուշում դեպքերը շարունակվում են: Պապիկս Նվարդին համոզում է նույն սենյակում ապրել: Երկու տարի այսպես ապրում են, բայց պապիկիս տնեցիները սկսում են խոսել, որ չբեր կին է, և պետք է վռնդել տնից: Այս ընթացքում մահանում է նաև նրա երկրորդ երեխան: Նվարդը միշտ պնդել է, որ իր երեխան առողջ էր, և նրան սպանել է պապիկիս մայրը, այսինքն՝ իր սկեսուրը:

Պապիկս հասկանում է, որ այլևս գյուղում այդ ձևով չեն կարող ապրել և որոշում են տեղափոխվել Անկարա: Անկարայից պապիկս Նվարդին ուղարկում է Ստամբուլ: Նա ի վերջո կարողանում է դիմել պատրիարքարան և որոշ օգնություն ստանալ:

Պապիկս Անկարայում ամուսնանում է մի թուրք աղջկա հետ: Նվարդի հետ նամակներ են իրար գրում: Նվարդը գրում է, որ լավ է, սակայն այդպես էլ չի ամուսնանում: Պապիկս աստիճանաբար կորցնում է Նվարդի հետքերը, սակայն այդպես էլ երբեք գյուղ չի վերադառնում: Տարիներ հետո պարզվում է իրականությունը, և տնեցիները հասկանում են, որ պապիկս իսկապես սիրահարված էր Նվարդին և չէր ցանկանում վախեցնել նրան. չէր դառնում Նվարդի ամուսինը, որ չվնասի նրան:

- Դուք Ձեր միջավայրում պատմո՞ւմ եք այդ պատմությունը:

- Շատ չէր խոսվում այս մասին: Ես 15 տարեկան էի, երբ լսեցի այս պատմությունը: Երբ ես լիցեյում կրթություն ստանալու համար գտնվում էի Ստամբուլում, մի հայ ընկեր ունեի: Երբ ընկերոջս մասին ասացի հայրիկիս, նա պատմեց Նվարդի պատմությունը և նույնիսկ հարցրեց՝ հնարավո՞ր է, որ Նվարդի ազգականներից լինի:

- Ձեր ընտանիքում ընդունվա՞ծ էր այդ թեմայի շուրջ խոսել:

- Ընտանիքում շատ չի խոսվել այս մասին: Նույնիսկ բոլոր թոռները չգիտեին այս պատմության մասին: Գիտե՞ք՝ նաև սիրո թեման կար: Այսինքն՝ պապիկս սիրահարված էր մի հայ աղջկա՝ Նվարդին, սակայն հետո ամուսնանում է մեկ այլ աղջկա՝ մեր տատիկի հետ և գուցե իր իսկական կնոջը Նվարդի չափ չի սիրել: Սա այնքան էլ հեշտ չէր պատմելը: Ամենավատն այն է, որ տարիներ հետո պապիկս հասկանում է, որ Նվարդի կասկածները ճիշտ էին, և իր մայրն էր սպանել Նվարդի երեխային. բարձով խեղդել էր: Հետագայում, երբ պապիկիս մայրը լսել էր, որ պապիկս ամուսնացել է թուրքի հետ, ասել էր. «Ես ինքս սպանեցի Նվարդի երեխային, որ իմ տղայից էլ երեխա ունենար»: Հիմա չգիտեմ, թե սրա մասին ինչպես կարելի է պատմել, ինչպես կարելի է բարձրաձայնել ընտանիքում:

- Ձեր ընտանիքի կողմից փրկված հայի ճակատագրով հետաքրքրվելու և կապ հաստատելու փորձ արվե՞լ է: Կցանկանայի՞ք այսօր նրանց վերա­բերյալ տեղեկություն իմանալ կամ կապ հաստատել:

- Ես շատ կուզեմ, սակայն կարծում եմ շատ դժվար է: Բացի այդ, եթե գտնենք այդ մարդկանց, ի՞նչ ենք ասելու: Երբ ես լսեցի այս դեպքի մասին, հարցրի հորս. «Մարդ ինչպե՞ս կարող է երեխային խեղդել»: Հայրս պատմեց, որ այն տարիներին շատ են եղել նման բարբարոսություններ, պատերազմի տարիներ են եղել: Նույնիսկ խեղդող տատիկը ասել էր, որ այդ երեխան հայի երեխա էր, հայի սերմ էր4. «Հասկացանք՝ հարսս հայ էր, բայց հայի սերմին չէի կարող պահել տանիքիս տակ»:

- Ինչպիսի՞ն է Ձեր պատկերացումը մեր երկու հանրությունների հնարավոր հաշտեցման վերաբերյալ: Որո՞նք են այն հնարավոր քայլերը, որ կնպաստեն դրան:

- Կարծում եմ՝ արդարությունը շատ կարևոր է: Երբ արդարություն չկա, որևէ տեղ չենք կարող հասնել: Պետք է խոսենք տեղի ունեցածի մասին:

4 «Հայի սերմ» արտահայտությունը թուրքերն օգտագործում են հայհոյական իմաստով:

Page 65: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 127126 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

«Ադանայի ողբի արևմտահայերեն բառերը տատիկիցս եմ սովորել»

Հարցերին պատասխանում է բժիշկ-լաբորանտ Նաիրա Պողոսյանը

­ Կներկայացնե՞ք Ձեր ընտանիքի պատմությունը:

- Տատիկս՝ Վերոնիկա Գասպարի Բերբերյանը (Մկրտչյան), ծնվել է 1907 թվականին Անատոլիայի Յոզղաթ գավառի Բողազլյան գյուղաքաղաքում՝ մտավորականի ընտանիքում: Տատիկիս պապիկը՝ ավագ քահանա Տեր Հակոբը, իշխանության տեղական մարմնում հայերի ներկայացուցիչն էր: Նա տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցու ավագ քահանան էր և իր պատկա-ռազդու տեսքով, գիտելիքների պաշարով ու պաշտոնով Բողազլյան գյուղա-քաղաքի հայտնի դեմքերից էր: Տատիկիս տատիկի անունը, ում տատիկս անվանում էր իրիցկին, Նարիկ էր: Տատիկիս պապիկը տանն ուներ գրասեն-յակ, ուր հավաքվում էին մտավորականներ, քննարկում հետա քրքիր իրադար-ձություններ, քաղաքականություն և գաղտնի երգում էին հայրենա սիրական երգեր: Այդ ժամանակ թեպետ հայերեն խոսելն արգելված էր, տատիկիս ընտանիքում հայերենն էր իշխում: Ի տարբերություն նրանց ընտա նիքի՝ շատ հայ ընտանիքներ անգամ չէին կարողանում հայերեն խոսել: Երբ տատիկիս պառկեցնում էին քնելու, նա գաղտնի ելնում է, և, ինչպես ինքն էր ասում, «մտիկ էր անում», թե ինչպես են երգում հայրենասիրական երգեր՝ մտապա-հելով դրանք: Իմիջիայլոց, «Ադանայի ողբ»-ի արևմտահայերեն բառե րը հենց տատիկիցս եմ սովորել:

­ Մինչև 1915 թվականի իրադարձություններն ի՞նչ հարաբերությունների մեջ են եղել Ձեր ընտանիքի անդամները թուրքերի հետ: Նրանց մանկական հիշողություններում ինչ­որ դրվագներ կայի՞ն:

- Մինչև կոտորածը հայերը և թուրքերը խաղաղ են ապրել: Բողազլյան գյուղաքաղաքի բնակչությունը, ուր 700 հայ ընտանիք էր ապրում, հիմնականում հողագործներ էին: Հայերն այնտեղ հիմնականում մեծահարուստ էին, ունեին խանութ կամ վարսավիրանոց, ինչպես իմ տատիկի հորեղբայրը: Հայերի և թուրքերի արտերը, փողոցները տարբերվում էին իրարից: Հայերինը մաքուր, կոկիկ, խնամված, կարգ ու կանոնով էր, իսկ թուրքերինն այնքան էլ խնամված չէր: Տատիկս պատմում էր, որ հայերի և թուրքերի միջև որևէ լուրջ միջադեպ տեղի չի ունեցել մինչև կոտորածը:

­ Ինչպիսի՞ն էր 1915 թվականից հետո այնտեղ տիրող իրավիճակը:

- 1915 թվականի հուլիսի սկզբին Քեմալ բեյը գալիս է գյուղաքաղաք: Այնտեղ` տեղական իշխանության մարմնի շենքի տակ, բանտ է եղել, որտեղից բոլոր հանցագործներին նախապես ազատել են. ինչպես գիտեք, հիմնական ջարդը կատարել են հենց հանցագործները: Հայ և թուրք տղամարդկանց հավաքում են, որ տանեն պատերազմ: Տատիկս պատմում էր, որ այդ ժամանակ նրանք թերթերից են տեղեկացել, որ Բալկանյան պատերազմն սկսվել է: Այդ ժամանակ ավագ քահանա Տեր Հակոբը նկատում է, որ հայերին առանձնաց-նում են թուրքերից: Նա հարցնում է, թե ինչու են այդպես վարվում, իսկ թուրք հազարապետը նրան պատասխանում է. «Փափա՛զ, էֆենդի՛, հայերին տանելու ենք աշխատելու»: Այդ ամենը տեղի է ունենում ուրբաթ երեկոյան: Արդեն կիրակի առավոտյան թուրքերը դագանակներով գալիս են քահանայի տուն, դուռն ուժեղ բախում և անգամ չեն թողնում, որ քահանան իր հագուստը հագնի: Հազարապետն այդ ժամանակ քահանային ասում է, որ նրա վերջը եկել է, և թող վերջին խոսքն ասի: Տատիկիս պապիկը ծնկաչոք սկսում է աղոթել: Հետո նրան գլխատում են և նրա գլխով ֆուտբոլ խաղում…

Կոտորածների ժամանակ եղել են հայեր, ովքեր ոսկի են տվել, որ իրենց ձեռք չտան, սակայն թուրքերը ոսկին վերցնելուց հետո, միևնույն է, նրանց էլ են սպանել:

­ Ինչպե՞ս է փրկվել Ձեր ընտանիքը:

- Մեր ընտանիքի բոլոր տղամարդկանց հավաքել են ու տարել: Տատիկիս հորեղբոր՝ Հարությունի կյանքը փրկելու համար, տատիկիս ընտանիքը մարագի պատից մեծ քար է հանում, տեղը փորում, որպեսզի ցերեկները նա թաքնվի այնտեղ: Ժանդարմները գալիս, հետախուզում, փնտրում էին, բայց չէին գտնում: Նա միայն երեկոյան էր կարողանում դուրս գալ թաքստոցից: Իր

Page 66: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 129128 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

հորեղբոր կյանքը փրկելու նպատակով տատիկս գնում է մի հազարապետի մոտ, ում կինը հայ էր, և խնդրում է խնայել Հարությունի կյանքը: Հազարապետն իր բաճկոնից կոճակ է պոկում, ցույց տալիս տատիկիս և ասում, որ այն ժանդարմը, ով այդ կոճակը բերի, Հարությունին նրա հետ ուղարկեն իր մոտ: Հազարապետն էլ գնում է բեյի մոտ և խնդրում, որ Հարությունին պահեն որպես լավ սափրիչի: Սկզբում նա առարկում է՝ հարցնելով՝ մի՞թե իրենք լավ թուրք սափրիչ չունեն, որ հային պահեն: Սակայն հաջողվում է համոզել, և շնորհիվ նրա, որ Հարությունը շատ լավ սափրիչ էր, նրան և իր կնոջը կենդանի են թողնում: Հարությունը ժանդարմի ուղեկցությամբ հասնում է տուն: Նրանց տան վրա հրահանգ է փակցվում իշխանության կողմից, որ ընտանիքին ձեռք չտան: Քանի որ նրանց տունն արդեն անձեռնմխելի էր, շատ հայեր ապաստան էին գտել այդ տանը: Ինչպես պատմում էր տատիկս, նրանց թիվը հասնում էր շուրջ 40-ի:

