ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ...

4
ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ Սոցիալական աշխա- տողների մասնագիտա- ցումը՝ որպես ժամա- նակի մարտահրավեր 1 Սոցիալական աշխա- տողի մասնագիտա- կան գործունեության կանոնակարգման հիմնախնդիրը ՀՀ-ում 2 Սոցիալական աշխա- տանքի միջազգային օրը. պատմական ակնարկ 3 Սոցիալական աշխա– տանքի միջազգային օրը Հայաստանում 4 N7 21/03/2017 1 Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա Գործունեության հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0069, Կարապետ Ուլնեցի 64 Հեռ.՝ (+37460) 540150 Ֆաքս՝ (+37410) 240121 Էլ. հասցե՝ [email protected] Վեբ-կայք՝ www.aasw.org Համարը պատրաստեցին՝ Մարիամ Մազմանյանը Տաթևիկ Կարապետյանը Հատուկ շնորհակալություն՝ Ելենա Հարությունյանին ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Սոցիալական աշխա- տողը հանդիսանում է սոցիալական քաղաքակա- նության իրագործողը։ Սոցիալական աշխատողի առաքելությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին աջակ- ցելը, նրան օգնելն ու ուժե- ղացնել է՝ նպաստելով շահառուի կյանքի որակի դրական փոփոխությանը։ Սոցիալական աշխա- տողի անհատական որակ- ներն ու մասնագիտական գիտելիքները չնայած իրենց առանձնահատկու- թյուններին միևնույն հա- մակարգի մաս են կազմում և չեն կարող գոյություն ունենալ մեկն առանց մյու- սի։ Ուրիշին օգնելու պատ- րաստակամությունը, համ- բերատարությունը, լսելու կարողությունը սոցիալա- կան աշխատանքի մաս- նագետի կարևորագույն որակներից են: Նույնչափ կարևոր է նաև մասնա- գիտական կրթությունը։ Միանշանակ է այն, որ սոցիալական աշխատողը պետք է ունենա սոցիա- լական աշխատանքի բարձ- րագույն մասնագիտական կրթություն։ Ներկայումս սակայն սոցիալական ծառայու- թյուններում ամենատար- բեր մասնագիտությամբ մարդիկ են ներգրավված։ Ընդ որում բազմաթիվ փոր- ձեր են արվում կարճատև վերապատրաստումների միջոցով սոցիալական ծառայություններ մատու- ցող մասնագետներին սո- ցիալական աշխատանք մասնագիտության վկայա- կան շնորհելու ուղղու- թյամբ։ Վերջինս, իրականում, լուրջ խնդիր է համալ- սարանական կրթություն ունեցող և պրակտիկ սոցիալական աշխատող- ների գիտելիքների, մոտե- ցումների, արժեքների, աշխատանքային սկըզ- բունքների, էթիկական նորմերի իմացության և պահպանման տեսակե- տից։ Ի վերջո, կարճատև վերապատրաստումները կարող են միայն ծառայել լրացուցիչ կրթության ապահովմանը։ Սոցիալական ծառայու- թյունների մասնագիտաց- ման գործընթացի հիմ- նական առաքելությունը պետք է մասնագետների համար շարունակական կրթության ապահովումը լինի: Այստեղ շղթան, սա- կայն, նորից կտրվում է, քանի որ սոցիալական ծառայություններ մատու- ցողների հիմնական մասը չունի բազային մասնա- գիտական կրթություն։ Այ- սինքն, մասնագիտացումը կարելի է համարել լիար- ժեք, եթե սոցիալական աշ- խատողը ունենա մաս- նագիտական բարձրագույն կրթություն, որը ամբողջ աշխատանքի ընթացքում կլրացվի շարունակական կրթությամբ: Ընթացիկ բա- րեփոխումների համատեք- ստում հատուկ կարե- վորություն է պետք տալ նաև մասնագետ-սուպեր- վիզորների միջամտու- թյանը, ովքեր ներկա գործ- ընթացին կհաղորդեն հա- մակարգային, գիտելիքա- հեն և փոխգործակցային բնույթ: Ցավոք, հասարակու- թյունում շփոթ գոյություն ունի սոցիալական աշխա- տանք մասնագիտության ընկալման առումով. այն լայն տարածված և բա- վարար չափով լուսաբան- ված չէ, սոցիալական աշխատողի հեղինակու- թյունն անհրաժեշտ մա- կարդակի վրա չէ, հա- մեմատած այլ օգնող մաս- նագետների, օրինակ բը- ժիշկների հետ: Անշուշտ, իմիջի բարձրացման և ոլորտի կանոնակարգման համար հենց իրենք՝ սո- ցիալական աշխատողները պետք է համատեղեն ջանքերը: Ողջունելի է ընթացիկ բարեփոխումների տրամա- բանությունը, կարելի է ակնկալել, որ համալիր սոցիալական ծառայու- թյուններում դեպք վարողի դերն ու իմիջը կբար- ձրանա, որովհետև նա անկախ կլինի, ձեռքերն ազատ կլինեն «փող տալու պարտականությունից», կողմնակի աղբյուրներից փող աշխատելու մշակույ- թը կվերանա և մասնագ- ետը կաշխատի մասնա- գիտորեն՝ ոչ թե ինտուի- տիվ։ Ի լրումն, ժամանակի հրամայական է նաև սոցիալական աշխատողի կատարած աշխատանքի և վարձատրության համա- պատասխանեցումը: Անահիտ Սահակյան հ.գ. թ., դոցենտ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի վարչության անդամ

Transcript of ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ...

Page 1: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ …aasw.org/images/products/1490360857-SATE-N7.pdfհիմնախնդիրը ՀՀ-ում 2 Սոցիալական աշխա-տանքի

ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ

Սոցիալական աշխա-տողների մասնագիտա-ցումը՝ որպես ժամա-նակի մարտահրավեր

1

Սոցիալական աշխա-տողի մասնագիտա-կան գործունեության կանոնակարգման հիմնախնդիրը ՀՀ-ում

2

Սոցիալական աշխա-տանքի միջազգային օրը. պատմական ակնարկ

3

Սոցիալական աշխա– տանքի միջազգային օրը Հայաստանում

4

N 7

2 1 / 0 3 / 2 0 1 7

1

Սոցիալական աշխատողների

հայկական ասոցիացիա Գործունեության հասցե՝

ՀՀ, ք. Երևան, 0069,

Կարապետ Ուլնեցի 64

Հեռ.՝ (+37460) 540150

Ֆաքս՝ (+37410) 240121

Էլ. հասցե՝ [email protected]

Վեբ-կայք՝ www.aasw.org

Համարը պատրաստեցին՝

Մարիամ Մազմանյանը

Տաթևիկ Կարապետյանը

Հատուկ շնորհակալություն՝

Ելենա Հարությունյանին

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄԸ՝

ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Սոցիալական աշխա-տողը հանդիսանում է սոցիալական քաղաքակա-նության իրագործողը։ Սոցիալական աշխատողի առաքելությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին աջակ-ցելը, նրան օգնելն ու ուժե-ղացնել է՝ նպաստելով շահառուի կյանքի որակի դրական փոփոխությանը։

Սոցիալական աշխա-տողի անհատական որակ-ներն ու մասնագիտական գիտելիքները չնայած իրենց առանձնահատկու-թյուններին միևնույն հա-մակարգի մաս են կազմում և չեն կարող գոյություն ունենալ մեկն առանց մյու-սի։ Ուրիշին օգնելու պատ-րաստակամությունը, համ-բերատարությունը, լսելու կարողությունը սոցիալա-կան աշխատանքի մաս-նագետի կարևորագույն որակներից են: Նույնչափ կարևոր է նաև մասնա-գիտական կրթությունը։ Միանշանակ է այն, որ սոցիալական աշխատողը պետք է ունենա սոցիա-լական աշխատանքի բարձ-րագույն մասնագիտական կրթություն։