­ Ընտանիքում ընդունվա՞ծ է եղել այս մասին խոսելը:

- Տատիկս էր միշտ պատմում, ես էլ շատ էի սիրում հարցեր տալ: Երբ պապիկս մահացավ, տատիկիս կողքին էի պառկում ու խնդրում էի պատմել իրենց երկրի մասին, կոտորածի մասին: Նա Թուրքիան «երկիր» էր անվանում:

Առաջին շարք՝ աջից առաջինը պատմողի տատիկը՝ Վերոնիկա Բերբերյան (Մկրտչյան)

Պատմողի տատիկը՝ Վերոնիկա Բերբերյան

Մի օր էլ տատիկս ասաց, թե չգիտի` այդ ժամանակ ինչպես է դիմացել, բայց հիմա արդեն սիրտը կտոր-կտոր է լինում: Նա ինձ խնդրեց այլևս չհարցնել, քանի որ իր սիրտն էլ չի դիմանում:

­ Թուրքիայում եղե՞լ եք: Եթե այո, ապա ի՞նչ զգացողություններ եք ունեցել:

- Ես Թուրքիայում չեմ եղել, սակայն միշտ ցանկացել եմ գնալ: Ցանկանում եմ տեսնել, զգալ այն հողը, որով տատիկս ու պապիկս, իմ նախնիներն են քայլել: Կցանկանայի մի փոքր էլ քայլել դեպի Դեր Զոր` աքսորի ճանապարհով, որով քայլել էր պապիկս:

­ Ինչպե՞ս եք պատկերացնում հայ­թուրքական հաշտեցումը:

- Իմ ընտանիքի պատմությունը, այն բոլոր դաժան պատմությունները, որ մենք լսում ենք, գալիս են փաստելու, որ թուրքերի հետ հաշտեցումը, ցավոք, դեռևս իրատեսական չէ: Հնարավոր չէ այդ ցավը մոռանալ…

Page 67: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 131130 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

«Մտածում եմ՝ արդյո՞ք Զավենը պատմել է, որ իրեն փրկողը թուրքն էր կամ քուրդը»

Հարցերին պատասխանում է ազգությամբ քուրդ թոշակառու ուսուցչուհի Հասան Օքատը

- Կպատմե՞ք 1915 թվականի իրադարձությունների ժամանակ Ձեր նախ­նիների կողմից հայի կյանք փրկելու պատմությունը:

- Այս պատմությունը մեծ հորեղբորս, այսինքն՝ իմ պապիկի եղբոր հետ է կատարվել: Մերոնք Սասունից են: Դեպքերի ժամանակ 9 տարեկան հայ Զավենին պապիկիս հորեղբայրը թաքցնում է ախոռում: Զավենի ամբողջ ընտանիքը սպանվում և աքսորվում է: Երբ ռուսները Սասուն են հասնում, մեծ հորեղբայրս՝ Մեհմեթը, Զավենին հանձնում է ռուսներին: Ես չգիտեմ՝ Զավենն է այդպես ուզել, թե մեծ հորեղբայրս է պարտավորված այդպես որոշել: Երբեք չենք խոսել այդ մասին, սակայն պատմում էին, որ շատ էր տպավորվել հրաժեշտի պահը: Զավենը քայլել է դեպի ռուսների կողմը, սակայն հետո հետ էր վազել, գրկել էր մեծ հորեղբորս ու լաց լինելով ասել էր. «Ես չեմ կարող ուրիշ տեղ ապրել, Մեմո՛»: Մեր տանը միշտ պատմում էին այս դեպքի մասին: Միշտ ասվում էր. «Տեսնե՞ս Զավենն ի՞նչ արեց, ո՞ւր գնաց», մտահոգվում էին նրա հետագա ճակատագրով:

- Դուք Ձեր միջավայրում պատմո՞ւմ եք այդ պատմությունը:5 Թուրքիայի հարավարևելյան քաղաքներում՝ Արևմտահայաստանի տարածքում, քրդերով բնակեցված բնակավայրերի ավերում, շարունակվող ընդհարումներ քուրդ զինյալների և կառավարական ուժերի միջև:

- Սասունում խոսվում էր: Նմանատիպ շատ պատմություններ կան, հայ հարսներ կային, մարդիկ կային, որ կրոնափոխ էին եղել ու մնացել էին, սակայն երբ 1980-ական թվականներին եկանք Ստամբուլ, տեսանք, որ այդ հարցերը հեշտ բարձրաձայնվող հարցեր չէին:

- Ձեր ընտանիքում ընդունվա՞ծ էր այդ թեմայի շուրջ խոսել:

- Իհարկե խոսում էինք: «Չգային մեզ հետ ապրեին՝ ինչ՞ կլիներ» հարցի պատասխանն էինք փորձում գտնել: Նաև խոսում էինք այն մարդկանց մասին, որոնք տիրացան հայերի սեփականությանը, սակայն լավ օր չտեսան, չկարողացան վայելել: Միշտ ասվում էր, որ հայերի ունեցվածքը չկարողացան մարսել: Մինչև հիմա էլ խոսում ենք: Քրդական քաղաքներում տեղի ունեցող վերջին դեպքերի5 մասին մեծերն ասում են. «Հայերի «ախն» է, այս հողերի վրա, հայերը սպանվեցին, բայց նրանց «ախը» մնաց»:

- Ձեր ընտանիքի կողմից փրկված հայի ճակատագրով հետաքրքրվելու և կապ հաստատելու փորձ արվե՞լ է: Կցանկանայի՞ք այսօր նրանց վերաբերյալ տեղեկություն իմանալ կամ կապ հաստատել:

- Ես կուզեմ իհարկե կապ հաստատել, բայց կարծում եմ, որ մեծերն ավելի շատ կուզեն: Նրանք հայերի հետ ապրել են, հարևանություն են արել: Մեծ հորեղբայրս Զավենին գտել էր կիսասոված վիճակում, իր ընտանիքից մենակ նա էր փրկվել: Թաքցրել էր նրան և ասում էր, որ եթե նկատեին կամ գտնեին, ինձ էլ վատություն կանեին: Այս դեպքերը միասին ենք ապրել, իհարկե կուզեինք ծանոթանալ: Ես շատ եմ մտածում, թե արդյո՞ք Զավենը պատմել է այն մասին, որ իրեն փրկողը թուրքն էր կամ քուրդը: Սա էլ ինձ համար է շատ մեծ հանելուկ:

- Ինչպիսի՞ն է Ձեր պատկերացումը մեր երկու հանրությունների

հնարավոր հաշտեցման վերաբերյալ: Որո՞նք են այն հնարավոր քայլերը, որ կնպաստեն դրան:

- Չգիտեմ, կարծում եմ՝ պատասխանելը բավական դժվար է, Թուրքիան, կարծես թե, ուզում է ընդունել տեղի ունեցածը, սակայն գալիս է մի պահ, երբ կրկին հերքում է և ասում է, թե տեղի ունեցածը համատեղ ցավ է, ընդհանուր ցավ է: Մյուս կողմից էլ արտասահմանում ապրող մարդիկ, այսինքն՝ Զավենի թոռները, օրեցօր ավելի կոշտ վերաբերմունք են ցույց տալիս: Կարծես թե անդունդը մեր մեջ գնալով մեծանում է, ավելի ու ավելի է դժվարանում միմյանց հետ շփվելը:

Page 68: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 133132 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

«Ժամանակը վերքը բուժում է, բայց մոռացնել չի տալիս»

Հարցերին պատասխանում է «Ռոման» համատիրության նախագահ Հրանտ Քարամյանը

- Հակիրճ կներկայացնե՞ք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի պատմությունը:

- «Հայաստանի ըմբշամարտի նահապետը». hենց այսպես էին հորս կոչում նրա շրջապատում: Հայրս՝ Աշոտ Մնացականի Քարամյանը, ծնվել է 1908 թվականին Ղարսի Սթահան գյուղում: Ծնողներին, ողջ ընտանիքին կորցրել է Եղեռնի ժամանակ՝ մնալով միայնակ: Հոր՝ Մնացականի գլուխը հենց նրա աչքի առաջ են կտրել: Մայրն ու եղբայրը գաղթի ճանապարհին են մահացել: Երկու քույր էլ է ունեցել, բայց տեղեկություններ չունենք նրանցից: Մեծը՝ Աշխենը, հորս պատմելով, շատ գեղեցիկ է եղել, և նրան հենց գյուղում հայերն են փախցրել:

Իր պատմությունը մեզ պատմում էր, երբ մենք դեռ փոքր էինք: Բայց շատ չէր սիրում այդ մասին խոսել, միշտ տխրում էր հարազատներին հիշելիս:

- Ինչպե՞ս է փրկվել Ձեր հայրը:

Աշոտ Մնացականի Քարամյան- Նա պատմում էր, որ Սանասար անունով ընկեր է ունեցել: Նրանց երկուսին

էլ մի թուրք կին է փրկել, ով նրանց թաքցրել է շորի փեշի տակ: Ցեղասպանության սարսափը մշտապես առկա էր նրա մանկական հիշողություններում: Մանրամասն պատմություններ էր պատմում գաղթի ճանապարհից, թե ինչեր են արել ընկերոջ՝ Սանասարի հետ՝ սովից փրկվելու համար:

Մի կերպ հայտնվել է Էջմիածնում, որտեղից նրան ուղարկել են Լենինականի պալիգոնների ամերիկյան մանկատուն: Որբանոցային կյանքը, սակայն, խոչընդոտ չի հանդիսացել: Մանկատան նրա գրեթե բոլոր ընկերները հետո մեծ մարդիկ են դարձել՝ դատավորներ, գիտնականներ, բանաստեղծներ:

Հենց որբանոցում սկսվել է նրա սպորտային կարիերան: Նա ֆուտբոլային թիմ է ունեցել մանկատանը, հետո սկսել է զբաղվել ըմբշամարտով: 1927-1931 թվականների Հայաստանի և Անդրկովկասի բացարձակ չեմպիոն է եղել, գոր-ծուղ վել է Մոսկվա՝ ֆիզկուլտուրայի ինստիտուտում սովորելու: Վերա դառ նալով անցել է ղեկավար պաշտոնների Լենինականում և Երևանում: Մի խոսքով՝ կյանքը կապել է սպորտի հետ: Մասնակցել է Հայրենական պատերազմին: Մահացել է 1993 թվականին 85 տարեկան հասակում:

- Մինչև 1915 թվականի իրադարձություններն ի՞նչ հարաբերություններ են ունեցել թուրքերի հետ:

- Նա պատմում էր, որ թուրքեր կային, ովքեր, երկար տարիներ հայերի հետ հարևանությամբ ապրելով, նրանց փրկելու համար վտանգել են իրենց կյանքը: Ասում էր, որ իրենց թուրք հարևանների հետ լավ հարաբերություններ

Հրանտ Քարամյանը և իր եղբայրը

Page 69: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 135134 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