Ներկայումս սակայն սոցիալական ծառայու-թյուններում ամենատար-բեր մասնագիտությամբ մարդիկ են ներգրավված։ Ընդ որում բազմաթիվ փոր-ձեր են արվում կարճատև վերապատրաստումների միջոցով սոցիալական ծառայություններ մատու-ցող մասնագետներին սո-ցիալական աշխատանք մասնագիտության վկայա-կան շնորհելու ուղղու-թյամբ։

Վերջինս, իրականում, լուրջ խնդիր է համալ-սարանական կրթություն ունեցող և պրակտիկ սոցիալական աշխատող-ների գիտելիքների, մոտե-ցումների, արժեքների, աշխատանքային սկըզ-բունքների, էթիկական նորմերի իմացության և պահպանման տեսակե-տից։ Ի վերջո, կարճատև վերապատրաստումները կարող են միայն ծառայել լրացուցիչ կրթության ապահովմանը։

Սոցիալական ծառայու-թյունների մասնագիտաց-ման գործընթացի հիմ-նական առաքելությունը պետք է մասնագետների համար շարունակական կրթության ապահովումը լինի: Այստեղ շղթան, սա-կայն, նորից կտրվում է, քանի որ սոցիալական ծառայություններ մատու-ցողների հիմնական մասը չունի բազային մասնա-գիտական կրթություն։ Այ-սինքն, մասնագիտացումը կարելի է համարել լիար-ժեք, եթե սոցիալական աշ-խատողը ունենա մաս-նագիտական բարձրագույն կրթություն, որը ամբողջ աշխատանքի ընթացքում կլրացվի շարունակական

կրթությամբ: Ընթացիկ բա-րեփոխումների համատեք-ստում հատուկ կարե-վորություն է պետք տալ նաև մասնագետ-սուպեր-վիզորների միջամտու-թյանը, ովքեր ներկա գործ-ընթացին կհաղորդեն հա-մակարգային, գիտելիքա-հեն և փոխգործակցային բնույթ:

Ցավոք, հասարակու-թյունում շփոթ գոյություն ունի սոցիալական աշխա-տանք մասնագիտության ընկալման առումով. այն լայն տարածված և բա-վարար չափով լուսաբան-ված չէ, սոցիալական աշխատողի հեղինակու-թյունն անհրաժեշտ մա-կարդակի վրա չէ, հա-մեմատած այլ օգնող մաս-նագետների, օրինակ բը-ժիշկների հետ: Անշուշտ, իմիջի բարձրացման և ոլորտի կանոնակարգման համար հենց իրենք՝ սո-ցիալական աշխատողները պետք է համատեղեն ջանքերը:

Ողջունելի է ընթացիկ բարեփոխումների տրամա-բանությունը, կարելի է ակնկալել, որ համալիր սոցիալական ծառայու-թյուններում դեպք վարողի դերն ու իմիջը կբար-ձրանա, որովհետև նա անկախ կլինի, ձեռքերն ազատ կլինեն «փող տալու պարտականությունից», կողմնակի աղբյուրներից փող աշխատելու մշակույ-թը կվերանա և մասնագ-ետը կաշխատի մասնա-գիտորեն՝ ոչ թե ինտուի-տիվ։

Ի լրումն, ժամանակի հրամայական է նաև սոցիալական աշխատողի կատարած աշխատանքի և վարձատրության համա-պատասխանեցումը:

Անահիտ Սահակյան

հ.գ. թ., դոցենտ ԵՊՀ Սոցիոլոգիայի

ֆակուլտետի դեկանի տեղակալ Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի

վարչության անդամ

Page 2: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ …aasw.org/images/products/1490360857-SATE-N7.pdfհիմնախնդիրը ՀՀ-ում 2 Սոցիալական աշխա-տանքի

2

Վերջին տարիները ՀՀ

սոցիալական պաշտ-

պանության համակար-

գի համար նշանավոր-

վում են բուռն բարեփո-

խումների իրականաց-

մամբ։ Ընդգրկելով

սոցիալական պաշտ-

պանության գրեթե ամ-

բողջ համակարգը (երեխաների

պաշտպանություն, հաշման-

դամություն ունեցող անձանց

պաշտպանություն, կենսաթո-

շակային բարեփոխումներ,

համալիր սոցիալական ծառա-

յություններ և այլն) բարե-

փոխումները ենթադրում են

հրաժարում աշխատանքի վար-

չական բնույթից, ըստ այդմ

առաջ բերելով նոր մոտե-

ցումներով և սկզբունքներով

մասնագիտացված սոցիա-

լական ծառայություններ ունե-

նալու անհրաժեշտություն։

Այսպիսով, բարեփոխումների

հաջող ելքն ապահովելու

կարևորագույն պայմաններից

մեկն է դառնում սոցիալական

աշխատանքի և, մասնավորա-

պես, սոցիալական աշխատողի

դերի վերաիմաստավորումը։

Բարեփոխումների ընթացքի

դիտարկումը, սակայն, թույլ է

տալիս ասել, որ շարունակական

վարչարարական, կազմա-

կերպաիրավական բնույթի

փոփոխությունները ի վերջո չեն

հանգեցնում որակական փոփո-

խությունների ծառայություն-

ների բուն մատուցման

գործընթացում։

Միևնույն ժամանակ այլ

երկրների փորձը (մասնա-

վորապես Ռումինիա, Մոլդովա և

Խորվաթիա) մատնանշում է, որ

սոցիալական պաշտպանության

համակարգում որակական

փոփոխությունները առաջին

հերթին պահանջում են

ծառայությունների մասնագի-

տացում և ծառայություններում

աշխատող մասնագետների

մասնագիտական որակա-

վորում։ Այն ինչ, համաձայն

Սոցիալական աշխատողների

հայկական ասոցիացիայի

կողմից 2016 թ.-ի նոյեմբեր-դեկ-

տեմբեր ամիսներին սոցիա-

լական աշխատողների կրթա-

կան և վերապատրաստման

կարիքների ուսումնասիրու-

թյան պետական սոցիալական

ծառայություններում սոցիա-

լական աշխատողի գործու-

նեություն իրականացնող մաս-

նագետների միայն 5%-ն ունի

սոցիալական աշխատողի

մասնագիտական կրթություն։

Մյուս կողմից բարեփոխումների

արդյունքում ձևավորված նոր

պահանջների, մասնավորապես

համալիր սոցիալական ծառա-

յությունների շրջանակներում

սոցիալական ծառայությունների

աշխատակիցները իրենց աշխա-

տանքում սկսելու են կիրառել

սոցիալական աշխատանք

մասնագիտությանը բնորոշ

մեթոդներ, մոտեցումներ և

շարժվել այս մասնագիտության

առաջնորդող սկզբունքներով։

Ներկա փուլում, սակայն,

սոցիալական պաշտպանության

համակարգում ներդրվող աշ-

խատանքի նոր մոտեցումներն

ու սկզբունքները դեռևս չեն

հանդիսանում սոցիալական

ծառայությունների աշխատա-

կիցների աշխատանքի հիմ-

նական մասը։ Սա նշանակում է,

որ բարեփոխումների ընթացքը

իր ետևից այս ուղղությամբ

հստակ քայլերի կատարման

պահանջ է առաջադրում։

Հաշվի առնելով սոցիալական

պաշտպանության ոլորտի

ներկա զարգացումները, մաս-

նավորապես, ծառայություն-

ների մասնագիտաց-

ման հիմնախնդիրը

Սոցիալական աշխա-

տողների հայկական

ասոցիացիան նախա-

ձեռնեց «Սոցիալա-

կան աշխատանքի

մասին» ՀՀ օրենքի

նախագծի մշակումը։

Վերջինիս նպատակը սոցիալ-

ական աշխատանքի ոլորտի

կանոնակարգումն է, հստա-

կեցումը և այն բացերի լրա-

ցումը, որոնք չեն կանոնա-

կարգվում ՀՀ-ում սոցիալական

ծառայությունների ոլորտը կար-

գավորող միակ՝ «Սոցիալական

աջակցության մասին» ՀՀ

օրենքով։ Նոր օրենքի մշակման

նախաձեռնությունը առաջին

հերթին ժամանակի պահանջն է,

որպես արձագանք բարե-

փոխումներով պայմանավոր-

ված ներկա իրավիճակին:

Սոցիալական աշխատողների

գործունեությունը կանոնակար-

գող օրենքը, որը նախատեսում է

սոցիալական ծառայությունների

աշխատակիցների կրթության և

պրակտիկ գործունեության

համապատասխանեցում, սո-

ցիալական աշխատողների իրա-

վունքների և պարտակա-

նությունների սահմանում, մաս-

նագիտական զարգացման և այլ

սոցիալական երաշխիքների

տրամադրում սոցիալական

աշխատանքի մասնագետներին,

փորձ է լուծելու ոչ միայն մասնա-

գիտության ու սոցիալական

աշխատող մասնագետի պաշտ-

պանության խնդիրը, այլև

առաջին հերթին նպատակ ունի

նպաստել բնակչությանը մա-

տուցվող սոցիալական ծառայու-

թյունների որակի բարձրաց-

մանն ու արդյունավետության

մեծացմանը։

Սոցիալական ծառայությունների

մասնագիտացման փորձերը

հանդիսանում են բանալի

իրացնելու մարդու հիմնարար

սոցիալական իրավունքները։

ՍԱՏԵ N7. 21.03.2017, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ

ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀՀ-ՈՒՄ

Page 3: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ …aasw.org/images/products/1490360857-SATE-N7.pdfհիմնախնդիրը ՀՀ-ում 2 Սոցիալական աշխա-տանքի

ՍԱՏԵ N7. 21.03.2017, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ

3 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Սոցիալական աշխատանքի միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1983թ.-ին Սոցիալական

աշխատողների միջազգային ֆեդերացիայի կողմից։ Այնուհետև այս նախաձեռնությանը միացան

սոցիալական աշխատողներին միավորող մի շարք այլ կառույցներ, ինչպես օրինակ Սոցիալական

աշխատանքի դպրոցների միջազգային ասոցիացիան և այլն։

Այսօր, արդեն 34-րդ անգամ ամբողջ աշխարհի սոցիալական աշխատողների օրացույցում

յուրաքանչյուր մարտ ամսվա երրորդ երեքշաբթի օրը, որն այս տարի մարտի 21-ն է, նշվում է

«կարմիր» գույնով։ Այս օրը նշանավորում է սոցիալական աշխատողների ջանքերը անհատների,

ընտանիքների և համայնքների կյանքում փոփոխությունների իրականացման գործընթացում։

Ամբողջ աշխարհում, Սոցիալական աշխատանքի միջազգային օրը սոցիալական

աշխատողներին ներկայացնող կառույցները հանդես են գալիս ուղերձներով՝ ուղղված իրենց

կառավարություններին, տեղական և տարածքային կառավարման մարմիններին, այլ

մասնագիտական միավորումներին, տեղական և միջազգային կազմակերպություններին՝

բարձրաձայնելով կայուն զարգացման, սոցիալական արդարության և մարդու իրավունքների

պաշտպանության հիմնախնդիրները։

Յուրաքանչյուր տարի Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի կողմից

հայտարարվում է այդ տարվա միջոցառումների խորագիրը։ Ընդ որում, խորագրերի ընտրությունը

պատահական չէ, սկսած 2012թ.-ից այն սահմանվում է համաձայն Սոցիալական աշխատողների

միջազգային ֆեդերացիայի, Սոցիալական աշխատանքի դպրոցների միջազգային ասոցիացիայի և

Սոցիալական բարեկեցության միջազգային խորհրդի կողմից ընդունված «Սոցիալական

աշխատանքի և սոցիալական զարգացման» միջազգային օրակարգի նպատակների։

Այս տարի միջազգային օրվան նվիրված միջոցառումներն իրականացվելու են «Խթանելով

համայնքային և միջավայրային կայունությունը» խորագրի ներքո։

Յուրաքանչյուր տարի Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի կողմից

թողարկվում է նաև Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված պաստառ, որը