են ունեցել: Ի վերջո, հասարակ ժողովուրդը մեղավոր չէ, դա պետությունն է, նրանց «մաքրելու» քաղաքականությունը:

- Թուրքիայում եղե՞լ եք:

- Ո՛չ: Բայց հայրս միշտ ասում էր, որ եթե ինձ տանեք, ես մեր տունը կգտնեմ: Նա մեծ գերդաստան է ունեցել, բոլորով նույն տեղում են ապրել: Երբ մենք դեռ փոքր էինք, այդ կողմերից եկած մարդիկ պատմում էին հորս, որ իր գերդաստանը շատ մեծ է եղել: Բայց, փաստորեն, միայն ինքն է ողջ մնացել:

- Ինչպե՞ս եք պատկերացնում հայ­թուրքական հաշտեցումը:

- Ժամանակը վերքը բուժում է, բայց, իհարկե, մոռացնել չի տալիս: Կյանքը շարունակվում է, հարևանը հարևանի հետ պետք է լեզու գտնի, ընդհանուր հայտարարի գա: Դա հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով: Բայց մենք չենք կարող ընդունել նրանց կոշտ քաղաքականությունը: Անգամ գերմանա-ցիները ներողություն խնդրեցին, իսկ սրանք այդ մասին չեն ուզում խոսել:

Թուրքական ղեկավարությունը պետք է հասկանա, որ այս հարցին պետք է լուծում տրվի: Գուցե մի օր թուրքական ղեկավարությունում այնպիսի մարդիկ կլինեն, ովքեր կգիտակցեն, որ անցյալից չես կարող փախչել: Մենք թուրք ժողովրդի դեմ ոչինչ չունենք:

Մենք պետք է պահենք մեր պահանջատիրությունը: Նրանք առնվազն պետք է ներողություն խնդրեն: Այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել:

«Հադիջեն մուսուլման էր դարձել, սակայն կիրակի օրերին աղոթում էր իր սենյակում»

Հարցերին պատասխանում է ազգությամբ թուրք երաժիշտ Մերթ Աքդամարը

- Կպատմե՞ք 1915 թվականի իրադարձությունների ժամանակ Ձեր նախ­նիների կողմից հայի կյանք փրկելու պատմությունը:

- Մենք Արդվինցի թուրք ընտանիք ենք: Ինչքանո՞վ ենք թուրք, չգիտենք, քանի որ մեր կողմերում էթնիկական քարտեզը շատ խառն է: Կան վրացիներ, կան հույներ: Սակայն մեզ միշտ ասել են, որ մենք թուրք ենք: Այսքանից հետո, եթե պրպտենք, կարծում եմ՝ շատ հստակ չենք էլ կարող ասել, թե մենք որքանով ենք թուրք կամ որքանով թուրք չենք: Մեծերն արդեն մահացել են:

Մերոնց գյուղի անունը լավ չեմ հիշում, կարծեմ Արդանուշի հետ էր կապված: Երբ հայերի տեղահանումները և թալաններն սկսվում են, պապիկս գիշերը լուսամուտից տեսնում է շորերը պատառոտված մի աղջկա: Հասկանում են՝ ինչ է կատարվում, նրան ներս են բերում, կերակրում են, և գիշերն այդ աղջիկը մնում է մերոնց մոտ: Լավ չեմ հիշում, բայց, կարծես, անունը լինում է Անահիտ, չնայած նրան բոլորը Հադիջե էին անվանում: Առավոտյան նա խնդրում է թաքցնել իրեն, հակառակ դեպքում սպանվելու էր: Մերոնք շատ են հավանում նրան, կանանցից մեկն ասում է. «Մնա մեզ հետ, մեզ հարսիկ դարձի՛ր, քեզ

Page 70: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 137136 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

կամուսնացնենք մեր միջնեկ տղայի հետ: Սակայն Հադիջեի նպատակն իր հարազատներին, ընտանիքի անդամներին գտնելն էր: Չգիտենք՝ ինքը միտումնավոր, քանի որ չէր ուզում հարս դառնալ, թե ուղղակի չէր ցանկանում հետագայում խնդիրներ ունենալ, բայց ասում է. «Ինձ վատություն են արել, ես մաքուր չեմ»: Մերոնք նստում մտածում են, քանի որ նամուսը, պատիվը շատ կարևոր էր մերոնց համար: Նրան ասում են. «Արի՛ ուղղակի մեր տանն ապրի, տնային գործերում մեզ կօգնես»: Իմ պապիկը, այսինքն՝ միջնեկ տղան, ով առաջին անգամ տեսել էր նրան և տուն էր բերել, մի կողմից շատ էր խղճում, մյուս կողմից շատ էր հավանում Հադիջեին:

Հադիջեն համաձայնվում է և սկսում է մերոնց հետ ապրել: Մի քանի շաբաթ հետո նա կազդուրվում է, նրա գեղեցկությունն ավելի է ընդգծվում:

Մեծ տատիկս սկսում է խանդել իր ամուսնուն: Տեսնելով, որ իր տղան՝ իմ պապիկը, անտարբեր չէ Հադիջեի նկատմամբ, մեծ տատիկս որոշում է նրանց ամուսնացնել: Ես դեռ հիշում եմ Հադիջեին: Մեզ համար չորեք (քաղցր խմորեղեն) էր պատրաստում, և շատ տարիներ հետո հասկացանք, որ դա քրիստոնյաների՝ Զատիկի առթիվ պատրաստվող նույն չորեքն էր: Փաստորեն նա ցանկանում էր պահպանել իր սովորությունները: Մուսուլման էր դարձել, սակայն մեր կանայք գիտեին, որ նա կիրակի օրերին աղոթում էր իր սենյակում: Երբ մեր երեխաների վրա բարկանում էին, «գյավուրջուք» (փոքրիկ անհավատներ) էին ասում: Մենք չէինք հասկանում՝ ինչո՞ւ էին երեխաներին այդպես անվանում, հետո հասկացանք:

- Ձեր ընտանիքում ընդունվա՞ծ էր այդ թեմայի շուրջ խոսել:

- Ինչպե՞ս ասեմ, որ ճիշտ լինի, ես այնքան էլ իրավասու չեմ, որ այդ ամենի մասին պատմեմ, քանի որ Հադիջեն երեխաներ ու թոռներ ունի: Ես կարող եմ պատմել, ինձ համար խնդիր չէ, սակայն նրանք կարող են չցանկանալ, որ այդ մասին խոսվի: Ես, Ձեզնից բացի, այս մասին ուրիշ ոչ մեկի հետ չեմ կիսվել:

- Ձեր ընտանիքի կողմից փրկված հայի ճակատագրով հետաքրքրվելու և կապ հաստատելու փորձ արվե՞լ է: Կցանկանայի՞ք այսօր նրանց վերաբեր­յալ տեղեկություն իմանալ կամ կապ հաստատել:

- Խոսում ենք ընտանիքում, սակայն ոչ քաղաքական առումով: Այսինքն՝ չենք ասում՝ ի՞նչ պատահեց հայերին, մենք ինչե՞ր արեցինք, այլ ավելի շատ հիշում ենք, թե Հադիջեն ինչ ճաշ էր պատրաստում. ոչ ոք չգիտեր, թե տվյալ ճաշն ինչպես էր պատրաստվում: Կամ հիշում ենք, թե Մահմուդ պապիկը որքան էր սիրահարված Հադիջեին, քանի որ իմ մեծ հորեղբայրն իսկապես շատ-շատ էր սիրում Հադիջեին:

- Ինչպիսի՞ն է Ձեր պատկերացումը մեր երկու հանրությունների հնարավոր հաշտեցման վերաբերյալ: Որո՞նք են այն հնարավոր քայլերը, որ կնպաստեն դրան:

- Դժվար է ասել: Այս պահին «խաղաղություն» բառը Թուրքիայի համար շատ հեռու և շատ դժվար բառ է: Ե՛վ դրսում, և՛ ներսում կռիվ ենք տալիս, Եվրամիությունից հեռանում ենք, քրդական խաղաղության գործընթացը գիտակցաբար ոչնչացվեց: Կրոնականների ու աշխարհիկների միջև մի մեծ կռիվ է սկսվել: Նման բան երբևիցե տեղի չէր ունեցել: Գուցե ասելիքս շատ դաժան հնչի, սակայն այս պայմաններում հայ-թուրքական խաղաղությունը բավական հեռու է թվում ու դժվարին:

Page 71: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 139138 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Պապս թուրքին պատասխանում է. «Ես ոտքի վրա կմեռնեմ, բայց ծնկաչոք չեմ ապրի»

Հարցերին պատասխանում է բանասեր Լենա Քալվուրյանը

- Հակիրճ կներկայացնե՞ք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի պատմությունը: - Ընտանիքս՝ պապս (Մինաս Քալվուրյան), տատս (Աղավնի Քալվուրյան),

հայրս և իր երկու քույրերը, 1916 թվականից գաղթել են Ադաբազարից: Հայրս ավարտել է Պոլսի (թուրքերեն՝ Istanbul) կենտրոնական վարժարանը: Վարդապետ Կոմիտասը նրան երգ, երաժշտություն է դասավանդել, իսկ Խրիմյան Հայրիկն՝ աստվածաբանություն:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական իշխանու-թյուններն օգտվեցին առիթից և սկսեցին հայերի կոտորածը: Նրանք հայերին

Լենա Քալվուրյանը (ձախից առաջինը), նրա տատը՝ Աղավնի Քալվուրյանը, ևնրա եղբայրը՝ Մինաս Քալվուրյանը

բռնի կերպով դուրս էին հանում իրենց տներից, ովքեր չէին հնազանդվում, տեղում սպանում էին: Տատիկիս մեծ քույրը Ադանայում էր ապրում: Նա ուներ 9-ը զավակ՝ 6 տղա և 3 աղջիկ: Նրա ողջ ընտանիքին՝ 30 հոգի, մեկ գիշերում Ադանայի ջարդերի ժամանակ կոտորեցին:

Երբ տատիկիս խնդրում էի, որ պատմեր իրենց հետ տեղի ունեցածը, նա հաճախ խոսքը սկսում էր հետևյալ նախադասությամբ. «Այն, ինչ մենք տեսել ենք, չեմ ցանկանա անգամ իմ ամենաոխերիմ թշնամուն»: Նա լաց լինելով պատմում էր, թե ինչպես էին թուրքերը գրազ գալով հղի կանանց սպանում, երեխային հանում մոր փորից՝ տեսնելու համար՝ տղա է, թե աղջիկ, հետո երեխայի մարմինը սրի վրա դաժանաբար խաղացնում: Այդ ամենը տեսնելով` շատերն ուղղակի չդիմացան և խելագարվեցին:

- Մինչև 1915 թվականի իրադարձություններն ի՞նչ հարաբերություն­ների մեջ է եղել Ձեր ընտանիքը թուրքերի հետ:

- Մինչև 1915 թվականը ժողովուրդները շատ հաշտ էին, ապրում էին քրոջ և եղբոր նման: Պապիկս համագործակցում էր թուրք փաշաների հետ, նրանց ձիեր էր վաճառում: Տատիկս հաճախ էր շեշտում, որ թուրք ժողովուրդը մեղավոր չէր հայերի դեմ իրականացված Ցեղասպանության համար: Նա փաստում էր, որ ոճիրն իրականացվել է հատուկ պատրաստված մարդասպան խմբերի կողմից, որոնք ստեղծվել էին հենց հայերին կոտորելու նպատակով և կատարում էին թուրք իշխանությունների հրամանները:

- Ինչպե՞ս է փրկվել Ձեր տատիկի ընտանիքը:

- Տատիկս պատմում էր, որ մի օր տեղի տերտերը գնում է իրենց տուն և հայտնում, որ արագ լքեն տունը՝ առանց իրենց հետ որևէ բան վերցնելու: Տանից հեռանալով՝ նրանք հասնում են կայարան, որտեղ արդեն հավաքված է լինում հայերի հոծ բազմություն, որի մեջ անգամ մայր և որդի իրար չէին ճանաչում: Այդ ժամանակ մի թուրք փաշա, ում պապիկս նախկինում ձիեր էր վաճառում, մոտենում է պապիս և ընտանիքին առաջարկում ապաստան գտնել իրենց տանը՝ պայմանով, որ տան աղջիկներն անունները փոխեն թուրքական անուններով: Պապս չի համաձայնում՝ պատասխանելով. «Ես ոտքի վրա կմեռնեմ, բայց ծնկաչոք չեմ ապրի»:

Դրանից հետո թուրք փաշան խորհուրդ է տալիս ընտանիքին բաց թողնել առաջին գնացքը և երկրորդով գնալ: Երբ ընտանիքը երկրորդ գնացքով հասնում է Դեր Զոր, տեսնում է, որ թուրքերն առաջին գնացքով տեղ հասած հայերին կոտորել են և նրանց մարմիններով բարիկադ կառուցել: Դա տեսնելով՝ մարդիկ գնացքից խելագարի նման դուրս են վազում՝ գոռալով՝ «Որդիս», «Ամուսինս», «Կինս», բայց զուր…

Page 72: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 141140 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

Ճանապարհին պապիկս մահանում է տիֆից: Տատիկս իր երեխաների հետ, որքան ուժերը թույլ են տալիս, փոս են փորում և նրան հենց ճանապարհի վրա թաղում: Մյուս օրը գնում տեսնում են, որ գայլերը հոշոտել էին պապիս մարմինը, քանի որ չէին կարողացել փոսը խորը փորել: Տատիկս այդպես էլ չկարողացավ իրեն ներել, որ պապս հանգիստ չհանգչեց իր գերեզմանում:

Ընտանիքս մեծ դժվարությամբ ի վերջո հասնում է Հունաստան, որտեղից էլ հետո գալիս են Հայաստան:

- Թուրքիայում եղե՞լ եք: Եթե այո, ապա ի՞նչ զգացողություններ եք ունեցել:

- Ես Թուրքիայում չեմ եղել: Բայց հիշում եմ, որ տատս հաճախ էր ասում. «Ա՜խ, երանի ճամփաները բացվեն, էրթամ Երկիր»: Նա այսպես էլ չհաշտվեց Թուրքիայում իր հայրենական տունը կորցնելու հետ:

- Ինչպիսի՞ն են Ձեր պատկերացումները երկու հանրությունների հաշտեցման վերաբերյալ: Ունե՞ք հաշտեցմանն ուղղված Ձեր սեփական առաջարկները:

- Ես աշխատավոր ժողովրդին չեմ մեղադրում: Մենք միասին ապրել ենք որպես քույր և եղբայր՝ որևէ տարբերակում չդնելով ազգությունների մեջ: Հաշտություն կլինի այն ժամանակ, երբ ներկայիս թուրքական կառավա-րությունը վերջապես հասկանա, որ բռնապետությունը երկար չի կարող գոյատևել: Ի վերջո, այդ բռնապետությունը կտապալվի սեփական ժողովրդի ձեռքով, քանի որ ժողովուրդը չի կարող երկար ապրել նման դահիճի ձեռքի տակ: Իսկ թուրք ժողովրդի դեմ ոչինչ չունեմ: Եթե նրանք վատը լինեին, այսօր մեր հայ ժողովուրդը չէր կարողանա մտնել Թուրքիա և թուրքերի հետ առևտուր անել:

«Համբարձումի անունը «Հալիլ» են դարձրել, թլպատել, սակայն նա երբեք չի մոռացել, որ ինքը հայ է»

Հարցերին պատասխանում է ազգությամբ քուրդխոհարար Հյուսեին Աքչեն

- Կպատմե՞ք 1915 թվականի իրադարձությունների ժամանակ Ձեր նախ­նիների կողմից հայի կյանք փրկելու պատմությունը:

- Բիթլիսում, երբ սկսվում են դեպքերը, այսինքն, երբ ամեն ինչ շատ է վատանում, հայերն իրենց հարևաններից օգնություն են խնդրում: Եթե չեմ սխալվում, մեր գյուղը կոչվել է Սեխ: Այս գյուղը հայկական գյուղ էր, կամ այն գյուղերից էր, որտեղ հայերը և քրդերը համատեղ էին ապրում: Այս պահին արդեն դժվարանում եմ կոնկրետ ասել:

Թուրքերը գալիս են և սկսում են կոտորել: Պետք է նշեմ, որ գյուղի բոլոր քրդերը հայերին չեն փրկել, շատ քրդեր մասնակցել են թալանին և «զուլումին»:

Մի գիշեր հարևանի կինը գալիս է մեր տուն և ասում է մերոնց՝ մեզ տանում են, ի՞նչ կլինի տղայիս՝ Համբարձումին ձեզ թողնեմ: Համբարձումն այդ ժամանակ յոթ տարեկան է լինում: Պապիկս մերժում է՝ ասելով. «Ե՛վ նրան կվնասեն, և՛

Page 73: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 143142 | Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó

մեզ»: Բայց գալիս է տատիկս և համաձայնվում վերցնել երեխային: Գիշերը պապիկս շատ է բարկանում Թելլի տատիկիս վրա ու անգամ ծեծում է նրան:

Համբարձումի անունը փոխում, «Հալիլ» են դարձնում, թլպատում են, սակայն նա երբեք չի մոռանում, որ ինքը հայ է: Երբ դառնում է քսան տարեկան, ցանկանում են քուրդ աղջկա հետ ամուսնացնել, սակայն Համբարձումը չի համաձայնում՝ ասելով, որ ինքը հայ աղջկա հետ է ուզում ամուսնանալ: Նրան համոզում և ամուսնացնում են քուրդ աղջկա հետ:

Հալիլ հորեղբայրը երեք տղա է ունենում, հետագայում նրանց ուղարկում է Ստամբուլ, ուր նրանք վերականգնում են իրենց հայությունը: Մեր մյուս հորեղբայրների նման մենք շատ էինք սիրում Հալիլ հորեղբորը: Մերոնք էլ էին նրան շատ սիրում: Նա շատ էր սիրում Թելլի տատիկիս, պապիկիս չէր սիրում, ասում էր, թե նրա սիրտը քարից է: Ասում էր նաև, որ եթե մայրը չլիներ, այդ գիշեր կենդանի չէր մնա:

Ես հիշում եմ իրեն, նա լավ մարդ էր, բայց, ինչպե՞ս ասեմ, նա չէր կարողանում ուրախանալ, անգամ երբ ժպտում էր, աչքերը չէին ժպտում: Նա չէր կարողանում լիարժեք ուրախանալ:

- Դուք Ձեր միջավայրում պատմո՞ւմ եք այդ պատմությունը:

- Երբ մենք Ստամբուլ տեղափոխվեցինք, չկարողացանք շատ մոտիկ բարեկամներ և ընկերներ ունենալ և այս հարցի մասին չէինք կարող որևէ մեկի հետ խոսել: Բիթլիսում էլ շատ չէինք խոսում, երկար տարիներ թաքցրինք: Հրանտ Դինքի մահից հետո, կարծես թե, այս թեմաները ավելի «թուլացան», մարդիկ սկսեցին ավելի հանգիստ խոսել: Օրինակ՝ ես, բացի այս տարվանից, նախորդ տարիներին մասնակցում էի ապրիլի 24-ի ոգեկոչումներին: Իհարկե, Հրանտ Դինքի դերը մեծ էր, սակայն մենք այս տարիներին կորցրինք նախորդ տարիների նպաստավոր միջավայրը:

- Ձեր ընտանիքում ընդունվա՞ծ էր այդ թեմայի շուրջ խոսել:

- Ընտանիքում խոսում էինք, հատկապես կանայք էին խոսում: Որքան հասկանում եմ՝ մեր և հարևան գյուղերում շատ կային նման դեպքեր:

- Ձեր ընտանիքի կողմից փրկված հայի ճակատագրով հետաքրքրվելու և կապ հաստատելու փորձ արվե՞լ է:

- Մենք ունենք կապեր, թոռները դեռ կան, հեռախոսով խոսում, շփվում ենք:

- Կցանկանայի՞ք այսօր նրանց վերաբերյալ տեղեկություն իմանալ կամ

կապ հաստատել: Ինչպիսի՞ն է Ձեր պատկերացումը մեր երկու հան րու­թյունների հնարավոր հաշտեցման վերաբերյալ: Որո՞նք են այն հնարավոր քայլերը, որ կնպաստեն դրան:

- Պետք է խոսենք, պետք է շփվենք, հայերի համար դժվար կլինի առաջին քայլը կատարել: Այդ դեպքում պետք է թուրքերն անեն առաջին քայլը: Ի վերջո, մենք ենք այս մարդկանց իրենց հողերից վռնդել: Տրամաբանորեն մենք պետք է ձեռք մեկնենք, մենք պետք է վերքերը բուժենք:

Page 74: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 145

«Թուրքիա. հայացք ներսից»

Ծրագրի ղեկավար՝ Կ. Օհանյան

Համակարգող Հայաստանում՝Ն. Մկրտչյան

Համակարգող Թուրքիայում՝Ա. Նալջը

Հայերեն տարբերակի խմբագիր՝ Ն. Մինասյանսրբագրիչ՝Լ. Խաչատրյան

Թուրքերեն տարբերակի խմբագիր, թարգմանիչ, սրբագրիչԱ. Օզինյան-Ոսկանյան

Անգլերեն տարբերակի խմբագիր, սրբագրիչ՝Ն. Մելքոնյանթարգմանիչ՝Գ.Ավետիսյան

Խորհրդատուներ՝ Ա. ԿարապետյանԱ. ՄելիքյանԻ. ԲարխուդարյանՀ. Կաթրջյան

Պատմությունները հավաքագրեց՝ Լ. Հովհաննիսյան

Հարցազրույցներն անցկացրեց՝ Ա. Հովսեփյան

Շապիկի ձևավորումը և էջադրումը՝ Ա. Խաչատրյան

Page 75: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,

Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó | 147

Շապիկի առաջին էջում պատկերված են Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը և Պոլսո հայոց պատրիարքարանը, ինչպես նաև պատմությունների/հարցազրույցների հերոսների, նրանց ընտանիքների լուսանկարները: Վերջին էջում պատկերված է հայ-թուրքական սահմանին գտնվող կիսաքանդ կամուր-ջը: Կամրջի լուսանկարը տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտ-նում Անժելա Խաչատրյանին:

Պատմություններին և հարցազրույցներին կից ներկայացված են հերոսների, նրանց ընտանիքների լուսանկարները: Լուսանկարների բացակայության դեպ-քում տեղադրված են պատմությունների և հարցազրույցների հերոսների ծննդա վայրը պատկերող լուսանկարներ:

Page 76: Âáõñùdz. ѳ۳óù Ý»ñëÇó › wp-content › uploads › am... · Հայրիկիս պապիկը՝ Իբրահիմը, հայ հարևաններ է ունեցել՝ Պետոն,