թարգմանվում է ավելի քան 45 լեզուներով և ներկայացվում ու փակցվում տարբեր միջոցառումների

ժամանակ։ Միջազգային օրվան նվիրված միջոցառումներն վերջին տարիներին այնքան մեծ

տարածում են գտել, որ հանդիսանում են սոցիալական աշխատողների միջև համագործակցության

հաստատման և սոցիալական համերաշխության հարթակ։

Page 4: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ …aasw.org/images/products/1490360857-SATE-N7.pdfհիմնախնդիրը ՀՀ-ում 2 Սոցիալական աշխա-տանքի

ՍԱՏԵ N7, 21.03.2017, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ

Տեղեկագիրը ստեղծվել է «Սոցիալական աշխատողների միացյալ ջանքերը Արևելյան գործընկերության

երկրներում՝ հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

4

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս յուրաքանչյուր տարի մարտ ամսվա երրորդ երեքշաբթի օրը նշանավորվում է Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված միջոցառումներով։ Տարբեր տարիներին այս օրը տեղի ունեցող միջոցառումները բազմազան են եղել թե իրենց ընդգրկման մասշտաբներով, թե բնույթով, թե ծավալված քննարկումների ծավալով։ Սակայն, դրանք բոլորը նպատակ են ունեցել նպաստել Հայաստանում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացմանն ու կայացմանը՝ գործընկերների հետ համագործակցության, ծագած հիմնախնդիրների շուրջ երկխոսության ձևավորման, ինչպես նաև միջազգային փորձին հաղորդակից լինելու միջոցով։

«Սոցիալական պաշտպանության պետական համակարգը՝ անկախության պայմաններում»

գիտաժողով 15 մարտի, 2016թ.

Գիտաժողովը կազմակերպվել էր Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կողմից։ Գիտաժողովի նպատակն էր ՀՀ անկախության 25 տարիների

ընթացքում սոցիալական պաշտպանության համակարգի անցած ուղու և ձեռքբերումների իմաստավարումը, սոցիալական պաշտպանության պետական համակարգի, արդի հիմնախնդիրների և զարգացման միտումների վեր հանումն ու քննարկումը՝ մեկ հարթակում միավորելով և ամրապնդելով համագործակցությունը Հայաստանում սոցիալական պաշտ-պանության հիմնահարցերով զբաղվող կառույցների և ոլորտի առաջատար մասնագետների միջև։

Սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչները» մասնագիտական

քննարկում 19 մարտի, 2015թ.

2015թ.-ին Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված միջոցառումները նշանավորվեցին մասնագիտության կայացման և սոցիալական ոլորտի կանոնակարգման տեսան-

կյունից մեծ նշանակություն ունեցող խնդրի՝ սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչների վերաբերյալ մասնագիտական քննարկմամբ ակադեմիական հանրույթի և պրակտիկ սոցիալական աշխատողների հետ։ Մասնագիտական քննարկումն ուղեկցվեց ուսանողների կողմից Սոցիալական աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումներով։

Սոցիալական աշխատանքի միջազգային օր 2014 18 մարտի, 2014թ.

2014թ.-ին Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին հյուրընկալվել էին ԱՄՆ, Կոնեկտիկուտի համալսարանի ուսանողներն ու դասախոսները։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Հայաստանում սոցիալական աշխատանքի ինստիտուտի ձևավորման առանձնահատկու-թյուններն ու ներկայումս գործող պրակտիկաները, որին հաջորդեց քննարկում՝ սոցիալական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձի վերաբերյալ։

«Սոցիալական պաշտպանության պետական համա-կարգը՝ անկախության պայմաններում» գիտաժողով

15 մարտի, 2016

«Սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչները» մասնագիտական քննարկում 19 Մարտի, 2015

«Սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչները» մասնագիտական քննարկում 19 Մարտի, 2015

Սոցիալական աշխատանքի միջազգային օր 2014, 18 մարտի